ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 օգոստոսի 2012 թ. ք. Երևան |
N 1847-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-XX-000011 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԱԹՂԹՈՒՄ ՈՒՂՂՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ուղղել «Հյուսիսային Համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2003 թվականի դեկտեմբերի 15-ին տրված թիվ Կ-XX-000011 լիցենզիայում տեղ գտած վրիպակը ու «Հյուսիսային Համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2003 թվականի դեկտեմբերի 15-ին տրված թիվ Կ-XX-000011 լիցենզիայում տեղ գտած գրառումը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 15.12.2003 թվականի հրամանի դրույթներին.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Հյուսիսային Համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2003 թվականի դեկտեմբերի 15-ին տրված բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման թիվ Կ-XX-000011 լիցենզիայի ձևաթղթի ստորին աջ անկյունում նշել իրավաբանական անձի ճիշտ անվանումը` «Հյուսիսային Համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն։
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`
1) ապահովել լիցենզիայի ձևաթղթում կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Դ. Դումանյան