«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 ապրիլի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11113122
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ
26 մարտի 2013 թ. |
N 137-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 380-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման N 1 հավելվածի 11.1-րդ և 11.2-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 201-Ն որոշման 3-րդ կետի պահանջները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2005 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 380-Ն հրամանով հաստատված հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) Հավելվածը լրացնել նոր 15.1-ին և 15.2-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ.
«15.1. Եթե տնօրենի թափուր պաշտոնի համար դիմել է մեկ քաղաքացի, ապա մրցույթը համարվում է չկայացած և հայտարարվում է նոր մրցույթ` ընդհանուր հիմունքներով:
15.2. Եթե մրցույթը սույն կարգի 15.1-ին կետով համարվում է չկայացած, ապա քաղաքացին դրա մասին տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը:»:
2) Հավելվածի 16-րդ կետի`
ա. 1-ին պարբերությունում «չի ներկայացվել» բառերից հետո լրացնել «կամ մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ քաղաքացի» բառերը,
բ. 2-րդ պարբերությունում «կետում» բառը փոխարինել «և 15.1-ին կետերում» բառերով:
3) Հավելվածի 9-րդ գլխի 1-ին և 2-րդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն կարգի 15.1-ին կետի, 16-րդ կետի 1-ին, 18-րդ կետի 3-րդ, 48-րդ կետի 3-րդ և 55-րդ կետի 2-րդ պարբերություններով նախատեսված դեպքերում` մեկամսյա ժամկետում հրապարակվում է հայտարարություն նոր մրցույթ անցկացնելու մասին: Նոր մրցույթն անցկացվում է սույն կարգին համապատասխան:»:
Նախարար` |
Հ. Պողոսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|