Գլխավոր տեղեկություն
Համար
N 142-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.03.2013-25.11.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.23/65(731) Հոդ.381
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Ընդունման ամսաթիվ
15.10.2009
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.11.2023

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

5 նոյեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 32009382

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

15 հոկտեմբերի 2009 թ.

N 142-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 7-րդ մասով`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների ատեստավորման կանոնակարգ»-ը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Գլխավոր վարչության

պետ

 Ա. Մովսեսյան

 

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2009 թվականի հոկտեմբերի 15-ի

N 142-Ն հրամանի

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների ատեստավորման կանոնակարգով (այսուհետ՝ Կանոնակարգ) սահմանվում են Հայաստանի Հանրապետության օդանավակայանների, Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների և քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների (այսուհետ՝ անձնակազմի անդամ) ատեստավորման անցկացման (այսուհետ` ատեստավորման անցկացում) կանոնակարգն ու պայմանները:

2. Ատեստավորումն անցկացվում է զբաղեցրած պաշտոնին անձնակազմերի անդամի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու նպատակով:

3. Անձնակազմի անդամի ատեստավորումն անցկացվում է յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ, իսկ առաջին ատեստավորումն անձնակազմի անդամի աշխատանքի ընդունվելուց 6 ամիս անց:

4. Յուրաքանչյուր տարի անձնակազմի անդամների առնվազն 1/3-ը ենթակա է ատեստավորման:

5. Անձնակազմի անդամի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

6. Անձնակազմի անդամի արտահերթ ատեստավորումն անցկացվում է.

1) նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված միջնորդության հիման վրա.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) կողմից ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի շարունակական ապահովման և վերահսկողության նպատակներով անցկացվող ուսումնասիրությունների, թեստերի և տեսչական գործառույթների իրականացման ընթացքում հայտնաբերված թերությունների արդյունքում.

3) անձնակազմի անդամի ցանկությամբ:

7. Ատեստավորման ենթակա չեն՝

1) օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձերը.

2) տվյալ պաշտոնը վեց ամսից պակաս ժամկետով զբաղեցնող անձնակազմի անդամները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

3) հղի կամ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող անձնակազմի անդամները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:

8. Հղիության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող անձնակազմի անդամները ենթակա են ատեստավորման` արձակուրդից վերադառնալուց հետո՝ ոչ շուտ, քան վեց ամիս հետո, եթե նրանք ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորման համար:

9. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ անձնակազմի անդամները ենթակա են ատեստավորման` ծառայության անցնելուց հետո եռամսյա ժամկետում:

 

II. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

10. Սույն Կանոնակարգի առաջին կետում նշված կազմակերպությունները մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը Գլխավոր վարչություն են ներկայացնում հերթական ատեստավորման ենթակա անձնակազմերի անդամների ցուցակները (N 1 ձև):

11. Սույն Կանոնակարգի 6-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում պաշտոնատար անձը, կամ ատեստավորվելու ցանկություն հայտնած անձնակազմի անդամը ներկայացնում է զեկուցագիր կազմակերպության գործադիր մարմին, որն այն հնգօրյա ժամկետում ներկայացնում է Գլխավոր վարչություն, իսկ սույն Կանոնակարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում՝ Գլխավոր վարչության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը զեկուցագիր է ներկայացնում Գլխավոր վարչության պետին, որից հետո մեկամսյա ժամկետում անձնակազմի անդամը ատեստավորվում է համապատասխան ատեստավորող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կողմից:

12. Ատեստավորման հանձնաժողովը կազմվում է Գլխավոր վարչության պետի հրամանով:

13. Ատեստավորման ենթակա անձնակազմի անդամները ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին` ստորագրությամբ (N 2 ձև):

14. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անձնակազմի անդամի անմիջական ղեկավարը հանձնաժողով է ներկայացնում անձնակազմի անդամի ծառայողական բնութագիրը:

15. Անձնակազմի անդամը ատեստավորման անցկացման օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ, ստորագրությամբ, պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին: Ծառայողական բնութագրին համաձայն չլինելու դեպքում անձնակազմի անդամը ներկայացնում է գրավոր առարկություններ, որոնք ծառայողական բնութագրի հետ միասին փոխանցվում են հանձնաժողովին:

16. Ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել անձնակազմի անդամի ատեստավորման արդյունքների վրա:

17. Ավիացիոն անվտանգության հսկողության (զննման) գործառույթներ իրականացնող անձնակազմի անդամների ատեստավորումը իրականացվում է թեստավորման և գործնական ստուգման միջոցով, իսկ պահպանության և ներօբյեկտային վերահսկողության գործառույթներ իրականացնող անձնակազմի անդամների ատեստավորումը՝ թեստավորման միջոցով:

(17-րդ կետը խմբ. 06.02.13 N 22-Ն)

18. Թեստային առաջադրանքները ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ կազմում է Գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանումը, հաստատում՝ Գլխավոր վարչության պետը, իսկ գործնական ստուգումն իրականացվում է Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս կազմակերպության (ԵԿԱԿ) «Անվտանգության կանոնակարգեր» ԴՈԿ 30-ի «Գործնական թեստերի ուղեցույց»-ով (այսուհետ՝ Ուղեցույց) սահմանված ընթացակարգով:

(18-րդ կետը լրաց. 06.02.13 N 22-Ն)

18.1. Ատեստավորման արդյունքում անձնակազմի անդամի զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու դեպքում նրան Գլխավոր վարչության կողմից տրվում է համապատասխան վկայական (Ձև N 5, Ձև N 6):

(18.1-ին կետը լրաց. 06.02.13 N 22-Ն)

 

III. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

19. Ատեստավորման հանձնաժողովը Գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանումից ստանում է համապատասխան կնքված ամփոփաթերթեր՝ 2 օրինակից: Ամփոփաթերթի առաջին օրինակը կնքված է ձախ կողմում` կտրոնի հիմնական մասի վրա` հավասարաչափ, իսկ երկրորդ օրինակը՝ ներքևի ձախ մասում:

20. Ատեստավորման հանձնաժողովը մինչև թեստավորման փուլի սկիզբը նախապես պատրաստված և Գլխավոր վարչության պետի կողմից հաստատված թեստային առաջադրանքների պատահական ընտրությամբ ընտրում է անձնակազմի անդամի զբաղեցրած պաշտոնի գործառութային պարտականություններին համապատասխանող հարցեր և կազմում թեստ, որը բաղկացած է 30 հարցից:

21. Թեստային առաջադրանքները ներառում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառի ավիացիոն անվտանգության ոլորտը կարգավորող օրենսդրական և նորմատիվային ակտերի, ինչպես նաև անձնակազմի անդամների պաշտոնեական հրահանգներով գործառույթներից բխող պահանջները:

22. Թեստավորումն անցկացվում է գրավոր:

23. Թեստավորումն անցկացվում է համապատասխան պայմաններով ապահովված սենյակում (սրահ, լսարան, դահլիճ և այլն):

24. Ատեստավորման ենթակա անձնակազմի անդամը թեստավորմանը ներկայանում է անձնագրով կամ անցագրով: Հանձնաժողովը ստուգում է անձնակազմի անդամի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել թեստավորման սենյակ: Անձնակազմի անդամների մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսվելուց 10 րոպե առաջ:

25. Անձնակազմի անդամներին չի թույլատրվում իրենց հետ թեստավորման սենյակ բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր:

26. Հանձնաժողովի քարտուղարը անձնակազմի անդամներին բացատրում է թեստավորման հետ կապված տեխնիկական հարցերը:

27. Հանձնաժողովի քարտուղարը անձնակազմի անդամներին տալիս է սույն Կանոնակարգի 19-րդ կետում նշված ամփոփաթերթ՝ 2 օրինակից: Անձնակազմի անդամը ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և անջատելով այն հիմնական մասից, հանձնում է հանձնաժողովի քարտուղարին: Կտրոնները գցվում են ամփոփաթերթի պահպանման համար նախատեսված կնքված արկղի մեջ:

28. Թեստավորման ժամանակ անձնակազմի անդամները կտրոնները հանձնելուց հետո ստանում են թեստավորման առաջադրանքների տետրեր: Առաջադրանքները բաղկացած են հարցերից և դրանց 3 կամ 4 ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը ճիշտ պատասխանն է:

29. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման առաջադրանքների տետրերը անձնակազմի անդամին տալուց հետո հայտարարում է թեստավորման սկիզբը:

30. Թեստավորման սկիզբը հայտարարվելուց հետո անձնակազմի անդամը ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի համար ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում՝ ընտրելով մեկ (իր կարծիքով` ճիշտ) պատասխանը:

31. Անձնակազմի անդամը թեստավորման առաջադրանքների տետրում կարող է կատարել ցանկացած նշում, որոնք արդյունքների գնահատման ժամանակ հիմք չեն հանդիսանում և չեն կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:

32. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարել չի թույլատրվում: Այդ դեպքում տվյալ հարցի (խնդրի) պատասխանը համարվում է սխալ:

33. Թեստավորման առաջադրանքների համար հատկացված ժամանակն սպառվելուց հետո անձնակազմի անդամը ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում հանձնաժողովի անդամին: Անձնակազմի անդամը աշխատանքը հանձնելիս ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում այն և դուրս է գալիս թեստավորման սենյակից:

34. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար անձնակազմի անդամներին հատկացվում է 50 րոպե:

35. Թեստավորման համար հատկացված ժամանակն ավարտվելուց հետո հանձնաժողովի քարտուղարը հայտարարում է դրա մասին, որից հետո անձնակազմի անդամը դադարեցնում է աշխատանքը:

 

IV. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

36. Հանձնաժողովի անդամները բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթի կտրոններն ու հիմնական մասերը՝ կազմելով համապատասխան արձանագրություն:

37. Գրավոր աշխատանքների ստուգման համար օպերատորը, հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, համակարգչի միջոցով տպում է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանները, որոնց հիման վրա տեղում պատրաստվում է ձևանմուշ:

38. Հանձնաժողովի անդամները համատեղ՝ ձևանմուշի միջոցով ստուգում են անձնակազմի անդամի կողմից ամփոփաթերթում նշված պատասխանները: Յուրաքանչյուր անձնակազմի անդամի համար հաշվարկվում է հավաքած միավորների քանակը և տոկոսը:

39. Յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը՝ 0 միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ միայն ճիշտ պատասխան չնշելը, այլև մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը, ինչպես նաև սույն Կանոնակարգի 32-րդ կետում նշված դեպքը:

40. Ստուգման աշխատանքների ավարտից հետո բոլոր անձնակազմի անդամները հրավիրվում են թեստավորման սենյակ:

41. Հանձնաժողովի նախագահի կողմից մաքրվում են ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերը: Յուրաքանչյուր հիմնական մասի ծածկաշերտի մաքրումից հետո բարձրաձայն հայտարարվում են ամփոփաթերթի համարը և դրա վրա նշված տոկոսը, որոնք անմիջապես արձանագրվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից:

42. Հանձնաժողովի նախագահը բոլոր ամփոփաթերթերի հիմնական մասերի նկատմամբ սույն Կանոնակարգի 41-րդ կետում նշված գործողությունը կատարելուց հետո մեկ առ մեկ բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթերի կտրոնների վրա նշված ազգանունը, անունը, հայրանունը: Յուրաքանչյուր աշխատող ներկայացնում է իր անձնագիրը, ստանում իր կտրոնը, հանձնաժողովի անդամների ներկայությամբ մաքրում է ծածկաշերտը և բարձրաձայն հայտնում իր կտրոնի համարը, որն անմիջապես արձանագրվում է: Չներկայացած անձնակազմի անդամների կտրոնների ծածկաշերտերը նույնպես մաքրվում են բոլորի ներկայությամբ: Հանձնաժողովի նախագահը բարձրաձայն հայտարարում է յուրաքանչյուր անձնակազմի անդամի հավաքած միավորները (տոկոսները):

43. Հանձնաժողովը միավորները (տոկոսները) հայտարարելուց հետո համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է թեստավորման արդյունքները և ամփոփաթերթի ձևանմուշը` ճիշտ պատասխանների նշմամբ:

44. Հանձնաժողովն ընդունում է որոշում առաջադրանքների 80 տոկոս և ավելի ճիշտ պատասխան տված անձնակազմի անդամի թեստավորման թերթում (N 3 Ձև)՝ ավիացիոն անվտանգության հսկողության (զննման) գործառույթներ իրականացնող անձնակազմի անդամների թեստավորման թերթում կատարելով գրառում՝ թույլատրվում է գործնական ստուգման, իսկ պահպանության և ներօբյեկտային վերահսկողության գործառույթներ իրականացնող անձնակազմի անդամների թեստավորման թերթում կատարելով գրառում՝ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին:

(44-րդ կետը խմբ. 06.02.13 N 22-Ն)

45. Հանձնաժողովն ընդունում է որոշում առաջադրանքների 80 տոկոսից պակաս ճիշտ պատասխան տված անձնակազմի անդամի թեստավորման թերթում կատարելով համապատասխան գրառում` չի համապատասխաում զբաղեցրած պաշտոնին:

(45-րդ կետը փոփ. 06.02.13 N 22-Ն)

 

IV.I. ԳՈՐԾՆԱԿԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

45.1. Գործնական ստուգումը անցկացվում է օդանավակայանների զննման կետերում:

45.2. Հանձնաժողովի անդամները անձնակազմի անդամին տալիս են Ուղեցույցով սահմանված առաջադրանքներ և գնահատում դրանց կատարումը համապատասխան գնահատման թերթիկներով:

45.3. Հանձնաժողովը ընդունում է որոշում առաջադրանքների 80 տոկոս և ավելի ճիշտ կատարած անձնակազմի անդամի գործնական ստուգման թերթում (Ձև N 4) կատարելով համապատասխան գրառում՝ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին:

45.4. Հանձնաժողովն ընդունում է որոշում առաջադրանքների 80 տոկոսից պակաս ճիշտ պատասխան տված անձնակազմի անդամի գործնական ստուգման թերթում կատարելով համապատասխան գրառում՝ չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

(գլուխը լրաց. 06.02.13 N 22-Ն)

 

V. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

46. Հանձնաժողովն ատեստավորման ավարտից հետո ամփոփում է արդյունքները և յուրաքանչյուր անձնակազմի անդամի համար կազմում ատեստավորման թերթ (N 7 ձև):

(46-րդ կետը փոփ. 06.02.13 N 22-Ն)

47. Հանձնաժողովի նախագահը և անդամներն ստորագրում են ատեստավորման թերթը: Հատուկ կարծիք ունեցող անդամներն ստորագրելիս նշում են դրա մասին` ստորագրության կողքին գրելով «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը և կցված հատուկ կարծիքի թերթերի թիվը:

48. Անձնակազմի անդամն ատեստավորման ավարտից հետո ծանոթանում է ատեստավորման թերթին և ստորագրում այն: Անձնակազմի անդամը ցանկության դեպքում կարող է գրավոր դիմել հանձնաժողովին և ստանալ ատեստավորման թերթի պատճենը:

49. Անձնակազմի անդամն ատեստավորման արդյունքների հետ չհամաձայնելու դեպքում կարող է դրանք, ատեստավորման ավարտից հետո եռօրյա ժամկետում բողոքարկել Գլխավոր վարչության պետին: Գլխավոր վարչության պետը բողոքը ստանալու օրվանից 7-օրյա ժամկետում ընդունում է համապատասխան որոշում:

50. Անձնակազմի անդամի ատեստավորման արդյունքները և ընդունված որոշումները Գլխավոր վարչության պետին են ներկայացվում հաշվետվության ձևով:

51. Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո Գլխավոր վարչության պետին է ներկայացնում անձնակազմի անդամների համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը, հանձնաժողովի որոշումները, արձանագրությունները և մնացած բոլոր փաստաթղթերը` ատեստավորման արդյունքները անձնակազմի անդամի անձնական գործում պահելու և սահմանված կարգով դրանք արխիվացնելու համար:

 

VI. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 06.02.13 N 22-Ն)

 

52. Գլխավոր վարչության պետի հաստատված ատեստավորման արդյունքների հիման վրա սույն Կանոնակարգի 1-ին կետում նշված կազմակերպությունները ձեռնարկում են համապատասխան միջոցներ` հանձնաժողովի որոշումները յոթնօրյա ժամկետում կատարելու համար:

 

Ձև N 1

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

ԱՏԵՍՏԱՎՈՐՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ

Հ/հ

Ատեստա-վորվողի ազգանունը, անունը, հայրանունը

Զբաղեցրած պաշտոնը

Վերջին ատեստա-վորում անցկացնելու ժամանակը

Վերջին ատեստա-վորման արդյունքում ընդունված որոշումը

Հերթական ատեստավորումն անցկացնելու ժամանակը

Արտահերթ ատեստավորում անցկացնելու հիմքերը և ժամանակը

1.

           

2.

           

3.

           

4.

           

5.

           

Ձև N 2

 

Ս Տ Ո Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

  

_________________ 200 թ.

քաղ._______________

 

Ես՝ _____________________________________________________

(անձնակազմի անդամի անունը, հայրանունը, ազգանունը)

_______________________________________________________,

(զբաղեցրած պաշտոնը)

 

Տեղեկացվել եմ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի ___________________
200_ թ. _______________ -ի N ____ հրամանին 200_ թ. _ _____________ ին
իմ ատեստավորումն անցկացնելու մասին:


 

________________________
(ստորագրությունը)

________________________
(անունը, ազգանունը)

 

Ձև N 3

ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԹԵՐԹ

ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ

 

1. Ազգանունը, անունը, հայրանունը ___________________________________________________

2. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը ___________________________________________________

3. Թեստավորման պահին զբաղեցրած պաշտոնը և այդ պաշտոնում նշանակվելու տարեթիվը

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

4. Թեստավորման արդյունքը (տոկոսով)

5. Թեստավորման արդյունքում ատեստավորող հանձնաժողովի ընդունած որոշումը`

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

 

Հանձնաժողովի նախագահ

__________________

(ստորագրությունը)

__________________

(անունը, ազգանունը)

Հանձնաժողովի անդամներ

________________

(ստորագրությունը)

________________

(անունը, ազգանունը)

 

________________

________________

________________

________________

________________

________________

Թեստավորման անցկացման ամսաթիվը ____ _____________ 20  թ. 
     

Թեստավորման թերթին ծանոթացա`

________________

(ստորագրությունը)

________________

(անունը, ազգանունը)

     

___ _____________ 20 թ.

.

(ձևը խմբ. 06.02.13 N 22-Ն)

 

Ձև N 4

 

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԹԵՐԹ

ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ

 

1. Ազգանունը, անունը, հայրանունը ___________________________________________________

2. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը ___________________________________________________

3. Գործնական ստուգման պահին զբաղեցրած պաշտոնը և այդ պաշտոնում նշանակվելու տարեթիվը

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

 

4 Գործնական ստուգման արդյունքը (տոկոսով)

5. Գործնական ստուգման արդյունքում ատեստավորող հանձնաժողովի ընդունած որոշումը`

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

 

Հանձնաժողովի նախագահ

__________________

(ստորագրությունը)

__________________

(անունը, ազգանունը)

Հանձնաժողովի անդամներ

________________

(ստորագրությունը)

________________

(անունը, ազգանունը)

 

________________

________________

________________

________________

________________

________________

Գործնական ստուգման անցկացման վայրը, ամսաթիվը __________________

____ _____________ 20 թ.

     

Գործնական ստուգման թերթին ծանոթացա`

________________

(ստորագրությունը)

________________

(անունը, ազգանունը)

     

___ _____________ 20 թ.

   

(ձևը լրաց. 06.02.13 N 22-Ն)

 

Ձև N 5

ГЛАВНОЕ УПРАВЛЕНИЕ

 

ГРАЖДАНСКОЙ АВИАЦИИ ПРИ

 

ПРАВИТЕЛЬСТВЕ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ

Ներմուծեք նկարագրությունը_1796

GENERAL DEPARTMENT

 

OF CIVIL AVIATION AT THE

 

GOVERNMENT OF THE REPUBLIC OF ARMENIA

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ

ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Վ  Կ  Ա  Յ  Ա  Կ  Ա  Ն

С  Е  Р  Т  И  Ф  И  К  А  Т

C  E  R  T  I  F  I  C  A  T  E

№ 0000

 

Սույնով հավաստվում է, որ ....................................................................................

 

Настоящим удостоверяется, что  .................................................................................................. 

 

This is to certify that ..........................................................................................

 

մասնակցել է Գլխավոր վարչության կողմից անցկացված ատեստավորմանը և ստացել ավիացիոն անվտանգության տեսուչի որակավորում:

принял(а) участие в сертификации проведенной Главным управлением и получил(а) квалификацию инспектора по авиационной безопасности.

has participated in certification held by the General Department and received Aviation Security Inspector Qualification.

Տրման ամսաթիվ

Дата утверждения 

Date of issue

ՀՀ ԿԱ ՔԱԳՎ ատեստավորման հանձնաժողովի նախագահ 

Председатель атестационной комиссии ГУГА РА

Chairman of GDCA Attestation Commission

 

(ձևը լրաց. 06.02.13 N 22-Ն)

Ձև N 6

ГЛАВНОЕ УПРАВЛЕНИЕ

 

ГРАЖДАНСКОЙ АВИАЦИИ ПРИ

 

ПРАВИТЕЛЬСТВЕ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ

Ներմուծեք նկարագրությունը_1796

GENERAL DEPARTMENT

 

OF CIVIL AVIATION AT THE

 

GOVERNMENT OF THE REPUBLIC OF ARMENIA

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ

ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Վ  Կ  Ա  Յ  Ա  Կ  Ա  Ն

С  Е  Р  Т  И  Ф  И  К  А  Т

C  E  R  T  I  F  I  C  A  T  E

№ 0000

 

Սույնով հավաստվում է, որ ....................................................................................

 

Настоящим удостоверяется, что  .................................................................................................. 

 

This is to certify that ..........................................................................................

 

մասնակցել է Գլխավոր վարչության կողմից անցկացված ատեստավորմանը և ստացել ավիացիոն անվտանգության հսկողության տեսուչի որակավորում:

принял(а) участие в сертификации проведенной Главным управлением и получил(а) квалификацию инспектора по контролю авиационной безопасности.

has participated in certification held by the General Department and received Aviation Security Control Inspector Qualification.

Տրման ամսաթիվ

Дата утверждения 

Date of issue

ՀՀ ԿԱ ՔԱԳՎ ատեստավորման հանձնաժողովի նախագահ 

Председатель атестационной комиссии ГУГА РА

Chairman of GDCA Attestation Commission

 

(ձևը լրաց. 06.02.13 N 22-Ն)

 

Ձև N 7

 

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԹԵՐԹ

ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ

 

Ատեստավորման ձևը`

 թեստավորում

 Գործնական ստուգում

 

1. Ազգանունը, անունը, հայրանունը ___________________________________________________

2. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը ___________________________________________________

3. Ատեստավորման պահին զբաղեցրած պաշտոնը և այդ պաշտոնում նշանակվելու տարեթիվը

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

4. Ատեստավորման արդյունքում ատեստավորող հանձնաժողովի ընդունած որոշումը`

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

 

Հանձնաժողովի նախագահ

__________________

(ստորագրությունը)

__________________

(անունը, ազգանունը)

Հանձնաժողովի անդամներ

________________

(ստորագրությունը)

________________

(անունը, ազգանունը)

 

________________

________________

________________

________________

________________

________________

Ատեստավորման անցկացման ամսաթիվը __________________ 20  թ.

     
Ատեստավորման թերթին ծանոթացա`

________________

(ստորագրությունը)

________________

(անունը, ազգանունը)

     

___ _____________ 20  թ.

(ձևը լրաց. 06.02.13 N 22-Ն)

(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 06.02.13 N 22-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.11.2023, N 11-Ն 17.11.2023, N 142-Ն
18.09.2013, N 176-Ն 25.11.2013, N 142-Ն
06.02.2013, N 22-Ն 25.03.2013, N 142-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան