Գլխավոր տեղեկություն
Համար
N 1077-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.02.01/3(447) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
28.12.2012
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

28 դեկտեմբերի 2012 թ.
ք. Երևան

N 1077-Ա 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՄԱՐՇԱԼՍ ԻՄԻՋ» ՍՊԸ-ԻՆ ՏՐՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և նույն մասի վերջին պարբերությամբ, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի 2-րդ պարբերությամբ, ինչպես նաև հիմք ընդունելով «Մարշալս Իմիջ» ՍՊԸ-ի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի դիմումը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի մայիսի 15-ի N 307-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի եզրակացությունը.

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 974-Ա հրամանով ք. Երևան, Հր. Քոչարի 4 հասցեում «Մարշալս Իմիջ» ՍՊԸ-ին տրված առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության N 000089 լիցենզիայի գործողությունը՝ 2012 թվականի դեկտեմբերի 28-ից։

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանին։

 

Տ. Դավթյան

 

Ց Ա Ն Կ

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Հ/հ

Իրավաբանական անձի անվանումը

Գտնվելու (բնակության) վայրը

Լիցենզիայի
համարը

Լիցենզիան տալու ամսաթիվը

Հարկ վճարողի հաշվառման համարը /ՀՎՀՀ/

Գրանցման համարը

Գործու-նեության տեսակը

Գործունեության իրականացման վայրը

Գործողու-թյան ժամկետը

Տեղեկատվություն ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից լիցենզիա տալու, դրա վերաձևակերպման, լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման կամ վերականգնման մասին

Այլ տեղեկու-թյուններ

1.

«Մարշալս Իմիջ» ՍՊԸ

ք.Երևան,
Վ. Համբար-ձումյան 47-83

N000089

25.11.2010թ.

002 510 25

264.110. 09 165

Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեություն

ք.Երևան,
Հր. Քոչարի 4

Անժամ-կետ

Լիցենզիայի գործողության դադարեցում, ՀՀ էկոնոմիկայի նախարարի
28.12.2012թ.
N 1077-Ա հրաման

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան