«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 հունիսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 12113250
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 մայիսի 2013 թ. |
N 6-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 13-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 13-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հրամանով հաստատված հավելվածի (այսուհետ` հավելված) 6-րդ կետի
ա. «գ» ենթակետում «համայնքային և (կամ) քաղաքացիական» բառերը փոխարինել «հանրային» բառով.
բ. «դ» ենթակետում և 14-րդ կետի «գ» ենթակետում «2005 թվականի մարտի 3-ի N 310-Ն» բառերը փոխարինել «2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն» բառերով, իսկ «համայնքային» բառը` «հանրային» բառով.
գ. «զ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն».
2) հավելվածի 8-րդ կետում «համայնքի ղեկավարի աշխատակազմը (Երևանում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը)» բառերը փոխարինել «քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմը».
3) հավելվածի 9-րդ կետից հանել «(Երևանում` Երևանի քաղաքապետի) (այսուհետ` համայնքի ղեկավար)» բառերը.
4) հավելվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս և ոչ շուտ, քան երեք ամիս առաջ` թափուր պաշտոն առաջանալուց հետո վեցամսյա ժամկետում «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12.1-ին հոդվածի 1-ին մասում նշված վայրերում փակցնելու միջոցով, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Հայտարարությունը կարող է պարբերաբար հրապարակվել մինչև սույն կարգի 13-րդ կետի «դ» ենթակետում նշված ժամկետը:».
5) հավելվածի 14-րդ կետի նախավերջին պարբերությունից հանել «համայնքի ղեկավարի» բառերը.
6) հավելվածի 16-րդ կետի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալների մատյանը վարվում է փաստաթղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով: Փաստաթղթային եղանակով մատյանը վարվում է առանձին գրքով, որը գործավարության համար սահմանված կարգով կարվում և կնքվում է, իսկ էջերը համարակալվում են:».
7) հավելվածի 18-րդ կետը «34-րդ հոդվածի» բառերից հետո լրացնել «1-ին մասի» բառերով.
8) հավելվածի 58.6-րդ կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը մրցույթի թեստավորման հարցաշարերի հետ միաժամանակ հրապարակում է նաև այն իրավական ակտերի ցանկը և հոդվածները (բաժիններ, կետեր), որոնցից բխում են սույն կարգի 58.1 կետով նախատեսված հարցերը:».
9) հավելվածի 67-րդ կետում`
ա. 7-րդ պարբերությունում «քվեարկության» բառը փոխարինել «գնահատման» բառով.
բ. 7-րդ պարբերությունը լրացնել նոր «դ» ենթակետով.
«դ) հարցազրույցի փուլը սահմանված կարգի խախտմամբ անցկացված լինելու դեպքում կոնկրետ մասնակցի (մասնակիցների) մասով կամ ամբողջությամբ` նոր հարցազրույցի փուլ անցկացնելու մասին:».
գ. 8-րդ պարբերությունում «որոշումը (որոշումները)» բառերը փոխարինել «որոշումներից մեկը» բառերով.
դ. 9-րդ պարբերությունից հանել «(որոշումները)» բառը.
ե. 10-րդ պարբերությունից հանել «(որոշումների)» բառը.
10) հավելվածի 68-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«68. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, սույն կարգի 67-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության դեպքում, հանձնաժողովից ստացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը աշխատակազմն անմիջապես ուղարկում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:».
11) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 68.1 կետով.
«68.1. Սույն կարգի 67-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում, աշխատակազմը գրավոր բողոքի վերաբերյալ լիազորած մարմնի ընդունած որոշումը ստանալուց հետո այն անմիջապես, սույն կարգի 64-րդ կետով նախատեսված, եզրակացության հետ միասին ուղարկում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:».
12) հավելվածի 75-րդ կետում «68» թիվը փոխարինել «64» թվով, իսկ «որոշումը տալու օրը» բառերը փոխարինել «որոշումը տալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում» բառերով.
13) հավելվածի 76-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն կարգի 75-րդ կետում նշված դիմումի ներկայացման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում համայնքային ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված և դիմում ներկայացրած մասնակցին (մասնակիցներից մեկին) նշանակում է համապատասխան պաշտոնում:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:
Ա. Գևորգյան |