«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 դեկտեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 32012462
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
19 նոյեմբերի 2012 թ. |
N 212-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԱՎԱՐՆԵՐԻՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի ԹԻՎ 5 ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասով և «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 11-րդ հոդվածի 5-րդ մասով, 30-րդ հոդվածի 2-րդ մասով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի օդանավի անձնակազմին, ինչպես նաև օդային երթևեկության կառավարման կարգավարներին վկայականների տրման կարգ»-ը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 1999 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիոն մասնագետներին վկայականներ տալու մասին կանոնակարգը» հաստատելու և գործողության մեջ դնելու մասին» թիվ 5 հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գլխավոր վարչության պետ |
Ա. Մովսեսյան |
Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2012 թվականի նոյեմբերի 19-ի N 212-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԱՎԱՐՆԵՐԻՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի օդանավի անձնակազմին, ինչպես նաև օդային երթևեկության կառավարման կարգավարներին վկայականներ տալու հետ կապված հարաբերությունները: Սույն կարգի իմաստով օդանավի անձնակազմին, ինչպես նաև օդային երթևեկության կառավարման մեջ են ներառվում թռիչքների կատարում, թռիչքների օդային երթևեկության կառավարում, օդանավերի տեխնիկական սպասարկում իրականացնող այն ֆիզիկական անձինք, որոնք ունեն հատուկ և/կամ մասնագիտական պատրաստվածություն (այսուհետ՝ ավիացիոն մասնագետներ):
2. Սույն կարգը (այսուհետ՝ կարգ) մշակվել է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ) հավելված 1-ի (Ավիացիոն մասնագետների վկայականների վկայագրում), ԻԿԱՕ ԴՈԿ 9379-AN/916-ի, Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության (EASA) ՋԱՌ ՖՍԼ 1-ի (JAR FCL 1), ՋԱՌ ՖՍԼ 2-ի (JAR FCL 2), ՋԱՌ ՖՍԼ 4-ի (JAR FCL 4) և ՓԱՐՏ 66-ի (PART 66) դրույթների հիման վրա:
3. Ավիացիոն մասնագետի վկայականը (այսուհետ՝ վկայական) փաստաթուղթ է, որը իրավունք է տալիս վկայական կրողին դրա մեջ նշված որակավորման նիշերին համապատասխան իրականացնել մասնագիտական գործառույթներ։
4. Ավիացիոն մասնագետի մոտ վկայականի առկայությունը պարտադիր է մասնագիտական գործառույթներ իրականացնելիս:
5. Վկայականները տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ՝ գլխավոր վարչություն) բարձրագույն որակավորման հանձնաժողովի (այսուհետ՝ ԲՈՀ) կողմից: Տրված վկայականների վերաբերյալ վարվում է վկայականների գրանցամատյան, որը ներառում է վկայականների վերաբերյալ տեղեկատվություն:
6. Վկայականները տրվում են հետևյալ ավիացիոն մասնագետներին.
1) Oդաչու (ինքնաթիռ, ուղղաթիռ, սավառնակ, ազատ օդապարիկ).
2) Շտուրման.
3) Բորտինժեներ.
4) Բորտռադիստ.
5) Բորտուղեկցորդ.
6) Բորտօպերատոր.
7) Օդային երթևեկության կառավարման կարգավար.
8) Օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետ (ինժեներ, տեխնիկ, մեխանիկ):
7. Ավիացիոն մասնագետների վկայականները լինում են երեք հետևյալ տիպի.
1) Թռիչքային անձնակազմի (օդաչու, շտուրման, բորտինժեներ, բորտռադիստ, բորտօպերատոր և բորտուղեկցորդ) վկայական (Հավելված 1),
2) Օդային երթևեկության կառավարման կարգավարի վկայական (Հավելված 2),
3) Օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի (ինժեների, տեխնիկի և մեխանիկի) վկայական (Հավելված 3):
8. Օդային երթևեկության կառավարման կարգավարի վկայականը տրվում է Գլխավոր վարչության պետի 2006 թվականի մարտի 13-ի N 41-Ն հրամանով հաստատված «Օդային երթևեկության կառավարման կարգավարների ատեստավորման կարգ»-ին համապատասխան:
II. ՎԿԱՅԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
9. Վկայականը կազմվում է հատուկ պաշտպանվածություն ունեցող սպիտակ գույնի թղթից և բաղկացած է 8 էջից, յուրաքանչյուրը Ա 7 (105x74 մմ - ISO 216 միջազգային ստանդարտ) չափի թղթից, որի առաջին էջը հանդիսանում է տիտղոսաթերթ, իսկ մնացած 7-ը լրացման համար են: 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ էջերի ներքևի ձախ անկյունում դրվում է վկայականի համարը, իսկ աջ անկյունում՝ էջի հերթական համարը: Վկայականի տիտղոսաթերթը լրացվում է հայերեն և անգլերեն լեզուներով, իսկ 2-ից 8-րդ էջերը լրացվում են անգլերեն լեզվով:
III. ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
10. Ավիացիոն մասնագետը վկայական ստանալու, դրա գործողության ժամկետը երկարաձգելու, վկայականի վերականգնման, կրկնօրինակ ստանալու, դրա մեջ համապատասխան որակավորման վերաբերյալ նշումներ ստանալու և վկայականի փոխարինման համար հայտ է ներկայացնում Գլխավոր վարչության ԲՈՀ, համաձայն Հավելված 5-ի՝ թռիչքային անձնակազմի համար, Հավելված 6-ի` օդային երթևեկության կառավարման կարգավարի համար, Հավելված 7-ի` օդանավերի տեխնիկական սպասարկման մասնագետի համար:
11. Վկայական ստանալու համար հայտ ներկայացրած ավիացիոն մասնագետը անցնում է համապատասխան թեստավորում Գլխավոր վարչությունում՝ Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված ընթացակարգերով:
12. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.
1) դիմողի անձնագրի պատճենը,
2) համապատասխան մասնագիտական պատրաստվածությունը հավաստող ուսումնական հաստատության կողմից տրված ավարտական փաստաթղթի պատճենը՝ վկայականը առաջին անգամ ստանալու դեպքում,
3) թռիչքային գրքույկը (օդաչուներ),
4) համապատասխան դասի բժշկական սերտիֆիկատ (թռիչքային անձնակազմ և ՕԵԿ կարգավար):
13. Հայտը և կից փաստաթղթերը Գլխավոր վարչության ԲՈՀ մուտք լինելուց հետո, ուսումնասիրվում են և երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին հայտնվում է թեստավորման ժամկետների մասին, իսկ դրա մեջ առկա թերությունների դեպքում դրանց մասին գրավոր հայտնվում է հայտատուին, որը դրանք ստանալուց 5-օրյա ժամկետում պետք է վերացնի կամ շտկի այդ թերությունները: 5-օրյա ժամկետում ներկայացված թերությունների չշտկման դեպքում հայտը Գլխավոր վարչության ԲՈՀ-ի կողմից համարվում է անվավեր:
14. Վկայականը տրվում է Գլխավոր վարչության ԲՈՀ-ի համապատասխան որոշման հիման վրա՝ կարգի 11-րդ կետում նշված թեստավորման դրական արդյունքում՝ հինգ տարի ժամկետով: Թեստավորման բացասական արդյունքի դեպքում հայտատուին վկայական չի տրվում և թեստավորման ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին գրավոր հայտնվում է հայտը մերժելու մասին: Վկայական ստանալու հայտերի ներկայացման քանակը չի սահմանափակվում:
15. Վկայականը ստորագրվում է Գլխավոր վարչության ԲՈՀ-ի նախագահի կողմից, իսկ նրա բացակայության դեպքում նրան փոխարինող համապատասխան պաշտոնատար անձի կողմից:
16. Գլխավոր վարչության ԲՈՀ-ի կողմից վկայականի կրկնօրինակը տրվում է վկայականի կորստի, վնասելու կամ վկայականի տիրոջ անունը և/կամ ազգանունը օրենքով սահմանված կարգով փոխելու դեպքում:
17. Վկայականի կրկնօրինակը լրացնելիս տիտղոսաթերթի վրա տպվում է «կրկնօրինակ» գրառումը և տրվում նախկին վկայականի համարը:
18. Վկայականի գործողության ժամկետը լրանալուց հետո այն կարող է երկարաձգվել կարգի 13-րդ և 14-րդ կետերով սահմանված ընթացակարգով:
19. Այն դեպքում, երբ վկայականում անհրաժեշտ է կատարել նշումներ, սակայն նշումների համար հատկացված բաժինները ամբողջական լրացված են, վկայականը փոխարինվում է նորով և դրա մեջ գրառվում են տրման օրվա դրությամբ գործող նշումները:
IV. ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԿԵՏԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ
20. Թռիչքային անձնակազմի վկայականները լրացվում են հետևյալ կերպ.
1) 1-ին էջ – տիտղոսաթերթ, որի վրա ըստ հաջորդականության հայերեն և անգլերեն լեզուներով տպագրվում է «Հայաստանի Հանրապետություն» բառերը, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը, վկայական տվող լիազորված մարմնի անվանումը, «ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերը, և այն միջազգային կազմակերպությունների անվանումը, որի ստանդարտների համաձայն տրված է վկայականը.
2) 2-րդ էջ.
ա. I կետում - վկայական տվող պետության անվանումը,
III կետում - վկայականի համարը հետևյալ ֆորմատով.
2 նիշ - վկայականի տրման պետության պետական կոդը՝ տրված Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ)-ի կողմից, (AM - Հայաստանի Հանրապետություն), 5 նիշ - արաբական թվերով հերթական համարը, օրինակ՝ (AM 00001),
բ. IV կետում – վկայականի տիրոջ ազգանունը և անունը,
գ. XIV կետում –վկայականի տիրոջ ծննդյան տարեթիվը և վայրը,
դ. V կետում – վկայական տալու պահին վկայականի տիրոջ բնակվելու հասցեն (փողոց, քաղաք, վարչական տարածք և փոստային կոդը),
ե. VI կետում - վկայականի տիրոջ քաղաքացիությունը,
զ. VII կետում - վկայականի տիրոջ ստորագրությունը,
է. VIII կետում - վկայական տվող մարմնի անվանումը,
ը. X կետում - վկայական տվող պաշտոնատար անձի ստորագրությունը և հանձնման տարեթիվը,
թ. XI կետում - վկայական տվող մարմնի կնիքը կամ դրոշմը.
3) 3-րդ էջ.
ա. II կետում - վկայականի անվանումը հապավումներով, որոնց հասկացությունը նշվում է վկայականի 8-րդ էջում, առաջին անգամ վկայականի տրման տարեթիվը, վկայականի տրման պետության պետական կոդը՝ տրված ՄԱԿ-ի կողմից (AM - Հայաստանի Հանրապետություն),
բ. IX կետում - վկայականի գործողության ժամկետը տարեթվով։
(Սույն կետում նշվում է նաև, որ տվյալ վկայականը գործում է միայն բժշկական համապատասխան կարգի սերտիֆիկատի և անձը հաստատող լուսանկարով փաստաթղթի առկայության դեպքում),
գ. XII կետում - որակավորման նշումները, ռադիոհաղորդակցման իրավասությունն օդանավում, և որ լեզվով է այն իրականացվելու (լրացվում է օդաչուների, շտուրմանների և բորտռադիստների համար),
դ. XIII կետում - հատուկ նշումներ` կապված պաշտոնական պարտականությունների կատարման թույլտվության պայմանների հետ (անգլերեն լեզվի իմացության մակարդակ).
4) 4-րդ էջ.
ա. XII կետ – վերահաստատված հերթական որակավորման նիշերը (սարքավորումներով թռիչքներ կատարելու որակավորում՝ միայն օդաչուների համար, օդանավի տեսակ, դաս և տիպ) և դրանց գործողության ժամկետները, հրահանգչական և քննողական որակավորման նիշերը և դրանց գործողության ժամկետները, հատուկ նշումներ՝ կապված վկայականի տիրոջը վերաբերող սահմանափակումների վերաբերյալ (օրինակ՝ ըստ բժշկական սերտիֆիկատի և այլն).
5) 5-րդ, 6-րդ և 7-րդ էջեր.
ա. XII կետում - վերահաստատված հերթական որակավորման նիշը, վերահաստատման հերթական թեստավորման տարեթիվը, վերահաստատված հերթական որակավորման նիշի գործողության ժամկետը և քննողի ազգանունը, ստորագրությունը.
6) 8-րդ էջում գրվում են տվյալ վկայականի մեջ օգտագործված հապավումները (Հավելված 4):
21. Օդային երթևեկության կառավարման կարգավարների վկայականները լրացվում են հետևյալ կերպ.
1) 1-ին էջ. տիտղոսաթերթ, որի վրա ըստ հաջորդականության հայերեն և անգլերեն լեզուներով տպագրվում է «Հայաստանի Հանրապետություն» բառերը, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը, վկայական տվող լիազորված մարմնի անվանումը, «ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԱՎԱՐԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերը, և այն միջազգաին կազմակերպությունների անվանումը, որի ստանդարտների համաձայն տրված է վկայականը.
2) 2-րդ էջ.
ա. I կետում - վկայական տվող պետության անվանումը,
բ. III կետում - վկայականի համարը հետևյալ ֆորմատով.
2 նիշ - վկայականի տրման պետության պետական կոդ՝ տրված Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ)-ի կողմից (AM - Հայաստանի Հանրապետություն), 5 նիշ - արաբական թվերով հերթական համարը, օրինակ՝ (AM 00001),
գ. IV կետում – վկայականի տիրոջ ազգանունը և անունը,
դ. IVa-րդ կետում – վկայականի տիրոջ ծննդյան տարեթիվը և վայրը,
ե. V – վկայականի տիրոջ բնակվելու հասցեն (փողոց, քաղաք, վարչական տարածք և փոստային կոդը),
զ. VI կետում - վկայականի տիրոջ քաղաքացիությունը,
է. VII –րդ կետում - վկայականի տիրոջ ստորագրությունը,
ը. VIII կետում - վկայական տվող մարմնի անվանումը,
թ. X կետում - վկայական տվող պաշտոնատար անձի ստորագրությունը և հանձնման տարեթիվը,
ժ. XI կետում – վկայական տվող մարմնի կնիքը կամ դրոշմը.
3) 3-րդ էջ.
ա. II կետում - վկայականի անվանումը հապավումներով, որոնց հասկացությունը նշվում է վկայականի 5-րդ էջում, առաջին անգամ վկայականի տրման տարեթիվը, վկայականի տրման պետության պետական կոդը՝ տրված ՄԱԿ-ի կողմից (AM - Հայաստանի Հանրապետություն),
բ. IX կետում - վկայականի գործողության ժամկետը տարեթվով։
Սույն կետում նշվում է նաև որ տվյալ վկայականը գործում է միայն բժշկական համապատասխան կարգի սերտիֆիկատի և անձը հաստատող լուսանկարով փաստաթղթի առկայության դեպքում,
գ. XII կետում - որակավորման նշումները, ռադիոհաղորդակցման իրավասությունն օդային երթևեկության կառավարման կարգավարական կետում և ինչ լեզվով է այն իրականացվելու,
դ. XIII կետում - հատուկ նշումներ` կապված պաշտոնական պարտականությունների կատարման թույլտվության պայմանների հետ (անգլերեն լեզվի իմացության մակարդակ).
4) 4-րդ էջ.
ա. XII կետում – վերահաստատված հերթական որակավորման նիշերը, որակավորման հատուկ նիշերը, հրահանգչական և քննողական որակավորման նիշերը և տրման տարեթիվը.
5) 5-րդ էջ.
ա. XIV կետում - տրվում են տվյալ վկայականի մեջ օգտագործված հապավումները և թռիչքային տեղեկատվական շրջանի կոդը՝ տրված ԻԿԱՕ-ի կողմից, որպես աշխատավայր.
6) 6-րդ, 7-րդ և 8-րդ էջեր.
XII կետում - վերահաստատված որակավորման նիշը, վերահաստատված որակավորման հատուկ նիշը և վերահաստատված որակավորման նիշի գործողության ժամկետը տարեթվով և քննողի ազգանունը, ստորագրությունը:
22. Օդանավերի տեխնիկական սպասարկման մասնագետների վկայականները լրացվում են հետևյալ կերպ.
1) 1-ին էջ – տիտղոսաթերթ, որի վրա ըստ հաջորդականության հայերեն և անգլերեն լեզուներով տպագրվում են «Հայաստանի Հանրապետություն» բառերը, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը, վկայական տվող լիազորված մարմնի անվանումը, «ՓԱՐՏ-66» բառերը, «ՕԴԱՆԱՎԻ ՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՎԿԱՅԱԿԱՆ N____» բառերը և այն միջազգաին կազմակերպությունների անվանումը, որի ստանդարտների համաձայն տրված է վկայականը.
2) 2-րդ էջ.
ա. IV կետում - վկայականի տիրոջ ազգանունը և անունը,
բ. IVa կետում - վկայականի տիրոջ ծննդյան տարեթիվը և վայրը,
գ. V կետում - վկայական տալու պահին վկայականի տիրոջ բնակվելու հասցեն (փողոց, քաղաք, վարչական տարածք և փոստային կոդը),
դ. VI կետում - վկայականի տիրոջ քաղաքացիությունը,
ե. VII կետում - վկայականի տիրոջ ստորագրությունը,
զ. VIIIa կետում - վկայական տվող մարմնի անվանումը.
3) 3-րդ էջ.
ա. IX կետում - Փարտ-66 թույլտվությունների (ենթա) կարգերը`
թույլտվության գործողության ժամկետը
թույլտվությունների կարգերը` Ա, Բ1, Բ2, Ց
կիրառելիությունը`
աբ. |
Տուրբինային ինքնաթիռ` |
Ա, Բ1 |
ագ. |
Մխոցային ինքնաթիռ` |
Ա, Բ1 |
ադ. |
Տուրբինային ուղղաթիռ` |
Ա, Բ1 |
աե. |
Մխոցային ուղղաթիռ` |
Ա, Բ1 |
ազ. |
Ավիոնիկա` |
Բ2 |
աէ. |
Օդանավ` |
Ց |
աը. Պահուստավորված է
բ. X կետում - վկայական տվող պաշտոնատար անձի ստորագրությունը և հանձնման տարեթիվը,
գ. XI կետում - վկայական տվող մարմնի կնիքը կամ դրոշմը.
4) 4-րդ էջ.
ա. XII կետում - ՓԱՐԹ-66-ով սահմանված օդանավի տիպի որակավորման նիշերը։
Տվյալ կետում նշվում է օդանավի տիպը կամ խումբը, կատեգորիան և հաստատվում է կնիքով կամ դրոշմով՝ նշելով տարեթիվը.
5) 5-րդ էջ.
ա. XIII կետում - Փարթ-66-ում նկարագրված սահմանափակումները և գործողության ժամկետը տարեթվով.
6) 6-րդ էջ.
ա. VIII կետում - վկայականի տրամադրման պայմանները`
Տվյալ վկայականը գործում է անձը հաստատող լուսանկարով փաստաթղթի առկայության դեպքում:
Տվյալ վկայականի 3-րդ էջի IX կետում նշված որակավորման նիշերը թույլ չեն տալիս վկայականի տիրոջը ձևակերպելու օդանավի հետագա շահագործման թույլտվությունը:
Տվյալ վկայականը օդանավի տիպի տվյալներով հաստատվելու դեպքում պետք է համապատասխանի ԻԿԱՕ-ի հավելված 1-ին:
Տվյալ վկայականի տիրոջ իրավունքները սահմանված են ՓԱՐԹ-66-ով, ՓԱՐԹ Մ և ՓԱՐԹ 145-ի կիրառելի պահանջներով:
Տվյալ վկայականն ուժի մեջ է մինչև 5-րդ էջի XIII կետում նշված սահմանափակումների տարեթիվը, եթե նախապես այն չի կասեցված կամ դադարեցված:
Տվյալ վկայականով տրված արտոնությունները չեն գործում, եթե դրա կրողը նախորդ երկու տարվա ընթացքում առնվազն վեց ամիս չի զբաղվել տեխսպասարկման աշխատանքներով համաձայն վկայականում շնորհված իրավունքների կամ չունի նախապատրաստվածություն համապատասխան իրավունքներ իրականացնելու համար.
7) 7-րդ էջ.
ա. XIV կետում - ազգային արտոնություններ Փարթ-66-ի շրջանակներից դուրս, համաձայն նորմատիվ իրավական ակտերի (կիրառելի է միայն Հայաստանի Հանրապետությունում), վկայական տվող մարմնի կնիքը կամ դրոշմը և տարեթիվը.
8) 8-րդ էջը չի լրացվում:
Թռիչքային անձնակազմի վկայականի ձևը
Օդային երթևեկության կառավարման կարգավարի վկայականի ձևը
Օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի վկայականի ձևը
Թռիչքային անձնակազմի վկայականներում օգտագործվող անվանումների հապավումների ցանկը
ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ/ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ/ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ/ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ/ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ՀԱՅՏ
ՕԵԿ կարգավար-պրակտիկանտի/ՕԵԿ կարգավարի/որակավորման թույլտվության/որակավորման նիշի/ՕԵԿ օրգանի նշման/ OJTI որակավորման թույլտվության վկայականի տրամադրման/երկարաձգման/վերականգնման հայտի և դասընթացի ու ՕԵԿ օրգանում գործնական ստուգման անցկացման հաշվետվության ձև
ՕԴԱՆԱՎԻ ՏԵԽՍՊԱՍԱՐԿԱՆ ՓԱՐԹ-66 ՎԿԱՅԱԿԱՆԻ (ՕՏՎ) ՏՐՄԱՆ/ՓՈՓՈԽՄԱՆ/ՎԵՐԱՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՅՏ
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.06.2023, N 06-Ն | 21.07.2023, N 212-Ն | |
26.01.2016, N 16-Ն | 29.02.2016, N 212-Ն | |
20.05.2015, N 115-Ն | 25.06.2015, N 212-Ն | |
25.04.2014, N 125-Ն | 12.06.2014, N 212-Ն | |
02.07.2013, N 113-Ն | 25.08.2013, N 212-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|