Գլխավոր տեղեկություն
Համար
N 972-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.12.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.01.08/1(941) Հոդ.294
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
26.10.2012
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 նոյեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 11012398

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

26 հոկտեմբերի 2012 թ.

N 972-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0103 «ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՊԱՀՆՈՐԴ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2012 թ. մարտի 22-ի «Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2003 թ. օգոստոսի 14-ի N 1079-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 333-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 3-րդ կետը`

 

 ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. Նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչությանը /պետ` Վ. Բավեյան/, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչությանը /պետ` Ռ. Աբրահամյան/. սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

  Ա. Աշոտյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի

2012 թ. հոկտեմբերի 26-ի

N 972-Ն հրամանի

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0103 «ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՊԱՀՆՈՐԴ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշիչը սահմանում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության` Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակի 3-րդ մակարդակի «Պահնորդ» որակավորմանը ներկայացվող պահանջները, հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսանողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները:

2. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման հիմնական կրթական ծրագիրը կարող է իրականացվել ուսուցման հետևյալ ձևերով`

1) առկա,

2) դրսեկության (էքստեռնատ),

3) հեռավար (դիստանցիոն):

3. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման հիմնական կրթական ծրագրի յուրացման համար սահմանվում են ուսումնառության հետևյալ նորմատիվային ժամկետները.

1) կրթության առկա ձևով`

ա. միջնակարգ կրթության հիմքով` 4 ամիս,

բ. հիմնական կրթության հիմքով առանց միջնակարգ կրթություն երրորդ աստիճանի կրթական ծրագրի` 4 ամիս,

գ. հիմնական կրթության հիմքով` միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթական ծրագրի հետ համատեղելու դեպքում` 2 տարի 4 ամիս.

2) դրսեկության (էքստեռնատ) և հեռավար (դիստանցիոն) ձևերով.

կրթության հիմքը և ուսուցման տևողությունը որոշում է ուսումնական հաստատությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. սեպտեմբերի 6-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերի հեռավար (դիստանցիոն) և դրսեկությամբ (էքստեռնատով) ուսուցման կարգերը հաստատելու մասին» N 1028-Ն որոշման պայմանների։

4. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման հիմնական կրթական ծրագիրը միջնակարգ կրթության հիմքով և հիմնական կրթության հիմքով` առանց միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթական ծրագիրն ուսումնառող ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն ծավալը 540 ժամ է, առավելագույն ծավալը` 864 ժամ։ Հիմնական կրթական ծրագիրը հիմնական կրթության հիմքով` միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթական ծրագրի հետ համատեղելու դեպքում ուսումնառության տևողությունն ավելանում է 104 շաբաթով։

 

Գ Լ ՈՒ Խ  2


ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0103 «ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՊԱՀՆՈՐԴ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՎԱՐՏԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

5. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման մասնագիտական գործունեության բնութագիրը տրվում է ըստ զբաղմունքի տեսակների և մասնագիտական պարտականությունների:

6. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորմամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքը.

1) պահնորդ:

7. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման մասնագիտական գործունեության պարտականություններն են.

1) պահպանվող օբյեկտում ապահովել անցագրային սահմանված պայմանակարգը,

2) պահպանվող օբյեկտում ապահովել ներօբյեկտային սահմանված պայմանակարգը,

3) ապահովել պահպանությանը հանձնված շենքերի, շինությունների, գույքի, ապրանքանյութական արժեքների անվտանգությունը,

4) պահպանվող օբյեկտի տարածքում իրականացնել շրջայց,

5) հերթափոխն ընդունելիս ստուգել պահպանությանը հանձնվող տարածքների, շենքերի, շինությունների և գույքի փաստացի վիճակը և համապատասխանությունը,

6) հերթափոխի ավարտին սահմանված կարգով հանձնել պահպանվող օբյեկտը,

7) զննել պահպանվող օբյեկտի տարածք մտնող և տարածքից դուրս եկող տրանսպորտամիջոցները,

8) հետևել պահպանվող օբյեկտի անվտանգության ապահովման համակարգի տեխնիկական միջոցների ցուցմունքներին, գրանցել տվյալները,

9) մինչև իրավապահ մարմինների աշխատակիցների ժամանելը միջոցներ ձեռնարկել դեպքի վայրի հետքերի պահպանման և կողմնակի անձանց մուտքը թույլ չտալու ուղղությամբ, բացահայտել դեպքի ականատեսներին, արձանագրել նրանց տվյալները,

10) ստուգել պահպանվող օբյեկտի տարածք ներկրվող և տարածքից դուրս բերվող բեռների համապատասխանությունը ուղեկցող փաստաթղթերին,

11) իրավախախտում կատարած անձին իր իրավասությունների շրջանակում սահմանված կարգով մեկուսացնել և հանձնել իրավապահ մարմիններին,

12) անհրաժեշտության դեպքում կատարել պահպանվող օբյեկտի տարածք մտնող և տարածքից դուրս եկող քաղաքացիների անձնական խուզարկություն, նրանց մոտ գտնվող առարկաների զննում,

13) նկատված խախտումների մասին տեղյակ պահել ղեկավարությանը, ոստիկանությանը, իրավասու այլ ծառայությունների,

14) կազմել և լրացնել իր աշխատանքի ընթացքի և արդյունքների վերաբերյալ փաստաթղթեր, հաշվետվություններ, զեկուցագրեր,

15) սահմանված դեպքերում և կարգով կիրառել զենք, ֆիզիկական ուժ, հատուկ և տեխնիկական միջոցներ,

16) ցուցաբերել առաջին օգնություն,

17) պահպանվող օբյեկտում հետևել անվտանգության ընդհանուր կանոնների պահպանությանը։

 

Գ Լ ՈՒ Խ  3


ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0103 «ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՊԱՀՆՈՐԴ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

8. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման հիմնական կրթական ծրագրի նկատմամբ ընդհանուր պահանջները սահմանվում է շրջանավարտին ներկայացվող ընդհանուր պահանջների համաձայն:

9. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման հիմնական կրթական ծրագիրն ավարտած շրջանավարտը պետք է.

1) ժամանակակից անհատի և քաղաքացու ձևավորման պահանջներին համապատասխան ունենա ազգային և համաշխարհային մշակույթի ու պատմության վերաբերյալ գիտելիքներ,

2) ունենա մասնագիտական ոլորտի վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ, կարողանա դրանք կիրառել մասնագիտական գործունեության ընթացքում,

3) գործիքները, սարքավորումները, հարմարանքները և նյութերը արդյունավետ և նպատակային օգտագործելու նպատակով կիրառի մասնագիտական տեսական ու գործնական գիտելիքները,

4) ճիշտ ընկալի և կիրառի մասնագիտական տերմինաբանությունը,

5) ունենա մասնագիտական գործունեության ժամանակ համապատասխան գործողությունների սոցիալական հետևանքները հաշվի առնելու հմտություն,

6) ունենա մասնագիտական ինքնազարգացման և կատարելագործման նպատակով անհրաժեշտ տեղեկությունները ընտրելու և մասնագիտական աղբյուրներից ձեռք բերելու հմտություն,

7) ցուցաբերի աշխատանքային խնդիրների լուծման ընթացքում պատասխանատվություն ստանձնելու, հիմնավորված լուծումներ գտնելու կարողություն,

8) ունենա ինչպես ընդհանուր, այնպես էլ որոշակի փոփոխվող գործոններով իրավիճակներում աշխատելու հմտություն։

 

Գ Լ ՈՒ Խ  4


ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0103 «ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՊԱՀՆՈՐԴ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի նկատմամբ պահանջները սահմանվում է ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների, առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական կարողությունների բնագավառում շրջանավարտին ներկայացվող պահանջների համաձայն:

11. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների բնագավառում պետք է`

1) ցուցաբերի ՀՀ Սահմանադրության, զբաղվածության տվյալ բնագավառը կարգավորող հիմնական նորմատիվ ակտերի, մարդու և հասարակության, քաղաքացիների միջև հարաբերությունները կարգավորող օրենքների և նորմատիվ փաստաթղթերի հիմնական դրույթների իմացություն,

2) տիրապետի հայոց լեզվին,

3) ցուցաբերի առողջ կենսակերպ վարելու, հիգիենայի և ֆիզիկական կուլտուրայի կանոններին տիրապետելու կարողություն,

4) պատկերացում ունենա արտակարգ իրավիճակների մասին, տիրապետի արտակարգ իրավիճակներում գործելու հիմնական սկզբունքներին և մոտեցումներին, տեղյակ լինի փրկարարական աշխատանքների կազմակերպման կառուցվածքին և ձևերին, օգտագործի անհատական պաշտպանության միջոցներ։

12. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի հավելված 1-ի աղյուսակ 1-ում բերված մոդուլներով ներկայացված առանցքային հմտություններին:

13. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի հավելված 1-ի աղյուսակ 2-ում բերված մոդուլներով ներկայացված ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողություններին:

 

Գ Լ ՈՒ Խ  5


ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0103 «ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՊԱՀՆՈՐԴ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

14. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության կադրային ապահովության և կադրային համապատասխանության նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) Ուսումնական պարապմունքներ վարող դասախոսը պետք է ունենա դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում, կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ` եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն չի իրականացվում։ Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է։

2) Ուսումնական պրակտիկան վարող մասնագետը պետք է ունենա տվյալ մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքի փորձ և մասնագիտական կրթություն։

15. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման հիմնական կրթական ծրագրի իրականացման ուսումնամեթոդական ապահովման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) հաստատությունը պետք է ունենա մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների և մոդուլների ծրագրային բովանդակությանը համապատասխանող ուսումնական, մեթոդական և տեղեկատվական նյութեր (գրադարանային ֆոնդ, տվյալների համակարգչային բազա և այլն), գնահատման և ատեստավորման նպատակով օգտագործվող նյութեր, ուսումնական գործընթացի արդյունավետ իրականացմանը նպաստող այլ նյութեր, ուղեցույցներ:

16. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության նյութատեխնիկական ապահովության նկատմամբ պահանջները սահմանվում են ըստ ուսումնական կաբինետների, լաբորատորիաների, սպորտային համալիրի: Դրանց հագեցվածությունը պետք է համապատասխանի ուսումնական ծրագրերի պահանջներին:

1) Ուսումնական կաբինետների երաշխավորվող ցանկը՝

ա. հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաների,

բ. անհատական համակարգիչների,

գ. աշխատանքի անվտանգության և առաջին օգնության,

դ. հատուկ և տեխնիկական միջոցների:

2) Սպորտային համալիր՝

ա. մարզադահլիճ,

բ. մարզահրապարակ,

գ. հրաձգարան։

Կրթական ծրագիր իրականացնող հաստատությունը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է ձևավորել լրացուցիչ կաբինետներ։

17. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման հիմնական կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ուսումնական տարվա սկիզբը և տևողությունը սահմանվում է ուսումնական պլաններով,

2) ուսանողի շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 54 ժամը` ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքի բոլոր տեսակները,

3) ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն և պարտադիր պարապմունքների շաբաթական ծավալը չպետք է գերազանցի 36 ժամը՝ առանց նախասիրական առարկաների, խորհրդատվությունների և լրացուցիչ արտալսարանային պարապմունքների բեռնվածության,

4) ուսումնական խմբի համար խորհրդատվության ծավալը կազմում է մինչև 30 ժամ,

5) նախասիրական առարկաների ցանկը, դրանց ծավալը (առանձին դասացուցակով) և ուսուցման ժամկետները յուրաքանչյուր ուսումնական տարում որոշվում է հաշվի առնելով ուսանողների ընտրությունը։

18. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման հիմնական կրթական ծրագրի պրակտիկաների կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը ներառում է ուսումնական (տեսական ուսուցմամբ և/կամ առանց տեսական ուսուցման) պրակտիկաներ,

2) պրակտիկայի յուրաքանչյուր տեսակի տևողությունը սույն չափորոշչով սահմանված պրակտիկայի ընդհանուր տևողությանը համապատասխան սահմանվում է մասնագիտության ուսումնական պլանով,

3) պրակտիկաների ուսումնական ծրագրերը կազմում և հաստատում են ուսումնական հաստատությունները,

4) ուսումնական պրակտիկաներն անց են կացվում պրակտիկայի ծրագրի կատարումն ապահովելու համար բավարար կահավորում և տեխնիկական հագեցում ունեցող ուսումնաօժանդակ օբյեկտներում, ինչպես նաև կազմակերպություններում, հաստատություններում:

19. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման ուսանողների ատեստավորումների նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ուսումնառության ընթացքում ուսանողները պարբերաբար ատեստավորվում են, որի նպատակը ըստ սույն չափորոշչով սահմանված կարողությունների տարրերի նրանց ձեռքբերումները հավաստող վկայություններ ստանալն է,

2) ուսումնական կիսամյակի սկզբում ուսանողը տեղեկացվում է կիսամյակի ընթացքում միջանկյալ ատեստավորման բնույթի, ժամկետների, անցկացման ձևի և ներառվող նյութի ծավալի մասին,

3) պետական ամփոփիչ ատեստավորումը անց է կացվում ՀՀ կառավարության սահմանած կարգին համապատասխան,

4) պետական ամփոփիչ ատեստավորման ընտրված ձևը և ներառվող նյութի ծավալը պետք է հնարավորություն տա ստուգել շրջանավարտի ձեռք բերած կարողությունների և հմտությունների համապատասխանությունը սույն չափորոշչով 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման մասնագետի համար սահմանված պահանջներին։

 

Գ Լ ՈՒ Խ  6


ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0103 «ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՊԱՀՆՈՐԴ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ, ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ

 

20. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու համար հաստատությունը կազմում և հաստատում է առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական մոդուլների, ընտրովի դասընթացի ուսումնական ծրագրերը, կրթության կառավարման պետական լիազորված մարմնի երաշխավորած ձևին համապատասխան ուսումնական պլանը` հաշվի առնելով 3-րդ աղյուսակում բերված օրինակելի ուսումնական պլանը:

21. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող հաստատությունը սույն չափորոշչի հիման վրա մոդուլային ուսումնական ծրագրերը և ուսումնական պլանը կազմելու ժամանակ`

1) կարող է փոփոխել դասընթացների և մոդուլների ժամաքանակը՝ պահպանելով մասնագետի (շրջանավարտի) կարողություններին և հմտություններին ներկայացվող պահանջները,

2) պետք է մոդուլների արդյունքներին և դրանց կատարման չափանիշներին համապատասխան ուսումնական ծրագրերը մշակելիս հաշվի առնի գործատուների, գործադիր իշխանությունների, մասնագիտական ոլորտը կառավարող պետական լիազորված մարմինների, այլ շահագրգիռ սուբյեկտների (սոցիալական գործընկերների) առաջարկությունները,

3) պետք է առարկայի և /կամ/ մոդուլի ընդհանուր ժամաքանակի սահմաններում որոշի տեսական, գործնական և լաբորատոր պարապմունքների ժամաքանակները,

4) պետք է միջանկյալ ատեստավորման ընդհանուր շաբաթների սահմաններում որոշի ըստ կիսամյակների այս ատեստավորմանը հատկացվող ժամանակը,

5) պետք է որակավորման նկարագրին համապատասխան դրա ամբողջացման անհրաժեշտությունը և առանձնահատկությունը հաշվի առնելով կազմի և հաստատի ընտրովի դասընթացների ուսումնական ծրագրերը,

6) օգտվելով երաշխավորված ձևում տրված պարզաբանումներից՝ պետք է կազմի ուսումնական պլանի կիրառման պարզաբանումները,

7) պետք է պրակտիկայի համար նախատեսված շաբաթների սահմաններում որոշի դրանց անցկացման ժամկետները, կազմի և հաստատի պրակտիկայի ուսումնական ծրագրերը,

8) պետք է ՀՀ կառավարության հաստատած ամփոփիչ ատեստավորման կարգին համապատասխան մշակի և հաստատի ամփոփիչ ատեստավորման առաջադրանքները:

 

 

Հավելված 1

Նախնական մասնագիտական

(արհեստագործական) կրթության

0103 «Պահնորդական գործ»

մասնագիտության «Պահնորդ» որակավորման պետական կրթական չափորոշչի

 

Աղյուսակ 1

 

 Նախնական մասնագիտական կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման հիմնական կրթական ծրագրի առանցքային հմտությունների մոդուլներ

 

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

 1.

Մոդուլի դասիչը

ԱՀ-Հ-3-12-001

2.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է զարգացնել սովորողի անձնական շփման ունակությունները, ակտիվացնել միջանձնային հաղորդակցության հնարավորությունները, ձևավորել աշխատանքային և մասնագիտական գործունեության ընթացքում նպատակային հաղորդակցման, գործնական կապերի ու հարաբերությունների ստեղծման կարողությունը

3.

Մոդուլի տևողությունը

 24 ժամ

4.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

5.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

6.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել հաղորդակցության դերն ու նշանակությունը անձնական և մասնագիտական նպատակների իրականացման համար

7.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում հաղորդակցման անհրաժեշտությունը անձի ինքնադրսևորման և գործարար հաջողությունների համար,

2) ներկայացնում է շփման և անձնական հաղորդակցման ձևերը, բաղադրիչները,

3) ներկայացնում է գործնական հաղորդակցման եղանակները, բաղադրիչները,

4) շփման հնարավորությունը ուղղորդում է նպատակային հաղորդակցմանը,

5) անձնական հատկանիշները օգտագործում է գործնական հաղորդակցության մեջ:

8.

Ուսումնառության արդյունք 2

Կիրառել ուղղակի հաղորդակցման ձևերը

9.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ուղղակի հաղորդակցման ձևերը

2) բանավոր հաղորդակցման ժամանակ վարում է զրույց, արձագանքում է հարցադրումներին

3) հանդես է գալիս հաղորդումներով և զեկույցներով՝ ներկայացնում է հստակ և նպատակային խոսք,

4) ուղղակի հաղորդակցման ընթացքում հայտնում է տեսակետ, դրսևորում է հետաքրքրություններ, հաճոյախոսում է:

10.

Ուսումնառության արդյունք 3

Կիրառել անուղղակի հաղորդակցման ձևերը

11.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում անուղղակի հաղորդակցման ձևերը

2) կազմում և ձևակերպում է գրավոր խոսք՝ պահպանելով նպատակայնությունն ու էթիկան,

3) օգտագործում է տեղեկատվական տեխնոլոգիաները և այլ տեխնիկական միջոցները՝ նպատակային տեղեկատվությունը փոխանցելու համար,

4) կազմում է գրություններ՝ ըստ հասցեատիրոջ և նպատակի,

5) վարում է տեղեկատվության հավաքագրման և փոխանցման փաստաթղթեր,

6) բանավոր հաղորդակցման նյութը փոխարկում է գրավորի,

7) գրավոր հաղորդակցման նյութը փոխարկում է բանավոր հակիրճ նյութի:

12.

Ուսումնառության արդյունք 4

Ձևավորել և զարգացնել միջանձնային հաղորդակցում

13.

Կատարման չափանիշներ

1) նախաձեռնում է անձնական և աշխատանքային շփում՝ ըստ իրավիճակի և զրուցակցի կամ հաստեատիրոջ,

2) ստանում, մշակում և դասակարգում է անհրաժեշտ (նպատակային) տեղեկատվությունը,

3) առկա տեղեկատվությունն օգտագործում է միջանձնային հաղորդակցում ձևավորելու համար,

4) օգտագործում է հաղորդակցման հնարքները և տեխնոլոգիաները՝ հետաքրքրություն առաջացնելու և շահադրդելու համար,

5) ներգրավվում է երկխոսություններում, քննարկումներում, հայտնում է կարծիք, հիմնավորում է տեսակետներ,

6) պահպանում և եզրափակում է երկխոսությունը,

7) կարողանում է հաղորդակցվել՝ հաշվի առնելով իրավիճակը և ունկնդրի հետաքրքրությունները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ»

14.

Մոդուլի դասիչը

ԱՀ-ԱԱՕ-3-12-001

15.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է սովորողի մոտ ձևավորել աշխատանքային գործունեության ընթացքում և առօրյա կյանքում անվտանգության կանոնները պահպանելու, հավանական վտանգները և վթարները կանխարգելելու, արտադրական վթարների դեպքում անվտանգության միջոցառումներ իրականացնելու և առաջին օգնություն ցուցաբերելու կարողություններ

16.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

17.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

18.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

19.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել աշխատանքային գործունեության ընթացքում և առօրյա կյանքում անվտանգության կանոնները

20.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում անվտանգության կանոնների սահմանման, իրավական կարգավորման և պահպանման անհրաժեշտությունը,

2) ըստ հիմնական բնագավառների ճիշտ է ներկայացնում անվտանգության կանոնների պահանջները,

3) ճիշտ է ներկայացնում սարքավորումների շահագործման ընթացքում անվտանգության կանոնները,

4) ճիշտ է ներկայացնում հրդեհային անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները,

5) ճիշտ է ներկայացնում էլեկտրաանվտանգության կանոնները,

6) ներկայացնում է անվտանգության կանոնների խախտման հետևանքները, պատասխանատվությունները,

7) համապատասխան իրավիճակներում պահպանում է անվտանգության կանոնները:

21.

Ուսումնառության արդյունք 2

Կազմակերպել կենցաղը և աշխատանքը սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան

22.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է մարդու առողջության և աշխատունակության վրա ազդող գործոնները (սանիտարահիգիենիկ, հոգեբանաֆիզիոլոգիական, գեղագիտական, սոցիալ-հոգեբանական),

2) ներկայացնում է աշխատավայրի սանիտարիայի և հիգիենայի ընդհանուր նորմերը (միկրոկլիման, ճառագայթումը, լուսավորվածությունը, տատանումները և այլն),

3) ներկայացնում է աշխատանքային գործունեության ընթացքում օգտագործվող անհրաժեշտ նյութերը և դրանց անվնաս օգտագործումը,

4) ներկայացնում է սանիտարիայի և հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ միջոցառումները:

23.

Ուսումնառության արդյունք 3

Կանխել հավանական վտանգները և վթարները, իրականացնել անվտանգության միջոցառումներ

24.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է կենցաղային և արտադրական վթարների առաջացման պատճառները և հետևանքները,

2) ներկայացնում է արտադրական վթարների կանխման աշխատանքները,

3) ներկայացնում է առանձին խմբերի (հաշմանդամություն ունեցող անձինք, հղիներ, անչափահասներ և այլն) աշխատանքային առանձնահատուկ պայմանները և վտանգների կանխման սահմանված միջոցառումները,

4) ներկայացնում է կենցաղային և արտադրական վթարների ու դժբախտ պատահարների փաստաթղթային ձևակերպումների կարգը:

25.

Ուսումնառության արդյունք 4

Ցուցաբերել առաջին օգնություն

26.

Կատարման չափանիշներ

1) տիրապետում է տարբեր իրավիճակներում առաջին օգնության հիմնական կանոններին,

2) կատարում է արհեստական շնչառության և սրտի աշխատանքի վերականգնման գործողություն,

3) կատարում է արյան հոսքի դադարեցման և բաց վնասվածքների վիրակապման գործողություն,

4) կատարում է այրվածքների նախնական մշակման և էլեկտրահարվածին առաջին օգնություն ցուցաբերելու գործողություններ

5) կատարում է վիրակապման և անշարժացման գործողություն՝ տարբեր կոտրվածքների դեպքում,

6) ներկայացնում է տարբեր թունավորման դեպքերում առաջին օգնության կազմակերպման գործողությունները

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՈՒԹՅՈՒՆ»

27.

Մոդուլի դասիչը

ԱՀ-ՀՕ-3-12-001

28.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել համակարգչային տեխնիկայից օգտվելու և դրա ծրագրային հնարավորությունները իր աշխատանքային գործունեության ընթացքում կիրառելու առաջնային կարողություններ:

29.

Մոդուլի տևողությունը

24 ժամ

30.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

31.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

32.

Ուսումնառության արդյունք 1

Մուտքագրել, խմբագրել և ֆորմատավորել տեքստեր

33.

Կատարման չափանիշներ

1) ծրագրերը պատրաստ է հայերեն և օտար լեզվով տեքստ մուտքագրելու համար,

2) մուտքագրում է տեքստ, մեծատառ նշաններ, սիմվոլներ, թվանշաններ,

3) կարողանում է տեղաշարժել տեքստային ցուցիչը տեքստի մեջ կատարելով ուղղումներ, ջնջումներ, լրացումներ,

4) կատարում է մուտքագրված տեքստի պարզագույն ֆորմատավորում՝ փոխելով տողերի դասավորությունը, միջտողային տարածությունները, տեքստի գունային ֆոնը, պարբերության խորությունները լուսանցքներից:

34.

Ուսումնառության արդյունք 2

Պատրաստել և լրացնել աղյուսակներ

35.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է աղյուսակներ կազմելու համապատասխան ծրագրերը և նախապատրաստել դրանք

2) կազմում է աղյուսակ առաջադրված չափերով և մուտքագրում տվյալներ,

3) կատարում է ուղղումներ ու լրացումներ աղյուսակում (տվյալներ, տողեր, սյուներ և այլն)

4) փնտրում և գտնում է տվյալներ աղյուսակում,

5) ստեղծում է պարզ ֆունկցիոնալ կախվածություն տվյալների մեջ:

36.

Ուսումնառության արդյունք 3

Աշխատել համացանցում

37.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է «համացանց» հասկացությունը,

2) օգտագործում է ինտերնետային հիմնական ծրագրերը,

3) ներկայացնում է History, Favorites, Stop, Refresh հրամաների, Back և Forward կոճակների նշանակությունը,

4) փնտրում է առաջադրված տվյալները համացանցի տեղեկատվական բազաներում (որոնողական և բաց ցանցերից),

5) կարողանում է համացանցից ներբեռնել, պահպանել և օգտագործել տեղեկությունները,

6) գրանցվում է էլեկտրոնային փոստում, ինտերնետային ծրագրերում և այլ կայքերում,

7) օգտագործում է էլեկտրոնային փոստի հնարավորությունները, ուղարկում և ստանում ինֆորմացիա (հաղորդագրություն, նամակ և կցորդ):

 

Աղյուսակ 2

 

Նախնական մասնագիտական կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման հիմնական կրթական ծրագրի ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողությունների մոդուլներ

 

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ»

1.

Մոդուլի դասիչը

ՊՀՆ-3-12-001

2.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողին բավարար տեսական ու գործնական գիտելիքներ տալ հանրային աշխատանքի էական կարևորություն ունեցող ծառայություններից մեկի՝ պահնորդական ծառայությունը կարգավորող օրենքների և իրավական այլ փաստաթղթերի դերի, նշանակության ու հիմնական դրույթների կիրառման մասին

3.

Մոդուլի տևողությունը

42 ժամ

4.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չէ

5.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

6.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել պահնորդական գործունեության իրավական կարգավորման կարևորությունը և տարրերը

7.

Կատարման չափանիշներ

1) պահնորդական գործունեության բնագավառները և ուղղությունները ճիշտ է ներկայացնում,

2) մասնավոր պահնորդական գործունեության առանձնահատկությունները, խնդիրները և նպատակները ճիշտ է բացատրում,

3) մասնավոր պահնորդական գործունեության հետ կապված առանցքային կարևորություն ունեցող և ռիսկային հարցերը ճիշտ է բացատրում,

4) մասնավոր պահնորդական գործունեության իրավական կարգավորման անհրաժեշտությունը և կարևորությունը հիմնավորում է,

5) մասնավոր պահնորդական գործունեության իրավական կարգավորմանը ուղղված իրավական և նորմատիվ ակտերի խմբերը ճիշտ է ներկայացնում

8.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել պահնորդական գործունեության գործընթացները կարգավորող օրենքները, դրանց հիմնական դրույթները

9.

Կատարման չափանիշներ

1) պահնորդական գործունեությանն առնչվող օրենքերը ճիշտ է թվարկում,

2) բացատրում է յուրաքանչյուր օրենքի՝ պահնորդական գործունեության վերաբերյալ դրույթների իմաստը և պահանջները,

3) կարողանում է համապատասխան իրավիճակներում ղեկավարվել օրենքի պահանջներով:

10.

Ուսումնառության արդյունք 3

Ներկայացնել անցագրային և ներօբյեկտային պայմանակարգերի նշանակությունը և բովանդակությունը

11.

Կատարման չափանիշներ

1) անցագրային և ներօբյեկտային պայմանակարգերի նշանակությունը ճիշտ բացատրում է,

2) անցագրային և ներօբյեկտային պայմանակարգերի բովանդակությունը ճիշտ ներկայացնում է,

3) անցագրային և ներօբյեկտային պայմանակարգերի անհրաժեշտությունը պահնորդական գործունեության համար բացատրում է,

4) տարբեր կազմակերպությունների և հիմնարկների անցագրային և ներօբյեկտային պայմանակարգերի առանձնահատկությունները տարբերակում է,

5) պահնորդի հնարավոր գործողությունները անցագրային և ներօբյեկտային պայմանակարգերով սահմանված տարբեր իրավիճակներում բացատրում է:

12.

Ուսումնառության արդյունք 4

Ներկայացնել պահնորդի իրավունքներն ու պարտականությունները

13.

Կատարման չափանիշներ

1) պահնորդի իրավունքները և պարտականությունները սահմանող փաստաթուղթը ներկայացնում է,

2) պահնորդի իրավունքները և դրանց կիրառման մանրամասները ճիշտ ներկայացնում է,

3) պահնորդի պարտականությունները և դրանց մանրամասները ճիշտ ներկայացնում է,

4) պահնորդի պատասխանատվության շրջանակը ճիշտ է ներկայացնում,

5) պահնորդի նյութական պատասխանատվության մանրամասները ներկայացնում է:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԶԵՆՔԻ, ՀԱՏՈՒԿ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ ԳՈՐԾԱԴՐՈՒՄ»

14.

Մոդուլի դասիչը

ՊՀՆ-3-12-002

15.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողին բավարար գիտելիքներ և գործնական հմտություններ տալ պահնորդական գործունեության պրակտիկայում զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների, ֆիզիկական ուժի գործադրման դեպքերի, կարգի և սահմանների վերաբերյալ

16.

Մոդուլի տևողությունը

54 ժամ

17.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԱՀ-ԱԱՕ-3-12-001 «Անվտանգություն և առաջին օգնություն», ՊՀՆ-3-12-001 «Պահնորդական գործունեության իրավական կարգավորումը» մոդուլները

18.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

19.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել պահնորդական աշխատանքի ընթացքում գործադրվող զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների տեսակները, դրանց բնութագրերը, ֆիզիկական ուժի գործադրման դեպքերը

20.

Կատարման չափանիշներ

1) պահնորդական աշխատանքի ընթացքում զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների հնարավոր գործադրման անհրաժեշտությունը հիմնավորում է,

2) գործադրվող զենքի տեսակները և դրանց բնութագրերը ճիշտ է ներկայացնում,

3) գործադրվող հատուկ միջոցների տեսակները և դրանց բնութագրերը ճիշտ է ներկայացնում,

4) գործադրվող տեխնիկական միջոցների տեսակները և բնութագրերը ճիշտ է ներկայացնում,

5) գործադրման համար չթույլատրվող զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների խմբերը ճիշտ է ներկայացնում,

6) ֆիզիկական ուժի գործադրման դեպքերը ճիշտ է ներկայացնում:

21.

Ուսումնառության արդյունք 2

Պարզաբանել զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների գործադրումը թույլատրող պայմանները և սահմանները

22.

Կատարման չափանիշներ

1) զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների գործադրման դեպքերի կանոնակարգման կարևորությունը ճիշտ է ներկայացնում,

2) զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների գործադրումը թույլատրող անհրաժեշտ պաշտպանության պայմանները ճանաչում և հիմնավորում է,

3) զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների գործադրումը թույլատրող ծայրահեղ անհրաժեշտություն համարվող պայմանները ճանաչում և հիմնավորում է,

4) զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների գործադրումն արգելող պայմանները ճանաչում և հիմնավորում է,

5) զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների գործադրման հնարավոր նվազագույն վնաս պատճառող տարբերակները ներկայացնում է,

6) մինչև զենք, հատուկ և տեխնիկական միջոցներ գործադրելը պահնորդի գործողությունները ճիշտ է ներկայացնում,

7) զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների գործադրումից հետո պահնորդի գործողությունները ճիշտ է ներկայացնում:

23.

Ուսումնառության արդյունք 3

Ըստ նշանակության գործադրել զենքը, հատուկ և տեխնիկական միջոցները

24.

Կատարման չափանիշներ

1) զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների գործադրման ընտրությունը և տարբերակը ճիշտ է,

2) զենքի գործադրման գործողությունը ճիշտ է կատարում,

3) հատուկ միջոցների գործադրման գործողությունը ճիշտ է կատարում,

4) տեխնիկական միջոցների գործադրման գործողությունը ճիշտ է կատարում,

5) զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների գործադրման հետ կապված փաստաթղթային ձևակերպումը ճիշտ է:

25.

Ուսումնառության արդյունք 4

Կողմնորոշվել պահպանվող օբյեկտի անվտանգության համակարգի տեխնիկական միջոցների ցուցմունքներով

26.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում պահպանվող օբյեկտի անվտանգության համակարգի տեխնիկական միջոցների կազմը,

2) ճիշտ է արձագանքում անվտանգության համակարգի տեխնիկական միջոցների ցուցմունքներին,

3) ըստ անվտանգության համակարգի տեխնիկական միջոցների ցուցմունքների կատարում է հիմնավորված քայլեր:

27.

Ուսումնառության արդյունք 5

Գործադրել ֆիզիկական ուժ

28.

Կատարման չափանիշներ

1) ֆիզիկական ուժի գործադրման տարբերակները ճիշտ է ներկայացնում,
2) ճիշտ է կատարում ֆիզիկական ուժի գործադրման հնարքները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՊԱՀՆՈՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ»

29.

Մոդուլի դասիչը

ՊՀՆ-3-12-003

30.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողին անհրաժեշտ գործնական գիտելիքներ տալ պահնորդական գործունեության ընթացքում լրացվող և կազմվող փաստաթղթերի կազմի և դրանց ձևավորման վերաբերյալ

31.

Մոդուլի տևողությունը

18 ժամ

32.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չէ

33.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

34.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել պահնորդի գործունեության վերաբերյալ փաստաթղթերի տեսակները

35.

Կատարման չափանիշներ

1) պահպանվող օբյեկտի կարգերով լրացվող փաստաթղթերի տեսակները ճիշտ է ներկայացնում,
2) պահնորդական կազմակերպության կարգերով պահանջվող փաստաթղթերի տեսակները ճիշտ է ներկայացնում,
3) իրավապահ մարմինների պահանջով ներկայացվող փաստաթղթերի տեսակները ճիշտ է ներկայացնում:

36.

Ուսումնառության արդյունք 2

Լրացնել պահնորդի գործունեության վերաբերյալ փաստաթղթեր

37.

Կատարման չափանիշներ

1) գրանցամատյանները ճիշտ է լրացնում,
2) զեկուցագրեր ճիշտ է ձևակերպում,
3) հաշվետվություններ ճիշտ է կազմում,
4) դեպքի վայրի նկարագրեր և ականատեսների վերաբերյալ տվյալները ճիշտ է ներկայացնում:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՕԲՅԵԿՏԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԿԱՐԳԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ»

38.

Մոդուլի դասիչը

ՊՀՆ-3-12-004

39.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել պահպանվող օբյեկտի անցագրային և ներօբյեկտային պայմանակարգերը ապահովելու բնագավառում գործնական հմտություններ

40.

Մոդուլի տևողությունը

72 ժամ

41.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՊՀՆ-3-12-002 « Զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների, ֆիզիկական ուժի գործադրում», ՊՀՆ-3-12-003 «Պահնորդի գործունեության վերաբերյալ փաստաթղթերը» մոդուլները

42.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

43.

Ուսումնառության արդյունք 1

Ստուգել պահպանվող օբյեկտի տարածք ֆիզիկական անձանց մուտքի և ելքի փաստաթղթերը

44.

Կատարման չափանիշներ

1) օբյեկտի համար սահմանված մուտքի և ելքի փաստաթղթերի տեսակները ճիշտ է ներկայացնում,
2) աշխատակիցների և այցելուների հետ հաղորդակցումը, դիմավորումը և հրաժեշտը գրագետ և քաղաքավարի է,
3) աշխատակիցների մուտքի և ելքի փաստաթղթերը ճիշտ է ստուգում,
4) այցելուների մուտքի և ելքի փաստաթղթերը ճիշտ է ստուգում,
5) օբյեկտում սահմանված կարգով հատուկ անցաթղթերի ստուգումը ճիշտ է,
6) ըստ օբյեկտի ներքին պայմանների գրանցամատյաններում գրանցումը ճիշտ է կատարել,
7) այցելուների ներկայացրած փաստաթղթերի պահպանությունը ճիշտ է կատարում,
8) մուտքի և ելքի փաստաթղթային պայմանակարգը խախտողների նկատմամբ վերաբերմունքը օրենքի սահմաններում է,
9) իրավախախտների վնասազերծումը մեկուսացումը ճիշտ քայլերով է կատարում,
10) օբյեկտի տարածք ֆիզիկական անձանց մուտքի և ելքի պայմանակարգի վերաբերյալ փաստաթղթերը ճիշտ է լրացնում,
11) զենք, հատուկ և տեխնիկական միջոցներ, ֆիզիկական ուժ գործադրելու դեպքում տուժողին օգնությունը ճիշտ է կատարել:

45.

Ուսումնառության արդյունք 2

Կատարել անձնական խուզարկություն

46.

Կատարման չափանիշներ

1) անձնական խուզարկություն կատարելու համար օրենքով սահմանված պայմանները ճիշտ է ներկայացնում,
2) անձնական խուզարկություն կատարելու քայլերը պահպանում է,
3) անձնական խուզարկություն կատարելու արդյունքները ճիշտ ձևակերպում է,
4) սահմանված դեպքերում մեկուսացնում է խուզարկված անձին,
5) անձնական խուզարկության արդյունքների մասին ըստ կարգերի զեկուցում է:

47.

Ուսումնառության արդյունք 3

Զննել պահպանվող օբյեկտի տարածք մտնող և տարածքից դուրս եկող տրանսպորտամիջոցները

48.

Կատարման չափանիշներ

1) պահպանվող օբյեկտի տարածք մտնող և տարածքից դուրս եկող տրանսպորտամիջոցների զննման քայլերը ճիշտ է կատարում,
2) ճիշտ է գործադրում տրանսպորտամիջոցների զննման համար նախատեսված տեխնիկական միջոցները,
3) բեռներ փոխադրող տրանսպորտամիջոցների զննումը կատարելիս հետևում է բեռների անվտանգության ապահովման կարգով սահմանված պայմանների առկայությանը,
4) բեռներն ուղեկցող փաստաթղթերի զննումը ճիշտ է կատարում,
5) ըստ իրավիճակի բեռների համապատասխանությունը ուղեկցող փաստաթղթերի ձևակերպումներին ճիշտ է ստուգում,
6) տրանսպորտամիջոցների և բեռների զննման արդյունքների փաստաթղթային ձևակերպումները ճիշտ է կատարում,
7) տրանսպորտամիջոցների և բեռների զննման արդյունքների մասին զեկուցում է պատկան կառույցներին և անձանց,
8) օբյեկտի տարածք տրանսպորտամիջոցների անօրինական մուտքի և ելքի կանխման համար զենք, հատուկ և տեխնիկական միջոցները ճիշտ կիրառում և ձևակերպում է,
9) տուժողներին ցուցաբերում է առաջին օգնություն:

49.

Ուսումնառության արդյունք 4

Կատարել շրջայց

50.

Կատարման չափանիշներ

1) պահպանվող օբյեկտի անվտանգության ապահովման նպատակով շրջայցի անհրաժեշտությունը ներկայացնում է,
2) ըստ օբյեկտի առանձնահատկությունների շրջայցի մանրամասները բացատրում է,
3) ըստ հանձնարարականի կատարում է շրջայց,
4) պահպանվող օբյեկտի համապատասխան տարածքների և միավորների փաստացի վիճակի հետազոտությունը ճիշտ է կատարում,
5) շրջայցի արդյունքները ճիշտ ամփոփում և գրանցում է,
6) իրավախախտման դեպք բացահայտելու ժամանակ ճիշտ քայլեր է կատարում դեպքի վայրի փաստացի վիճակը պահպանելու ուղղությամբ,
7) սահմանված դեպքերում շրջայցի արդյունքների մասին զեկուցում է պատկան մարմիններին և իրավասու անձանց:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՊԱՀՊԱՆՎՈՂ ՕԲՅԵԿՏՈՒՄ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ»

51.

Մոդուլի դասիչը

ՊՀՆ-3-12-005

52.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել պահնորդական գործունեության ընթացքում պահպանվող օբյեկտի ընդունման հանձնման գործընթացների վերաբերյալ գործնական հմտություններ

53.

Մոդուլի տևողությունը

12 ժամ

54.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չէ

55.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

56.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել պահպանվող օբյեկտի հանձնման ընդունման կարևորությունը և նշանակությունը

57.

Կատարման չափանիշներ

1) պահպանվող օբյեկտի հանձնման ընդունման և պահնորդի նյութական պատասխանատվության հարցերի կապը ճիշտ է մեկնաբանում,
2) պահպանվող օբյեկտի հանձնման ընդունման կարգի մանրամասները ներկայացնում է,
3) պահպանվող օբյեկտի հանձնման ընդունման հետ կապված փաստաթղթերի տեսակները ներկայացնում է,
4)բացատրում է պատասխանատու անձի պատասխանատվության մանրամասները բացատրում է:

58.

Ուսումնառության արդյունք 2

Կատարել պահպանվող օբյեկտի հանձնում ընդունում

59.

Կատարման չափանիշներ

1) ըստ պահպանվող օբյեկտի տիպի հանձնման ընդունման առանձնահատկությունները ճիշտ է ներկայացնում,
2) պահպանվող օբյեկտի հանձնման ընդունման ժամանակ պարտադիր ուշադրության արժանի և ստուգման ենթակա տարրերը ներկայացնում է,
3) կատարում է օբյեկտի հանձնում ընդունում,
4) օբյեկտի հանձնման ընդունման վերաբերյալ փաստաթղթերը ճիշտ լրացնում և ձևակերպում է:

Աղյուսակ 3

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0103 «Պահնորդական գործ» մասնագիտության «Պահնորդ» որակավորման օրինակելի ուսումնական պլան

 

N

Առարկայախմբեր, առարկաներ և մոդուլներ

Շաբաթների թիվը

Ուսանողի
առավելագույն
բեռնվածությունը,
ժամ

Պարտադիր
լսարանային
պարապմունքներ,
ժամ

Ուսուցման երաշխավորվող տարին

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ, ՍՈՑԻԱԼ - ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ

       

 1.

Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ

 

81

54

1

2.

Իրավունքի հիմունքներ

 

48

32

1

3.

Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր

 

27

18

1

4.

Ֆիզիկական կուլտուրա

 

36

24

1

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

192

128

 
 

ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

       

1.

Հաղորդակցություն

 

36

24

1

2.

Անվտանգություն և առաջին օգնություն

 

54

36

1

3.

Համակարգչային օպերատորություն

 

36

24

1

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

126

84

 
 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

       

1.

Պահնորդական գործունեության իրավական կարգավորումը

 

63

42

1

2.

Զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների, ֆիզիկական ուժի գործադրում

 

81

54

1

3.

Պահնորդի գործունեության վերաբերյալ փաստաթղթերը

 

27

18

1

 

 ԸՆԴԱՄԵՆԸ

 

171

114

 
 

ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

       

1.

Անցագրային և ներօբյեկտային պայմանակարգերի ապահովման հմտություն

 

108

72

1

2.

Պահպանվող օբյեկտում հերթափոխի հանձնման ընդունման գործընթացը

 

18

12

1

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

126

84

 
 

ԸՆՏՐՈՎԻ

 

27

18

1

 

ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԺԱՄԵՐ

 

6

4

 
 

ԸՆԴԱՄԵՆԸ

12

648

432

 
 

ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

30

   
 

ՊՐԱԿՏԻԿԱ

3

     
 

ՄԻՋԱՆԿՅԱԼ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

       
 

ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

1

     
 

ԸՆԴԱՄԵՆԸ

16

     
<