ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 նոյեմբերի 2012 թ. |
N 2624-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՆԺԵԼԱ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը, անհատ ձեռնարկատեր Անժելա Հախնազարյանի 29.10.2012 թվականի դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Անհատ ձեռնարկատեր Անժելա Հախնազարյանին 2008 թվականի ապրիլի 30-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000462 լիցենզիայի գործունեության իրականացման վայրը` Արարատի մարզ, քաղաք Արտաշատ, Երևանյան փողոց, թիվ 7/22 ա հասցեն տեղափոխել մարզ Արարատ, համայնք Արտաշատ ք., Երևանյան փողոց, 1 շենք, 38 հասցե:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`
1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Դ. Դումանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|