Գլխավոր տեղեկություն
Համար
N 90-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.03.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.03.15/8(452).1 Հոդ.80
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
12.03.2013
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.03.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 մարտի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 12413082

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

12 մարտի 2013 թ.
ք. Երևան

N 90-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 25-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի N 1005-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2013 թվականի հունվարի 23-ի «Շրջանառության հարկի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» հրահանգը հաստատելու մասին» N 25-Ն հրամանում /այսուհետ՝ հրաման/ կատարվող հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) ուժը կորցրած ճանաչել հրամանով հաստատված հավելվածի ձևի 4-րդ կետը.

2) «Շրջանառության հարկի հաշվարկի ձևի լրացման կարգը»-ի`

ա. 1-ին կետի 3-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ`

«Իրավաբանական անձի վերակազմակերպման (միացում, միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) դեպքում իրավահաջորդ իրավաբանական անձը հաշվարկում (այդ թվում` ճշգրտված) լրացնում է իրավանախորդ իրավաբանական անձին վերաբերող տվյալները:».

բ. ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետը.

գ. 14-րդ կետի 1-ին պարբերությունում «բոլոր հսկիչ-դրամարկղային մեքենաների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ` ցանցային կապի միջոցներով հսկիչ-դրամարկղային մեքենաների)» բառերով.

դ. 15-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ`

«Ընդ որում` «Գործունեության տեսակը (կոդը)» սյունակում գործունեության տեսակները (կոդերը) նշվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի «Մի շարք դասակարգիչներ հաստատելու մասին» N 141-Ն որոշման հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան (օրինակ` C2591 կոդը /բաժին C, հատված 25, խումբ 25.9, դաս 25.91/ համապատասխանում է «Մետաղե տակառների և համանման տարողությունների արտադրություն» գործունեության տեսակին»), իսկ «Տեսակարար կշիռը (%)» սյունակում համամասնությունները նշվում են տոկոսով բոլոր եկամուտների հանրագումարի նկատմամբ: Այս աղյուսակում նշված տեղեկությունները օգտագործվում են վիճակագրության նպատակով և չեն կարող հիմք հանդիսանալ շրջանառության հարկի հաշվարկման (վերահաշվարկման) համար:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ

Գ. Խաչատրյան