Գլխավոր տեղեկություն
Համար
N 111-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.06.01/16(460).1 Հոդ.135
Ընդունող մարմին
Կառավարության աշխատակազմի ղեկավար
Ընդունման ամսաթիվ
25.03.2013
Ստորագրող մարմին
Կառավարության աշխատակազմի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
25.03.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 ապրիլի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 04013140

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

 

25 մարտի 2013 թ. 

N 111-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 132-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 201-Ն որոշման 3-րդ կետի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ և ատեստավորում անցկացնելու կարգերը հաստատելու մասին» N 132-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) հրամանի «ա» և «բ» կետերով հաստատված կարգերում «ղեկավար-նախարար» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ղեկավար» բառով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2) հրամանի N 1 հավելվածում`

ա. 3-րդ կետի «գ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագիր» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագիր» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13.1-ին և 13.2-րդ կետերով.

«13.1. Եթե պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է մեկ դիմում, ապա մրցույթը համարվում է չկայացած, և հայտարարվում է նոր մրցույթ` ընդհանուր հիմունքներով:

13.2. Եթե մրցույթը սույն կարգի 13.1-ին կետով համարվում է չկայացած, ապա դիմող քաղաքացին դրա մասին տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը:»,

գ. 34-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» ենթակետով.

«զ) եթե պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ քաղաքացի:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Դ. Սարգսյան