«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հունիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11511280
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
1 հունիսի 2011 թ. |
N 48-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄՈՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ, ՍԱԿԱՅՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ ՉՈՒՆԵՑՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ՉԶԲԱՂՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄՈՏ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ՉԶԲԱՂՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՀԱՐՄԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 18.1), 18.2) և 18.3) կետերով`
Հրամայում եմ`
1. Հաստատել աշխատանքի տոնավաճառի կազմակերպման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել գործատուի մոտ մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների աշխատանքային պրակտիկայի կազմակերպման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել գործատուի մոտ աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների համար աշխատատեղերի հարմարեցման կարգը` համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Գրիգորյան |
Հավելված N 1 ՀՀ աշխատանքի և սոցիալական 2011 թվականի հունիսի 1-ի N 48-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (այսուհետ` գործակալություն) կողմից աշխատանքի տոնավաճառի կազմակերպման (այսուհետ` ծրագիր) հետ կապված հարաբերությունները:
2. Ծրագիրը նպատակն է` աշխատանք փնտրող անձանց և գործատուների անմիջական հանդիպման միջոցով.
1) մեծացնել աշխատանք փնտրող անձանց աշխատանքի տեղավորման հնարավորությունները.
2) համալրել գործատուների մոտ առկա և սպասվելիք թափուր աշխատատեղերը.
3) խթանել տարածաշրջանում զբաղվածության աճը:
3. Ծրագիրը մեկօրյա միջոցառում է, որն իրականացվում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված ծառայություններ մատուցող կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) միջոցով:
4. Ծրագիրը ֆինանսավորվում է`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.
2) միջազգային կամ այլ կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցների հաշվին:
II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
5. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալությունը կազմակերպում է աշխատանքի տոնավաճառ Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում` ելնելով աշխատաշուկայի վերլուծության և կանխատեսման արդյունքներից: Ծրագրի իրականացման մարզի կամ Երևան քաղաքի ընտրությունը պայմանավորված է հետևյալ նվազագույն պայմաններով.
1) տնտեսության կառուցվածքային փոփոխությունների, արտադրական ծավալների ավելացման, ներդրումների իրականացման կանխատեսումների արդյունքում թափուր աշխատատեղերի հայտ են ներկայացրել Երևան քաղաքում` առնվազն 50 գործատու, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում` առնվազն 25 գործատու.
2) Երևան քաղաքում ներկայացվել է առնվազն 200, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում առնվազն 50 թափուր աշխատատեղերի հայտ:
6. Ծրագրի իրականացման վայրի, ժամկետի, գործատուների, օգտագործվող սարքավորումների, տպագրական նյութերի, գովազդային ծառայությունների, տրանսպորտային և այլ ծախսերի հետ կապված, ինչպես նաև ծրագրի այլ կազմակերպչական հարցերը կարգավորվում են կազմակերպության հետ կնքված գնման պայմանագրով (այսուհետ` պայմանագիր):
7. Գործակալությունը ծրագրի տեխնիկական բնութագրի և պայմանագրի պատճենները տրամադրում է ծրագրի իրականացման վայրն սպասարկող զբաղվածության մարզային կամ տարածքային կենտրոնին (այսուհետ` տարածքային կենտրոն):
8. Կազմակերպությունը ծրագրի իրականացման օրվանից մեկ ամիս առաջ, գործակալության հետ նախապես համաձայնեցնելով, զանգվածային լրատվության, ինչպես նաև տեղեկատվության տարածման այլ միջոցներով (հանդիպումներ, հրավեր-նամակներ, թռուցիկներ, ուղեցույցներ, պաստառներ և այլն) հրապարակում է տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ` նշելով իրականացման վայրը, ժամկետը, կազմակերպության տվյալները (անվանումը, հեռախոսը): Այդ տեղեկատվությունը փակցվում է նաև տարածքային կենտրոնի տեսանելի վայրում:
9. Տարածքային կենտրոնը պայմանագիրն ստանալուց հետո, որպես ծրագրի նախապատրաստական աշխատանք, կազմում է աշխատանք փնտրողների հետ հանդիպումների և խորհրդատվական աշխատանքների իրականացման ժամանակացույց և նշանակում ծրագրի պատասխանատու:
9.1 Գործակալությունը կազմում և սահմանված ժամկետներում նախարարության աշխատակազմ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով սույն ծրագրի ծախսերի նախահաշիվը:
(9.1-ին կետը լրաց. 06.02.12 N 12-Ն)
9.2 Նախարարության աշխատակազմը գործակալությունից ծախսերի նախահաշիվը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում այն սահմանված կարգով հաստատում է և տրամադրում գործակալությանը:
(9.2-րդ կետը լրաց. 06.02.12 N 12-Ն)
9.3 Գործակալությունը նախարարության աշխատակազմից հաստատված ծախսերի նախահաշիվը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է իրեն սպասարկող տեղական գանձապետական բաժանմունք:
(9.3-րդ կետը լրաց. 06.02.12 N 12-Ն)
10.Գործակալությունը, յուրաքանչյուր աշխատանքի տոնավաճառի կազմակերպումից հետո կազմակերպության կողմից ներկայացված հանձնման-ընդունման ակտը հաստատելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում նախարարության աշխատակազմ է ներկայացնում փոխհատուցման ենթակա ֆինանսական միջոցների հայտ-պահանջագիրը (Ձև 1):
(10-րդ կետը խմբ. 06.02.12 N 12-Ն)
10.1 Նախարարության աշխատակազմը ծրագրի ֆինանսավորման հայտ-պահանջագիրը գործակալությունից ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարան է ներկայացնում ֆինանսավորման բյուջետային փոխանցագիր:
(10.1-ին կետը լրաց. 06.02.12 N 12-Ն)
10.2 Գործակալությունը աշխատանքի տոնավաճառի կազմակերպման դիմաց փոխհատուցման ենթակա միջոցները կազմակերպության բանկային հաշվին փոխանցելու համար, յուրաքանչյուր աշխատանքի տոնավաճառի կազմակերպումից հետո կազմակերպության կողմից ներկայացված հանձնման-ընդունման ակտը հաստատելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմում և իրեն սպասարկող տեղական գանձապետական բաժանմունք է ներկայացնում պարտավորության ձևավորման համար սահմանված փաստաթղթերի փաթեթը:
(10.2-րդ կետը լրաց. 06.02.12 N 12-Ն)
11. Ծրագրի արդյունավետությունը գնահատելու նպատակով կազմակերպությունը, ծրագրի իրականացումից հետո հնգօրյա ժամկետում, գործակալություն է ներկայացնում տեղեկանք (Ձև 2) և ամփոփ տեղեկատվություն.
1) ծրագրի իրականացման վայրի, ժամկետի.
2) գործատուների և աշխատանք փնտրողների թվաքանակի.
3) օգտագործված սարքավորումների, տպագրական նյութերի, գովազդային ծառայությունների, տրանսպորտային և այլ ծախսերի.
4) գործատուների ու աշխատանք փնտրողների կողմից ծրագրի գնահատման նպատակով լրացված հարցաթերթիկների (հարցաթերթիկները կցվում են) վերաբերյալ:
III. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
12. Տարածքային կենտրոնը հնգօրյա ժամկետում գործակալություն է ներկայացնում տեղեկատվություն ծրագրի, աշխատանք փնտրող անձանց ու գործատուների մասնակցության և հավանական արդյունքների, ինչպես նաև իր կողմից իրականացված խորհրդատվությունների վերաբերյալ:
13. Տարածքային կենտրոնը ծրագրի իրականացումից հետո 3 ամսվա ընթացքում, յուրաքանչյուր ամսվա վերջին օրը, տեղեկատվություն է ներկայացնում գործակալություն` գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերի ըստ մասնագիտությունների լրացման և ծրագրին մասնակցած աշխատանք փնտրողների աշխատանքի տեղավորման արդյունքների վերաբերյալ:
14. Գործակալությունն ամփոփում է տարածքային կենտրոններից ստացված տեղեկատվությունը և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին է ներկայացնում հաշվետվություն` ծրագրին մասնակցած աշխատանք փնտրողների աշխատանքի տեղավորման արդյունքների վերաբերյալ:
Ձև 1
Հայտ-պահանջագիր փոխհատուցման ենթակա ֆինանսական միջոցների
NN |
Ծրագիրն իրականացնող |
Գտնվելու վայրը |
ՀՎՀՀ |
Սպասարկող բանկը |
Հաշվի համարը |
Պահանջվող գումարը |
«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության |
պետ __________________________________ |
(անունը, ազգանունը) |
_______________________ |
(ստորագրությունը) |
Կ.Տ. |
(ձևը խմբ. 06.02.12 N 12-Ն)
Ձև 2
«Զբաղվածության պետական ծառայություն»
գործակալության պետ ___________________ -ին
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
201 թ. _______________ «____» - ին _________________________
(կազմակերպության անվանումը)
միջոցով կազմակերպված աշխատանքի տոնավաճառի մասին
NN |
Ցուցանիշները |
Մարդկանց թվաքանակ, |
Ծանոթություն |
1. |
Տոնավաճառին մասնակցած անձանց թվաքանակը, մարդ |
||
2. |
Տոնավաճառին մասնակցելու ցանկություն հայտնած գործատուների թիվը |
||
3. |
Տոնավաճառին մասնակցած գործատուների թիվը |
||
4. |
Տաղավարների և դրանցում աշխատող անձանց թիվը |
||
5. |
Աշխատանքի տեղավորման նախնական պայմանավորվածությունների քանակը |
Տնօրեն _________________________ | ___________________ |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
«———» ———————————— 201 թ. |
(հավելվածը լրաց., խմբ. 06.02.12 N 12-Ն)
Հավելված N 2 ՀՀ աշխատանքի և սոցիալական 2011 թվականի հունիսի 1-ի N 48-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄՈՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ, ՍԱԿԱՅՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ ՉՈՒՆԵՑՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ՉԶԲԱՂՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (այսուհետ` գործակալություն) տարածքային և մարզային կենտրոններում (այսուհետ` տարածքային կենտրոն) հաշվառված մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների (այսուհետ` պրակտիկանտ) գործատուի մոտ աշխատանքային պրակտիկայի կազմակերպման (այսուհետ` պրակտիկայի կազմակերպում) հետ կապված հարաբերությունները:
2. Պրակտիկայի կազմակերպման նպատակն է` աջակցել պրակտիկանտին ձեռք բերել իր մասնագիտական որակավորմանը համապատասխան աշխատանքային փորձ, աշխատաշուկայում դառնալ առավել մրցունակ և տեղավորվել հարմար աշխատանքի:
3. Պրակտիկայի կազմակերպումը ֆինանսավորվում է`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.
2) միջազգային և այլ կազմակերպությունների (այսուհետ` հովանավոր) միջոցների հաշվին:
4. Պրակտիկայի կազմակերպումն իրականացվում է տարածքային կենտրոնի կողմից բանակցությունների արդյունքում ընտրված գործատուի կողմից: Գործատուի, գործազուրկի (հաշմանդամի) և գործազուրկին (հաշմանդամին) հաշվառած տարածքային կենտրոնի միջև կնքվում է պրակտիկայի կազմակերպման մասին եռակողմ պայմանագիր (այսուհետ` պայմանագիր, Ձև 1):
5. Աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների պրակտիկայի կազմակերպումն իրականացվում է` հաշվի առնելով նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմինների կողմից կազմված հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագիրը:
6. Պրակտիկայի կազմակերպման ծրագրի տևողությունը 3 ամիս է: Պրակտիկան համարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի համաձայն` գործատուի կողմից իրականացվող մասնագիտական ուսուցում, իսկ պրակտիկանտը` աշակերտ:
7. Պրակտիկայի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում, սույն կարգի 3-րդ կետի 1) ենթակետում նշված միջոցներից, պրակտիկանտին վճարվում է աշխատավարձ` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված գումարի չափով, պրակտիկան անցկացնող անձին` նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից: Գործատուին տրամադրվում է գումար` պարկտիկանտի` աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը փոխհատուցելու համար:
(7-րդ կետը փոփ. 21.02.13 N 27-Ն)
8. Պրակտիկան հովանավորի միջոցներով ֆինանսավորվելու դեպքում գործատուին տրվող փոխհատուցման չափը չի կարող փոքր լինել սույն կարգի 7-րդ կետում նշված միջոցների չափից:
9. Պրակտիկանտը մեկ անգամ կարող է մասնակցել պրակտիկայի կազմակերպման ծրագրին` մասնագիտական կրթությունը ստանալուց հետո առավելագույնը 5 տարվա ընթացքում:
10. Եթե պրակտիկանտների թիվը գերազանցում է տարածքային կենտրոնի համար տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրերով նախատեսված անձանց թիվը, ապա պրակտիկայի կազմակերպման ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է երիտասարդներին:
11. Պրակտիկայի կազմակերպման պայմանների, սույն կարգի 7-րդ կետում նշված գումարների փոխանցման ժամանակացույցի կամ դադարեցման և/կամ հետ վերադարձման դեպքերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են պրակտիկայի կազմակերպումն իրականացնող գործատուի հետ կնքված սույն կարգի 4-րդ կետում նշված պայմանագրով:
II. ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
12. Տարածքային կենտրոնը վարչական շենքի տեսանելի վայրում տեղադրում է տեղեկատվություն տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք պրակտիկայի կազմակերպման ծրագրի մասին:
13. Պրակտիկայի կազմակերպման ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձանց տարածքային կենտրոնի կողմից տրամադրվում է խորհրդատվություն` պրակտիկայի կազմակերպման ծրագրի պայմանների վերաբերյալ:
14. Տարածքային կենտրոնը սույն կարգի 4-րդ կետում նշված պայմանագրի պատճենը և պրակտիկանտների ցուցակը պայմանագիրը կնքելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է գործակալություն: Պրակտիկանտների ցուցակում նշվում է անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, կրթությունը և կրթության մասին վկայականի ստացման տարեթիվը, սոցիալական քարտի համարը:
(14-րդ կետը լրաց. 06.02.12 N 12-Ն)
14.1 Գործակալությունը սույն ծրագրի բաշխումն ըստ տարածքային կենտրոնների հաստատելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմում և նախարարության աշխատակազմի հաստատմանն է ներկայացնում ըստ տարածքային կենտրոնների ծախսերի նախահաշիվները:
(14.1-ին կետը լրաց. 06.02.12 N 12-Ն)
14.2 Նախարարության աշխատակազմը գործակալությունից ըստ տարածքային կենտրոնների ծախսերի նախահաշիվները ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դրանք սահմանված կարգով հաստատում է և տրամադրում գործակալությանը:
(14.2-րդ կետը լրաց. 06.02.12 N 12-Ն)
14.3 Գործակալությունը նախարարության աշխատակազմից ըստ տարածքային կենտրոնների ծախսերի հաստատված նախահաշիվները ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դրանք տրամադրում է տարածքային կենտրոններին:
(14.3-րդ կետը լրաց. 06.02.12 N 12-Ն)
14.4 Տարածքային կենտրոնը գործակալությունից հաստատված ծախսերի նախահաշիվները ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում է իրեն սպասարկող տեղական գանձապետական բաժանմունք:
(14.4-րդ կետը լրաց. 06.02.12 N 12-Ն)
14.5 Տարածքային կենտրոնը, մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը, գործակալություն է ներկայացնում նախորդ ամսում գործատուի մոտ պետական բյուջեի միջոցների հաշվին պրակտիկայի կազմակերպման դիմաց փոխհատուցման ենթակա ֆինանսական միջոցների հայտ-պահանջագրերը:
(14.5-րդ կետը լրաց. 06.02.12 N 12-Ն)
15. Գործակալությունը տարածքային կենտրոններից ֆինանսավորման հայտ-պահանջագրերը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում պետական բյուջեով նախատեսված միջոցների գծով ֆինանսավորման ամփոփ հայտ-պահանջագիրը ներկայացնում է նախարարության աշխատակազմ:
(15-րդ կետը խմբ. 06.02.12 N 12-Ն)
16. Նախարարության աշխատակազմը ծրագրի ֆինանսավորման հայտ-պահանջագիրը գործակալությունից ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարան է ներկայացնում ֆինանսավորման բյուջետային փոխանցագիր:
(16-րդ կետը խմբ. 06.02.12 N 12-Ն)
17. Տարածքային կենտրոնը պրակտիկայի կազմակերպման դիմաց փոխհատուցման ենթակա միջոցները ծրագրի իրականացման նպատակով կնքված պայմանագրի կողմ հանդիսացող գործատուի բանկային հաշվին փոխանցելու համար, պայմանագրի կողմ հանդիսացող գործատուի կողմից ծառայությունների մատուցումը հավաստող պայմանագրի 3.5 և 3.9 կետերի պահանջներով փաստաթղթերը ստանալուց և հաստատելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմում և իրեն սպասարկող տեղական գանձապետական բաժանմունք է ներկայացնում պարտավորության ձևավորման համար սահմանված փաստաթղթերի փաթեթը:
(17-րդ կետը խմբ. 06.02.12 N 12-Ն)
18. Պրակտիկայի կազմակերպման ծրագիրն սկսելուց հետո մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 5-ը գործատուն տարածքային կենտրոն է ներկայացնում տեղեկանք` նախորդ ամսվա ընթացքում ծրագրին պրակտիկանտների մասնակցության մասին:
III. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
19. Տարածքային կենտրոնը յուրաքանչյուր եռամսյակ գործակալություն է ներկայացնում հաշվետվություն` սույն կարգի 3-րդ կետի 1) և 2) ենթակետերում նշված միջոցների հաշվին իրականացված և իրականացման ընթացքում գտնվող պրակտիկայի կազմակերպման ծրագրի, ծախսված ֆինանսական միջոցների, ինչպես նաև ծրագիրն ավարտած անձանց աշխատանքի տեղավորման մասին:
20. Գործակալությունն ամփոփում է տարածքային կենտրոններից ստացված` սույն կարգի 19-րդ կետում նշված հաշվետվությունը և յուրաքանչյուր եռամսյակ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին է ներկայացնում ամփոփ հաշվետվություն:
Ձև 1
ՕՐԻՆԱԿԵԼԻ ԵՌԱԿՈՂՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ (ՄԱՐԶԱՅԻՆ) ԿԵՆՏՐՈՆԻ, ԳՈՐԾԱՏՈՒԻ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆՏԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
ք. _________________ |
«____» _____________ 2011 թ. |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային (մարզային) կենտրոնը (այսուհետ` տարածքային կենտրոն)
__________________________________________________________________________________________________
(տարածքային կենտրոնի անվանումը)
ի դեմս տնօրեն ________________________________________________________-ի,
(ազգանունը, անունը, հայրանունը)
__________________________ կազմակերպության ղեկավարը (այսուհետ` գործատու)
(նշել կազմակերպության անվանումը)
ի դեմս _______________________________________________________________-ի,
(ազգանունը, անունը, հայրանունը)
գործատուի մոտ աշխատանքային պրակտիկա անցնող անձը (այսուհետ` անձ)
ի դեմս ________________________________________________________________-ի
(ազգանունը, անունը, հայրանունը)
կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին`
I. Պայմանագրի առարկան
1. Պայմանագրի առարկան` «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (այսուհետ` գործակալություն) տարածքային կենտրոններում հաշվառված մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների (այսուհետ` պրակտիկանտ)` գործատուի մոտ աշխատանքային պրակտիկայի կազմակերպման (այսուհետ` պրակտիկայի կազմակերպում) հետ կապված հարաբերությունների կարգավորումն է:
1.1 Գործատուի մոտ մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող անձի աշխատանքային պրակտիկան կազմակերպվում է ________________________ մասնագիտական որակավորմամբ և իրականացվելու է «____»____________201 թ-ից մինչև «_____»_____________201 թ. ընկած ժամանակահատվածում:
II. Կողմերի պարտականությունները
2. Տարածքային կենտրոնը պարտավորվում է.
2.1 տրամադրել համապատասխան խորհրդատվություն գործատուի մոտ իրականացվող աշխատանքային պրակտիկայի կազմակերպմանն առնչվող հարցերի վերաբերյալ.
2.2 մասնակցել պրակտիկանտների մասնագիտական պրակտիկա անցնելու վերաբերյալ վկայագրերի տրամադրմանը.
2.3 ծրագրի ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրով նախատեսված գումարն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել գործատուի բանկային հաշվի համարին ծրագրի ֆինանսական միջոցների փոխանցումը:
3. Գործատուն պարտավորվում է.
3.1 իրականացնել պրակտիկանտի ստացած մասնագիտական կրթությանը և որակավորմանը համապատասխան աշխատանքային պրակտիկա` համաձայն տվյալ կազմակերպության ներքին կարգապահական և կանոնադրական պահանջների (օրվա աշխատանքի տևողությունը պետք է կազմի առնվազն 5 ժամ և չպետք է գերազանցի 8 ժամը).
3.2 ապահովել աշխատանքային պրակտիկայի կազմակերպման համար համապատասխան մասնագետի, ինչպես նաև անհրաժեշտ պայմանների առկայությունը.
3.3 աշխատանքային պրակտիկայի ընթացքում` մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 5-ը, պրակտիկանտին վճարել ամսական գումար «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված գումարի չափով.
3.4 պրակտիկան անցկացնող անձին` աշխատավարձի հետ միաժամանակ վճարել ամսական գումար նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի 20%-ի չափով.
3.5 կատարած վճարումների վերաբերյալ տեղեկություններ տրամադրել տարածքային կենտրոն (վճարման ցուցակների պատճենների կամ տեղեկանքի տեսքով).
3.6 պրակտիկա անցնելու վերաբերյալ համապատասխան գրառումներ կատարել պրակտիկանտի աշխատանքային գրքույկում և պրակտիկանտին տրամադրել մասնագիտական պրակտիկա անցնելու վերաբերյալ վկայագիր.
3.7 սույն պայմանագիրը կնքելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում` ներկայացնել աշխատանքային պրակտիկայի կազմակերպման պլանը` համաձայնեցնելով պրակտիկանտի, զբաղվածության կենտրոնի տնօրենի հետ, ծրագրի իրականացման հասցեն, պատասխանատուի անունը, դասավանդողի(ներ) տվյալները (անունը, ազգանունը, կրթությունը, աշխատանքային փորձը), պրակտիկայի իրականացման ժամանակացույցը, 10 աշխատանքային օրվա ընթացքում սկսել գործատուի մոտ ուսուցումը.
3.8 աշխատանքային պրակտիկայից անձի հրաժարվելու, պրակտիկան սկսելու օրվանից երեք անգամ անհարգելի պատճառով չներկայանալու մասին տեղեկատվություն ներկայացնել զբաղվածության կենտրոն.
3.9 պրակտիկայի իրականացման ընթացքում յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 5-ը զբաղվածության կենտրոն ներկայացնել տեղեկատվություն պրակտիկանտի հաճախումների վերաբերյալ.
3.10 պրակտիկանտի հետ կնքել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր տարածքային կենտրոնի, գործատուի և պրակտիկանտի միջև կնքված եռակողմ պայմանագրում (Ձև 1) նշված պայմաններով ու գործողության ժամկետներով, և 3 աշխատանքային օրվա ընթացքում պատճենը ներկայացնել տարածքային կենտրոն:
4. Պրակտիկանտը պարտավորվում է.
աշխատանքային պրակտիկայի ընթացքում առաջնորդվել պրակտիկա իրականացնող կազմակերպության ներքին կարգապահական կանոններով և կանոնադրական պահանջներով:
5. Տարածքային կենտրոնն իրավունք ունի.
5.1 հետևել ծրագրի իրականացման ընթացքին և կատարել մոնիտորինգ.
5.2 գործատուի կողմից սույն պայմանագրում նշված պարտավորությունների չկատարման դեպքում լուծել պայմանագիրը.
5.3 Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջել վերադարձնել ստացված ֆինանսական միջոցները:
6. Գործատուն իրավունք ունի.
դիմել տարածքային կենտրոնի տնօրենին` իր բանկային հաշվի համարին սույն պայմանագրի 3.3, 3.4, 3.5 կետերի պահանջների կատարման համար ֆինանսական միջոցներ փոխանցելու պահանջով:
7. Պրակտիկանտն իրավունք ունի.
ծանոթանալ պրակտիկայի կազմակերպման պլանին և ներկայանալ առաջարկություններով:
III. Եզրափակիչ դրույթներ
8. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորում սույն պայմանագրով, կարգավորվում են կողմերի համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
9. Սույն պայմանագիրը կազմված է երեք հավասարազոր օրինակից և գտնվում է կնքող և ստորագրող կողմերի մոտ:
10. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից:
Գործատու ___________________ Տարածքային կենտրոն _________________________ |
(անվանումը) (անվանումը) |
___________________ ___________________ ________ |
(գտնվելու վայրը) (գտնվելու վայրը) |
Տնօրեն ______________________ Տնօրեն _______________________ |
(անունը, ազգանունը) (անունը, ազգանունը) |
____________________________ ______________________________ |
(ստորագրությունը) (ստորագրությունը) |
ՀՎՀՀ _______________________ |
Կ.Տ. |
Սպասարկող բանկը __________ |
հ/հ _________________________ |
Կ.Տ. |
Անձ_________________________________________ | _______________________ |
(անունը, ազգանունը, անձնագրի սերիան, համարը) |
(ստորագրությունը) |
. | |
«____» _________________ 201 թ. |
(ձևը լրաց., փոփ., խմբ. 06.02.12 N 12-Ն)
(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 06.02.12 N 12-Ն, փոփ. 21.02.13 N 27-Ն)
Հավելված N 3 ՀՀ աշխատանքի և սոցիալական 2011 թվականի հունիսի 1-ի N 48-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄՈՏ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ՉԶԲԱՂՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՀԱՐՄԱՐԵՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (այսուհետ` գործակալություն) զբաղվածության մարզային և տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոն) կողմից գործատուի մոտ աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների համար աշխատատեղերի հարմարեցման ծրագրի (այսուհետ` ծրագիր) կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
2. Ծրագրի նպատակն է` գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման միջոցով աջակցել հաշմանդամին տեղավորվելու հարմար աշխատանքի, իսկ գործատուին` համալրել առկա թափուր աշխատատեղը:
3. Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև միջազգային կամ այլ կազմակերպությունների միջոցների հաշվին:
4. Ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով ձևավորվում է գործատուի կողմից աշխատատեղի հարմարեցման առաջարկի գնահատում իրականացնող աշխատանքային խումբ (այսուհետ` գնահատող խումբ)` կազմված գործակալության և նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության ներկայացուցիչներից:
5. Ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր հաշմանդամի համար աշխատատեղի հարմարեցման նպատակով փոխհատուցվում են գործատուի կողմից կատարված աշխատանքի միջոցների` գույքի, սարքավորումների, աշխատանքային գործիքների (այսուհետ` աշխատանքի միջոցներ) ձեռքբերման, մոնտաժի և տեղադրման հետ կապված ծախսերը:
6. Սույն կարգի 5-րդ կետում նշված փոխհատուցվող գումարը չպետք է գերազանցի 200.0 հազար դրամը:
II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
7. Տարածքային կենտրոնը յուրաքանչյուր տարվա մինչև հունվարի 20-ը տարածքային կենտրոնի վարչական շենքի տեսանելի վայրում տեղադրում է տեղեկատվություն տվյալ տարվա ընթացքում իրականացվող ծրագրի մասին` նշելով ծրագրի նպատակը, ուղղվածությունը և փոխհատուցվող գումարի չափը:
8. Ծրագրում ընդգրկվելու ցանկություն ունեցող հաշմանդամներին տարածքային կենտրոնի կողմից տրամադրվում է ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն:
9. Եթե ծրագրում ընդգրկվելու ցանկություն ունեցող հաշմանդամների թիվը գերազանցում է տարածքային կենտրոնի` տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրով նախատեսված թիվը, ապա ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությամբ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին:
10. Գնահատող խումբը ուսումնասիրում է բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կողմից հաշմանդամին տրված անհատական գործունեության պլանը, որի հիման վրա տալիս է եզրակացություն գործատուի կողմից առաջարկվող աշխատատեղի հարմարեցման համար անհրաժեշտ աշխատանքի միջոցների վերաբերյալ:
11. Գնահատող խմբի եզրակացության հիման վրա գործատուն տարածքային կենտրոն է ներկայացնում.
1) փոխհատուցում ստանալու համար դիմում.
2) յուրաքանչյուր աշխատատեղի հարմարեցման համար անհրաժեշտ աշխատանքի միջոցների ցանկը.
3) աշխատատեղի հարմարեցման աշխատանքի միջոցների ձեռքբերման, մոնտաժի և տեղադրման հետ կապված ծախսերի նախահաշիվը:
12. Տարածքային կենտրոնը թափուր աշխատատեղի համար պահանջվող աշխատողի հայտ ներկայացրած գործատուի հետ ծրագրում ընդգրկվելու ցանկություն ունեցող հաշմանդամների մասնակցությամբ բանակցում է հաշմանդամներին աշխատանքի ընդունելու և աշխատատեղը նրանց հարմարեցնելու հարցերով:
Բանակցությունների արդյունքում գործատուի տարածքային կենտրոնի և հաշմանդամի միջև կնքվում է աշխատատեղի հարմարեցման եռակողմ պայմանագիր (այսուհետ` պայմանագիր, Ձև 1):
III. ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
12.1 Գործակալությունը սույն ծրագրի բաշխումն ըստ տարածքային կենտրոնների հաստատելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմում և նախարարության աշխատակազմի հաստատմանն է ներկայացնում ըստ տարածքային կենտրոնների ծախսերի նախահաշիվները:
(12.1-ին կետը լրաց. 06.02.12 N 12-Ն)
12.2 Նախարարության աշխատակազմը գործակալությունից ըստ տարածքային կենտրոնների ծախսերի նախահաշիվները ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դրանք սահմանված կարգով հաստատում է և տրամադրում գործակալությանը:
(12.2-րդ կետը լրաց. 06.02.12 N 12-Ն)
12.3 Գործակալությունը նախարարության աշխատակազմից ըստ տարածքային կենտրոնների ծախսերի հաստատված նախահաշիվները ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դրանք տրամադրում է տարածքային կենտրոններին:
(12.3-րդ կետը լրաց. 06.02.12 N 12-Ն)
12.4 Տարածքային կենտրոնը գործակալությունից հաստատված ծախսերի նախահաշիվները ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում է իրեն սպասարկող տեղական գանձապետական բաժանմունք:
(12.4-րդ կետը լրաց. 06.02.12 N 12-Ն)
13. Տարածքային կենտրոնը սույն կարգի 12-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում պայմանագրի պատճենը և ըստ գործատուների կազմված ֆինանսավորման հայտ-պահանջագիրը (Ձև 2) ներկայացնում է գործակալություն:
14. Գործակալությունը տարածքային կենտրոններից ստացված ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերի հիման վրա 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմում և նախարարություն է ներկայացնում ըստ տարածքային կենտրոնների ամփոփված ծրագրի ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը:
15. Նախարարության աշխատակազմը ծրագրի ֆինանսավորման հայտ-պահանջագիրը գործակալությունից ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարան է ներկայացնում ֆինանսավորման բյուջետային փոխանցագիր:
(15-րդ կետը խմբ. 06.02.12 N 12-Ն)
16. Տարածքային կենտրոնը, սույն կարգի 5-րդ կետում նշված փոխհատուցման ենթակա միջոցները ծրագրի իրականացման նպատակով կնքված պայմանագրի կողմ հանդիսացող գործատուի բանկային հաշվին փոխանցելու համար, կատարված աշխատանքների ընդունման-հանձնման արձանագրությունը երկկողմ ստորագրելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմում և իրեն սպասարկող տեղական գանձապետական բաժանմունք է ներկայացնում պարտավորության ձևավորման համար սահմանված փաստաթղթերի փաթեթը:
(16-րդ կետը խմբ. 06.02.12 N 12-Ն)
17. Գործատուն պայմանագիրը կնքելուց հետո առավելագույնը երկու ամսվա ընթացքում աշխատատեղը հարմարեցնում է հաշմանդամին և նրա հետ կնքում աշխատանքային պայմանագիր, որի պատճենը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է տարածքային կենտրոն:
18. Յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը գործատուն տարածքային կենտրոն է ներկայացնում տեղեկանք տվյալ ամսվա ընթացքում իր մոտ սույն կարգի 17-րդ կետում նշված պայմանագրով աշխատող հաշմանդամ անձանց մասին:
19. Սույն կարգի պահանջների խախտմամբ տրամադրված, ինչպես նաև գործատուի կողմից նպատակային չօգտագործված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
IV. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
20. Տարածքային կենտրոնը յուրաքանչյուր ամիս հաշվետվություն է ներկայացնում գործակալության պետին փոխհատուցում ստացած գործատուների, ծրագրում ընդգրկված հաշմանդամների և տրամադրված ֆինանսական միջոցների չափի վերաբերյալ:
21. Գործակալությունն ամփոփում է տարածքային կենտրոններից ստացված հաշվետվությունները և յուրաքանչյուր եռամսյակ ներկայացնում ամփոփ հաշվետվություն նախարարին:
Ձև 1
ՕՐԻՆԱԿԵԼԻ ԵՌԱԿՈՂՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ (ՄԱՐԶԱՅԻՆ) ԿԵՆՏՐՈՆԻ, ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ՉԶԲԱՂՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ԵՎ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՀԱՐՄԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ք. _________________ |
«____» _____________ 20 թ. |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային (մարզային) կենտրոնը (այսուհետ` տարածքային կենտրոն)
__________________________________________________________________________________________________
(տարածքային կենտրոնի անվանումը)
ի դեմս տնօրեն ________________________________________________________-ի,
(ազգանունը, անունը, հայրանունը)
_____________________________________________ կազմակերպության ղեկավարը
(կազմակերպության անվանումը)
(այսուհետ` գործատու) ի դեմս ____________________________________________-ի
(ազգանունը, անունը, հայրանունը)
և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամը (այսուհետ` հաշմանդամ)
ի դեմս _________________________________________________________________-ի
(ազգանունը, անունը, հայրանունը, հաշվառման քարտի համարը)
կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին`
I. Պայմանագրի առարկան
1. Պայմանագրի առարկան` գործատուի մոտ հաշմանդամների համար աշխատատեղերի հարմարեցման ծրագրի կազմակերպման հետ կապված հարաբերությունների կարգավորումն է:
II. Կողմերի իրավունքները
2. Տարածքային կենտրոնի տնօրենն իրավունք ունի.
գործատուի կողմից աշխատատեղի հարմարեցման նպատակով տրամադրված ֆինանսական միջոցները նպատակային չօգտագործելու և պայմանագրում նշված պարտականությունները չկատարելու դեպքում միակողմանի լուծել պայմանագիրը և պահանջել վերադարձնել ստացված ֆինանսական միջոցները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Գործատուն իրավունք ունի.
3.1 սահմանված ժամկետում ստանալ աշխատատեղի հարմարեցման նպատակով իր կողմից կատարված ծախսերի փոխհատուցում.
3.2 օգտվել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված գործատուի իրավունքներից:
4. Հաշմանդամն իրավունք ունի.
4.1 իր կարիքներին համապատասխան աշխատատեղի հարմարեցման.
4.2 օգտվել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատողի իրավունքներից:
III. Կողմերի պարտականությունները
5. Տարածքային կենտրոնի տնօրենը պարտավոր է.
գործատուի հետ պայմանագիրը կնքելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում պայմանագրի պատճենը և ֆինանսավորման հայտ-պահանջագիրը ներկայացնել գործակալություն:
6. Գործատուն պարտավոր է.
6.1 պայմանագիրը կնքելուց հետո առավելագույնը երկու ամսվա ընթացքում աշխատատեղը հարմարեցնել հաշմանդամին, նրա հետ կնքել առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր և պայմանագրի պատճենը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել տարածքային կենտրոն.
6.2 յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը տարածքային կենտրոն ներկայացնել տեղեկանք տվյալ ամսվա ընթացքում իր մոտ սույն պայմանագրի շրջանակներում աշխատող հաշմանդամի մասին.
6.3 կրել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված գործատուի պարտականությունները:
7. Հաշմանդամը պարտավոր է.
կրել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատողի պարտականությունները:
IV. Եզրափակիչ դրույթներ
8. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են կողմերի փոխհամաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
9. Սույն պայմանագիրը կազմված է երեք հավասարազոր օրինակից և պահվում է կնքող կողմերի մոտ:
10. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից:
Տարածքային կենտրոն _____________________________________________________________ | |
(անվանումը, գտնվելու վայրը) |
|
Տնօրեն _________________________________ | _________________________________ |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
Կ.Տ. | |
Գործատու _____________________________ | _________________________________ |
(անվանումը) |
(գտնվելու վայրը) |
Տնօրեն _________________________________ | _________________________________ |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
ՀՎՀՀ _____________________________ | |
սպասարկող բանկը`___________________________________________________________________ | |
հ/հ__________________________ | |
Կ.Տ. | |
Հաշմանդամ___________________________ | _________________________________ |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
____________________________________________________________________________________ | |
(անձնագրի համարը, հաշմանդամության խումբը, բնակության վայրը) | |
«——-» ——————————201 թ. |
Ձև 2
«Զբաղվածության պետական ծառայություն»
գործակալության պետ ———————————— -ին
Հ Ա Յ Տ - Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր
___________________20 Թ. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
(ամիս)
Հ/հ |
Գործատուի անվանումը |
Գործատուի գտնվելու վայրը |
ՀՎՀՀ |
Սպասարկող բանկը |
Հաշվի համարը |
Փոխհատուցվող գումարի չափը |
«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության | |
—————————————————————— տարածքային (մարզային) կենտրոնի | |
(տարածքային (մարզային) կենտրոնի անվանումը) |
|
տնօրեն ___________________________________ | _______________________ |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
Կ.Տ. | |
Կատարող __________________________________ | _______________________ |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
«——» ———————————-20 թ. |
(հավելվածը լրաց., խմբ. 06.02.12 N 12-Ն)