Գլխավոր տեղեկություն
Համար
N 365-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2013-23.01.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.01.31/7(947) Հոդ.23
Ընդունող մարմին
Բնապահպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
24.12.2012
Ստորագրող մարմին
Բնապահպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.01.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 հունվարի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 10513013

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

24 դեկտեմբերի 2012 թ. 

ք. Երևան

N 365-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1079-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Հաստատել Ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և ինդեքսավորման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2004 թվականի ապրիլի 22-ի «Ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և ինդեքսավորման կարգը հաստատելու մասին» N 95-Ն հրամանը:

 

Նախարար`

Ա. Հարությունյան

 

 

Հավելված

ՀՀ բնապահպանության նախարարի

24 դեկտեմբերի 2012 թ.

N 365-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին (այսուհետ` Դրամագլուխ) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդերքօգտագործողների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի «Բնության և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի հաշվարկման կարգը, մասնագիտական հանձնաժողովի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի N 1128-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1079-Ն որոշման 1-ին կետի 2) ենթակետով հաստատված կարգի 2-րդ կետով նախատեսված ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և ինդեքսավորման կարգի հետ կապված իրավահարաբերությունները:

 

II. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

2. Սույն կարգում տերմինները և սահմանումները կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի «Բնության և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի հաշվարկման կարգը, մասնագիտական հանձնաժողովի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի N 1128-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1079-Ն որոշման 1-ին կետի 2) ենթակետով հաստատված կարգին համապատասխան:

 

III. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

3. Սույն կարգը կիրառվում է ընդերքօգտագործողների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի «Բնության և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի հաշվարկման կարգը, մասնագիտական հանձնաժողովի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի N 1128-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1079-Ն որոշման 1-ին կետի 2) ենթակետով հաստատված կարգի 2-րդ կետով նախատեսված ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների (այսուհետ` Աշխատանքների արժեք) հաշվարկման և ինդեքսավորման համար:

4. Կատարվող Աշխատանքների արժեքի կառուցվածքը ներկայացվում է հետևյալ բանաձևով՝

 

Ա = Ծ + ՇI + Հ

 

որտեղ՝

Ա – արժեքն է

Ծ – ծախսերն են

ՇI – շահույթն է

Հ – հարկերն են:

5. Աշխատանքների արժեքի մեջ մտնող ծախսերը՝ ելնելով շինարարական և այլ նորմաներից, խմբավորվում են հետևյալ կառուցվածքով՝

 

Ծ = ՈՒԾ + ԱԾ + Ա

 

որտեղ՝

Ծ – Աշխատանքների արժեքի մեջ մտնող ծախսերն են

ՈՒԾ – ուղղակի ծախսերն են

ԱԾ – անուղղակի ծախսերն են

Ա – այլ ծախսերն են:

6. Ուղղակի ծախսերին են վերաբերում անմիջապես աշխատանքի կատարման համար ծախսերը, այսինքն՝

 

ՈՒԾ = Աշ+Ն+Մ

 

որտեղ՝

Աշ – հիմնական բանվորների աշխատավարձն է

Ն – նյութերի, կառուցվածքների և պատրաստվածքների արժեքն է

Մ – մեքենաների և մեխանիզմների շահագործման ծախսերն են:

7. Անուղղակի ծախսերին են վերաբերում արտադրության կազմակերպման հետ կապված ծախսերը (կառավարման ապարատի և գծային աշխատակազմի (աշխղեկ, վարպետ, տեղամասերի պետեր և այլն) պահպանումը, ցածրարժեք գույքի մաշվածությունը, շենքերի և կառուցվածքների (ժամանակավոր և մշտական) ամորտիզացիան, վարձավճարը, պահպանման ծախսերը (ընթացիկ և կապիտալ վերանորոգման, ջրի, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, կապի և այլն), օժանդակ (հիմնական կազմի մեջ չմտած) բանվորների աշխատավարձը, սոցապահովագրության հատկացումները և այլ ծախսեր, որոնք հաշվի չեն առնված ուղղակի ծախսերի մեջ):

8. Այլ ծախսերին են դասվում այն ծախսերը, որոնք հաշվի են առնում Աշխատանքների արժեքի վրա ազդող յուրահատուկ (ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման վայրը, այդ աշխատանքների կազմակերպման հետ կապված ծախսերը, կլիմայական պայմանները, ռեկուլտիվացիոն աշխատանքներն իրականացնող կազմակերպության յուրահատկությունները) պայմանները:

 

IV. ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

9. Աշխատանքների արժեքի հաշվարկման համար, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հանրապետական և միջպետական շինարարական նորմերի ցանկում ներառված նորմերի, կատարվում է ծախսերի ընտրանք՝ աշխատաժամանակի, մեքենաների և մեխանիզմների տեսակների և ժամանակի (հաշվի առնելով աշխատանքի պայմանների ազդեցությունը), նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների պահանջարկը՝ բնեղեն արտահայտությամբ:

1) Աշխատանքների արժեքի հաշվարկները իրականացվում են` ընդգրկելով հետևյալ ծախսատեսակները՝

ա. աշխատավարձը

բ. նյութերի արժեքը

գ. մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը

դ. անուղղակի ծախսերը

ե. շահույթը

զ. ավելացված արժեքի հարկը

է. այլ ծախսեր:

10. Աշխատավարձը հաշվարկվում է

 

Աշ = Տ x Դ x Գ

 

որտեղ՝

Աշ – աշխատավարձի չափն է

Տ – աշխատատարությունն է մարդ/ժամերով (որոշվում է՝ ելնելով կատարված աշխատանքների ծավալի միավոր աշխատաժամի նորմայից)

Դ – 1 ժամվա դրույքն է (որոշվում է միջին ամսական աշխատավարձը բաժանելով 173.1, իսկ միջին ամսական աշխատավարձի չափը հաշվարկվում է` ելնելով վերջին երեք տարիների կտրվածքով շահագործող կազմակերպությունում/կամ պայմանագրով աշխատող շինարարական կազմակերպությունում ձևավորված միջին դրույքաչափերից):

11. Նյութերի արժեքը հաշվարկվում է`

 

Ն = (Ն1 x Ա12 x Ա2  … Նn x Աn) x Գ1 x Գ2 x Գ3

 

որտեղ՝

Ն – նյութերի արժեքն է

Ն1, Ն2, Նn – նյութերի ծախսն է ըստ նորմերի

Ա – նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների գներն են, ընդունվում են համաձայն գինը հիմնավորող փաստաթղթերի (հաշիվների)

Գ1  – այլ նյութերի չափը հաշվի առնող գործակիցն է

Գ2  – տրանսպորտային ծախսերը հաշվի առնող գործակիցն է

Գ3  – պահեստավորման-փաթեթավորման ծախսերը հաշվի առնող գործակիցն է

Գ1, Գ2 և Գ3  հաշվարկվում են՝ ելնելով վերջին երեք տարիների կտրվածքով շահագործող կազմակերպությունում/կամ պայմանագրով աշխատող շինարարական կազմակերպությունում ձևավորված համապատասխան ծախսերի միջին մակարդակից:

12. Մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը հաշվարկվում է՝

 

Մ = (Ժ1 x Ա1 + Ժ2  x Ա2 …+ Ժn  x Աn )

 

որտեղ՝

Մ – մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքն է

Ժ1, Ժ2, Ժn  – մեքենաների աշխատանքի ժամանակն է

Ա1, Ա2, Աn  – 1 մեքենա/ժամի արժեքն է (շահագործող կազմակերպության հետ պայմանագրով կամ շինարարական կազմակերպությունների հետ պայմանագրով կամ շինարարական կազմակերպությունների պլանահաշվարկային գներով):

13. Անուղղակի ծախսերը հաշվարկվում են ուղղակի ծախսերի ընդհանուր արժեքի 5.3 տոկոսի չափով:

 

 

ՈՒԾ x 5.3

ԱԾ = -----------------------

 100

14. Շահույթը հաշվարկվում է բոլոր ծախսերի հանրագումարի 10 %-ի չափով:

 

 (ՈՒԾ +ԱԾ) x 10.0

Շ = ----------------------------

 100

 

15. Այլ ծախսերը հաշվարկվում են՝

 

Ա = Ժ + Ձ + Լ

 

որտեղ՝

Ա – այլ ծախսերն են

Ժ – շինարարության համար կառուցվող ժամանակավոր շենքերի և կառուցվածքների կառուցման ծախսերն են, ընդունվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության 2001 թվականի օգոստոսի 21-ի N 69 հրամանով հաստատված Շինարարության համար կառուցվող ժամանակավոր շենքերի և կառուցվածքների նախահաշվային նորմերով

Ձ – ձմեռային պայմաններում կատարվող աշխատանքների համար լրացուցիչ ծախսերն են, ընդունվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության 2001 թվականի օգոստոսի 21-ի N 68 հրամանով հաստատված Շինարարական աշխատանքների վրա կլիմայական պայմանների ազդեցությունը հաշվի առնող նախահաշվային նորմերով

Լ – Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ արտոնություններ և լրացուցիչ ծախսեր:

16. Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկերը հաշվարկվում են Աշխատանքների արժեքից, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

17. Սույն կարգի համաձայն Աշխատանքների արժեքը հաշվարկվում է`

1) Ընդերքօգտագործողի կողմից` ինքնուրույն,

և/կամ Ընդերքօգտագործողի միջոցների հաշվին, պայմանագրային հիմունքներով` Ընդերքօգտագործողի կողմից ընտրված նախագծային ինստիտուտի կողմից:

18. Ընդերքօգտագործողի (նախագծային ինստիտուտի) կողմից կատարված նախնական հաշվարկները ձևակերպվում են համաձայն N 1 հավելվածի (ձև 1, 2):

19. Սույն կարգի համաձայն հաշվարկված Աշխատանքների արժեքը քննարկվում, փորձաքննություն է անցնում և հաստատվում է ուսումնասիրության և (կամ) հանքարդյունահանման աշխատանքների կատարման նախագծի հետ միասին` որպես նրա անքակտելի մաս:

20. Կատարված ռեկուլտիվացիոն աշխատանքների հաշվարկները ձևակերպվում են համաձայն N 2 հավելվածի (ձև 1, 2):

 

V. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՈՒՄԸ

 

21. Սույն կարգի համաձայն հաշվարկված Աշխատանքների արժեքը ինդեքսավորվում է Լիազոր մարմնի համաձայնությամբ Ընդերքօգտագործողի նախաձեռնությամբ, եթե նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների համար շուկայական գներն Աշխատանքների արժեքի հաշվարկի հիմքում դրված գների համեմատ աճել են ավելի քան 10 տոկոսով:

22. Աշխատանքների արժեքի ինդեքսավորումը կատարվում է ինդեքսավորման պահին կատարված և Լիազոր մարմնի կողմից ընդունված ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարողականների արժեքային հանրագումարին գումարելով ինդեքսավորման պահին նախագծով նախատեսված ռեկուլտիվացիոն աշխատանքների բնեղեն տեսքով չկատարված (մնացորդային) ծավալների կտրվածքով նոր գների հիման վրա հաշվարկված Աշխատանքների արժեքի գումարը:

23. Ինդեքսավորված Աշխատանքների արժեքը քննարկվում, փորձաքննություն է անցնում և հաստատվում է սույն կարգի 19-րդ կետին համապատասխան:

 

 

Հավելված N 1

ՀՀ բնապահպանության նախարարի

2012 թվականի դեկտեմբերի 24-ի

N 365-Ն հրամանով հաստատված կարգի

 

Ձև 1

 

Ընդերքօգտագործող ____________________

 

Ռեկուլտիվացիոն աշխատանքների անվանումը և իրականացման

վայրը ________________________

 

Օբյեկտի անվանումը _________________

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ

 

______________________ 20  թ.

 

Հ/հ

Հիմնա-
վորում

Աշխատանքների և ծախսերի անվանումը

Չափման
միավորը

Ծավալը

Արժեքը հազ. դրամ

         

Միավորի

Ընդհանուր

1

2

3

4

5

6

7

             
             
             
 

Ընդամենը

 

 

Ընդերքօգտագործողի (Նախագծային ինստիտուտի)

(Ա.Ա.Հ., պաշտոն, ստորագրություն) պատասխանատու ներկայացուցիչ

 

Ձև 2

 

Ընդերքօգտագործող ____________________

 

Ռեկուլտիվացիոն աշխատանքների անվանումը և իրականացման

վայրը ________________________

 

Օբյեկտի անվանումը _________________

 

ԾԱԽՍԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

 

______________________ 20  թ.

 

Հ/հ

Ծախսատեսակների անվանումը

Արժեքը հազ. դրամ

1

2

3

     
     
 

Ընդամենը

 

 

Ընդերքօգտագործողի (Նախագծային ինստիտուտի)

(Ա.Ա.Հ., պաշտոն, ստորագրություն) պատասխանատու ներկայացուցիչ

 

 

Հավելված N 2

ՀՀ բնապահպանության նախարարի

2012 թվականի դեկտեմբերի 24-ի

N 365-Ն հրամանով հաստատված կարգի

 

Ձև 1

 

Ընդերքօգտագործող ____________________

Աշխատանք կատարողը _______________

Պայմանագրի թիվը ____________ ___ 20 թ.

Ռեկուլտիվացիոն աշխատանքների անվանումը և իրականացման

վայրը ________________________

Օբյեկտի անվանումը _________________

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

ԿԱՏԱՐՎԱԾ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ _____________ 20  թ.

 

Հ/հ

աշխատանքների և
ծախսերի անվանումը

աշխատանքների և ծախս. արժեքը

կատարված է

աշխատանքների
սկզբից

հաշվետու
ժամանակա-հատվածում

%

կատ. աշխ.
արժեքը

%

կատ. աշխ.
արժեքը

1

2

3

4

5

6

7

             
             

Ընդամենը

         

 

Կ.Տ. ______________________________________________ հաշվարկ կատարող

(Ընդերքօգտագործողի աշխատակցի Ա.Ա.Հ., պաշտոն, ստորագրություն)

 

Կ.Տ. ______________________________________________ հաշվարկ ընդունող

(Լիազոր մարմնի աշխատակցի Ա.Ա.Հ., պաշտոն, ստորագրություն)

 

Ձև 2

 

Ընդերքօգտագործող____________________

Աշխատանք կատարողը _______________

Պայմանագրի թիվը ____________ ___ 20 թ.

Ռեկուլտիվացիոն աշխատանքների անվանումը և իրականացման

վայրը ______________________

Օբյեկտի անվանումը _________________

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

ԿԱՏԱՐՎԱԾ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

_____________ 20  թ.

 

Հ/հ

Աշխատանքների
անվանումը

Հիմնավորում

Չափի միավոր

Միավորի արժեքը

Կատարված է

հաշվետու
ժամանակա-շրջանում

աշխատանքների
սկզբից՝ ներառելով հաշվետու
ժամանակաշրջանը

քանակը

կատ. աշխ.
արժեքը

քանակը

կատ. աշխ.

արժեքը

1

2

3

4

5

6

7

8

9

                 
                 

Ընդամենը

             

 

Կ.Տ. ______________________________________________ հաշվարկ կատարող

(Ընդերքօգտագործողի աշխատակցի Ա.Ա.Հ., պաշտոն, ստորագրություն)

 

Կ.Տ. ______________________________________________ հաշվարկ ընդունող

(Լիազոր մարմնի աշխատակցի Ա.Ա.Հ., պաշտոն, ստորագրություն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.01.2022, N 6-Ն 23.01.2022, N 365-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան