ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
19 սեպտեմբերի 2012 թ. |
N 522-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ՆԵՐԴԻՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2012 թվականի սեպտեմբերի 7-ի N 34/9 եզրակացությունը.
Ուժը կորցրած ճանաչել.
«ՕԼԼ ԱՄԵՐԻԿԱՆ ԼՈՋԻՍՏԻԿՍ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ»-ին տրամադրված փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության իրականացման ՓԿ-015 լիցենզիան և N 00001 ներդիրը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |