«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 փետրվարի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11613029
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
21 դեկտեմբերի 2012 թ. ք. Երևան |
N 740-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 604-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 30-ի «Կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշների ձևաչափը հաստատելու մասին» թիվ 604-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Հրամանի 1-ին հավելվածի 26-րդ կետի «Սահմանում» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ինտերնետից օգտվողների թվի հաշվարկը կատարել հետևյալ հերթականությամբ.
1) Հաշվարկել 15-ից 74 տարեկան բնակչության քանակը, կիրառելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացվող տնային տնտեսությունների հետազոտությամբ հաշվարկված հաշվետու տարվան նախորդող տարվա համար առկա բնակչության թվաքանակի գործակիցը (ՀԲԹ):
2) ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված մշտական բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալները (ԲԹ):
3) Հաշվարկել ֆիքսված (լարային) ինտերնետ կապի բաժանորդագրությունների ընդհանուր թիվը, որը ներառում է ընդհանուր ֆիքսված (լարային) լայնաշերտ և դայլ-ափ (dial-up) բաժանորդագրությունները (վերջին 3 ամիսներին ակտիվ բաժանորդագրությունները) (ՖԲԹ):
4) Հաշվարկել առանձնացված շարժական կապով տվյալների փոխանցման ընդհանուր թիվը, որը ներառում է որպես ՅուԷսԲի (ՍSB) մոդեմ (դոնգլ), նաև շարժական կապի ՎայՄաքս (WiMax) բաժանորդագրությունները (ԱՇԲԹ):
5) Հաշվարկել ստանդարտ շարժական կապի բաժանորդագրություններ` լայնաշերտ կապի 256 Մբ/վ և ավելի արագություններով տվյալների հաղորդման միջոցով (վերջին 3 ամսում օգտագործել են վերը նշված ծառայությունը) (ՇԲՔ):
6) Ինտերնետից օգտվողների թվի (ԻՕԹ) հաշվարկը կատարել հետևյալ բանաձևով.
ԻՕԹ= (ՖԲԹ+50% ԱՇԲԹ+10% ՇԲՔ)* ՀԲԹ+50% ԱՇԲԹ
7) Ինտերնետից օգտվող բաժանորդների մասնաբաժնի (ԻՕԹ) հաշվարկը կատարել հետևյալ բանաձևով.
ԻՕԹ= [(ՖԲԹ+50% ԱՇԲԹ+10% ՇԲՔ)* ՀԲԹ+50% ԱՇԲԹ]/ԲԹ*100»:
2. Հրամանի 2-րդ հավելվածի «Տրամադրման և հրապարակման պատասխանատու մարմին» սյունակի «ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (համաձայնագիր)» բառերը փոխարինել «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն (ըստ՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հետ կնքված համաձայնագրի» բառերով:
3. Հրամանի 2-րդ հավելվածի 98-րդ կետի 1-ին ենթակետի «Ցուցանիշ» սյունակի «Հիմնական հանրակրթական ուսումնական հաստատություններ» բառերը փոխարինել «Միջնակարգ հանրակրթական ուսումնական հաստատություններ» բառերով:
4. Հրամանի 2-րդ հավելվածի 121-րդ կետի «Ցուցանիշ» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ինտերնետին միացված մասնագիտական ուսումնական հաստատությունների մասնաբաժինը Այդ թվում՝»:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Գ. Բեգլարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|