Գլխավոր տեղեկություն
Համար
N 61-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.06.01/16(460).1 Հոդ.141
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Ընդունման ամսաթիվ
10.04.2013
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
10.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 ապրիլի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 32013161

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

10 ապրիլի 2013 թ.

N 61-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 7-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն և 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» N 201-Ն որոշման 1-ին և 3-րդ կետերի պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` Գլխավոր վարչություն) պետի 2006 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) համար մրցույթ և ատեստավորում անցկացնելու, մրցութային և ատեստավորման հանձնաժողովների ձևավորման ընթացակարգերը սահմանելու մասին» N 7-Ն հրամանով հաստատված N 1 և N 2 հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) հավելված N 1-ի 3-րդ և 6-րդ կետերում «քարտուղարությունը» բառերը փոխարինել «անձնակազմի կառավարման բաժինը» բառերով.

2) հավելված N 1-ի 9-րդ կետի «ա» ենթակետում «քարտուղարությունից» բառը փոխարինել «անձնակազմի կառավարման բաժնից» բառերով.

3) հավելված N 1-ը լրացնել նոր` 11.1-ին և 11.2-րդ կետերով.

«11.1. Եթե պետական կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար դիմել է մեկ քաղաքացի, ապա մրցույթը համարվում է չկայացած, և հայտարարվում է նոր մրցույթ` ընդհանուր հիմունքներով:

11.2. Եթե մրցույթը սույն կարգի 11.1-ին կետով համարվում է չկայացած, ապա քաղաքացին դրա մասին տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը:».

4) հավելված N 2-ի 2-րդ և 7-րդ կետերում «քարտուղարությունը» բառերը փոխարինել «անձնակազմի կառավարման բաժինը» բառերով.

5) հավելված N 2-ի 10-րդ կետի «ա» ենթակետում «քարտուղարությունից» բառը փոխարինել «անձնակազմի կառավարման բաժնից» բառերով:

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Գլխավոր վարչության պետ

Ա. Մովսեսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան