ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
28 դեկտեմբերի 2012 թ. |
N 1077-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄԱՐՇԱԼՍ ԻՄԻՋ» ՍՊԸ-ԻՆ ՏՐՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և նույն մասի վերջին պարբերությամբ, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի 2-րդ պարբերությամբ, ինչպես նաև հիմք ընդունելով «Մարշալս Իմիջ» ՍՊԸ-ի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի դիմումը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի մայիսի 15-ի N 307-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 974-Ա հրամանով ք. Երևան, Հր. Քոչարի 4 հասցեում «Մարշալս Իմիջ» ՍՊԸ-ին տրված առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության N 000089 լիցենզիայի գործողությունը՝ 2012 թվականի դեկտեմբերի 28-ից։
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանին։
Տ. Դավթյան
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Հ/հ |
Իրավաբանական անձի անվանումը |
Գտնվելու (բնակության) վայրը |
Լիցենզիայի |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Հարկ վճարողի հաշվառման համարը /ՀՎՀՀ/ |
Գրանցման համարը |
Գործու-նեության տեսակը |
Գործունեության իրականացման վայրը |
Գործողու-թյան ժամկետը |
Տեղեկատվություն ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից լիցենզիա տալու, դրա վերաձևակերպման, լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման կամ վերականգնման մասին |
Այլ տեղեկու-թյուններ |
1. |
«Մարշալս Իմիջ» ՍՊԸ |
ք.Երևան, |
N000089 |
25.11.2010թ. |
002 510 25 |
264.110. 09 165 |
Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեություն |
ք.Երևան, |
Անժամ-կետ |
Լիցենզիայի գործողության դադարեցում, ՀՀ էկոնոմիկայի նախարարի |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|