Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 7
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-10.11.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
21.04.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

21 ապրիլի 2015 թվականի

թիվ 7

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ VI ՀԱՏՈՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 18-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան,

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում ուժային կոնդենսատորների արտադրության համար նախատեսված տոգորող հեղուկի մասով փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 33 որոշման ուժի մեջ մտնելու օրվանից՝

Կիրառել Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի պարզաբանումները (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մարտի 12-ի թիվ 4 հանձնարարականի հավելված)՝ հաշվի առնելով փոփոխությունները՝ համաձայն հավելվածի:

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

ՀԱՎԵԼՎԱԾ