ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
24 հոկտեմբերի 2012 թ. ք. Երևան |
N 577-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով.
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից 2010 թվականի ապրիլի 27-ին «ՀԱՅԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 01828 լիցենզիան վերաձևակերպել՝
«ՀՀ, ք. Երևան, Կուրղինյան 3-26» բառերը փոխարինել «ՀՀ, ք. Երևան, Բաբաջանյան փ./72» բառերով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |