Գլխավոր տեղեկություն
Համար
N 79-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.04.2013-11.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.04.02/10(454) Հոդ.94
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
05.03.2013
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.03.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 մարտի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 12413086

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

5 մարտի 2013 թ. 
ք. Երևան

N 79-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել սնանկության վարույթի ընթացքում հարկային և այլ պարտադիր վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ձևը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ

 Գ. Խաչատրյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի մարտի 5-ի N 79-Ն հրամանի

Ձև

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

 

Հարկ վճարողի հաշվառման համարը

               

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Կազմակերպության անվանումը կամ անհատ
ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

 

Հարկ վճարողի հաշվառման համարը

               

Կազմակերպության գտնվելու վայրը կամ
անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը

 

ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Պարտապանի գույքի վաճառքի (օտարման) ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

2. Պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները (դրամ)

3. Անուղղակի հարկային պարտավորությունները (դրամ)

4. Ակցիզային հարկ

5. Ավելացված արժեքի հարկ

                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     

6. Ընդամենը

     

7. Պարտապանի գույքի վաճառքից (օտարումից), կառավարումից և տնօրինումից առաջացող լրացուցիչ այլ հարկերի և պարտադիր վճարների տեսակները

8. Հարկային և այլ պարտադիր վճարների պարտավորություններ (դրամ)

   
   
   
   
   
   
   

9. Ընդամենը

 

Տեղեկությունը ներկայացնող
Սնանկության գործով կառավարիչ`
___________________________
Ստորագրությունը

Ընդունման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

__________________________________

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Սնանկության վարույթի ընթացքում հարկային և այլ պարտադիր վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների տեղեկատվության ձևը (այսուհետ` տեղեկատվություն) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ և «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածներին համապատասխան:

2. Սնանկության գործերով կառավարչի կողմից պարտապանի անունից տեղեկատվությունը ներկայացվում է բացառապես պարտապանի գործունեության կասեցման ժամանակահատվածում (չի ներառում գործունեության վերսկսման և առողջացման ծրագրի ժամանակահատվածները) լրացուցիչ հարկային պարտավորություններ առաջացնող գործարքների համար, միջանկյալ բաշխման ծրագիրը պարտատերերի կողմից ընդունվելու (չառարկվելու) դեպքում` կառավարչի կողմից հաստատվելուց հետո 10-օրյա ժամկետում, իսկ միջանկյալ բաշխման ծրագիրը պարտատերերի կողմից չընդունվելու (առարկվելու) դեպքում` դատարանի կողմից հաստատվելուց հետո 5-օրյա ժամկետում:

3. Տեղեկատվությունը լրացվում է դրամներով (առանց լումաների): Տեղեկատվությունն առձեռն ներկայացնելու դեպքում լրացվում է երկու օրինակից և ներկայացվում սնանկության վարույթի պարտապան հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն: Հարկային տեսչության կողմից հաշվարկի հաշվառումից (գրանցումից) հետո մեկ օրինակը վերադարձվում է:

4. Տեղեկատվության 1-ին սյունակում լրացվում է հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով գույքի վաճառքի (օտարման) ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

5. Տեղեկատվության 2-րդ սյունակում լրացվում է պարտապանի գույքի վաճառքի (օտարման) յուրաքանչյուր գործարքից ստացված (փոխհատուցված) միջոցների ընդհանուր գումարը, որը փոխանցվել է պարտապանի սնանկության հաշվին:

6. Տեղեկատվության 3-րդ սյունակում լրացվում են պարտապանի գույքի վաճառքի (օտարման) յուրաքանչյուր գործարքի գծով օրենքով սահմանված կարգով հաշվարկված անուղղակի հարկային պարտավորությունները, 4-րդ սյունակում ակցիզային հարկի մասով` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար, իսկ 5-րդ սյունակում` ավելացված արժեքի հարկի մասով:

7. Տեղեկատվության 6-րդ տողի համապատասխան վանդակներում լրացվում են 4-րդ և 5-րդ սյունակների տողերի հանրագումարները:

8. Տեղեկատվության 7-րդ սյունակում լրացվում են պարտապանի գույքի վաճառքից (օտարումից), կառավարումից և տնօրինումից օրենքով սահմանված կարգով առաջացող լրացուցիչ այլ հարկերի և պարտադիր վճարների տեսակները, իսկ 8-րդ սյունակում՝ պարտավորությունների համապատասխան գումարները:

9. Տեղեկատվության 9-րդ տողում լրացվում են 6-րդ տողի վանդակների և 8-րդ սյունակի տողերի հանրագումարը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.05.2018, N 319-Ն 11.06.2018, N 79-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան