Գլխավոր տեղեկություն
Համար
N 2199-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.03.11/13(953).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
01.10.2012
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
01.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

1 հոկտեմբերի 2012 թ.   
ք. Երևան

N 2199-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը և 32-րդ հոդվածի 1-ին մասը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 8-ի N ՀՕ-227-Ն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 861-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2012 թվականի սեպտեմբերի 25-ին ներկայացված դիմումը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Երևանի քաղաքապետարանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը 2007 թվականի մայիսի 11-ին (Կ-XX-000986) և 2007 թվականի սեպտեմբերի 3-ին (Կ-XX-001040) տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման լիցենզիաները վերաձևակերպել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն անվամբ և նշել գործունեության իրականացման վայրը` քաղաք Երևան, Հր. Ներսիսյան փողոց, թիվ 7:

2. Դադարեցնել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը 2007 թվականի սեպտեմբերի 3-ին տրված բժշկական օգնություն և սպասարկում գործունեության իրականացման թիվ Կ-XX-001040 լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային (ախտաբանաանատոմիական, մանկաբարձական, ռեպրոդուկտոլոգիական) և արտահիվանդանոցային (ընդհանուր վիրաբուժական, գինեկոլոգիական (մ և մ), նյարդաբանական, ներզատաբանական, ուրոլոգիական, քիթ-կոկորդ-ականջաբանական, լաբորատոր ախտորոշիչ (կլինիկական, բիոքիմիական, միկրոբիոլոգիական), բժշկական ընդհանուր պրակտիկա, մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր պրակտիկա, մանկաբուժական ընդնանուր պրակտիկա, մաշկաբանական, վեներաբանական, ինֆեկցիոն, իմունոկանխարգելիչ, հոգեբուժական, հոգեթերապևտիկ, ուռուցքաբանական, մանկաբուժական, սպորտային բժշկական, սեքսոպաթոլոգիական, դեֆեկտոլոգիական, հոմեոպաթիկ, թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական) տեսակները:

3. «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ (գործունեության իրականացման հասցեն` քաղաք Երևան, Հր. Ներսիսյան փողոց, թիվ 7), վերջինիս մեջ ներառելով 2010 թվականի սեպտեմբերի 3-ին տրված բժշկական օգնություն և սպասարկում գործունեության իրականացման թիվ Կ-XX-001040 լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման գործող տեսակները և «բժշկական օգնության և սպասարկման տեսակը» բառերից հետո կատարել հետևյալ նշումը` «ներառյալ թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղերի կիրառում»:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`

1) ապահովել լիցենզիաների ձևաթղթերում կատարված փոփոխությունների մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

 

  Դ. Դումանյան