Գլխավոր տեղեկություն
Համար
N 396-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.06.2013-14.09.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.06.11/17(461) Հոդ.154
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
15.04.2013
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 մայիսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 11013214

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

15 ապրիլի 2013 թ.

N 396-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 1262-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգը»` համաձայն Հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի օգոստոսի 2-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2003 թվականի հուլիսի 23-ի N 516-Ն/Ք հրամանը» N 1262-Ն հրամանը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության /պետ` Ն. Հովհաննիսյան/ և իրավաբանական /պետ` Վ. Բավեյան/ վարչություններին` հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Աշոտյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի
2013 թվականի ապրիլի 15-ի

N 396-Ն հրամանի

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՐԳ

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է հանրակրթական պետական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության (այսուհետ` Հաստատություն) ուսուցչի թափուր տեղը (այսուհետ` Թափուր տեղ) համալրելու մրցույթի (այսուհետ` Մրցույթ) կազմակերպման և անցկացման հետ կապված գործատուի և մրցույթի մասնակցող անձի միջև ծագող իրավահարաբերությունները:

2. Թափուր տեղ է համարվում մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկով և տվյալ հաստատության տարիֆիկացիոն ցուցակով նախատեսված` ուսուցչի չզբաղեցրած պաշտոնը:

3. Թափուր տեղ առաջանալու դեպքում տնօրենը դասաժամերը կարող է տրամադրել նույն Հաստատությունում տվյալ առարկան արդեն դասավանդող, այդ թվում` համատեղությամբ, համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող մասնագետին:

4. Մրցույթը հայտարարվում է Թափուր տեղ առաջանալու օրվանից` 7-օրյա ժամկետում: Անկախ պատճառներից մրցույթը չկայանալու դեպքում Թափուր տեղը լրացնելու համար պարբերաբար հայտարարվում է մրցույթ` մինչև հաղթող ճանաչվելը` պահպանելով սույն կարգի պահանջները:

5. Թափուր տեղ առաջանալու օրվանից մինչև մրցույթը կայանալու, Թափուր տեղը մրցութային կարգով չհամալրվելու կամ մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքում (անկախ պատճառներից), ժամկետային պայմանագրով աշխատանքի կարող են ընդունվել համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող անձինք, ինչպես նաև ուսուցչի որակավորում շնորհող բուհերի հեռակա ուսուցմամբ ավարտական կուրսերի համապատասխան մասնագիտությամբ սովորող ուսանողները՝ լեռնային, բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերի Հաստատություններում:

6. Մրցույթին կարող է մասնակցել Հաստատության տվյալ Թափուր տեղին ներկայացվող` «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի և 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանող անձը:

7. Հաստատությունում աշխատող, համապատասխան որակավորում ունեցող, սակայն տվյալ առարկան չդասավանդած կամ չդասավանդող մասնագետը Թափուր տեղը կարող է զբաղեցնել մրցութային կարգով:

8. Հաստատությունում մրցույթ չի հայտարարվում և Թափուր տեղը զբաղեցվում է ոչ մրցութային կարգով, եթե`

1) տեղը թափուր է ժամանակավորապես (ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` հղիության, ծննդաբերության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի դեպքերում),

2) առաջացած ժամերը տնօրինվել են սույն կարգի 3-րդ կետի համաձայն,

3) թափուր ժամերն առաջացել են 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում,

4) առկա է նպատակային ուղեգրով մասնագիտական կրթություն ստացած թեկնածու:

9. Մրցույթն անցկացվում է երկու փուլով` գրավոր և բանավոր: Յուրաքանչյուր փուլի համար Նախարարության կողմից մշակվում է հարցաշար՝ կազմված 100 հարցից: Հարցաշարերը հաստատվում են Նախարարի հրամանով և հրապարակվում edu.am պաշտոնական կայքէջում և «Կրթություն» շաբաթաթերթում` յուրաքանչյուր փուլի համար:

 

II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

10. Թափուր տեղը համալրելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը Հաստատության տնօրենը հրապարակում է «Կրթություն» պաշտոնաթերթում: Հայտարարության մասին «Կրթություն» պաշտոնաթերթը տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ԿԳ նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությանը՝ կայքէջում (edu.am) հրապարակելու համար:

11. Մրցույթի մասին հայտարարությունը փակցվում է նաև դպրոցի պատին՝ տեսանելի տեղում: Մինչև ուսուցչի Թափուր տեղի համար մրցույթ հայտարարելը` տնօրենն այդ մասին տեղեկացնում է լիազորված պետական մարմնին:

12. Հայտարարության տեքստում նշվում է.

1) Հաստատության անվանումը, տեսակը` ըստ իրականացվող ծրագրի,

2) Թափուր տեղի անվանումը, ժամերի քանակը,

3) սույն կարգի 9-րդ կետով սահմանված մրցույթի անցկացման ձևերը և բովանդակությանը վերաբերող դրույթները, պայմանագրի տեսակը,

4) սույն կարգով սահմանված փաստաթղթերի ցանկը,

5) մրցույթի անցկացման օրը, ժամը, տեղը և փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետը:

13. Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են հրապարակման օրվանից` 20 աշխատանքային օրվա ընթացքում:

14. Մրցույթի անցկացման օրը փաստաթղթերի ընդունման ավարտից հետո 3-րդ աշխատանքային օրն է:

 

III. ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

15. Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում, նշելով այն Թափուր տեղի անվանումը, որին հավակնում է (Ձև 1),

2) Փաստաթուղթ (դիպլոմ)` «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,

3) անձնագրի պատճենը,

4) ինքնակենսագրություն (Ձև 4),

5) Թափուր տեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

6) մեկ լուսանկար` 3x4 չափսի,

7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,

8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:

16. Հանձնաժողովը ներկայացված փաստաթղթերի պատճենները համեմատում է բնօրինակների հետ: Հանձնաժողովի նախագահը պատճենների վրա գրառում է «Իսկականի հետ ճիշտ է», ստորագրում է դրանք և բնօրինակները վերադարձնում ներկայացնողին:

17. 15-րդ կետում նշված որևէ փաստաթղթի բացակայության կամ թերությունների առկայության դեպքում մրցույթին դիմող մասնակիցը (այսուհետ` Մասնակից) կարող է, մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը, վերացնել թերությունները և լրացնել բացակայող փաստաթղթերը:

18. Հանձնաժողովը, մրցույթի անցկացման օրը հրավիրված նիստում, քննության է առնում ներկայացված փաստաթղթերը, ընդունում է մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին որոշում և հաստատում է մրցույթի մասնակիցների անվանացանկը:

19. Մրցույթին մասնակցելու թույլտվություն չտալու դեպքում հանձնաժողովը մասնակցին գրավոր ներկայացնում է մերժման իրավական հիմքերը (օրենսդրական կամ գերատեսչական ակտի անվանումը, դրույթը):

20. Եթե հանձնաժողովը մրցույթին մասնակցելու համար դիմած անձանցից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել մրցույթին, ապա հանձնաժողովի կողմից ընդունվում է մրցույթը չկայացած համարելու մասին որոշում և սույն կարգի 4-րդ կետի համաձայն` հայտարարվում է նոր մրցույթ:

 

IV. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

21. Մրցութային հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) կազմված է 5 անդամից:

22. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են`

1) տնօրենը (տնօրենի պաշտոնակատարը), տնօրենի ուսումնական գծով տեղակալը, համապատասխան մասնախմբի ղեկավարը, մասնագետ ուսուցիչ, մեկ ուսուցիչ այլ հաստատությունից` համաձայնությամբ (տվյալ առարկայի դասավանդման առնվազն 5 տարվա փորձ ունեցող),

2) եթե հաստատությունը չունի մասնագետ ուսուցիչ, այլ հաստատություն(ներ)ից ընդգրկվում է երկու ներկայացուցիչ` համաձայնությամբ (տվյալ առարկայի դասավանդման առնվազն 5 տարվա փորձ ունեցող),

3) Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի բոլոր անդամները: Քվորում չապահովելու դեպքում նիստը հետաձգվում է 2 անգամ` մինչև 3-ական աշխատանքային օրով,

4) Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են առնվազն 3 ձայնով:

23. Հանձնաժողովի անվանական կազմը հաստատում է հաստատության տնօրենը:

24. Հանձնաժողովի նախագահը հաստատության տնօրենն է (տնօրենի պաշտոնակատարը):

25. Հանձնաժողովի որոշումներն արձանագրվում են քարտուղարի կողմից, որը հանձնաժողովի անդամներից մեկն է, առանձին մատյանում և պահպանվում են դպրոցում: Մատյանն ավարտվելուց հետո արխիվացվում է օրենքով սահմանված կարգով:

26. Մրցույթին դիտորդի կարգավիճակով կարող է մասնակցել, ըստ ենթակայության, լիազոր մարմնի ներկայացուցիչը:

 

V. ԳՐԱՎՈՐ ՍՏՈՒԳՄԱՆ ՓՈՒԼ

 

27. Գրավոր ստուգումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում.

1) Գրավոր աշխատանքի մասնակիցներին արգելվում է իրենց հետ սենյակ բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր, գիտական հաշվիչներ:

2) Հանձնաժողովի նախագահը մասնակիցներին բացատրում է գրավոր փուլի անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը և պատասխանում է մասնակիցների հարցերին, ինչպես նաև տեղեկացնում է բանավոր փուլի անցկացման ժամի մասին:

3) Գրավոր փուլի սկիզբը հայտարարելուց հետո մասնակիցը ծանոթանում է առաջադրանքին, կատարում է համապատասխան նշումներ և աշխատանքն ավարտելուց հետո առաջադրանքը հանձնում է հանձնաժողովին:

4) Գրավոր փուլի ավարտից 15 րոպե առաջ հանձնաժողովի կողմից մասնակիցը նախազգուշացվում է:

28. Առաջադրանքի համար տրվում է 90 րոպե, յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատվում է 1 միավոր, սխալ պատասխանը` 0:

29. Գրավոր փուլի անցումային շեմը համարվում է առաջադրանքի առնվազն 90 % ճիշտ պատասխանը:

30. Սխալ պատասխաններ են համարվում`

1) ոչ ճիշտ պատասխան նշելը,

2) մեկից ավելի պատասխաններ նշելը,

3) ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելը:

Արգելվում է որևէ հարցի ենթադրյալ պատասխաններից մեկի դիմաց առանց նշումների թեստը հանձնել:

31. Առաջադրանքի գնահատականի տակ ստորագրում են հանձնաժողովի բոլոր անդամները, անհամաձայնության դեպքում կցվում է հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը:

32. Գրավոր փուլն ավարտելուց հետո ստուգման համար տրվում է 1 ժամ:

33. Հանձնաժողովի նախագահը բոլոր մասնակիցներին հրավիրում է քննասենյակ՝ գրավոր փուլի արդյունքները և մրցույթի բանավոր փուլ անցած մասնակցի/ների/ անունները հրապարակելու համար:

34. Գրավոր փուլի արդյունքները հրապարակելուց հետո, անհամաձայնության դեպքում, դրանք կարող են բողոքարկվել հանձնաժողովին՝ 1 ժամվա ընթացքում:

35. Բողոքարկման արդյունքում ընդունված որոշումը կարող է բողոքարկվել կրթության պետական կառավարման լիազոր մարմնին և (կամ) դատարան:

36. Առաջադրանքների պատճենները, ցանկության դեպքում, կարող են տրամադրվել մասնակիցներին:

 

VI. ԲԱՆԱՎՈՐ ՓՈՒԼԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

37. Բանավոր փուլի ժամանակ մասնակիցը վիճակահանությամբ բանավոր առաջադրանքների հարցաշարից ընտրում է 5 հարց:

38. Յուրաքանչյուր մասնակցին տրվում է մինչև 15 րոպե` բանավոր փուլին պատրաստվելու համար:

39. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ բանավոր փուլը անցկացնում է առանձին.

1) բանավոր փուլի ընթացքը արձանագրվում է, բոլոր հարցերը և մասնակցի հնչեցրած պատասխանները կարող են ձայնագրվել,

2) Հանձնաժողովը կարող է մասնակցին ուղղել մինչև 5 հարակից հարց:

40. Բանավոր փուլի ավարտից հետո հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մասնակցի պատասխանների հիման վրա, ըստ գնահատված հարցերի, որոշում է միջին գնահատականը և անհատական քվեաթերթի վրա, փակ քվեարկությամբ, «կողմ» կամ «դեմ» սյունակում կատարում է նշում /Ձև 3/.

1) Հանձնաժողովի անդամները քվեաթերթերը լրացնելուց հետո գցում են քվեատուփի մեջ:

2) Ջնջումներով, ուղղումներով, ոչ լրիվ լրացված, վնասված անհատական քվեաթերթը հանձնաժողվի կողմից ճանաչվում է անվավեր և հանձնաժողվի անդամին տրվում է նոր քվեաթերթ` կրկնակի քվեարկության համար:

3) Հաղթող է համարվում այն մասնակիցը, որը ստացել է առնվազն 3 «կողմ» ձայն:

41. Բանավոր փուլի արդյունքները հրապարակելուց հետո, անհամաձայնության դեպքում, այն կարող է բողոքարկվել հանձնաժողովին՝ 1 ժամվա ընթացքում:

42. Բողոքարկման արդյունքում ընդունված որոշումը կարող է բողոքարկվել կրթության պետական կառավարման լիազոր մարմնին և (կամ) դատարան:

 

VII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

43. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` նույն օրը: Մրցույթի արդյունքների հրապարակման ամփոփիչ արձանագրության մեջ լրացվում է /Ձև 2/.

1) մրցույթի անցկացման վայրը,

2) հաստատության լրիվ անվանումը,

3) Թափուր տեղի անվանումը,

4) Թափուր տեղերի քանակը,

5) մրցույթին մասնակցելու համար դիմած անձանց թիվը,

6) մրցույթին թույլտրված մասնակիցների թիվը,

7) գրավորի արդյունքը մասնակիցների հավաքած միավորների կամ բալերի նշումով,

8) հաղթող ճանաչվածների անվանացանկը, հավաքած «կողմ» ձայների քանակը,

9) հանձնաժողովի անդամների ստորագրությունները,

10) մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը:

44. Ամփոփիչ արձանագրությանը կից տրվում են.

1) անհատական քվեաթերթերը (քվեարկված և չմարված` (առկայության դեպքում),

2) քվեաթերթերի խոտանման արձանագրությունը (առկայության դեպքում),

3) հանձնաժողովի անդամների հատուկ կարծիք(ներ)ը (առկայության դեպքում):

 

VIII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

 

45. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը(ները) Հաստատության տնօրենին երեք աշխատանքային օրվա ընթացքում դիմում են ներկայացնում` աշխատանքի ընդունվելու համար:

46. Եթե մրցույթում հաղթող ճանաչվածների դիմումների քանակը ավելին են, քան Թափուր տեղը, ապա վերջնական ընտրությունը կատարում է հաստատության տնօրենը:

47. Մրցույթում հաղթող ճանաչված կամ ընտրված մասնակցի հետ Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով կնքվում է աշխատանքային պայմանագիր:

 

Ձև 1

 

Դիմում

Հայաստանի Հանրապետության հանրակրթական

ուսումնական հաստատության

(նշվում է հաստատության լրիվ անվանումը)

--------------------------------------------------------------------

(նշվում է առարկայի անվանումը) -------------------------

ուսուցչի թափուր պաշտոնի մրցույթին

մասնակցելու նպատակով հաստատության տնօրեն

պարոն/տիկին ____________________ -ին

________________________________ -ից

 դիմողի անունը, հայրանունը, ազգանունը

___________________________________

(դիմողի բնակության վայրը)

___________________________________

(դիմողի հեռ. աշխատանքային, բնակ., բջջ.)

___________________________________

անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել

 

Ծնված` _______________________________

օրը, ամիսը, տարին, վայրը

 

ԴԻՄՈՒՄ

 

Ծանոթանալով ուսուցչի թափուր պաշտոնի համար տրված հայտարարությանը և մրցույթի պայմաններին և անցկացման կարգին՝ խնդրում եմ գրանցել ինձ որպես մրցույթի մասնակից։

 

Քաղաքացիությունը _____________________________

 

Դատապարտվել եմ` այո, ոչ (ընդգծել)___________________

 

Դատվածությունս հանված կամ մարված է` այո, ոչ

(ընդգծել)___________________

 

Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ

 

գործունակ ճանաչվել եմ` այո, ոչ (ընդգծել)__________________

 

Դատական կարգով մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվել եմ` այո, ոչ (ընդգծել)___________________

 

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 25-ի թիվ 284-Ն որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկի որևէ հիվանդությամբ

տառապում եմ, չեմ տառապում (ընդգծել) ___________________

Համակարգչային գրագիտությունը ______________________________________

___________________________________________________________________

(տիրապետման մակարդակը, համակարգչային ծրագրերի իմացությունը)

 

Կից ներկայացնում եմ մրցույթի մասին հայտարարությունում նշված փաստաթղթերը:

 

Նախազգուշացված եմ` կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 

Դիմող` ......................................

«.........»......................... 20..... թ.

 

Ձև 2

 

Ամփոփիչ արձանագրություն

 

Հայաստանի Հանրապետության մարզի /Երևան քաղաքի/ ____________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

(հանրակրթական ուսումնական հաստատության լրիվ անվանումը, ըստ կրթական ծրագրերի աստիճանի) ուսուցչի թափուր աշխատատեղի (լրացվում է մասնագիտության անվանումը) _________________________________ համար հայտարարված մրցույթի.

1. թափուր աշխատատեղի քանակը ______________ ,

2. մրցույթին մասնակցելու համար դիմած անձանց թիվը __________ ,

3. մրցույթին թույլատրված մասնակիցների թիվը ____________ ,

4. գրավոր փուլի ձևը ___________________________ :

5. գրավորի արդյունքը (մասնակիցների անուն-ազգանունները, հավաքած միավորները կամ բալերը)՝

1)

2)

3)

 

6. փակ քվեարկության արդյունքը (լրացվում են բոլոր մասնակիցների հավաքած ձայները)՝

1)

2)

3)

 

7. հաղթող ճանաչված մասնակիցների անվանացանկը, հավաքած ձայների քանակը`

1)

2)

3)

 

8. Հանձնաժողովի անդամների անունը, ազգանունը և ստորագրությունը՝

1) Հանձնաժողովի նախագահ`___________________________ /_____________/

2) հանձնաժողովի անդամ` ______________________________ /_____________/

3) հանձնաժողովի անդամ` ____________________________ /_____________/

4) հանձնաժողովի անդամ` _____________________________/_____________/

5) հանձնաժողովի անդամ` _____________________________/_____________/

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ` ________________________/ _____________/

 

 Ձև 3

 

Անհատական քվեաթերթիկ

 

1. Հանրակրթական ուսումնական հաստատության անվանումը _______________

2. առարկան _____________________

3. հանձնաժողովի անդամի անուն-ազգանունը __________________________

4. մասնակցի անուն-ազգանունը ____________________________________

5. տոմսի համարը___________

6. հարցերի գնահատականները (0-ից մինչև 10 բալ)

1) _______

2) _______

3) _______

4) _______

5) _______

7. հարակից հարցերի գնահատականները`

1) _______

2) _______

3) _______

4) _______

5) _______

 

8. միջին գնահատականը ________

 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ (ԼՐԱՑՎՈՒՄ Է ՍԵՎ ԳՈՒՅՆԻ ԳՐԻՉՈՎ, ԱԶԱՏ ՎԱՆԴԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՀԵՏԵՎՅԱԼ ՆՇՈՒՄԸ «V»)՝

 

ԿՈՂՄ

ԴԵՄ

 

 

Հանձնաժողովի նախագահ`___________________

 

Կ.Տ.

 

Ձև 4

 

 Ինքնակենսագրություն

 

1. Աշխատանքային գործունեությունը /վերջին աշխատանքի վայրը լրացվում է առաջինը/

 

2. կրթությունը /մասնագիտական կրթության որակավորման աստիճանը, կրթության վկայագրերը /դիպլոմներ, հավաստագրեր, վկայականներ/

 

3. կոչումներ

 

4. որակավորման տարակարգ

 

5. հրատարակած հոդվածներ

 

6. լեզուների իմացություն

 

7. այլ տվյալներ

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան