Գլխավոր տեղեկություն
Համար
N 293-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.12.17/30(443) Հոդ.312
Ընդունող մարմին
Բնապահպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
09.11.2012
Ստորագրող մարմին
Բնապահպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 նոյեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 10512421

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

9 նոյեմբերի 2012 թ.
ք. Երևան

N 293-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԹՌՉԿԱՆ» ՋՐՎԵԺ» ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ը» կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» N 967-Ն որոշումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «Թռչկան» ջրվեժ» բնության հուշարձանի անձնագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար`

Ա. Հարությունյան

 

 

Հավելված

ՀՀ բնապահպանության նախարարի

2012 թ. նոյեմբերի 9-ի

N 293-Ն հրամանի

 

Ա Ն Ձ Ն Ա Գ Ի Ր

 

«ԹՌՉԿԱՆ» ՋՐՎԵԺ» ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ

 

1. Դասակարգումը՝

Տիպ՝ Ջրագրական, ենթատիպ՝ Ջրվեժ:

2. Տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները

Գտնվում է ՀՀ Լոռու մարզի Մեծ Պառնի գյուղական համայնքի վարչական սահմանում՝ Շիրակամուտ գյուղական համայնքի վարչական սահմանագծին հարակից, Չիչխան գետի վրա՝ X- 425609,93; Y- 4531683,43*:

 

Սահմանային կետ

Կոորդինատներ*

Ա

 

425675,98

 

4531603,8

Բ

 

425652,89

 

4531607,6

Գ

 

425625,18

 

4531632,0

Դ

 

425568,23

 

4531622,8

Ե

 

425536,92

 

4531644,11

Զ

 

425546,42

 

4531692,0

Է

 

425581,57

 

4531715,95

Ը

 

425619,03

 

4531715,6

Թ

 

425670,34

 

4531662,3

 

* Կոորդինատային համակարգը՝ Pulkovo 1942, մետրական ցանցով

3. Նկարագրությունը, չափագրությունը և վիճակը

1) Ջրերի թափման տեղանքը ծածկված է խոշոր ժայռաբեկորներով: Ջրվեժի տարածքը կազմված է միջին էոցենի լյուտետյան և բարտոնյան հարկերի (մոտ 37-49 մլն տարի առաջ ընկած ժամանակահատված) հրաբխանստվածքային ապարներով (Շիրակի կամ շերտավոր տուֆագենների շերտախումբ` տուֆ-ալևրոլիթներ, տուֆ-ավազաքարեր, տուֆախառնաքարեր և կրաքարեր):

2) Ջրվեժի բարձրությունը՝ 1786 մետր ծովի մակարդակից, ջրի շիթի բարձրությունը՝ 23-24 մետր, թափվող ջրերի լայնությունը՝ 3-4 մետր, առավելագույն հոսքը՝ 2,57 խոր. մ/վրկ (մայիս), նվազագույն հոսքը՝ 0,57 խոր.մ/վրկ (դեկտեմբեր):

3) Ջրվեժի տարածքը գտնվում է խիստ երկրաշարժավտանգ տեկտոնական գոտում՝ Փամբակ-Սևան խորքային բեկվածքի (Ախուրյան-Սպիտակ-Վանաձոր-Սևանա լիճ) անմիջական հարևանությամբ: 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո, որի էպիկենտրոնը գտնվում էր Շիրակամուտ գյուղի մոտ, ջրվեժը հիմնականում չի տուժել: Բնական վիճակում է, գեղատեսիլ:

4. Սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը

1) Ըստ Հավելված 1-ում ներկայացված սխեմատիկ քարտեզի` տարածքի հարավային Ա հանգուցակետը գտնվում է Չիչխան գետի վրա՝ Չիչխան և Գետիկ գետերի հատման կետից 10 մ հյուսիս-արևմուտք: Ա կետից սահմանագիծը (23.4 մ) դեպի արևմուտք բլրի արևելյան լանջով միանում է Բ կետին: Բ կետից սահմանագիծը (36.7 մ) դեպի հյուսիս-արևմուտք միանում է Գ կետին, այնուհետև դեպի արևմուտք՝ 57.5 մ երկարությամբ սահմանագիծը հասնում է Դ կետին: Դ կետից դեպի հյուսիս-արևմուտք սահմանագիծը (38.2 մ) միանում է Ե կետին: Բ-Գ-Դ-Ե սահմանագիծը անցնում է ժայռերի վերին գագաթներով, իսկ սահմանագծից մինչև Չիչխան գետն ընկած տարածքները ամբողջությամբ զառիվեր լանջեր են: Ե կետից սահմանագիծը (78.7 մ) դեպի հյուսիս հատում է Չիչխան գետը, անցնում գետի հանդիպակաց կողմը և միանում Զ կետին, այնուհետև դեպի հյուսիս-արևելք (42.2 մ), գրունտային ճանապարհի եզրով միանում է Է կետին: Է կետից դեպի արևելք սահմանագիծը (37.6 մ) բլրի լանջով միանում է Ը կետին, այնուհետև, թեքվելով դեպի հարավ-արևելք, Չիչխան գետին զուգահեռ (73.7 մ) հասնում է մինչև Թ կետ: Թ կետից իջնելով դեպի հարավ՝ սահմանագիծը (58.6 մ) միանում է Ա հանգուցային կետին:

2) Ըստ Հավելված 2-ում ներկայացված սխեմատիկ քարտեզի` պահպանման գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 1.0 հա: Պահպանման գոտու սահմանների ընդհանուր երկարությունը՝ 416.6 մ:

3) «Թռչկան» ջրվեժի պահպանման գոտու տարածքից, գետի երկայնքով, մինչև հարևան՝ Շիրակի մարզի Սարալանջ համայնքի վարչական սահմանը, մոտ 1,1 կմ, առանձնացված է 4,4 հա ընդհանուր տարածքով ջրապահպան գոտի:

5. Տվյալներ սեփականատիրոջ և հողօգտագործողի մասին

ՀՀ Լոռու մարզի Մեծ Պառնի գյուղական համայնք: Համայնքային սեփականության արոտավայր (հիմք՝ Լոռու մարզի Մեծ Պառնի գյուղական համայնքի հողերի օգտագործման սխեման հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2012թ. հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեծ Պառնի գյուղական համայնքի հողերի օգտագործման սխեման հաստատելու մասին» N 25-Ն որոշման հավելված):

6. Պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները

1) «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի համաձայն արգելվում են՝

Ա. Հիդրոտեխնիկական, շինարարական, հատակախորացման, հորատման, պայթեցման աշխատանքները.

Բ. Հողային և բուսական ծածկույթի խախտումները.

Գ. Ծառերի և թփերի հատումները.

Դ. Աղտոտումը.

Ե. Ջրային ռեժիմի խախտումը.

Զ. Բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն:

2) Թույլատրվում է`

Ա. Քաղաքացիների հանգիստը.

Բ. Գիտական ուսումնասիրությունները, մոնիթորինգը (այդ թվում՝ քաղաքացիների հանգստի կազմակերպման սպասարկման ծառայությունների մոնիթորինգը).

Գ. Ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.

Դ. Էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները.

Ե. Վրանների տեղադրումը դրանց համար առանձնացված վայրերում.

Զ. Զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպումը։

7. Տվյալներ պահպանություն իրականացնող սուբյեկտի մասին

ՀՀ Լոռու մարզի Մեծ Պառնի գյուղական համայնք:

 

Ներմուծեք նկարագրությունը_2070

 

Հավելված 1

«Թռչկան» ջրվեժ» բնության հուշարձանի անձնագրի

 

Ներմուծեք նկարագրությունը_2072

 

Հավելված 2

«Թռչկան» ջրվեժ» բնության հուշարձանի անձնագրի

 

Ներմուծեք նկարագրությունը_2073

 

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան