ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 մայիսի 2012 թ. |
N 1199-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԷԴ-ՍՔԱՅ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Էդ-սքայ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 18.05.2012թ. N 13532 դիմումը.
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել 2010 թվականի հուլիսի 13-ին «Էդ-սքայ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX–001360 լիցենզիան:
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին.
1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) «Էդ-սքայ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անհատական գործին,
3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Հ. Քուշկյան