«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 ապրիլի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 10013128
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 դեկտեմբերի 2012 թ. ք. Երևան |
N 21-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 533-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1316-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 17-ի «Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի) հիգիենիկ նորմերը» ՀՆ N 2.2.4-009-06 հաստատելու մասին» N 533-Ն հրամանով հաստատված «Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի)» ՀՆ N 2.2.4-009-06 հիգիենիկ նորմերում (այսուհետ` Նորմեր) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Նորմերի ամբողջ տեքստում «թրթռաարագացում» բառը փոխարինել «թրթռման արագացում» բառերով, իսկ «թրթռաարագություն» բառը` «թրթռման արագություն» բառերով:
2) Նորմերի 3.1.1-րդ կետում «ուղղվածություն» բառից հետո լրացնել «` համաձայն նկար 1-ի» բառերը (Հավելվածը կցվում է):
3) Նորմերի 3.1.2-րդ կետում «ուղղվածություն» բառից հետո լրացնել «` համաձայն նկար 2-ի» բառերը (Հավելվածը կցվում է):
4) Նորմերի 5.2-րդ կետում «սահմանային թույլատրելի մակարդակները որոշվում են» բառերը փոխարինել «թույլատրելի մակարդակները սահմանվում են» բառերով:
5) Նորմերի 6.1-րդ և 7.1-րդ կետերում «որոշվում են» բառերը փոխարինել «սահմանվում են» բառերով:
6) Նորմերի 8-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Թրթռման ազդեցության կոորդինացիային առանցքների ուղղությունները:»:
|
Դ. Դումանյան |