Գլխավոր տեղեկություն
Համար
N 65-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.06.01/16(460).1 Հոդ.121
Ընդունող մարմին
Բնապահպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
08.04.2013
Ստորագրող մարմին
Բնապահպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
08.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 ապրիլի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 10513144

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

8 ապրիլի 2013 թ.

ք. Երևան

N 65-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 121-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգի 65-րդ կետը և 2013 թվականի մարտի 7-ի N 201-Ն որոշման 3-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2011 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը, կազմը, մրցույթի անցկացման ընթացակարգը և պետական հիմնարկի յուրաքանչյուր պաշտոնի գնահատման չափանիշները սահմանելու մասին» N 121-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հրամանի N 1 հավելվածի՝

ա. 9-րդ կետի 1-ին ենթակետում «ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնից» բառերը փոխարինել «պետական հիմնարկի աշխատակազմից» բառերով,

բ. 10-րդ կետում «ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի» բառերը փոխարինել «պետական հիմնարկի աշխատակազմի» բառերով.

2) հրամանի N 2 հավելվածի՝

ա. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը (այսուհետ` պետական հիմնարկ): Մրցույթի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման անմիջական պատասխանատուն պետական հիմնարկի տնօրենի հրամանով նշանակված անձն է (այսուհետ` մրցույթի նախապատրաստական աշխատանքների պատասխանատու անձ):»,

բ. 8-րդ կետում «հիմնարկը» բառից հետո լրացնել «` մրցույթի նախապատրաստական աշխատանքների պատասխանատու անձի կողմից» բառերով,

գ. 10-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ,

«5) պետական հիմնարկի գտնվելու վայրն ու հեռախոսահամարը:».

դ. 11-րդ կետում «մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող անձնակազմի կառավարման բաժին» բառերը փոխարինել «պետական հիմնարկի աշխատակազմ» բառերով,

ե. 13-րդ կետում «աշխատանքներն իրականացնող անձնակազմի կառավարման բաժինը» բառերը փոխարինել «աշխատանքների պատասխանատու անձը» բառերով,

զ. 17-րդ կետում «անձնակազմի կառավարման բաժնից» բառերը փոխարինել «մրցույթի նախապատրաստական աշխատանքների պատասխանատու անձից» բառերով,

է. 18-րդ կետում «նախապատրաստական աշխատանքներ իրականացնող անձնակազմի կառավարման բաժինը» բառերը փոխարինել «պետական հիմնարկի աշխատակազմը» բառերով,

ը. 23-րդ կետում «անձնակազմի կառավարման բաժինը» բառերը փոխարինել «պետական հիմնարկի աշխատակազմը» բառերով,

թ. 31-րդ կետում «անձնակազմի կառավարման բաժնի» բառերը փոխարինել «մրցույթի նախապատրաստական աշխատանքների պատասխանատու անձի» բառերով,

ժ. 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«35. Սույն կարգի 34-րդ կետով նախատեսված գրավոր բողոքը (այսուհետ` գրավոր բողոք) քննության է առնում մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող մարմինը` «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը, այն հիմնարկում մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։»,

ժա. 36-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

ժբ. 38-րդ կետում «անձնակազմի կառավարման բաժինը» բառերը փոխարինել «պետական հիմնարկի աշխատակազմը» բառերով,

ժգ. 39-րդ կետում «անձնակազմի կառավարման բաժինը» բառերը փոխարինել «պետական հիմնարկի աշխատակազմը» բառերով,

ժդ. 45-րդ կետում «անձնակազմի կառավարման բաժնին» բառերը փոխարինել «պետական հիմնարկի աշխատակազմին» բառերով.

3) N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1. և 15.2. կետերով.

«15.1. Եթե մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է մեկ դիմում, ապա մրցույթը համարվում է չկայացած, և հայտարարվում է նոր մրցույթ` ընդհանուր հիմունքներով:

15.2. Եթե մրցույթը սույն կարգի 15.1-ին կետով համարվում է չկայացած, ապա քաղաքացին դրա մասին տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը:».

4) N 3 հավելվածի 2-րդ կետում «բաժնի պետ» բառերից հետո լրացնել «և տնօրենի խորհրդական» բառերը:

 

Նախարար`

Ա. Հարությունյան