Basic information
Number
N 1467-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (27.12.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2007.12.26/66(590) Հոդ.1358
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
13.12.2007
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
17.12.2007
Effective date
27.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 2007 թվականի N 1467-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1181-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքաբանության և ճառագայթաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու մասին» N 1181-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետում, 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոն» բառերը փոխարինել «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. դեկտեմբերի 17
Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation