Գլխավոր տեղեկություն
Համար
N 10-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.03.2013-11.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.04.05/10(454).1 Հոդ.70.4
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
11.01.2013
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.01.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 փետրվարի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 12413049

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

11 հունվարի 2013 թ.
ք. Երևան

N 10-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԶԵՂՉԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել հրապարակային պայմանագրով նախատեսված առևտրային զեղչերի կիրառման վերաբերյալ հարկային մարմին ներկայացվող հայտարարության ձևը և դրա լրացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ հայտարարությունը թղթային տարբերակով առձեռն ներկայացվելու դեպքում լրացվում է երկու օրինակից և ներկայացվում հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն: Հարկային տեսչության կողմից հայտարարությունը հաշվառելուց (գրանցելուց) հետո մեկ օրինակը վերադարձվում է հարկ վճարողին:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ՝

Գ. Խաչատրյան

 

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահի

2013թ. հունվարի 11-ի N10-Ն հրամանի

 

Ձև

___________________________________________

լրացվում է հարկային տեսչության անվանումը

Փաստաթղթի համարը` _______________________________

(լրացվում է հարկային տեսչության կողմից)

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԶԵՂՉԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան`

 

_________________________________________________

                 

Հարկ վճարողի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

ՀՎՀՀ

 

կիրառում է հրապարակային զեղչեր`

 

N

1. Ապրանքի (ապրանքախմբի, տեսականու) անվանումը կամ նկարագրությունը

2. Զեղչի չափը (% կամ զեղչի նկարագրություն)

3. Զեղչի կիրառման սկիզբը

4. Զեղչի կիրառման ավարտը

օր

ամիս

տարեթիվ

օր

ամիս

տարեթիվ

                               
                                     
                                     
                                     

 

Կազմակերպության տնօրեն (անհատ ձեռնարկատեր) ___________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

 

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԶԵՂՉԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Հրապարակային պայմանագրով նախատեսված առևտրային զեղչերի կիրառման վերաբերյալ հարկային մարմին ներկայացվող հայտարարության ձևի (այսուհետ` հայտարարություն) 1-ին կետում լրացվում է ապրանքի (ապրանքախմբի, տեսականու) անվանումը կամ նկարագրությունն այնպես, որ հնարավոր լինի որոշել (նույնականացնել) այն ապրանքները, որոնց նկատմամբ կիրառվում է զեղչ:

2. Հայտարարության 2-րդ կետում լրացվում է զեղչի չափը` արտահայտված տոկոսներով կամ զեղչի նկարագրությունը:

3. Հայտարարության 3-րդ կետում լրացվում է զեղչի կիրառման ժամանակահատվածի սկիզբը` օրը, ամիսը, տարեթիվը:

4. Հայտարարության 4-րդ կետում լրացվում է զեղչի կիրառման ժամանակահատվածի ավարտը` օրը, ամիսը, տարեթիվը:

5. Հայտարարությունում նշած ժամկետի ավարտից հետո զեղչի կիրառումը շարունակելու դեպքում` վերջնաժամկետի օրվանից 2 աշխատանքային օր առաջ ներկայացվում է նոր հայտարարություն: