Basic information
Number
թիվ 347-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (14.11.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2007.12.17/33(273) Հատուկ բաժին
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
13.11.2007
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
20.11.2007
Effective date
14.11.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

13 նոյեմբերի 2007 թ. թիվ 347-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՆԱԽՇՔԱՐՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, քննարկելով «Նախշքարյանների ընտանիք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2007 թվականի սեպտեմբերի 26-ի և 2007 թվականի հոկտեմբերի 16-ի հայտերը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2007 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 51 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Նախշքարյանների ընտանիք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ քաղաք Գյումրի, Շահումյան 212/6 հասցեում գործունեություն իրականացնելու համար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2007 թ. նոյեմբերի 20
Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation