ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
16 հունվարի 2013 թ. ք. Երևան |
N 02-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2013 թվականի հունվարի 11-ի N 1/6 եզրակացությունը.
Ուժը կորցրած ճանաչել.
1. Անհատ ձեռնարկատեր ԱՐՄԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 00487 լիցենզիան:
2. «ՀՐԱՇՔ ԳԱՅՈՒՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 00499 լիցենզիան և N 00001 և N 00003 ներդիրները:
3. «ԱՖԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 00412 լիցենզիան և N 00001-ից մինչև N 00009 ներդիրները ներառյալ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|