Basic information
Number
N 07-321-Լ
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (04.12.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2007.12.17/33(273) Հատուկ բաժին
Enactment organisation
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Enactment date
03.12.2007
Signing organisation
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Signing date
03.12.2007
Effective date
04.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

3 դեկտեմբերի 2007 թ. N 07-321-Լ

ք. Երևան

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 03.12.2007 թ. կայացած նիստի).

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Պրիվալ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳN0496 և «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳN0591 լիցենզիաների ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի (մասնագիտական որակավորում ունեցող անձի բացակայության դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Էն Էս Ըդվայզ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳN0655 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։

3. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։

 

Կոմիտեի նախագահ

Մ. Վարդանյան

 

Ց Ա Ն Կ

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (03.12.2007 թ. հր. N 07-321-Լ)

 

Հ/Հ Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն)
իրավաբանական անձ (անվանումը և գործունեության
իրականացման վայրը)
Բնակության վայրը,
Գտնվելու վայրը
Լիցեն-
զիայի համարը
Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) Գրանց-
ման հա-
մարը
Գործու-
նեության
տեսակը
Գոր-
ծունե-
ության իրա-
կա-
նաց-
ման վայրը
Գործո-
ղության ժամ-
կետը
Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին Այլ
տե-
ղե-
կու-
թյուն-
ներ
1. «Պրիվալ» ՍՊԸ Երևան, Մոսկովյան 31, բն. 1, հեռ. 535-922 ԱԳԱ0496 26.05.04 թ. 02555446 495 Ռիել-
թորական գործու-
նեություն
ՀՀ Անժամկ. Դադարեցվել է
դիմումի համաձայն
 
2. «Պրիվալ» ՍՊԸ Երևան, Մոսկովյան 31, բն. 1, հեռ. 535-922 ԱԳN0591 15.02.06 թ. 02555446 589 ԱԳ Գնա-
հատում
ՀՀ Անժամկ. Դադարեցվել է
դիմումի համաձայն
 
3. «էն էս Ըդվայզ» ՍՊԸ Երևան, Դեմիրճյան 33, բն. 29ա, հեռ. 1-202-507 ԱԳN0655 21.02.07 թ. 02576985 652 ԱԳ Գնա-
հատում
ՀՀ Անժամկ. Կասեցվել է
խախտումների
պատճառով
 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation