«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 հոկտեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11612366
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
2 հոկտեմբերի 2012 թ. ք. Երևան |
N 541-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
Հայաստանի ազգային պատկերասրահ թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ. NATIONAL GALLERY OF ARMENIA. Մարկ Շագալ «Ամառանոց». Mark Chagall «Dacha» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ. NATIONAL GALLERY OF ARMENIA. Ռուդոլֆ Խաչատրյան «Ինքնադիմանկար». Rudolf Khachatryan «Self-portrait» նամականիշերի՝ համաձայն N 1 և N 2 հավելվածների:
2. Գործողության մեջ դնել`
Հայաստանի ազգային պատկերասրահ թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ. NATIONAL GALLERY OF ARMENIA. Մարկ Շագալ «Ամառանոց». Mark Chagall «Dacha» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ. NATIONAL GALLERY OF ARMENIA. Ռուդոլֆ Խաչատրյան «Ինքնադիմանկար». Rudolf Khachatryan «Self-portrait» նամականիշերը, սահմանելով անվանագինը` 220 և 280 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 40 000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Գ. Բեգլարյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 1 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 541-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 2 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 541-Ն հրամանի |