Basic information
Number
N 1526-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (28.12.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
27.12.2007
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
28.12.2007
Effective date
28.12.2007

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1526-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր, արձակագիր Աղասի Այվազյանին հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար 2007 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացնել 2061.2 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2007 թ. դեկտեմբերի 28
Երևան