Գլխավոր տեղեկություն
Համար
N 8-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.02.15/4(448) Հոդ.34
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Ընդունման ամսաթիվ
14.01.2013
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

31 հունվարի 2013 թ.

Պետական գրանցման թիվ --------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

14 հունվարի 2013 թ.
ք. Երևան

N 8-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 39-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.1-ին հոդվածի 3-րդ մասով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2012 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող դիտարկման ընթացքում լրացվող դիտարկման թերթիկի ձևը հաստատելու մասին» թիվ 39-Ն հրամանով հաստատված հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Դիտարկվող հարցերի շրջանակը.

 

Հ/հ

Շուկայահանված սննդամթերքին, սննդամթերքի հետ շփվող նյութերին, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումներին ներկայացված պահանջներ

Այո

Ոչ

Կիրառելի չէ

Լրացուցիչ նշումներ
(նշել անհամապատասխանության էությունը և արտադրանքը նկարագրող այլ տեղեկություններ՝ անվանումը, արտադրողը, քանակը, քաշը և այլն)

Իրավական հիմքը

1

Իրացվող սննդամթերքի մակնշման անհամապա-տասխանություն ՀՀ-ում իրացվող սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջներին

Հայաստանի Հանրապետությունում արտադրված սննդամթերքի համար

       

«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենք հոդված 8

Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի համար

       

ՀՀ կառավարության
2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1838-Ն որոշում

2

Վաճառվում է այնպիսի սննդամթերք, որի

 

ա) պիտանիության ժամկետն անցած է.

բ) փաթեթավորման կամ տարայի վրա պիտանիության ժամկետը բացակայում է կամ ընթեռնելի չէ

գ) ժամկետը կրկնակի մակնշված է, կամ արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված է, և նշված է պիտանիության նոր ժամկետ

դ) սննդամթերքի հայերեն մակնշումը չի փակցվել արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա

       

«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենք հոդված 8 մաս 9

3

Վնասված փաթեթավորումով և մակնշումով սննդամթերքի իրացում

       

«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենք հոդված 8 մաս 9

4

Սննդամթերքի իրացում անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթերի բացակայությամբ և հետագծելիության հնարավորությունը չապահովելով

       

«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենք հոդված 9 մաս 1

5

Կենդանական ծագման մթերքի իրացում առանց պարտադիր անասնաբուժասանիտարական փորձաքննության

       

«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենք հոդված 9

6

Առևտրի օբյեկտներում սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը չի կատարվում ըստ ապրանքախմբերի` առանձին բաժիններում

       

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենք հոդված 4 մաս 2

7

Առևտրի օբյեկտը ապահովված չէ ապրանքների վաճառքը կազմակերպելու համար օրենսդրությանը համապատասխան ընդունման, պահման և վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով և առևտրատեխնոլոգիական պարագաներով, պահեստային, վարչակենցաղային, ապրանքների վաճառքի նախապատրաստման համար անհրաժեշտ սենքերով

       

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենք հոդված 4 մաս 3

8

Գյուղատնտեսական արտադրանքի շուկայի կազմակերպիչը վաճառքի ընդունվող` փորձաքննություն պահանջող գյուղատնտեսական արտադրանքի որակի ստուգման նպատակով չի ապահովել գյուղատնտեսական արտադրանքի շուկայում համապատասխան սարքավորումներով հագեցված լաբորատորիա

       

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենք հոդված 7 մաս 2

9

Փաթեթավորվող սննդամթերքի փաթեթի կամ մեջդիր պիտակների վրա նշված չեն ապրանքի անվանումը, տեսակը, քաշը (նետտո), մեկ կիլոգրամի և կշռափաթեթավորված քաշի վաճառքի գինը, փաթեթավորման օրը, նաև պիտանիության ժամկետը

       

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենք հոդված 9 մաս 7

10

Սննդի շղթայում ներգրավված անձնակազմը ենթարկված չէ նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննությունների կամ չունեն սանիտարական գրքույկ

       

ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի
N 347-Ն որոշում

11

Իրացվող սննդամթերք, որում հնարավոր է ախտածին մանրէների բազմացում կամ թունավոր նյութերի առաջացում, որը չի պահվում դրանց առաջացումը կամ բազմացումը բացառող ջերմաստիճանում:

       

ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի
N 34-Ն որոշում

»:

 

  Ա. Բախչագուլյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան