ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
28 փետրվարի 2013 թ. ք. Երևան |
N 91-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 5-րդ մասով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 2-րդ, 7-րդ և 10-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2013 թվականի փետրվարի 22-ի N 7/8 եզրակացությունը.
1. Ներքոհիշյալ կազմակերպություններին տրամադրված լիցենզիաների գործողությունը կասեցնել նաև պետական տուրքը և տուրքի վճարումը ուշացնելու հետևանքով առաջացած տույժերը չվճարելու հիմքով՝ մինչև խախտման պատճառի վերացումը.
1) անհատ ձեռնարկատեր ՍԱՐՈ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ 2008 թվականի սեպտեմբերի 8-ի ՏԾ N 00370 լիցենզիան.
2) «ՏԱՔՍԻ ՍԵՐՎԻՍ ԿԱՅԾԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի ապրիլի 11-ի ՏԾ N 00136 լիցենզիան:
2. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության պետին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |