ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
16 նոյեմբերի 2012 թ. ք. Երևան |
N 633-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 24-ի վճիռը` «ԼԵՎՈՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու մասին ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2012 թվականի նոյեմբերի 2-ի N 42/8 եզրակացությունը.
Ուժը կորցրած ճանաչել.
1. «ԼԵՎՈՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության ՏԾ N 00250 լիցենզիան և N 00001, N 00006, N 00007, N 00008, N 00010, N 00011, N 00014, N 00016, N 00017, N 00018 և N 00019 ներդիրները:
2. «ՍԱՄՎԵԼ-ԱՇՈՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության ՏԾ N 00208 լիցենզիան:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |