Basic information
Number
N 1517-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (21.12.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
20.12.2007
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
24.12.2007
Effective date
21.12.2007

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

20 դեկտեմբերի 2007 թվականի N 1517-Ա

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ կետին և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերությանն իր սեփականությունը հանդիսացող` Երևան քաղաքի Բագրատունյաց 41 հասցեում գտնվող` 2866.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 87931.0 դրամ հաշվեկշռային արժեքով շենքը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 0.2375 հեկտար հողատարածքը` անկախ գնահատողի կողմից գնահատված 110370.0 հազ. դրամ՝ գումարած 20 տոկոս ավելացված արժեքի հարկը, 132444.0 հազ. դրամ արժեքով, ուղղակի եղանակով օտարել «Էնթրոն» փակ բաժնետիրական ընկերությանը։

2. Սահմանել, որ «Էնթրոն» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է իրեն օտարվող ընդհանուր 0.2375 հեկտար մակերեսով հողատարածքի կադաստրային արժեքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2007 թ. դեկտեմբերի 24
Երևան