Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 110-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.03.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.04.15/12(456) Հոդ.77
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
07.02.2013
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.02.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 փետրվարի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 11813076

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

7 փետրվարի 2013 թ.

թիվ 110-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 730-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության համայնքի բյուջեի օրինակելի ձևը և նշված ձևի առանձին հատվածների լրացման մասին ցուցումները հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2004 թվականի մարտի 5-ի N 194-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 730-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ լրացումները.

1) Հրամանի N 1 հավելվածի

ա. «1147» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերը.

 

«

1148

ժե) Համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար

     

X

1149

ժզ) Հայաստանի Հանրապետության համայնքների անվանումները ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար

     

X

1150

ժէ) Այլ տեղական տուրքեր

     

X

».

 

բ. «1131» տողի 2-րդ սյունակում «տող 1147» բառերից հետո լրացնել «+ տող 1148 + տող 1149 + տող 1150» բառերը։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից։

 

Նախարար

Վ. Գաբրիելյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան