Գլխավոր տեղեկություն
Համար
N 238-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.12.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.01.09/2(942) Հոդ.309
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
26.11.2012
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 նոյեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 10212422

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

26 նոյեմբերի 2012 թ.
ք. Երևան

N 238-Ն
  

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N ՔՀ-67-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի «Քրեակատարողական ծառայողի վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգը հաստատելու մասին» N ՔՀ-67-Ն հրամանի հավելված 1-ի 21-րդ կետի 1-ին ենթակետում «30» թիվը փոխարինել «50» թվով։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 Հ. Թովմասյան