Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
13 դեկտեմբերի 2007 թվականի N 1468-Ա
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին ու «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ հանձնելու մասին» N 2414-Ա որոշման 6-րդ կետի «բ» ենթակետի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 2000.3 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով 45 միավոր գույքը` համաձայն հավելվածի, և այն անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` 10-օրյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ |
|
|
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ԱՆՀԱՏՈՒՅՑ ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
| Գույքի անվանումը | Քանակը (հատ) | Հաշվեկշռաին արժեքը (հազ. դրամ) |
| Սեղան (2000 թ.) OLIMPIK | 3 | 40.3 |
| Տնօրենի սեղան (2000 թ.) | 1 | 316.8 |
| Սեղան (2000 թ.) | 3 | 190.8 |
| Սեղան (2001 թ.) | 1 | 84.0 |
| Դիմադիր սեղան` M (2000 թ.) | 1 | 66.7 |
| Սեղան` հեռախոսի համար` L (2000 թ.) | 3 | 93.3 |
| Դիմադիր սեղան (2000 թ.) | 2 | 83.4 |
| Աթոռ` սև, փափուկ, երկաթյա ոտքերով | 11 | 110.9 |
| Սեղան` հեռախոսի համար` L (2000 թ.) | 1 | 39.0 |
| Աթոռ` փափուկ, երկաթյա ոտքերով | 10 | 126.0 |
| Գրապահարան (2000 թ.) | 3 | 180.2 |
| Հեռուստացույցի տակդիր | 1 | 111.0 |
| Զգեստապահարան | 1 | 77.8 |
| Գրապահարան (2000 թ.) | 2 | 200.2 |
| Պահարան (2000 թ.) | 1 | 89.4 |
| Սեղան` դիմադիր (2000 թ., սև, կիսակլոր) | 1 | 61.5 |
| Շերտավարագույր | 72 քառ.մ | 129.0 |
| Ընդամենը | 2000.3 |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |