«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 մարտրի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 32013078
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
6 փետրվարի 2013 թ. |
N 22-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 142-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 7-րդ մասով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2009 թվականի հոկտեմբերի 15-ի «Ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմի անդամների ատեստավորման կանոնակարգը հաստատելու մասին» N 142-Ն հրամանով հաստատված «Ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմի անդամների ատեստավորման կանոնակարգ»-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Ավիացիոն անվտանգության հսկողության (զննման) գործառույթներ իրականացնող անձնակազմի անդամների ատեստավորումը իրականացվում է թեստավորման և գործնական ստուգման միջոցով, իսկ պահպանության և ներօբյեկտային վերահսկողության գործառույթներ իրականացնող անձնակազմի անդամների ատեստավորումը՝ թեստավորման միջոցով:».
2) Կանոնակարգի 18-րդ կետը «Գլխավոր վարչության պետը» բառերից հետո լրացնել «, իսկ գործնական ստուգումն իրականացվում է Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս կազմակերպության (ԵԿԱԿ) «Անվտանգության կանոնակարգեր» ԴՈԿ 30-ի «Գործնական թեստերի ուղեցույց»-ով (այսուհետ՝ Ուղեցույց) սահմանված ընթացակարգով:».
3) Կանոնակարգը լրացնել նոր 18.1 կետով.
«18.1. Ատեստավորման արդյունքում անձնակազմի անդամի զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու դեպքում նրան Գլխավոր վարչության կողմից տրվում է համապատասխան վկայական (Ձև N 5, Ձև N 6):».
4) Կանոնակարգի 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«44. Հանձնաժողովն ընդունում է որոշում առաջադրանքների 80 տոկոս և ավելի ճիշտ պատասխան տված անձնակազմի անդամի թեստավորման թերթում (N 3 Ձև)՝ ավիացիոն անվտանգության հսկողության (զննման) գործառույթներ իրականացնող անձնակազմի անդամների թեստավորման թերթում կատարելով գրառում՝ թույլատրվում է գործնական ստուգման, իսկ պահպանության և ներօբյեկտային վերահսկողության գործառույթներ իրականացնող անձնակազմի անդամների թեստավորման թերթում կատարելով գրառում՝ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին:».
5) Կանոնակարգի 45-րդ կետում «ատեստավորման» բառը փոխարինել «թեստավորման» բառով:
6) Կանոնակարգը լրացնել նոր IV.I գլխով.
«IV.I. ԳՈՐԾՆԱԿԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
45.1. Գործնական ստուգումը անցկացվում է օդանավակայանների զննման կետերում:
45.2. Հանձնաժողովի անդամները անձնակազմի անդամին տալիս են Ուղեցույցով սահմանված առաջադրանքներ և գնահատում դրանց կատարումը համապատասխան գնահատման թերթիկներով:
45.3. Հանձնաժողովը ընդունում է որոշում առաջադրանքների 80 տոկոս և ավելի ճիշտ կատարած անձնակազմի անդամի գործնական ստուգման թերթում (Ձև N 4) կատարելով համապատասխան գրառում՝ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին:
45.4. Հանձնաժողովն ընդունում է որոշում առաջադրանքների 80 տոկոսից պակաս ճիշտ պատասխան տված անձնակազմի անդամի գործնական ստուգման թերթում կատարելով համապատասխան գրառում՝ չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:».
7) Կանոնակարգի 46-րդ կետում (N 3 Ձև) բառերը փոխարինել (N 7 Ձև) բառերով.
8) Կանոնակարգի VII-րդ գլխի վերնագրում «VII» թիվը փոխարինել «VI» թվով.
9) Կանոնակարգի N 3 Ձևը շարադրել նոր խմբագրությամբ.
«Ձև N 3
ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԹԵՐԹ
ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ
1. Ազգանունը, անունը, հայրանունը ___________________________________________________
2. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը ___________________________________________________
3. Թեստավորման պահին զբաղեցրած պաշտոնը և այդ պաշտոնում նշանակվելու տարեթիվը
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
4. Թեստավորման արդյունքը (տոկոսով)
5. Թեստավորման արդյունքում ատեստավորող հանձնաժողովի ընդունած որոշումը`
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
Հանձնաժողովի նախագահ |
__________________ (ստորագրությունը) |
__________________ (անունը, ազգանունը) |
Հանձնաժողովի անդամներ |
________________ (ստորագրությունը) |
________________ (անունը, ազգանունը) |
________________ ________________ ________________ |
________________ ________________ ________________ | |
Թեստավորման անցկացման ամսաթիվը ____ _____________ 20 թ. | ||
Թեստավորման թերթին ծանոթացա` |
________________ (ստորագրությունը) |
________________ (անունը, ազգանունը) |
___ _____________ 20 թ.». |
10) Կանոնակարգը լրացնել նոր` N 4, N 5, N 6 և N 7 ձևերով.
«Ձև N 4
ԳՈՐԾՆԱԿԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԹԵՐԹ
ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ
1. Ազգանունը, անունը, հայրանունը ___________________________________________________
2. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը ___________________________________________________
3. Գործնական ստուգման պահին զբաղեցրած պաշտոնը և այդ պաշտոնում նշանակվելու տարեթիվը
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
4 Գործնական ստուգման արդյունքը (տոկոսով)
5. Գործնական ստուգման արդյունքում ատեստավորող հանձնաժողովի ընդունած որոշումը`
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
Հանձնաժողովի նախագահ |
__________________ (ստորագրությունը) |
__________________ (անունը, ազգանունը) |
Հանձնաժողովի անդամներ |
________________ (ստորագրությունը) |
________________ (անունը, ազգանունը) |
________________ ________________ ________________ |
________________ ________________ ________________ | |
Գործնական ստուգման անցկացման վայրը, ամսաթիվը __________________ ____ _____________ 20 թ. | ||
Գործնական ստուգման թերթին ծանոթացա` |
________________ (ստորագրությունը) |
________________ (անունը, ազգանունը) |
___ _____________ 20 թ. |
Ձև N 5
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Սույնով հավաստվում է, որ ....................................................................................
Настоящим удостоверяется, что ..................................................................................................
This is to certify that ..........................................................................................
|
Ձև N 6

Ձև N 7
ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԹԵՐԹ
ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ
Ատեստավորման ձևը`
● թեստավորում
● Գործնական ստուգում
1. Ազգանունը, անունը, հայրանունը ___________________________________________________
2. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը ___________________________________________________
3. Ատեստավորման պահին զբաղեցրած պաշտոնը և այդ պաշտոնում նշանակվելու տարեթիվը
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
4. Ատեստավորման արդյունքում ատեստավորող հանձնաժողովի ընդունած որոշումը`
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
Հանձնաժողովի նախագահ |
__________________ (ստորագրությունը) |
__________________ (անունը, ազգանունը) |
Հանձնաժողովի անդամներ |
________________ (ստորագրությունը) |
________________ (անունը, ազգանունը) |
________________ ________________ ________________ |
________________ ________________ ________________ | |
Ատեստավորման անցկացման ամսաթիվը __________________ 20 թ. | ||
Ատեստավորման թերթին ծանոթացա` |
________________ (ստորագրությունը) |
________________ (անունը, ազգանունը) |
___ _____________ 20 թ.»: |
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գլխավոր վարչության պետ |
Ա. Մովսեսյան |