ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
26 նոյեմբերի 2012 թ. ք. Երևան |
N 661-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2012 թվականի նոյեմբերի 16-ի N 44/5 եզրակացությունը.
Ուժը կորցրած ճանաչել.
1. «ՀԵՐԱ Ս.Վ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված ՏԾ N 00233 լիցենզիան և N 00001, N 00002 և N 00004 ներդիրները ուժը կորցրած ճանաչել:
2. Անհատ ձեռնարկատեր ՀՄԱՅԱԿ ԴԱՎԹՅԱՆԻՆ տրամադրված ՏԾ N 00538 լիցենզիան և N 00001, N 00002 և N 00004 ներդիրները ուժը կորցրած ճանաչել:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |