ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 հունիսի 2012 թ. |
N 1515-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՆԱՀԻՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԹԻՎ Ա-XX-000490 ԵՎ Ա-XX-000256 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը, անհատ ձեռնարկատեր Անահիտ Աբրահամյանի 18.06.2012 թվականի թիվ 16148 դիմումը.
Հրամայում եմ՝
1. Անհատ ձեռնարկատեր Անահիտ Աբրահամյանի 2008 թվականի սեպտեմբերի 24-ին տրված թիվ Ա-XX-000490 դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) և 2007 թվականի հունիսի 4-ին տրված թիվ Ա-XX-000256 բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները վերաձևակերպել` գտնվելու վայրը փոխելով Շիրակի մարզ, ք. Գյումրի, Պավլովի 1 նրբ./1 հասցե:
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Ա. Սողոյանին՝
1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկությունների գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Դ. Դումանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|