«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 մայիսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 32613177
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
28 մարտի 2013 թ. |
N 284-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 658-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 201-Ն որոշման 3-րդ կետով.
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգն ու մրցույթի անցկացման ընթացակարգը, ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգն ու ատեստավորման անցկացման ընթացակարգը սահմանելու մասին» N 658-Ն հրամանի 1-ին կետով սահմանված հավելված 1-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին և 9.2-րդ կետերով.
«9.1. Եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ քաղաքացի, ապա մրցույթը համարվում է չկայացած, և հայտարարվում է նոր մրցույթ՝ ընդհանուր հիմունքներով:
9.2. Եթե մրցույթը սույն կարգի 9.1-ին կետով համարվում է չկայացած, ապա քաղաքացին դրա մասին տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը:»:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քարտուղարության պետին` ապահովել սույն հրամանի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
Ա. Երիցյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|