«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 ապրիլի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 12413117
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
6 մարտի 2013 թ. ք. Երևան |
N 85-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՅՏԻ, ՆԱԽԿԻՆՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.3-րդ հոդվածի 7-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել`
1) պարտադիր դրոշմավորման ենթակա որոշ ապրանքների համար դրոշմապիտակների ձեռքբերման հայտի ձևը` համաձայն N 1 հավելվածի,
2) Հայաստանի Հանրապետությունում արտադրված պարտադիր դրոշմավորման ենթակա որոշ ապրանքների համար նախկինում ձեռք բերված դրոշմապիտակների օգտագործման մասին հաշվետվության ձևը` համաձայն N 2 հավելվածի,
3) Հայաստանի Հանրապետություն ներմուծված պարտադիր դրոշմավորման ենթակա որոշ ապրանքների համար նախկինում ձեռք բերված դրոշմապիտակների օգտագործման մասին հաշվետվության ձևը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունիսի 1-ից:
Կոմիտեի նախագահ |
Գ. Խաչատրյան |
Հավելված N 1 ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի մարտի 6-ի N 85-Ն հրամանի |
Ձև
ՀԱՅՏ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ |
Փաստաթղթի հերթական համարը` ______________________________ (լրացվում է հարկային կամ մաքսային մարմնի կողմից) | |||||||
1. Հարկ վճարողի հաշվառման համարը |
||||||||
2. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
||||||||
3. Գտնվելու վայրը |
||||||||
4. Հաշվառված մաքսատան անվանումը, թղթապանակի համարը |
5. Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ |
6. Ապրանքախմբի համառոտ անվանումը |
7. Տարողությունը (լիտր) |
8. Դրոշմապիտակի քանակը (հատ) |
Հարկ վճարողի/ղեկավարի __________________________________________ ստորագրությունը, անունը, ազգանունը
_________ ____________________ 20 ___թ. |
ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՅՏԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Պարտադիր դրոշմավորման ենթակա որոշ ապրանքների համար դրոշմապիտակների ձեռքբերման հայտի ձևը (այսուհետ` Հայտ) լրացվում և ներկայացվում է իրավաբանական անձի և (կամ) անհատ ձեռնարկատերերի հաշվառման վայրի հարկային կամ մաքսային մարմին «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.3-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան: Հայաստանի Հանրապետություն պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ներմուծման դեպքում Հայտը ներկայացվում է մաքսային մարմին, իսկ Հայաստանի Հանրապետությունում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների արտադրման դեպքում` հարկային մարմին:
2. Հայտի 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
3. Հայտի 2-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը:
4. Հայտի 3-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը:
5. Հայտի 4-րդ կետը լրացվում է միայն պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ներմուծման համար դրոշմապիտակներ ձեռք բերելու դեպքում:
6. Հայտի 5-րդ կետում լրացվում է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ծածկագիրն ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկ դասակարգչի:
7. Հայտի 6-րդ կետում լրացվում է «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.2-րդ հոդվածով սահմանված պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքախմբի համառոտ անվանումը:
8. Հայտի 7-րդ կետում լրացվում է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքի տարողությունը՝ ըստ տվյալ ապրանքատեսակի տարայի (տուփ, շիշ, թիթեղյա տարա) տարողության: Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքատեսակի տարայի (տուփ, շիշ, թիթեղյա տարա) տարողությունը լրացվում է լիտրով` առավելագույնը ստորակետից հետո երեք նիշի ճշտությամբ:
9. Հայտի 8-րդ կետում լրացվում է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման համար անհրաժեշտ դրոշմապիտակների քանակը:
Հավելված N 2 ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի մարտի 6-ի N 85-Ն հրամանի |
Ձև
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ |
Փաստաթղթի հերթական համարը` __________________________________________ (լրացվում է հարկային մարմնի կողմից) | ||||||||||||||||||||||||||
1. Հարկ վճարողի հաշվառման համարը |
|||||||||||||||||||||||||||
2. Իրավաբանական անձի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը) |
|||||||||||||||||||||||||||
3. Գտնվելու վայրը |
|||||||||||||||||||||||||||
4. Ժամանակահատվածի` սկիզբը |
2 |
0 |
թ. |
ավարտը |
2 |
0 |
թ. |
5. Դրոշմապիտակի |
6. Չօգտագործված դրոշմապիտակների քանակը հաշվետու ժամանակա- |
7. Դրոշմապիտակների քանակը (հատ) |
8. Չօգտագործված դրոշմապիտակների քանակը հաշվետու ժամանակա- | ||||
տեսակը |
տարո- |
ստացված |
օգտա- |
վերադարձված` չօգտագործված և(կամ) վնասված |
վերադարձված և հարկային մարմնի կողմից չընդունված | ||
Հարկ վճարողի/ղեկավարի __________________________________________ ստորագրությունը, անունը, ազգանունը |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Պարտադիր դրոշմավորման ենթակա որոշ ապրանքների համար նախկինում ձեռք բերված դրոշմապիտակների օգտագործման մասին հաշվետվության ձևը (այսուհետ` Հաշվետվություն) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.3-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան:
2. Հաշվետվության 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
3. Հաշվետվության 2-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը:
4. Հաշվետվության 3-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը:
5. Հաշվետվության 4-րդ կետում լրացվում է այն ժամանակահատվածի սկիզբը (ամսաթիվը, ամիսը, տարեթիվը) և ավարտը (ամսաթիվը, ամիսը, տարեթիվը), որի համար ներկայացվում է Հաշվետվությունը:
6. Հաշվետվության 5-րդ կետում՝ տեսակը սյունակում լրացվում է Հայաստանի Հանրապետությունում արտադրված` պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքախմբի համառոտ անվանման (ջուր, ըմպելիք, գարեջուր, կոկտեյլ, հյութ), իսկ տարողության սյունակում դրոշմապիտակի վրա նշված տարողությունը:
7. Հաշվետվության 6-րդ կետում լրացվում է պարտադիր դրոշմավորման ենթակա համապատասխան ապրանքախմբի ապրանքների դրոշմավորման համար տվյալ ժամանակահատվածի սկզբի դրությամբ չօգտագործված դրոշմապիտակների քանակը (հատ):
8. Հաշվետվության 7-րդ կետի համապատասխան սյունակներում լրացվում են տվյալ ժամանակահատվածում`
1) ստացված դրոշմապիտակների քանակը,
2) օգտագործված, այդ թվում նաև՝ վերադրոշմավորման համար, դրոշմապիտակների քանակը,
3) վերադարձված չօգտագործված և(կամ) վնասված դրոշմապիտակների քանակը,
4) վերադարձված և «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.6-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան հարկային մարմնի կողմից չընդունված դրոշմապիտակների քանակը:
9. Հաշվետվության 8-րդ կետում լրացվում է պարտադիր դրոշմավորման ենթակա համապատասխան ապրանքախմբի ապրանքների դրոշմավորման համար տվյալ ժամանակահատվածի վերջի դրությամբ չօգտագործված դրոշմապիտակների քանակը:
Հավելված N 3 ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի մարտի 6-ի N 85-Ն հրամանի |
Ձև
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ |
Փաստաթղթի հերթական համարը` ___________________________ (լրացվում է մաքսային մարմնի կողմից) | ||||||||||||||||||||||||||
1. Հարկ վճարողի հաշվառման համարը |
|||||||||||||||||||||||||||
2. Իրավաբանական անձի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը) |
|||||||||||||||||||||||||||
3. Գտնվելու վայրը |
|||||||||||||||||||||||||||
4. Ժամանակահատվածի` սկիզբը |
2 |
0 |
թ. |
ավարտը |
2 |
0 |
թ. |
5. Դրոշմապիտակի |
6. Ստացված դրոշմապիտակների |
7. Ներմուծված ապրանքի մաքսային հայտարարագրի համարը |
8. Դրոշմապիտակների քանակը (հատ) | ||||||
տեսակը |
տարո- |
հաշիվ- ապրանքագրի համարը |
ամսաթիվը |
քանակը (հատ) |
օգտա- |
վերա- |
սահմանված ժամկետում չվերադարձված և(կամ) մաքսային մարմինների կողմից չընդունված |
մնացորդը | |
Հարկ վճարողի/ղեկավարի __________________________________________ ստորագրությունը, անունը, ազգանունը |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Հայաստանի Հանրապետություն ներմուծված պարտադիր դրոշմավորման ենթակա որոշ ապրանքների համար նախկինում ձեռք բերված դրոշմապիտակների օգտագործման մասին հաշվետվության ձևը (այսուհետ` Հաշվետվություն) լրացվում և ներկայացվում է մաքսային մարմին «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.3-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան:
2. Հաշվետվության 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
3. Հաշվետվության 2-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը:
4. Հաշվետվության 3-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը:
5. Հաշվետվության 4-րդ կետում լրացվում է այն ժամանակահատվածի սկիզբը (ամսաթիվը, ամիսը, տարեթիվը) և ավարտը (ամսաթիվը, ամիսը, տարեթիվը), որի համար ներկայացվում է Հաշվետվությունը:
6. Հաշվետվության 5-րդ կետում՝ տեսակը սյունակում լրացվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքախմբի համառոտ անվանումը (ջուր, ըմպելիք, գարեջուր, կոկտեյլ, հյութ), իսկ տարողության սյունակում` դրոշմապիտակի վրա նշված տարողությունը:
7. Հաշվետվության 6-րդ կետում լրացվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պարտադիր դրոշմավորման ենթակա համապատասխան ապրանքախմբի ապրանքների դրոշմավորման համար տվյալ ժամանակահատվածում ստացված դրոշմապիտակների հաշիվ-ապրանքագրի համարը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, քանակը:
8. Հաշվետվության 7-րդ կետում լրացվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված դրոշմավորված ապրանքների մաքսային հայտարարագրի համարը:
9. Հաշվետվության 8-րդ կետի համապատասխան սյունակներում լրացվում են Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պարտադիր դրոշմավորման ենթակա համապատասխան ապրանքախմբի ապրանքների դրոշմավորման (այդ թվում` վերադրոշմավորման) համար տվյալ ժամանակահատվածում օգտագործված, վերադարձված` չօգտագործված և(կամ) վնասված, սահմանված ժամկետում չվերադարձված և(կամ) վերադարձված և «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.6-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան մաքսային մարմնի կողմից չընդունված դրոշմապիտակների քանակները և տվյալ ժամանակահատվածի վերջի դրությամբ դրոշմապիտակների մնացորդը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.07.2014, թիվ 438-Ն | 11.09.2014, N 85-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|