Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 494-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.08.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.07.25/23(467) Հոդ.215
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
19.06.2013
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
19.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.08.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հուլիսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 11813277

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

19 հունիսի 2013 թ.

թիվ 494-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1169-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի «Պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների ընտրանքային գնահատման և գնումների վերաբերյալ տվյալների վերլուծության և էլեկտրոնային տեղեկատուի վարման կարգերը հաստատելու մասին» N 1169-Ն հրամանի հավելված 1-ով հաստատված «Պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների ընտրանքային գնահատման» կարգում կատարել հետևյալ լրացումները`

1) կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետը «ընթացքում» բառից հետո լրացնել «և յուրաքանչյուր 10-րդ շրջանակային համաձայնագրերով գնումներ կատարելու ընթացակարգերը` դրանք www.gnumner.am կայքում հրապարակվելու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ ավիասպասարկման ծառայությունների գնման» բառերով,

2) կարգի 3-րդ կետի 5-րդ ենթակետը «ցանկացած» բառից առաջ լրացնել «բացառությամբ շրջանակային համաձայնագրերով գնումներ կատարելու ընթացակարգերի» բառերով:

 

 
Դ. Սարգսյան