«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 օգոստոսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11610307
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
6 օգոստոսի 2010 թ. |
N 369-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը՝ Եվրոպա 2010. Մանկական գիրք թեմային նվիրված «EUROPA» նամականիշի, համաձայն հավելվածի։
2. Գործողության մեջ դնել՝ Եվրոպա 2010. Մանկական գիրք թեմային նվիրված «EUROPA» նամականիշը, սահմանելով անվանագինը՝ 350 դրամ, տպաքանակը՝ 60003 հատ։
(2-րդ կետը փոփ. 28.11.12 N 670-Ն)
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Մ. Վարդանյան |
Հաստատված է
Հավելված ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2010 թվականի օգոստոսի 6-ի N 369-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Մ. Վարդանյան |