Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 384-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.06.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.06.17/18(462) Հոդ.173
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
07.05.2013
Ստորագրող մարմին
Նախարարի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
07.05.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 հունիսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 11813217

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

7 մայիսի 2013 թ.

թիվ 384-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 25-ի N 415-Ն որոշումը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային ու հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները և դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» N 5-Ն հրամանի N 23 հավելվածում «ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայություն 1 05 041» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

ՀՀ պետական պահպանության ծառայություն

1

05

041

»:

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

 

Նախարարի ժամանակավոր 

պաշտոնակատար

Վ. Գաբրիելյան