Գլխավոր տեղեկություն
Համար
N 78-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.06.2013-06.07.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.07.03/20(464) Հոդ.168
Ընդունող մարմին
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Ընդունման ամսաթիվ
08.05.2013
Ստորագրող մարմին
Նախարարի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
08.05.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.07.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 մայիսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 10813206

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

8 մայիսի 2013 թ.

N 78-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ և 17-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ վերանվանելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 654-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի 16-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության բիզնես գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 237-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետի պահանջներով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության վարչական վիճակագրական ռեգիստրի (տեղեկատվության հավաքագրման, շտեմարանների ստեղծման) վարումն իրականացնել ըստ փուլերի:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության վարչական վիճակագրական ռեգիստրի վարման առաջին փուլ համարել էլեկտրական էներգիայի ցուցանիշների վարչական վիճակագրական ռեգիստրի վարումը:

3. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության վարչական վիճակագրական ռեգիստրի վարման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի,

2) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության վարչական վիճակագրական հաշվետվությունների ձևերը՝ համաձայն N 2 և N 3 հավելվածների:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարին`

ապահովել սույն հրամանի պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում:

5. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարին:

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Պաշտոնակատար

Ա. Մովսիսյան

 

 

Հավելված N 1

ՀՀ էներգետիկայի և բնական

պաշարների

նախարարի 2013 թ. մայիսի 8-ի

N 78-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության համակարգում առաջին փուլի` էլեկտրական էներգիայի ցուցանիշների վարչական վիճակագրական ռեգիստրի վարման (այսուհետ` վարչական ռեգիստր)` ըստ սահմանված ցուցանիշների` հայկական էներգահամակարգի արտադրող կայանների էլեկտրական էներգիայի արտադրության, առաքման և ապրանքային արտադրանքների մասին ու էլեկտրական էներգիայի արտահանման և ներմուծման մասին տեղեկատվությունների հավաքագրման, շտեմարանների ստեղծման ընթացակարգը` համաձայն N 2 և N 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության (այսուհետ` նախարարություն) վարչական ռեգիստրի առաջին փուլում ներառվում են` ըստ տնտեսվարող սուբյեկտների էլեկտրական էներգիայի արտադրության, առաքման և ապրանքային արտադրանքների մասին ու էլեկտրական էներգիայի արտահանման և ներմուծման մասին տվյալները:

3. Վարչական ռեգիստրը նախարարության կողմից վարվող վիճակագրական տվյալների բազաներ են (շտեմարաններ), որոնք հանդիսանում են ճյուղային (գերատեսչական) հաշվառման (վիճակագրության) վարման արդյունք: Վարչական ռեգիստրները Հայաստանի Հանրապետության պետական վիճակագրական տեղեկատվության միասնական համակարգի բաղկացուցիչ մաս են:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Սույն կարգի համաձայն նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչությունը (այսուհետև՝ վարչություն) իրականացնում է էլեկտրական էներգիայի ցուցանիշների վարչական ռեգիստրի վարում՝ ապահովելով սույն հրամանի 3-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված հավելված 2-ի և հավելված 3-ի հաշվետվությունների (այսուհետև՝ հաշվետվություններ) ձևերով ու ժամկետներում վիճակագրական հաշվետվությունների ստացումը, ամփոփումը և տրամադրումը Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը:

5. Մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը նախարարության ենթակայության «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը նախորդ ամսվա էլեկտրական էներգիայի ցուցանիշների վերաբերյալ թիվ 1 և թիվ 2 հաշվետվությունները (էլեկտրական էներգիայի արտադրության, առաքման, ապրանքային արտադրանքի, ներմուծման և արտահանման ցուցանիշների մասին) ներկայացնում է վարչությանը:

6. «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունից ստացված՝ նախորդ ամսվա էլեկտրական էներգիայի ցուցանիշների վերաբերյալ թիվ 1 և թիվ 2 հաշվետվությունները վարչությունը մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը:

7. Էլեկտրական էներգիայի ցուցանիշների վարչական ռեգիստրի տվյալները վարչության կողմից մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը տրամադրվում են նախարարության աշխատակազմի համակարգչային տեխնիկայի ստորաբաժանմանը (այսուհետև՝ համակարգչային պատասխանատու)՝ դրանք նախարարության սերվերում 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրելու համար:

8. Նախարարության աշխատակազմի ստորաբաժանումներն օգտվում են նախարարության սերվերում տեղադրված էլեկտրական էներգիայի ցուցանիշների վարչական ռեգիստրի էլեկտրոնային շտեմարաններից համակարգչային պատասխանատուի կողմից համակարգչային մուտքի իրավունքի տրամադրման միջոցով: Մուտքի թույլտվությունը տրվում է նախարարության աշխատակազմի ղեկավարի կողմից:

9. Վարչական ռեգիստրի վարման ընթացքում թույլ տրված սխալների և աղավաղումների հայտնաբերման դեպքում ուղղումները կատարվում են այն ժամանակաշրջան(ներ)ի վիճակագրական դիտարկման փաստաթղթերում, որոնցում թույլ են տրվել սխալներ կամ աղավաղումներ, իսկ եթե սխալի կամ աղավաղման կոնկրետ ժամկետը հնարավոր չէ պարզել, ապա վիճակագրական դիտարկման փաստաթղթերի տվյալների ուղղումը կատարվում է այն հայտնաբերելուց հետո, առաջին իսկ վիճակագրական դիտարկման փաստաթղթերում:

 

III. ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԾԱԳՈՂ ԱՅԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

10. Վարչական ռեգիստրի վարման բնագավառում ծագող այլ հարաբերությունները կարգավորվում են «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքով, այլ օրենքներով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում և սահմաններում՝ նաև այլ իրավական ակտերով:

 

 

Հավելված N 2

ՀՀ էներգետիկայի և բնական

պաշարների

նախարարի 2013 թվականի
մայիսի 8-ի
N 78-Ն հրամանի

 

Համաձայնեցված է

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի հետ

3 մայիսի 2013 թ. թիվ 12-Ա որոշմամբ

 

 

 

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Հայկական էներգահամակարգի արտադրող կայանների էլեկտրական էներգիայի արտադրության, առաքման և ապրանքային արտադրանքների մասին

 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի և 17-րդ հոդվածի ա) կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ վերանվանելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N654-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի 16-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի մայիսի 10-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի:

Ներկայացնում Է_________«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ ________

(իրավաբանական անձի անվանումը)

Մարզը __________________________________________ /__/__/

 

Գտնվելու վայրը

(գործունեության իրականացման վայրը) _______________/__/__/__/__/

(փոստային դասիչը)

 

Էլեկտրոնային փոստի հասցեն ______________@___________

(Լրացվում է ըստ անհրաժեշտության իրավաբանական անձանց համար)

 

ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման համարը

 /__/__/__/__/__/__/__/__ /

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը        /__/__/__/__/__/__/

 

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)     /__/__/__/__/__/__/

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականի

ՁԵՎ ԹԻՎ 1 (ամսական)

 

Հաստատված է

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2013թ.

մայիսի 8-ի թիվ 78-Ն հրամանով

 

Ներկայացվում է

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

Հաշվետվության ներկայացման ժամկետը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն`

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը

 

հավելված 2

 

Հաշվետվություն

Հայկական էներգահամակարգի արտադրող կայանների էլեկտրական էներգիայի արտադրության, առաքման և ապրանքային արտադրանքների մասին

 

Էլեկտրական էներգիա արտադրող կայանների անվանումը

Չափի միավոր

20__________թ. ______

(հաշվետու տարի) (ամիս)

20__________թ. ______

(նախորդ տարի) (ամիս)

20_______ թ. հունվար -________

(հաշվետու տարի) (տարեսկզբից)

20________ թ. հունվար -______

(նախորդ տարի) (տարեսկզբից)

Էլեկ-տրա-կան էներ-գիայի արտադ-րություն

Սեփական կարիքներ և կորուստներ ուժային

տրանսֆոր-մատորներում

Էլեկ-տրա-կան էներ-գիայի օգտա-կար առաքում (սյ.4-սյ.5)

Գործող սակա-գին՝ առանց ԱԱՀ-ի (դրամ կՎտժ)

Ապրան-քային արտադ-րանք գործող գներով (առանց

ԱԱՀ-ի) (սյ.6xսյ.7) (հազ. դրամ)

Էլեկ-տրա-կան էներ-գիայի արտադ-րություն

Սեփա-կան կարիք-ներ և կորուստ-ներ ուժային տրանս-ֆոր-մատոր-ներում

Էլեկ-տրա-

կան էներ-գիայի օգտա-կար առա-քում (սյ.9-սյ.10)

Գործող սակա-գին՝ առանց ԱԱՀ-ի (դրամ կՎտժ)

Ապրան-քային արտադ-րանք գործող գներով (առանց

ԱԱՀ-ի) (սյ.11xսյ.

12) (հազ.

դրամ)

Էլեկ-տրա-կան էներ-գիայի արտադ-րություն

Սեփա-կան կարիք-ներ և կորուստ-ներ ուժային տրանս-ֆոր-մատոր-ներում

Էլեկ-տրա-կան էներ-գիայի օգտա-կար առա-քում (սյ.14-սյ.15)

Գործող սակա-գին՝ առանց ԱԱՀ-ի (դրամ կՎտժ)

Ապրան-քային արտադ-րանք գործող գներով (առանց

ԱԱՀ-ի) (սյ.16xսյ.

17) (հազ. դրամ)

Էլեկ-տրա-կան էներ-գիայի արտադ-րություն

Սեփա-կան կարիք-ներ և կորուստ-ներ ուժային տրանս-ֆոր-մատոր-ներում

Էլեկ-տրա-կան էներ-գիայի օգտա-կար առա-քում (սյ.19-սյ.20)

Գործող սակա-գին՝ առանց ԱԱՀ-ի (դրամ կՎտժ)

Ապրանքային արտադրանք գործող գներով (առանց

ԱԱՀ-ի) (սյ.21xսյ.22) (հազ. դրամ)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

1

«ՀԱԷԿ» ՓԲԸ - ընդամենը

                                         
 

1) էլեկտրական էներգիա

հազ. կՎտժ

                                       

2) հզորություն

հազ. Մվտ

                                       

2

«Հրազ. ՋԷԿ» ԲԲԸ - ընդամենը

                                         
 

1) էլեկտրական էներգիա

հազ. կՎտժ

                                       

2) հզորություն

հազ. Մվտ

                                       

3

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ (Հրազդան-5) - ընդամենը

                                         
 

1) ներքին շուկա

                                         

 ա. էլեկտրական էներգիա

հազ. կՎտժ

                                       

 բ. հզորություն

հազ. Մվտ

                                       

2) արտահանում

հազ. կՎտժ

                                       

3) կորուստներ արտահանումից

հազ. կՎտժ

                                       

4

«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ - ընդամենը

                                         
 

1) էլեկտրական էներգիա

հազ. կՎտժ

                                       

2) հզորություն

հազ. Մվտ

                                       

5

«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ (շոգ.համ.ցիկլով աշխ. էն.բլոկ) - ընդամենը

                                         
 

1) ներքին շուկա

                                         

 ա. էլեկտրական էներգիա

հազ. կՎտժ

                                       

 բ. հզորություն

 հազ. Մվտ

                                       
 

2) արտահանում

հազ. կՎտժ

                                       

6

«ՄԷԿ» ՓԲԸ - ընդամենը

                                         
 

1) էլեկտրական էներգիա

հազ. կՎտժ

                                       

2) հզորություն

հազ. Մվտ

                                       

7

«Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ - ընդամենը

                                         
 

1) ներքին շուկա

                                         
 

 ա. էլեկտրական էներգիա

հազ. կՎտժ

                                       

 բ. հզորություն

հազ. Մվտ

                                       
 

2) արտահոսք

հազ. կՎտժ

                                       
 

3) ներհոսք

հազ. կՎտժ

                                       

8

«Ձորագետ Հիդրո ՀԷԿ» ՍՊԸ

հազ. կՎտժ

                                       

9

Փոքր էլեկտրա-կայաններ - ընդամենը

                                         
 

1)

հազ. կՎտժ

                                       
 

2)

հազ. կՎտժ

                                       
 

3)

հազ. կՎտժ

                                       

10

Ընդամենը էլեկտրական էներգիա

հազ. կՎտժ

                                       
 

1) ատոմային էլեկտրակայաններ

հազ. կՎտժ

                                       
 

2) ջերմաէլեկտրա-կայաններ

հազ. կՎտժ

                                       
 

3) հիդրոէլեկտրա-կայաններ

հազ. կՎտժ

                                       
 

4) այլ աղբյուրներից

հազ. կՎտժ

                                       

 

Ղեկավար՝ ________________________

(ստորագրություն)

____________________________

(անուն, ազգանուն)

Կ.Տ.

   
 

Լրացնող՝ ________________________

(ստորագրություն)

________________________

(անուն, ազգանուն)

 

 

Հավելված N 3

ՀՀ էներգետիկայի և բնական

պաշարների

նախարարի 2013 թվականի
մայիսի 8-ի
N 78-Ն հրամանի

 

Համաձայնեցված է

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի հետ

3 մայիսի 2013 թ. թիվ 12-Ա որոշմամբ

 

 

 

 

 

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Էլեկտրական էներգիայի արտահանման և ներմուծման մասին

 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի և 17-րդ հոդվածի ա) կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ վերանվանելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N654-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի 16-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի մայիսի 10-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի:

Ներկայացնում Է________«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ ________

(իրավաբանական անձի անվանումը)

Մարզը ___________________________________________ /__/__/

 

Գտնվելու վայրը

(գործունեության իրականացման վայրը) _______________/__/__/__/__/ 

(փոստային դասիչը)

 

Էլեկտրոնային փոստի հասցեն ______________@___________

(Լրացվում է ըստ անհրաժեշտության իրավաբանական անձանց համար)

 

ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման համարը

/__/__/__/__/__/__/__/__ / 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը  /__/__/__/__/__/__/

 

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)   /__/__/__/__/__/__/

 

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականի

ՁԵՎ ԹԻՎ 2 (ամսական)

 

Հաստատված է

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2013թ.

մայիսի 8-ի թիվ 78–Ն հրամանով

 

 Ներկայացվում է

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

Հաշվետվության ներկայացման ժամկետը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն`

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը

 

Հաշվետվություն

էլեկտրական էներգիայի արտահանման և ներմուծման մասին

 

Հ/հ

 

ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

20__թ.

ամիսներ

     

Ընդամենը

     

Ընդամենը

Քանակը

մլն կվտժ

Արժեքը

մլն դրամ

Քանակը

մլն կվտժ

Արժեքը

մլն դրամ

Քանակը

մլն կվտժ

Արժեքը

մլն դրամ

Քանակը

մլն կվտժ

Արժեքը

մլն դրամ

Քանակը

մլն կվտժ

Արժեքը

մլն դրամ

Քանակը

մլն կվտժ

Արժեքը

մլն դրամ

Քանակը

մլն կվտժ

Արժեքը

մլն դրամ

Քանակը

մլն կվտժ

Արժեքը

մլն դրամ

1

Հունվար

                               

2

Փետրվար

                               

3

Մարտ

                               

4

Ապրիլ

                               

5

Մայիս

                               

6

Հունիս

                               

7

Հուլիս

                               

8

Օգոստոս

                               

9

Սեպտեմբեր

                               

10

Հոկտեմբեր

                               

11

Նոյեմբեր

                               

12

Դեկտեմբեր

                               
 

ԸՆԴԱՄԵՆԸ

                               

 

Ղեկավար՝ ________________________

(ստորագրություն)

____________________________

(անուն, ազգանուն)

Կ.Տ.  

Լրացնող՝ ________________________

(ստորագրություն)

________________________

(անուն, ազգանուն)