«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 դեկտեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11812437
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
21 նոյեմբերի 2012 թ. |
թիվ 1016-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. Հաստատել «Փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը և դրա կիրառման հրահանգը»՝ համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Վ. Գաբրիելյան |
Հավելված ՀՀ ֆինանսների նախարարի 2012 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1016-Ն հրամանի |
ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ
Փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը (այսուհետ` հաշվային պլան) մշակվել է փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտին (ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ին) համապատասխան հաշվապահական հաշվառում վարելուն և ֆինանսական հաշվետվություններ պատրաստելուն օժանդակելու նպատակով։ Սույն հաշվային պլանի մշակումն իրականացվել է՝ առավելագույնս պահպանելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի ապրիլի 17-ի թիվ 353-Ն հրամանով հաստատված հաշվային պլանի կառուցվածքի հետ համադրելիությունն ու սկզբունքները։
Սույն հաշվային պլանը նախատեսված է ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ին համապատասխան առանձին կամ անհատական (ոչ համախմբված) ֆինանսական հաշվետվություններ պատրաստող կազմակերպությունների համար և կրում է օրինակելի, օժանդակող, ցուցադրող բնույթ։ Թեև հաշվային պլանը պարտադիր բնույթ չի կրում, դրան հետևելը դյուրացնում է հաշվապահների, աուդիտորների, հաշվապահական համակարգչային ծրագրեր մշակողների, պետական լիազոր մարմինների գործը և նպաստում է ֆինանսական հաշվետվությունների համադրելիությանը։
Հաշվային պլանը բաղկացած է երեք բաժնից՝
I. Ընդհանուր դրույթներ,
II. Հաշվապահական հաշվառման հաշիվների ցանկ,
III. Հաշվապահական հաշվառման հաշիվների կիրառման հրահանգ:
I բաժնում տրված է հաշվային պլանի ընդհանուր բնութագիրը, գործողության ոլորտը, ֆինանսական հաշվետվությունների ձևերի հետ կապը, ինչպես նաև դասակարգման և կոդավորման հիմունքները:
II բաժնում տրված է հաշվապահական հաշվառման դասերում և խմբերում միավորված առաջին և երկրորդ կարգի հաշիվների ցանկը:
III բաժնում տրված է հաշվապահական հաշվառման հաշիվների կիրառման հրահանգը:
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հաշվապահական հաշվառման հաշվային պլանը կազմակերպության վրա ազդող իրադարձությունների և դրա կողմից իրականացվող գործառնությունների փաստերի՝ հաշվապահական հաշվառման մեջ գրանցման և խմբավորման սխեմա է:
Հաշվային պլանը կազմված է ըստ տնտեսական բովանդակության դասակարգված հաշիվներից և ներառում է հաշիվների դասեր, հաշիվների խմբեր, առաջին կարգի հաշիվներ (սինթետիկ հաշիվներ) և երկրորդ կարգի հաշիվներ (ենթահաշիվներ):
Հաշվային պլանը ներառում է 9 դաս՝
1. Ոչ ընթացիկ ակտիվներ,
2. Ընթացիկ ակտիվներ,
3. Սեփական կապիտալ,
4. Ոչ ընթացիկ պարտավորություններ,
5. Ընթացիկ պարտավորություններ,
6. Եկամուտներ,
7. Ծախսեր,
8. Կառավարչական հաշվառման հաշիվներ,
9. Արտահաշվեկշռային հաշիվներ:
1-7 դասերն ընդգրկում են ֆինանսական հաշվառման հաշիվները, 8-րդ դասը՝ կառավարչական հաշվառման և 9-րդ դասը՝ արտահաշվեկշռային հաշիվները:
Ֆինանսական հաշվառման հաշիվներն օգտագործվում են ֆինանսական հաշվետվություններում արտացոլման ենթակա տեղեկատվության ընդհանրացման համար: Դրանք բաժանվում են հաշվեկշռային հաշիվների (1-5 դասեր) և գործունեության արդյունքների հաշիվների (6-7 դասեր):
Հաշվեկշռային հաշիվները նախատեսված են կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների հաշվառման համար: Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջում ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում արտացոլվում են այս հաշիվների (դեբետային կամ կրեդիտային) մնացորդները:
Գործունեության արդյունքների հաշիվները նախատեսված են կազմակերպության եկամուտների և ծախսերի հաշվառման համար: Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջում այս հաշիվների զուտ շրջանառությունը (դեբետային՝ ծախսերի գծով և կրեդիտային՝ եկամուտների գծով), իսկ սահմանված դեպքերում՝ դրանց տարբերությունը տեղափոխվում է համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն:
Կառավարչական հաշվառման հաշիվները (8-րդ դաս) նախատեսված են արտադրական ծախսումների և արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքի, ինչպես նաև ոչ ընթացիկ նյութական և ոչ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) և մշակման ծախսումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար, որոնք օգտագործվում են կազմակերպությունում կառավարչական որոշումներ ընդունելու նպատակով:
Արտահաշվեկշռային հաշիվները (9-րդ դաս) նախատեսված են կազմակերպությանը չպատկանող, բայց ժամանակավորապես նրա տրամադրության կամ օգտագործման տակ գտնվող ակտիվների (գործառնական վարձակալությամբ ընդունված հիմնական միջոցներ, պատասխանատու պահպանման, վերամշակման ընդունված ապրանքանյութական արժեքներ, հավատարմագրային պայմանագրի համաձայն կառավարվող միջոցներ, կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցներ և այլն), պայմանական ակտիվների և պարտավորությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման, ինչպես նաև առանձին գործառնությունների վերահսկման համար:
Հաշիվների կոդավորումը կառուցված է հետևյալ կերպ՝
- հաշիվների դասերը նշված են միանիշ թվով՝ 1-ից մինչև 9-ը,
- հաշիվների խմբերը նշված են երկնիշ թվով, որոնցից առաջինը ցույց է տալիս դասի ծածկագիրը, իսկ երկրորդը՝ խմբի համարը,
- առաջին կարգի հաշիվները նշված են եռանիշ թվով, որոնցից առաջին երկուսը ցույց են տալիս խմբի ծածկագիրը, երրորդը՝ առաջին կարգի հաշվի համարը,
- երկրորդ կարգի հաշիվները նշված են քառանիշ թվով, որոնցից առաջին երեքը ցույց են տալիս առաջին կարգի հաշվի ծածկագիրը, չորրորդը՝ երկրորդ կարգի հաշվի համարը:
Հաշիվները, կախված կազմակերպությունում գործունեության տարբեր տեսակների (վարձակալական գործունեություն, արժեթղթերի առքուվաճառք) հարաբերական կարևորությունից և կրկնման հաճախականությունից, կարող են փոփոխվել, եթե այդ փոփոխությունը կնպաստի կազմակերպության հիմնական գործունեության, այլ գործառնական գործունեության և ոչ գործառնական գործունեության արդյունքների առավել ճշմարիտ ներկայացմանը: Երկրորդ կարգի բոլոր հաշիվները, ինչպես նաև 8-9-րդ դասի առաջին կարգի հաշիվներն օգտագործվում են անհրաժեշտության դեպքում՝ ելնելով կազմակերպության գործունեության առանձնահատկություններից, ֆինանսական հաշվետվություններում տեղեկատվության բացահայտման պահանջներից, ինչպես նաև վերահսկողության և վերլուծության նպատակներից:
Յուրահատուկ գործառնությունների հաշվառման նպատակով կազմակերպությունները, անհրաժեշտության դեպքում, կարող են՝
- հաշվային պլանում ավելացնել լրացուցիչ առաջին և երկրորդ կարգի հաշիվներ` օգտագործելով հաշիվների ազատ ծածկագրերը, կամ`
- փոփոխել առաջին և երկրորդ կարգի հաշիվները՝ այդ փոփոխությունները ներկայացնելով հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ:
Հաշվային պլանը ներառում է ակտիվային, պասիվային, ակտիվապասիվային հաշիվներ: 1-ին, 2-րդ, 7-րդ, 8-րդ դասերի հաշիվները, բացառությամբ պասիվային կարգավորող հաշիվների, ակտիվային են, իսկ 3-6-րդ դասերի հաշիվները, բացառությամբ կարգավորող և ակտիվապասիվային հաշիվների, պասիվային են:
1-8-րդ դասերի հաշիվներում և 9-րդ դասի 92 խմբում (այն նախատեսված է բրոքերային և հավատարմագրային գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար) կազմակերպության գործառնությունների և դրա վրա ազդող իրադարձությունների արտացոլումն իրականացվում է կրկնակի գրանցման հիմունքով, իսկ 9-րդ դասի մնացած հաշիվներում՝ հաշվառման պարզ (միակի գրանցման) համակարգով:
II. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՑԱՆԿ
Հաշիվն. խմբի ծածկ. |
I կարգի հաշիվն. ծածկ. |
II կարգի հաշիվն. ծածկ. |
||
ԴԱՍ 1. ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ | ||||
11-12 |
ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ | |||
111 |
Մաշվող հիմնական միջոցներ | |||
1111 |
Շենքեր | |||
1112 |
Կառուցվածքներ | |||
1113 |
Փոխանցող հարմարանքներ | |||
1114 |
Մեքենաներ և սարքավորումներ | |||
1115 |
Տրանսպորտային միջոցներ | |||
1116 |
Արտադրական գույք, տնտեսական գույք, գործիքներ | |||
1119 |
Այլ հիմնական միջոցներ | |||
112 |
Հիմնական միջոցների մաշվածություն | |||
1121 |
Շենքերի մաշվածություն | |||
1122 |
Կառուցվածքների մաշվածություն | |||
1123 |
Փոխանցող հարմարանքների մաշվածություն | |||
1124 |
Մեքենաների և սարքավորումների մաշվածություն | |||
1125 |
Տրանսպորտային միջոցների մաշվածություն | |||
1126 |
Արտադրական գույքի, տնտեսական գույքի, գործիքների մաշվածություն | |||
1129 |
Այլ հիմնական միջոցների մաշվածություն | |||
115 |
Հողամասեր | |||
116 |
Կենսաբանական ակտիվներ | |||
1161 |
Պտղատու այգիներ | |||
1162 |
Ծառեր տնկադաշտում | |||
1163 |
Թփեր | |||
1164 |
Խաղողի վազեր | |||
1165 |
Կաթնատու հոտ | |||
1166 |
Մսատու կենդանիներ | |||
117 |
Կենսաբանական ակտիվների մաշվածություն | |||
1171 |
Պտղատու այգիների մաշվածություն | |||
1172 |
Ծառեր տնկադաշտում – մաշվածություն | |||
1173 |
Թփերի մաշվածություն | |||
1174 |
Խաղողի վազերի մաշվածություն | |||
1175 |
Կաթնատու հոտի մաշվածություն | |||
1176 |
Մսատու կենդանիների մաշվածություն | |||
118 |
Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ | |||
1181 |
Օգտագործման համար ոչ մատչելի շենքեր | |||
1182 |
Օգտագործման համար ոչ մատչելի կառուցվածքներ | |||
1183 |
Օգտագործման համար ոչ մատչելի փոխանցող հարմարանքներ | |||
1184 |
Օգտագործման համար ոչ մատչելի մեքենաներ և սարքավորումներ | |||
1185 |
Օգտագործման համար ոչ մատչելի տրանսպորտային միջոցներ | |||
1186 |
Օգտագործման համար ոչ մատչելի արտադրական գույք, տնտեսական գույք, գործիքներ | |||
1189 |
Օգտագործման համար ոչ մատչելի այլ հիմնական միջոցներ | |||
119 |
Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ | |||
121 |
Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն | |||
122 |
Ներդրումային գույք | |||
1221 |
Իրական արժեքով հաշվառվող ներդրումային գույք | |||
1222 |
Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույք | |||
123 |
Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածություն | |||
124 |
Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում | |||
1241 |
Մաշվող հիմնական միջոցների արժեզրկում | |||
1242 |
Հողամասերի արժեզրկում | |||
1243 |
Կենսաբանական ակտիվների արժեզրկում | |||
1244 |
Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում | |||
1245 |
Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների արժեզրկում | |||
1246 |
Ներդրումային գույքի արժեզրկում | |||
13 |
ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ | |||
131 |
Ոչ նյութական ակտիվներ | |||
1311 |
Ֆիրմային անուններ | |||
1312 |
Հրապարակումների անուններ | |||
1313 |
Համակարգչային ծրագրեր | |||
1314 |
Լիցենզիաներ և վստահագրեր (ֆրանշիզներ) | |||
1315 |
Հեղինակային իրավունքներ | |||
1316 |
Արտոնագրեր | |||
1317 |
Ծառայությունների մատուցման և շահագործման իրավունքներ | |||
1318 |
Բանաձևեր, մոդելներ, նախագծեր, բաղադրատոմսեր և փորձանմուշներ | |||
1319 |
Այլ ոչ նյութական ակտիվներ | |||
132 |
Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա | |||
1321 |
Ֆիրմային անունների ամորտիզացիա | |||
1322 |
Հրապարակումների անունների ամորտիզացիա | |||
1323 |
Համակարգչային ծրագրերի ամորտիզացիա | |||
1324 |
Լիցենզիաների և վստահագրերի (ֆրանշիզների) ամորտիզացիա | |||
1325 |
Հեղինակային իրավունքների ամորտիզացիա | |||
1326 |
Արտոնագրերի ամորտիզացիա | |||
1327 |
Ծառայությունների մատուցման և շահագործման իրավունքների ամորտիզացիա | |||
1328 |
Բանաձևերի, մոդելների, նախագծերի, բաղադրատոմսերի և փորձանմուշների ամորտիզացիա | |||
1329 |
Այլ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա | |||
134 |
Գուդվիլ | |||
135 |
Գուդվիլի ամորտիզացիա | |||
136 |
Ոչ նյութական ակտիվների արժեզրկում | |||
1361 |
Ոչ նյութական ակտիվների արժեզրկում | |||
1363 |
Գուդվիլի արժեզրկում | |||
14 |
ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ | |||
141 |
Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում | |||
1411 |
Ինքնարժեքի հիմունքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում | |||
1412 |
Իրական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում | |||
142 |
Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում | |||
1421 |
Ինքնարժեքի հիմունքով հաշվառվող ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում | |||
1422 |
Իրական արժեքով հաշվառվող ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում | |||
1423 |
Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում | |||
143 |
Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր | |||
144 |
Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր | |||
145 |
Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ | |||
1451 |
Իրական արժեքով չափվող այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ | |||
1452 |
Ինքնարժեքի հիմունքով չափվող այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ | |||
1453 |
Վարկ ստանալու ոչ ընթացիկ պարտավորվածություններ (զուտ հիմունքով չմարվող) | |||
146 |
Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր | |||
147 |
Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով | |||
1471 |
Չվաստակած ֆինանսական եկամուտ երկարաժամկետ փոխառությունների գծով | |||
1472 |
Չվաստակած ֆինանսական եկամուտ այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով | |||
1473 |
Չվաստակած ֆինանսական եկամուտ ֆինանսական վարձակալության գծով | |||
148 |
Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ | |||
149 |
Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն) | |||
1491 |
Չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների արժեզրկում | |||
1492 |
Կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների արժեզրկում | |||
1493 |
Երկարաժամկետ փոխառությունների անհավաքագրելիություն | |||
1494 |
Այլ պարտքային գործիքներում ներդրումների արժեզրկում | |||
1495 |
Վարկ ստանալու պարտավորվածությունների (զուտ հիմունքով չմարվող) արժեզրկում | |||
1496 |
Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի անհավաքագրելիություն | |||
15 |
ԱՅԼ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ | |||
151 |
Հետաձգված հարկային ակտիվներ | |||
152 |
Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար | |||
153 |
Սահմանված հատուցումների պլանների ակտիվներ | |||
154 |
Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով | |||
155 |
Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա | |||
156 |
Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում | |||
ԴԱՍ 2. ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ | ||||
21 |
ՊԱՇԱՐՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ | |||
211 |
Նյութեր | |||
2111 |
Հումք և նյութեր | |||
2112 |
Գնովի կիսապատրաստուկներ, համալրող շինվածքներ և դետալներ | |||
2113 |
Վառելիք | |||
2114 |
Տարա և տարանյութեր | |||
2115 |
Պահեստամասեր | |||
2116 |
Շինանյութեր | |||
2117 |
Գյուղատնտեսական նշանակության նյութեր | |||
2118 |
Վերամշակման հանձնված նյութեր | |||
2119 |
Այլ նյութեր | |||
212 |
Սպառվող կենսաբանական ակտիվներ | |||
214 |
Անավարտ արտադրություն | |||
2141 |
Արտադրանքի գծով անավարտ արտադրություն | |||
2142 |
Աշխատանքների գծով անավարտ արտադրություն | |||
2143 |
Ծառայությունների գծով անավարտ արտադրություն | |||
2144 |
Օժանդակ արտադրության գծով անավարտ արտադրություն | |||
215 |
Արտադրանք | |||
2151 |
Պատրաստի արտադրանք | |||
2152 |
Սեփական արտադրության կիսապատրաստուկներ | |||
2153 |
Կոնսիգնացիոն և կոմիսիոն հիմունքներով վաճառքի հանձնված արտադրանք | |||
2154 |
Առաքված արտադրանք | |||
216 |
Ապրանքներ | |||
2161 |
Ապրանքներ պահեստում | |||
2162 |
Ապրանքներ մանրածախ առևտրում | |||
2163 |
Տարա և տարանյութեր | |||
2164 |
Կոնսիգնացիոն և կոմիսիոն հիմունքներով վաճառքի հանձնված ապրանքներ | |||
2165 |
Առաքված ապրանքներ | |||
2166 |
Այլ ապրանքներ | |||
217 |
Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն | |||
2171 |
Առևտրական հավելագին | |||
2172 |
Ավելացված արժեքի հարկ | |||
2173 |
Ակցիզային հարկ | |||
218 |
Պաշարների արժեքի նվազում | |||
2181 |
Նյութերի արժեքի նվազում | |||
2184 |
Անավարտ արտադրանքի արժեքի նվազում | |||
2185 |
Արտադրանքի արժեքի նվազում | |||
2186 |
Ապրանքների արժեքի նվազում | |||
22 |
ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ | |||
221 |
Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով | |||
2211 |
Դեբիտորական պարտքեր արտադրանքի, ապրանքների վաճառքների գծով | |||
2212 |
Դեբիտորական պարտքեր մատուցած ծառայությունների, կատարած աշխատանքների գծով | |||
2213 |
Դեբիտորական պարտքեր այլ պաշարների վաճառքների գծով | |||
2214 |
Դեբիտորական պարտքեր ֆինանսական ներդրումների վաճառքների գծով | |||
2215 |
Դեբիտորական պարտքեր հիմնական միջոցների վաճառքների գծով | |||
2216 |
Դեբիտորական պարտքեր այլ վաճառքների գծով | |||
222 |
Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով | |||
2221 |
Դեբիտորական պարտքեր գործառնական վարձակալության գծով | |||
2222 |
Դեբիտորական պարտքեր ստացվելիք շահաբաժինների գծով | |||
2223 |
Դեբիտորական պարտքեր ստացվելիք տոկոսների գծով | |||
2224 |
Դեբիտորական պարտքեր ապահովագրական հատուցումների գծով | |||
2225 |
Դեբիտորական պարտքեր տույժերի, տուգանքների գծով | |||
2226 |
Դեբիտորական պարտքեր նյութական վնասի փոխհատուցման գծով | |||
2227 |
Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով | |||
223 |
Դեբիտորական պարտքերի կորստի պահուստ | |||
224 |
Տրված ընթացիկ կանխավճարներ | |||
2241 |
Տրված կանխավճարներ նյութեր ձեռք բերելու համար | |||
2242 |
Տրված կանխավճարներ ապրանքներ ձեռք բերելու համար | |||
2243 |
Տրված կանխավճարներ աշխատանքներ, ծառայություններ ձեռք բերելու համար | |||
2244 |
Այլ նպատակներով տրված ընթացիկ կանխավճարներ | |||
225 |
Դեբիտորական պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով | |||
2251 |
Դեբիտորական պարտքեր շահութահարկի գծով | |||
2252 |
Դեբիտորական պարտքեր եկամտահարկի գծով | |||
2253 |
Դեբիտորական պարտքեր ավելացված արժեքի հարկի գծով | |||
2254 |
Դեբիտորական պարտքեր ակցիզային հարկի գծով | |||
2255 |
Դեբիտորական պարտքեր գույքահարկի գծով | |||
2256 |
Դեբիտորական պարտքեր հողի հարկի գծով | |||
2257 |
Դեբիտորական պարտքեր մաքսատուրքի գծով | |||
2258 |
Դեբիտորական պարտքեր պետական տուրքի գծով | |||
2259 |
Դեբիտորական պարտքեր այլ պարտադիր վճարների գծով | |||
226 |
Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր | |||
227 |
Դեբիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով | |||
228 |
Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով | |||
2281 |
Առհաշիվ տրված գումարներ նյութեր ձեռք բերելու համար | |||
2282 |
Առհաշիվ տրված գումարներ ապրանքներ ձեռք բերելու համար | |||
2283 |
Առհաշիվ տրված գումարներ գործուղումների համար | |||
2284 |
Այլ նպատակներով առհաշիվ տրված գումարներ | |||
229 |
Այլ դեբիտորական պարտքեր | |||
2291 |
Դեբիտորական պարտքեր աշխատավարձի վճարման գծով | |||
2292 |
Դեբիտորական պարտքեր աշխատակիցների հետ այլ գործառնությունների գծով | |||
2293 |
Դեբիտորական պարտքեր բողոքարկումների գծով | |||
2294 |
Դեբիտորական պարտքեր բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումնրի գծով հայտարարված շահաբաժինների գծով | |||
23-24 |
ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ | |||
231 |
Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում | |||
2311 |
Ինքնարժեքի հիմունքով չափվող ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում | |||
2312 |
Իրական արժեքով չափվող ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում | |||
232 |
Կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր | |||
233 |
Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս | |||
234 |
Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր | |||
235 |
Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս | |||
236 |
Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ | |||
2361 |
Իրական արժեքով չափվող այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ | |||
2362 |
Ինքնարժեք հիմունքով չափվող այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ | |||
2363 |
Վարկ ստանալու ընթացիկ պարտավորվածություններ (զուտ հիմունքով չմարվող) | |||
237 |
Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս | |||
238 |
Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով | |||
2381 |
Չվաստակած ֆինանսական եկամուտ կարճաժամկետ փոխառությունների գծով | |||
2382 |
Չվաստակած ֆինանսական եկամուտ երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մասի գծով | |||
2383 |
Չվաստակած ֆինանսական եկամուտ այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով | |||
2384 |
Չվաստակած ֆինանսական եկամուտ այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների կարճաժամկետ մասի գծով | |||
2385 |
Չվաստակած ֆինանսական եկամուտ ֆինանսական վարձակալության կարճաժամկետ մասի գծով | |||
239 |
Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ | |||
241 |
Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկում (անհավաքագրելիություն) | |||
2411 |
Բաժնային գործիքներում ընթացիկ ներդրումների արժեզրկում | |||
2412 |
Կարճաժամկետ փոխառությունների անհավաքագրելիություն | |||
2413 |
Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մասի անհավաքագրելիություն | |||
2414 |
Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների անհավաքագրելիություն | |||
2415 |
Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների կարճաժամկետ մասի անհավաքագրելիություն | |||
2416 |
Վարկ ստանալու ընթացիկ պարտավորվածությունների (զուտ հիմունքով չմարվող) արժեզրկում | |||
2417 |
Ֆինանսական վարձակալության գծով համախառն մուտքերի կարճաժամկետ մասի անհավաքագրելիություն | |||
25 |
ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ | |||
251 |
Դրամարկղ | |||
2511 |
Ազգային արժույթի դրամարկղ | |||
2512 |
Արտարժույթի դրամարկղ | |||
2513 |
Սառեցված գումարներ դրամարկղում | |||
252 |
Հաշվարկային հաշիվ | |||
2521 |
Հաշվարկային հաշիվ | |||
2522 |
Սառեցված գումարներ հաշվարկային հաշվում | |||
253 |
Արտարժութային հաշիվ | |||
2531 |
Արտարժութային հաշիվ երկրի ներսում | |||
2532 |
Արտարժութային հաշիվ արտերկրում | |||
2533 |
Սառեցված գումարներ արտարժութային հաշվում | |||
254 |
Այլ հաշիվներ բանկերում | |||
2541 |
Ակրեդիտիվներ | |||
2542 |
Չեկային գրքույկներ | |||
2543 |
Այլ հաշիվներ բանկերում | |||
255 |
Դրամական միջոցներ ճանապարհին | |||
256 |
Դրամական փաստաթղթեր | |||
26 |
ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ | |||
261 |
Ընթացիկ ակտիվներ հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով | |||
262 |
Պատվիրատուներից ստացվելիք համախառն գումարներ կառուցման պայմանագրերի գծով | |||
ԴԱՍ 3. ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ | ||||
31 |
ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ ԵՎ ԷՄԻՍԻՈՆ ԵԿԱՄՈՒՏ | |||
311 |
Կանոնադրական կապիտալ | |||
3111 |
Հասարակ բաժնետոմսեր | |||
3112 |
Արտոնյալ բաժնետոմսեր | |||
3113 |
Բաժնեմասեր | |||
3114 |
Փայեր | |||
312 |
Չվճարված կապիտալ | |||
3121 |
Թողարկված և չտեղաբաշխված կապիտալ | |||
3122 |
Տեղաբաշխված և չվճարված կապիտալ՝ մինչև անվանական արժեքի չափով | |||
3123 |
Տեղաբաշխված և չվճարված կապիտալ՝ անվանական արժեքը գերազանցող չափով | |||
313 |
Հետ գնված կապիտալ | |||
3131 |
Հետ գնված հասարակ բաժնետոմսեր՝ անվանական արժեքով | |||
3132 |
Հետ գնված հասարակ բաժնետոմսեր՝ անվանական արժեքի և հետգնման գնի տարբերության չափով | |||
3133 |
Հետ գնված արտոնյալ բաժնետոմսեր՝ անվանական արժեքով | |||
3134 |
Հետ գնված արտոնյալ բաժնետոմսեր՝ անվանական արժեքի և հետգնման գնի տարբերության չափով | |||
3135 |
Հետ գնված բաժնեմասեր՝ անվանական արժեքով | |||
3136 |
Հետ գնված բաժնեմասեր՝ անվանական արժեքի և հետգնման գնի տարբերության չափով | |||
3137 |
Հետ գնված փայեր՝ անվանական արժեքով | |||
3138 |
Հետ գնված փայեր՝ անվանական արժեքի և հետգնման գնի տարբերության չափով | |||
314 |
Էմիսիոն եկամուտ | |||
32 |
ՎԵՐԱՉԱՓՈՒՄԻՑ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |||
323 |
Հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտներ և կորուստներ | |||
3231 |
Հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից օգուտներ | |||
3232 |
Հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից կորուստներ | |||
324 |
Փոխարժեքային տարբերություններ՝ կապված արտերկրյա ստորաբաժանումների հետ | |||
3241 |
Փոխարժեքային տարբերություններ՝ արտերկրյա ստորաբաժանումների ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկումից | |||
3243 |
Փոխարժեքային տարբերություններ՝ արտերկրյա ստորաբաժանումներում զուտ ներդրման հեջերի գծով | |||
326 |
Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի բաժնեմասը | |||
33 |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ | |||
331 |
Շահույթ կամ վնաս | |||
3311 |
Շարունակվող գործունեությունից շահույթ կամ վնաս | |||
3312 |
Ընդհատված գործունեությունից շահույթ կամ վնաս | |||
34 |
ՉԲԱՇԽՎԱԾ ՇԱՀՈՒՅԹ (ՉԾԱԾԿՎԱԾ ՎՆԱՍ) | |||
341 |
Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում | |||
3411 |
Նախորդ տարիների սխալների հետընթաց ուղղման արդյունքում առաջացած ճշգրտում | |||
3412 |
Հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների հետընթաց կիրառման արդյունքում առաջացած ճշգրտում | |||
342 |
Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս) | |||
343 |
Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս) | |||
344 |
Միջանկյալ շահաբաժիններ | |||
35 |
ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ | |||
351 |
Պահուստային կապիտալ | |||
352 |
Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքներ | |||
ԴԱՍ 4. ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||||
41 |
ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |||
411 |
Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ | |||
412 |
Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ | |||
4121 |
Տրված երկարաժամկետ մուրհակների գծով վճարվելիք համախառն գումարներ | |||
4122 |
Երկարաժամկետ չփոխարկելի պարտատոմսերի գծով վճարվելիք համախառն գումարներ | |||
4123 |
Երկարաժամկետ փոխարկելի պարտատոմսերի գծով վճարվելիք համախառն գումարներ | |||
4124 |
Մարելի արտոնյալ բաժնետոմսերի գծով վճարվելիք համախառն գումարներ | |||
4125 |
Այլ երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ | |||
413 |
Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ | |||
414 |
Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով | |||
4141 |
Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ վարկերի գծով | |||
4142 |
Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ փոխառությունների գծով | |||
4143 |
Չկրած տոկոսային ծախսեր ֆինանսական վարձակալության գծով | |||
415 |
Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ | |||
42 |
ԱՅԼ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |||
421 |
Ակտիվներին վերաբերող շնորհներ | |||
422 |
Հետաձգված հարկային պարտավորություններ | |||
425 |
Ոչ ընթացիկ պահուստներ | |||
426 |
Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը | |||
429 |
Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ | |||
ԴԱՍ 5. ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||||
51 |
ՍՏԱՑՎԱԾ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎԱՐԿԵՐ, ՀԵՋԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ | |||
511 |
Կարճաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ | |||
512 |
Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս | |||
513 |
Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ | |||
514 |
Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս | |||
5141 |
Տրված երկարաժամկետ մուրհակների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս | |||
5142 |
Տեղաբաշխված երկարաժամկետ պարտատոմսերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս | |||
5143 |
Այլ երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս | |||
515 |
Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս | |||
516 |
Չկրած տոկոսային ծախսեր կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով | |||
5161 |
Չկրած տոկոսային ծախսեր կարճաժամկետ վարկերի գծով | |||
5162 |
Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ վարկերի կարճաժամկետ մասի գծով | |||
5163 |
Չկրած տոկոսային ծախսեր կարճաժամկետ փոխառությունների գծով | |||
5164 |
Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մասի գծով | |||
5165 |
Չկրած տոկոսային ծախսեր ֆինանսական վարձակալության կարճաժամկետ մասի գծով | |||
517 |
Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական պարտավորություններ | |||
5171 |
Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական պարտավորություններ | |||
5172 |
Սկզբնապես որպես «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող» դասակարգված ֆինանսական պարտավորություններ | |||
518 |
Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ | |||
52-53 |
ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ | |||
521 |
Կրեդիտորական պարտքեր գնումների գծով | |||
5211 |
Կրեդիտորական պարտքեր ստացված հումքի, նյութերի գծով | |||
5212 |
Կրեդիտորական պարտքեր ապրանքների գնումների գծով | |||
5213 |
Կրեդիտորական պարտքեր ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով | |||
5214 |
Կրեդիտորական պարտքեր ստացված ֆինանսական ակտիվների գծով | |||
5215 |
Կրեդիտորական պարտքեր ստացված հիմնական միջոցների գծով | |||
5216 |
Կրեդիտորական պարտքեր այլ գնումների գծով | |||
523 |
Ստացված կանխավճարներ | |||
5231 |
Ստացված կանխավճարներ վաճառվելիք արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գծով | |||
5232 |
Ստացված կանխավճարներ վաճառվելիք ոչ ընթացիկ ակտիվների գծով | |||
5233 |
Ստացված կանխավճարներ գործառնական վարձակալության գծով | |||
5234 |
Այլ նպատակներով ստացված կանխավճարներ | |||
524 |
Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով | |||
5241 |
Պարտքեր շահութահարկի գծով | |||
5242 |
Պարտքեր եկամտահարկի գծով | |||
5243 |
Պարտքեր ավելացված արժեքի հարկի գծով | |||
5244 |
Պարտքեր ակցիզային հարկի գծով | |||
5245 |
Պարտքեր գույքահարկի գծով | |||
5246 |
Պարտքեր հողի հարկի գծով | |||
5247 |
Պարտքեր մաքսատուրքի գծով | |||
5248 |
Պարտքեր հարկերի դիմաց հաշվարկված տույժերի, տուգանքների գծով | |||
5249 |
Պարտքեր այլ պարտադիր վճարների գծով | |||
525 |
Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով | |||
5251 |
Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով՝ աշխատակիցների հաշվին | |||
5252 |
Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով՝ գործատուների հաշվին | |||
5253 |
Պարտավորություններ՝ փոխհատուցելի բացակայությունների գծով հաշվեգրվելիք պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով | |||
527 |
Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով | |||
5271 |
Պարտքեր աշխատավարձի վճարման գծով | |||
5272 |
Պարտքեր փոխհատուցելի բացակայությունների գծով | |||
5273 |
Պարտքեր պարգևավճարների գծով | |||
5274 |
Պարտքեր ավանդագրված հատուցումների գծով | |||
528 |
Պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով | |||
5281 |
Պարտքեր աշխատակիցներին առհաշիվ գումարների գծով | |||
5282 |
Պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով | |||
529 |
Պարտքեր շահաբաժինների գծով | |||
5291 |
Վճարվելիք շահաբաժիններ սովորական բաժնետոմսերի գծով | |||
5292 |
Վճարվելիք շահաբաժիններ արտոնյալ բաժնետոմսերի գծով | |||
531 |
Այլ ընթացիկ պարտավորություններ | |||
5311 |
Պարտքեր գործառնական վարձակալության գծով | |||
5312 |
Պարտքեր տույժերի, տուգանքների գծով | |||
5313 |
Պարտքեր ապահովագրավճարների գծով | |||
54 |
ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |||
541 |
Եկամուտներին վերաբերող շնորհներ | |||
542 |
Վճարումը հետաձգված հարկային պարտավորություններ | |||
543 |
Ընթացիկ պահուստներ | |||
5431 |
Երաշխիքային վաճառքների գծով ընթացիկ պահուստներ | |||
5432 |
Անբարենպաստ պայմանագրերի գծով ընթացիկ պահուստներ | |||
5433 |
Տրամադրված երաշխավորությունների և երաշխիքների գծով ընթացիկ պահուստներ | |||
5434 |
Ոչ ընթացիկ պահուստների ընթացիկ մաս | |||
5435 |
Վաստակած արձակուրդայինի գծով պահուստ | |||
544 |
Պատվիրատուներին հասանելիք համախառն գումարներ կառուցման պայմանագրերի գծով | |||
ԴԱՍ 6. ԵԿԱՄՈՒՏՆԵՐ | ||||
61 |
ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ | |||
611 |
Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ | |||
6111 |
Արտադրանքի վաճառքներից հասույթ | |||
6112 |
Ապրանքների վաճառքներից հասույթ | |||
6113 |
Աշխատանքների կատարումից հասույթ | |||
6114 |
Ծառայությունների մատուցումից հասույթ | |||
612 |
Իրացված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից հասույթի ճշգրտում | |||
614 |
Գործառնական այլ եկամուտներ | |||
6141 |
Այլ պաշարների օտարումից եկամուտներ | |||
6142 |
Պաշարների արժեքի փոփոխությունից եկամուտներ, դեբիտորական պարտքերի կորուստների հակադարձումից եկամուտներ | |||
6143 |
Գործառնական վարձակալությունից եկամուտներ | |||
6144 |
Եկամուտներ տույժերից, տուգանքներից | |||
6145 |
Նյութական վնասի փոխհատուցումից եկամուտներ | |||
6146 |
Գործառնական այլ եկամուտներ | |||
615 |
Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ | |||
6151 |
Բերքահավաքից (ներառյալ՝ ծնաճից) եկամուտ | |||
6152 |
Կենսաբանական ակտիվները «իրական արժեք՝ հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից օգուտ՝ պայմանավորված գնի փոփոխությամբ | |||
6153 |
Կենսաբանական ակտիվները «իրական արժեք՝ հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից օգուտ՝ պայմանավորված ֆիզիկական փոփոխությամբ | |||
6154 |
Կենսաբանական ակտիվների օտարումից եկամուտ | |||
62 |
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ | |||
621 |
Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ | |||
6211 |
Հիմնական միջոցների օտարումից եկամուտներ | |||
6212 |
Ոչ նյութական ակտիվների օտարումից եկամուտներ | |||
6213 |
Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ | |||
6214 |
Այլ ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ | |||
622 |
Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ | |||
624 |
Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից օգուտներ | |||
6243 |
Հիմնական միջոցների գծով արժեզրկման կորստի հակադարձումից օգուտներ | |||
6244 |
Ոչ նյութական ակտիվների գծով արժեզրկման կորստի հակադարձումիցօգուտներ | |||
6245 |
Ներդրումային գույքի վերաչափումից օգուտներ | |||
625 |
Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ | |||
626 |
Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ | |||
6261 |
Իրական արժեքով չափվող ոչ գործառնական ֆինանսական ակտիվների և պարտավորությունների վերաչափումից օգուտներ | |||
6262 |
Ինքնարժեքի հիմունքով չափվող ֆինանսական ակտիվների արժեզրկման հակադարձումից օգուտներ | |||
6264 |
Ոչ գործառնական հեջավորման գործիքների վերաչափումից օգուտներ | |||
6265 |
Ամորտիզացված արժեքով չափվող ոչ գործառնական ֆինանսական ակտիվների գծով արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ | |||
627 |
Ֆինանսական ներդրումներից եկամուտներ | |||
6271 |
Շահաբաժիններ | |||
6272 |
Տոկոսային եկամուտներ՝ արդյունավետ տոկոսադրույքի մեթոդով | |||
6273 |
Ֆինանսական վարձակալությունից եկամուտներ՝ արդյունավետ տոկոսադրույքի մեթոդով | |||
628 |
Շնորհներից և անհատույց ստացումներից եկամուտներ | |||
629 |
Այլ եկամուտներ | |||
6291 |
Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով շահույթի բաժնեմասը | |||
6292 |
Այլ եկամուտներ | |||
63 |
ԸՆԴՀԱՏՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ | |||
631 |
Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ՝ ընդհատված գործունեությունից | |||
632 |
Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից եկամուտներ | |||
6321 |
Ընդհատված գործունեությանը կազմող զուտ ակտիվների օտարումից եկամուտներ | |||
6322 |
Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների «իրական արժեք հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից օգուտներ | |||
64 |
ՎԵՐԱԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՃՇԳՐՏՈՒՄՆԵՐ. ՕԳՈՒՏՆԵՐ | |||
643 |
Վերադասակարգման ճշգրտումներ. հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից իրացված օգուտներ | |||
644 |
Վերադասակարգման ճշգրտումներ. արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից իրացված օգուտներ | |||
6441 |
Վերադասակարգման ճշգրտումներ. փոխարժեքային իրացված օգուտներ՝ արտերկրյա ստորաբաժանումների ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկումից | |||
6443 |
Վերադասակարգման ճշգրտումներ. փոխարժեքային իրացված կորուստներ՝ արտերկրյա ստորաբաժանումներում զուտ ներդրման հեջերի գծով | |||
646 |
Վերադասակարգման ճշգրտումներ. բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասը | |||
67 |
ԱՅԼ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՃԱՆԱՉՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ | |||
673 |
Հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից օգուտներ | |||
674 |
Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային օգուտներ | |||
6741 |
Փոխարժեքային օգուտներ՝ արտերկրյա ստորաբաժանումների ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկումից | |||
6743 |
Փոխարժեքային օգուտներ՝ արտերկրյա ստորաբաժանումներում զուտ ներդրման հեջերի գծով | |||
675 |
Ակտուարային օգուտներ | |||
676 |
Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասը | |||
ԴԱՍ 7. ԾԱԽՍԵՐ | ||||
71 |
ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ | |||
711 |
Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք | |||
7111 |
Վաճառված արտադրանքի ինքնարժեք | |||
7112 |
Վաճառված ապրանքների ինքնարժեք | |||
7113 |
Կատարված աշխատանքների ինքնարժեք | |||
7114 |
Մատուցված ծառայությունների ինքնարժեք | |||
712 |
Իրացման ծախսեր | |||
7121 |
Աշխատանքի վճարման ծախսեր, սոցիալական ապահովության վճարներ | |||
7122 |
Հիմնական միջոցների մաշվածության, դրանց նորոգման և սպասարկման գծով ծախսեր | |||
7123 |
Պահեստում գտնվող արտադրանքի, ապրանքների փաթեթավորման, տարայի, տեսակավորման, պահպանման ծախսեր | |||
7124 |
Արտադրանքի, ապրանքների իրացման տրանսպորտային և ապահովության ծախսեր | |||
7125 |
Կոմիսիոն և կոնսիգնացիոն վարձատրություն | |||
7126 |
Մարկետինգի և գովազդի ծախսեր | |||
7127 |
Իրացման այլ ծախսեր | |||
713 |
Վարչական ծախսեր | |||
7131 |
Աշխատանքի վճարման ծախսեր, սոցիալական ապահովության վճարներ | |||
7132 |
Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մաշվածության (ամորտիզացիայի), դրանց նորոգման և սպասարկման ծախսեր | |||
7133 |
Գործուղման և ներկայացուցչական ծախսեր | |||
7134 |
Փոստի և հեռահաղորդակցության ծախսեր | |||
7135 |
Գրասենյակային և կոմունալ ծախսեր | |||
7136 |
Աուդիտորական և խորհրդատվական ծախսեր | |||
7137 |
Բանկային ծառայությունների ծախսեր, ապահովության ծախսեր | |||
7138 |
Չփոխհատուցվող հարկերից ծախսեր | |||
7139 |
Վարչական այլ ծախսեր | |||
714 |
Գործառնական այլ ծախսեր | |||
7141 |
Այլ պաշարների օտարումից ծախսեր | |||
7142 |
Պաշարների արժեքի փոփոխությունից ծախսեր, վաճառքների գծով դեբիտորական պարտքերի կորուստների գծով ծախսեր, երաշխիքային սպասարկման և վերանորոգման գծով ծախսեր | |||
7143 |
Գործառնական վարձակալության տրված հիմնական միջոցների մաշվածության ծախսեր | |||
7144 |
Ծախսեր տույժերից, տուգանքներից, դատական ծախսեր | |||
7145 |
Արժեքների պակասորդներ և փչացումից կորուստներ, արտադրական ծախսումների սովորական (նորմալ) մակարդակը գերազանցող ծախսեր, խոտանված արտադրանքի հետ կապված ծախսեր | |||
7146 |
Հետազոտության և մշակման ծախսեր | |||
7147 |
Հիմնական միջոցների լուծարման ծախսեր | |||
7148 |
Գործառնական այլ ծախսեր | |||
715 |
Գյուղատնտեսական գործունեությունից ծախսեր | |||
7151 |
«Գյուղատնտեսական գործունեության ծախսումներ» | |||
7152 |
Կենսաբանական ակտիվներն «իրական արժեք՝ հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից կորուստ՝ պայմանավորված գնի փոփոխությամբ | |||
7153 |
Կենսաբանական ակտիվներն «իրական արժեք՝ հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից կորուստ՝ պայմանավորված ֆիզիկական փոփոխությամբ | |||
7154 |
Կենսաբանական ակտիվների օտարումից ծախսեր | |||
72 |
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԾԱԽՍԵՐ | |||
721 |
Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր | |||
7211 |
Հիմնական միջոցների օտարումից ծախսեր | |||
7212 |
Ոչ նյութական ակտիվների օտարումից ծախսեր | |||
7213 |
Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից ծախսեր | |||
7214 |
Այլ ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր | |||
722 |
Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից ծախսեր | |||
724 |
Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից կորուստներ | |||
7243 |
Հիմնական միջոցների գծով արժեզրկումից կորուստներ | |||
7244 |
Ոչ նյութական ակտիվների գծով արժեզրկումից կորուստներ | |||
7245 |
Ներդրումային գույքի վերաչափումից կորուստներ | |||
725 |
Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ | |||
726 |
Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ | |||
7261 |
Իրական արժեքով չափվող ոչ գործառնական ֆինանսական ակտիվների վերաչափումից կորուստներ | |||
7262 |
Ինքնարժեքի հիմունքով չափվող ֆինանսական ակտիվների արժեզրկումից կորուստներ | |||
7264 |
Ոչ գործառնական հեջավորման գործիքների վերաչափումից կորուստներ | |||
7265 |
Ամորտիզացված արժեքով չափվող ոչ գործառնական ֆինանսական ակտիվների գծով արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ | |||
727 |
Ֆինանսական ծախսեր | |||
7271 |
Վարկերի և փոխառությունների գծով տոկոսային ծախսեր՝ արդյունավետ տոկոսադրույքի մեթոդով | |||
7272 |
Ֆինանսական վարձակալության գծով տոկոսային ծախսեր՝ արդյունավետ տոկոսադրույքի մեթոդով | |||
7274 |
Պահուստների զեղչման ազդեցության ճշգրտման հետևանքով առաջացած տոկոսային ծախսեր | |||
7275 |
Որպես պարտավորություն դասակարգված արտոնյալ բաժնետոմսերի գծով շահաբաժիններ և տոկոսներ՝ արդյունավետ տոկոսադրույքի մեթոդով | |||
728 |
Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր | |||
729 |
Այլ ծախսեր | |||
7291 |
Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով վնասի բաժնեմասը | |||
7292 |
Այլ ծախսեր | |||
73 |
ԸՆԴՀԱՏՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԾԱԽՍԵՐ | |||
731 |
Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք՝ ընդհատված գործունեությունից | |||
732 |
Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր | |||
7321 |
Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից ծախսեր | |||
7322 |
Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների ՝ «իրական արժեք հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից կորուստներ | |||
733 |
Շահութահարկ ընդհատված գործունեության | |||
7331 |
Ընդհատված գործունեության շահույթի կամ վնասի գծով շահութահարկ | |||
7332 |
Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից կամ վերաչափումից օգուտի կամ կորստի գծով շահութահարկ | |||
74 |
ՎԵՐԱԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՃՇԳՐՏՈՒՄՆԵՐ. ԿՈՐՈՒՍՏՆԵՐ | |||
743 |
Վերադասակարգման ճշգրտումներ. հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից իրացված կորուստներ | |||
744 |
Վերադասակարգման ճշգրտումներ. արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից իրացված կորուստներ | |||
7441 |
Վերադասակարգման ճշգրտումներ. փոխարժեքային իրացված կորուստներ՝ արտերկրյա ստորաբաժանումների ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկումից | |||
7443 |
Վերադասակարգման ճշգրտումներ. փոխարժեքային իրացված կորուստներ՝ արտերկրյա ստորաբաժանումներում զուտ ներդրման հեջերի գծով | |||
746 |
Վերադասակարգման ճշգրտումներ. բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասը | |||
75 |
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԾԱԽՍ (ԵԿԱՄՈՒՏ) | |||
751 |
Շահութահարկի գծով ծախս (եկամուտ) | |||
7511 |
Ընթացիկ հարկի գծով ծախս (եկամուտ) | |||
7512 |
Հետաձգված հարկի գծով ծախս (եկամուտ) | |||
77 |
ԱՅԼ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՃԱՆԱՉՎՈՂ ԾԱԽՍԵՐ | |||
773 |
Հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից կորուստներ | |||
774 |
Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից կորուստներ | |||
7741 |
Փոխարժեքային կորուստներ՝ արտերկրյա ստորաբաժանումների ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկումից | |||
7743 |
Փոխարժեքային կորուստներ՝ արտերկրյա ստորաբաժանումներում զուտ ներդրման հեջերի գծով | |||
775 |
Ակտուարային վնասներ | |||
776 |
Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասը | |||
ԴԱՍ 8. ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐ | ||||
81 |
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽՍՈՒՄՆԵՐ | |||
811 |
Հիմնական արտադրություն | |||
8111 |
Ուղղակի նյութական ծախսումներ | |||
8112 |
Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով | |||
8113 |
Ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովության վճարների գծով | |||
8114 |
Ուղղակի արտադրական այլ ծախսումներ | |||
8115 |
Օժանդակ արտադրության ծախսումներ | |||
8116 |
Անուղղակի արտադրական ծախսումներ | |||
812 |
Օժանդակ արտադրություն | |||
8121 |
Ուղղակի նյութական ծախսումներ | |||
8122 |
Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով | |||
8123 |
Ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովության վճարների գծով | |||
8124 |
Օժանդակ արտադրության այլ ուղղակի ծախսումներ | |||
8125 |
Անուղղակի արտադրական ծախսումներ | |||
813 |
Անուղղակի արտադրական ծախսումներ | |||
8131 |
Արտադրական ստորաբաժանումների կառավարչական և սպասարկող անձնակազմի աշխատանքի վճարման ծախսումներ | |||
8132 |
Արտադրական ստորաբաժանումների կառավարչական և սպասարկող անձնակազմի սոցիալական ապահովության վճարներ | |||
8133 |
Արտադրական նշանակության հիմնական միջոցների մաշվածություն | |||
8134 |
Արտադրական նշանակության հիմնական միջոցների նորոգման, սպասարկման ծախսումներ | |||
8135 |
Արտադրական նշանակության ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա | |||
8136 |
Աշխատանքի պաշտպանության և տեխնիկայի անվտանգության ծախսումներ | |||
8137 |
Արտադրական անձնակազմի գործուղման ծախսումներ | |||
8138 |
Անուղղակի արտադրական այլ ծախսումներ | |||
814 |
Խոտան և դրա շտկման ծախսումներ | |||
8141 |
Խոտան արտադրանք | |||
8142 |
Խոտանի ուղղման նյութական ծախսումներ | |||
8143 |
Խոտանի ուղղման աշխատանքային ծախսումներ | |||
8144 |
Խոտանի ուղղման գծով սոցիալական ապահովության վճարներ | |||
8145 |
Խոտանի ուղղման այլ ծախսումներ | |||
82 |
ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ (ՍՏԵՂԾՄԱՆ) ԾԱԽՍՈՒՄՆԵՐ | |||
821 |
Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ | |||
8211 |
Ուղղակի նյութական ծախսումներ | |||
8212 |
Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով | |||
8213 |
Ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովության վճարների գծով | |||
8214 |
Այլ ուղղակի ծախսումներ | |||
8215 |
Անուղղակի ծախսումներ | |||
822 |
Սարքավորումների տեղակայման ծախսումներ | |||
8221 |
Ուղղակի նյութական ծախսումներ | |||
8222 |
Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով | |||
8223 |
Ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովության վճարների գծով | |||
8224 |
Այլ ուղղակի ծախսումներ | |||
8225 |
Անուղղակի ծախսումներ | |||
823 |
Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ | |||
8231 |
Ուղղակի նյութական ծախսումներ | |||
8232 |
Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով | |||
8233 |
Ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովության վճարների գծով | |||
8234 |
Այլ ուղղակի ծախսումներ | |||
8235 |
Անուղղակի ծախսումներ | |||
826 |
Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ | |||
8261 |
Ուղղակի նյութական ծախսումներ | |||
8262 |
Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով | |||
8263 |
Ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովության վճարների գծով | |||
8264 |
Այլ ուղղակի ծախսումներ | |||
8265 |
Անուղղակի ծախսումներ | |||
ԴԱՍ 9. ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ | ||||
91 |
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՉՊԱՏԿԱՆՈՂ ԱԿՏԻՎՆԵՐ | |||
911 |
Գործառնական վարձակալությամբ ընդունված հիմնական միջոցներ | |||
912 |
Պատասխանատու պահպանման ընդունված ապրանքանյութական արժեքներ | |||
913 |
Վերամշակման ընդունված նյութեր | |||
914 |
Տեղակայման ընդունված սարքավորումներ | |||
915 |
Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերով ընդունված ապրանքներ | |||
916 |
Որպես գրավ պահվող ակտիվներ | |||
92 |
ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ | |||
921 |
Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցներ | |||
9211 |
Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող դրամական միջոցներ | |||
9212 |
Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող արժեթղթեր | |||
922 |
Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցներ | |||
9221 |
Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն արժեթղթերում ներդրումներ կատարելու համար դրամական միջոցներ | |||
9222 |
Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված արժեթղթեր | |||
9223 |
Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ձեռք բերված արժեթղթեր | |||
9224 |
Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ընդունված (ձեռք բերված) արժեթղթերի իրացումից դրամական միջոցներ | |||
923 |
Հավատարմագրային կառավարմամբ և բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական պարտքեր և տրամադրված փոխառություններ | |||
9231 |
Դեբիտորական պարտքեր արժեթղթերի վաճառքների գծով | |||
9232 |
Դեբիտորական պարտքեր հաշվեգրված տոկոսների գծով | |||
9233 |
Դեբիտորական պարտքեր հայտարարված շահաբաժինների գծով | |||
9234 |
Տրամադրված փոխառություններ | |||
924 |
Հավատարմագրային կառավարման և կոմիսիայի ու կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցների գծով պարտավորություններ | |||
9241 |
Պարտավորություններ հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն ստացված միջոցների գծով | |||
9242 |
Պարտավորություններ կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցների գծով | |||
925 |
Հիմնադրի (հաճախորդի) ֆինանսական արդյունք | |||
926 |
Հավատարմագրային կառավարմամբ և բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական պարտքեր և ստացված փոխառություններ | |||
9261 |
Հավատարմագրային կառավարմամբ և բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական պարտքեր | |||
9262 |
Ստացված փոխառություններ | |||
93 |
ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐ | |||
931 |
Պայմանական պարտավորություններ | |||
932 |
Պայմանական ակտիվներ | |||
94 |
ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |||
941 |
Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական պարտքեր | |||
942 |
Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված կրեդիտորական պարտքեր | |||
943 |
Չհատուցված հարկային վնաս | |||
944 |
Գրավադրված ակտիվներ | |||
945 |
Խիստ հաշվառման բլանկներ | |||
946 |
Պարբերական և մասնագիտական գրականություն | |||
947 |
Շահագործման մեջ գտնվող փոքրարժեք հիմնական միջոցներ և արագամաշ առարկաներ |
III. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ
Հաշվապահական հաշվառման հաշիվների կիրառման հրահանգում նկարագրված են հաշվապահական հաշվառման վարման հետ կապված հիմնական մոտեցումները: Նրանում բերված են դասերի, հաշիվների խմբերի, առաջին կարգի (սինթետիկ) հաշիվների հակիրճ բնութագրերը, բացահայտված են վերջիններիս կառուցվածքը և նշանակությունը, առավել տարածված գործառնությունների տիպային (ոչ պարտադիր) հաշվապահական թղթակցությունները: Այն գործառնությունները, որոնց հաշվապահական թղթակցությունները սույն բաժնում նախատեսված չեն, կազմակերպությունները դրանց թղթակցությունները կազմում են ինքնուրույն՝ ելնելով հաշվապահական հաշվառման ստանդարտներից և սույն հրահանգից: Հաշվապահական հաշվառման հաշիվների նկարագիրն ըստ բաժինների տրված է հաշվային պլանով նախատեսված հաջորդականությամբ:
ԴԱՍ 1 «ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ»
Այս դասի հաշիվները, բացառությամբ կարգավորող հաշիվների, ակտիվային են և նախատեսված են ոչ ընթացիկ ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: 1-ին` «Ոչ ընթացիկ ակտիվներ» դասը իր մեջ ներառում է հետևյալ խմբերը՝ 11-12 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվներ», 13 «Ոչ նյութական ակտիվներ», 14 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» և 15 «Այլ ոչ ընթացիկ ակտիվներ»:
Ակտիվների՝ ոչ ընթացիկին վերագրման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 4-րդ բաժնում:
ԽՈՒՄԲ 11- 12 «ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ»
11-12 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվներ» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները՝ 111 «Մաշվող հիմնական միջոցներ», 112 «Հիմնական միջոցների մաշվածություն», 115 «Հողամասեր», 116 «Կենսաբանական ակտիվներ», 117 «Կենսաբանական ակտիվների մաշվածություն», 118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ», 119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ», 121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն», 122 «Ներդրումային գույք», 123 «Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածություն» և 124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում»:
Հաշիվ 111 «Մաշվող հիմնական միջոցներ»
111 «Մաշվող հիմնական միջոցներ» հաշիվը նախատեսված է սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող, այդ թվում՝ գործառնական վարձակալության հանձնված (բացի ներդրումային գույքից) մաշվող հիմնական միջոցների առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Հիմնական միջոցների՝ նյութական ակտիվներին վերագրման, դրանց կազմի, չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 17-րդ բաժնում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է սեփական մաշվող հիմնական միջոցների սկզբնական արժեքը, հետագա կապիտալացված ծախսումները, իսկ կրեդիտում՝ օտարված, ֆինանսական վարձակալության հանձնված, ինչպես նաև դուրս գրված հիմնական միջոցների (սկզբնական՝ հաշվի առած հետագա կապիտալացված ծախսումները): Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է սեփական մաշվող հիմնական միջոցների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
111 «Մաշվող հիմնական միջոցներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1111 «Շենքեր», 1112 «Կառուցվածքներ», 1113 «Փոխանցող հարմարանքներ», 1114 «Մեքենաներ և սարքավորումներ», 1115 «Տրանսպորտային միջոցներ», 1116 «Արտադրական գույք, տնտեսական գույք, գործիքներ», 1119 «Այլ հիմնական միջոցներ»:
Հիմնական միջոցների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հիմնական միջոցների տեսակների, հաշվառման (միատիպ) խմբերի, առանձին գույքային օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
111 «Մաշվող հիմնական միջոցներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Հիմնական միջոցների մուտքագրում՝ |
|
ա) կազմակերպությունում կառուցված (ստեղծված), տեղակայված |
118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ» 821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ» |
բ) մատակարարներից ձեռքբերված, տեղակայում չպահանջող |
152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
գ) մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում |
311 «Կանոնադրական կապիտալ» 312 «Չվճարված կապիտալ» |
դ) ֆինանսական վարձակալությամբ ստացվածների նկատմամբ սեփականության իրավունք ձեռքբերելիս |
119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ» |
ե) նախկինում ֆինանսական վարձակալության տրվածի հետ ընդունում |
146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր» 237 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» |
զ) ներդրումային գույքի՝ որպես հիմնական միջոց վերադասակարգում |
122 «Ներդրումային գույք» |
է) որպես շնորհ ստացված |
421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ» |
ը) գույքագրմամբ հայտնաբերված ավելցուկ |
614 «Գործառնական այլ եկամուտներ» |
թ) այլ ակտիվների հետ փոխանակման կարգով ստացված |
611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» 614 «Գործառնական այլ եկամուտներ» 621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ» |
2. Տեղակայում չպահանջող հիմնական միջոցների ձեռքբերման (ստացման) հետ կապված ծախսումների (տրանսպորտային, բեռնման և բեռնաթափման ծախսումներ, չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և այլն) արտացոլում |
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» 524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ» |
3. Օգտագործման համար մատչելի հիմնական միջոցների վրա հետագա ծախսումների կապիտալացում |
823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ» |
4. Ինքնարժեքի մոդելով չափվող հիմնական միջոցների ապատեղակայման և քանդման, ինչպես նաև տեղանքի վերականգնման և նմանատիպ այլ ծախսումների գծով ճանաչված ոչ ընթացիկ պահուստի ավելացում (գնահատականների փոփոխության արդյունքում), որը ճանաչվում է հիմնական միջոցի սկզբնական արժեքում |
425 «Ոչ ընթացիկ պահուստներ» |
111 «Մաշվող հիմնական միջոցներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Վաճառված, ֆինանսական վարձակալության տրված, այլ կերպ օտարված հիմնական միջոցների, բացառությամբ ընդհատված գործունեությանը վերագրվողներից, հաշվեկշռային արժեքի (սկզբնական արժեքի և կուտակված մաշվածության ու արժեզրկման տարբերություն) դուրս գրում |
721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր» |
2. Ընդհատված գործունեությանը վերագրելի վաճառված (օտարված) հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի դուրս գրում |
732 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր» |
3. Լուծարված հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի դուրս գրում |
714 «Գործառնական այլ ծախսեր» |
4. Անհատույց տրված հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի արտացոլում |
728 «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր» |
5. Որպես շնորհ ստացված հիմնական միջոցների հետ վերադարձ |
421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ» |
6. Հիմնական միջոցի՝ որպես ներդրումային գույք վերադասակարգում |
122 «Ներդրումային գույք» |
7. Վաճառված (օտարված), ֆինանսական վարձակալության տրված հիմնական միջոցների կուտակված մաշվածության գումարների դուրս գրում |
112 «Հիմնական միջոցների մաշվածություն» |
8. Վաճառված (օտարված), ֆինանսական վարձակալության տրված հիմնական միջոցների կուտակված արժեզրկման դուրս գրում |
124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում» |
9. Ինքնարժեքի մոդելով չափվող հիմնական միջոցների ապատեղակայման և քանդման, ինչպես նաև տեղանքի վերականգնման և նմանատիպ այլ ծախսումների գծով ճանաչված ոչ ընթացիկ պահուստի նվազում (գնահատականների փոփոխության արդյունքում), որը ճանաչվում է հիմնական միջոցի սկզբնական արժեքում 10. |
425 «Ոչ ընթացիկ պահուստներ» |
11. Հիմնական միջոցների պակասորդների և կորուստների արտացոլում |
714 «Գործառնական այլ ծախսեր» |
Հաշիվ 112 «Հիմնական միջոցների մաշվածություն»
112 «Հիմնական միջոցների մաշվածություն» հաշիվը նախատեսված է սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող հիմնական միջոցների մաշվածության վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Մաշվածության հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 17-րդ բաժնում:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են հիմնական միջոցների մաշվածության հաշվեգրված գումարները, իսկ դեբետում՝ օտարված, ֆինանսական վարձակալության տրված, մաշվածության հաշվեգրված գումարների դուրս գրումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է հաշվետու ամսաթվի դրությամբ կազմակերպությունում առկա սեփական հիմնական միջոցների կուտակված մաշվածության գումարը: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
112 «Հիմնական միջոցների մաշվածություն» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1121 «Շենքերի մաշվածություն», 1122 «Կառուցվածքների մաշվածություն», 1123 «Փոխանցող հարմարանքների մաշվածություն», 1124 «Մեքենաների և սարքավորումների մաշվածություն», 1125 «Տրանսպորտային միջոցների մաշվածություն», 1126 «Արտադրական գույքի, տնտեսական գույքի, գործիքների մաշվածություն», 1129 «Այլ հիմնական միջոցների մաշվածություն»:
Հիմնական միջոցների մաշվածության վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հիմնական միջոցների տեսակների, հաշվառման (միատիպ) խմբերի, առանձին գույքային օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
112 «Հիմնական միջոցների մաշվածություն» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Սեփական հիմնական միջոցների մաշվածության հաշվեգրում |
543 «Ընթացիկ պահուստներ» 712 «Իրացման ծախսեր» 713 «Վարչական ծախսեր» 714 «Գործառնական այլ ծախսեր» 811 «Հիմնական արտադրություն» 812 «Օժանդակ արտադրություն» 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ» 814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ» 821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ» 822 «Սարքավորումների տեղակայման ծախսումներ» 823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ» 826 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ» |
2. Գործառնական վարձակալության տրված հիմնական միջոցների մաշվածության հաշվեգրում |
714 «Գործառնական այլ ծախսեր» |
3. Ֆինանսական վարձակալությամբ ստացված և վարձակալի սեփականությունը դարձած հիմնական միջոցների մաշվածության արտացոլում |
121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն» |
4. Նախորդ ժամանակաշրջաններում (սխալի արդյունքում) պակաս հաշվարկված մաշվածության ուղղում հետընթաց վերահաշվարկ՝ |
341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում» |
112 «Հիմնական միջոցների մաշվածություն» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Վաճառված (օտարված), ֆինանսական վարձակալության տրված հիմնական միջոցների կուտակված մաշվածության գումարների դուրս գրում |
111 «Մաշվող հիմնական միջոցներ» |
2. Նախորդ ժամանակաշրջաններում (սխալի արդյունքում) ավել հաշվարկված մաշվածության հետընթաց վերահաշվարկ (ուղղում)՝ |
341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում» |
Հաշիվ 115 «Հողամասեր»
115 «Հողամասեր» հաշիվը նախատեսված է սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող հողամասերի (այդ թվում նաև շենքերի և շինությունների տակ գտնվող և բնական ռեսուրսներով հողամասերի) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Հողամասերի՝ ակտիվների համապատասխան խմբին (հիմնական միջոցների կամ ներդրումային գույքի) վերագրման կարգի, դրանց չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 16-րդ և 17-րդ բաժիններում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռքբերած (ստացված) հողամասերի սկզբնական արժեքը, իսկ կրեդիտում՝ օտարված, ֆինանսական վարձակալության տրված հողամասերի հաշվեկշռային արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հողամասերի արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ: Հողի բարելավման նպատակով կատարված (մելիորացիայի, չորացման և այլ ծախսումներ) կապիտալ ծախսումները չեն ավելացվում հողամասի արժեքին և հաշվառվում են 154 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով» հաշվում:
115 «Հողամասեր» հաշվին կից կարող են բացվել երկրորդ կարգի հաշիվներ՝ հողամասեր առանց շինությունների, շինություններով, օգտակար հանածոներով և այլն:
Հողամասերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
115 «Հողամասեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Հողամասերի ձեռքբերում |
152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
2. Մասնակիցների (բաժնետերերի) կողմից հողամասի ներդրում կանոնադրական կապիտալում |
311 «Կանոնադրական կապիտալ» 312 «Չվճարված կապիտալ» |
3. Հողամասերի ձեռքբերման հետ կապված ծախսումների (միջնորդավճարներ, հողի գնահատման, տարածքի մաքրման և հավասարեցման համար վճարում և այլն) արտացոլում |
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
4. Ֆինանսական վարձակալությամբ ստացված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերում |
119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ» |
5. Ներդրումային գույք դասակարգված հողամասի՝ որպես հիմնական միջոց վերադասակարգում |
122 «Ներդրումային գույք» |
6. Հողամասերի ստացումը որպես պետական շնորհ |
421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ» |
115 «Հողամասեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Վաճառված, ֆինանսական վարձակալության տրված, այլ կերպ օտարված հողամասերի, բացառությամբ ընդհատված գործունեությանը վերագրվողներից, հաշվեկշռային արժեքի (սկզբնական (վերագնահատված) արժեքի և կուտակված արժեզրկման տարբերություն) դուրս գրում |
721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր» |
2. Ընդհատված գործունեությանը վերագրելի հողամասերի հաշվեկշռային արժեքի (սկզբնական արժեքի և կուտակված արժեզրկման տարբերություն) դուրս գրում |
732 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր» |
3. Որպես պետական շնորհ ստացված հողամասերի հետ վերադարձ |
421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ» |
4. Հողամասերի՝ որպես ներդրումային գույք վերադասակարգում |
122 «Ներդրումային գույք» |
5. Վաճառված (օտարված), ֆինանսական վարձակալության տրված հողամասերի կուտակված արժեզրկման դուրս գրում |
124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում» |
Հաշիվ 116 «Կենսաբանական ակտիվներ»
116 «Կենսաբանական ակտիվներ» հաշիվը նախատեսված է կազմակերպության կենսաբանական ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Կենսաբանական ակտիվների հասկացությունը, դրանց ճանաչման և չափման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 34-րդ բաժնում։
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռքբերած կենսաբանական ակտիվների սկզբնական արժեքը (իրական արժեքը), վերաչափումից արժեքի աճը, իսկ կրեդիտում՝ օտարված, կենսական գործընթացները դադարեցված կենսաբանական ակտիվների հաշվեկշռային արժեքը, վերաչափումից արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հաշվետու ամսաթվի դրությամբ կենսաբանական ակտիվների արժեքը (հաշվեկշռային արժեքը՝ «իրական արժեք՝ հանած վաճառքի ծախսումներ»-ով չափվող կենսաբանական ակտիվների համար և սկզբնական արժեքը՝ մնացած կենսաբանական ակտիվների համար):
116 «Կենսաբանական ակտիվներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1161 «Պտղատու այգիներ», 1162 «Ծառեր տնկադաշտում», 1163 «Թփեր», 1164 «Խաղողի վազեր», 1165 «Կաթնատու հոտ», 1166 «Մսատու կենդանիներ»։
Կենսաբանական ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ տեսակների, տարիքային խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
116 «Կենսաբանական ակտիվներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Կենսաբանական ակտիվների ձեռքբերում |
152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
2. Հիմնադիրների (բաժնետերերի) կողմից կենսաբանական ակտիվների ներդրում կանոնադրական կապիտալում |
311 «Կանոնադրական կապիտալ» 312 «Չվճարված կապիտալ» |
3. Կենսաբանական ակտիվների ձեռքբերման հետ կապված ծախսումների (միջնորդավճարներ և այլն) արտացոլում |
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
4. Կենսաբանական ակտիվների ստացում որպես պետական շնորհ |
|
ա) ոչ պայմանական պետական շնորհի դեպքում |
628 «Շնորհներից և անհատույց ստացումներից եկամուտներ» |
բ) որոշակի պայմաններով պետական շնորհի դեպքում |
421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ» |
5. Ծնաճից կամ այլ կերպ գյուղատնտեսական գործունեությունից ստացված կենսաբանական ակտիվների մուտքագրում |
615 «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ» |
6. Կենսաբանական ակտիվների «իրական արժեք՝ հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից օգուտ (պայմանավորված գնի կամ ֆիզիկական փոփոխությամբ) |
615 «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ» |
116 «Կենսաբանական ակտիվներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Վաճառված (օտարված) կենսաբանական ակտիվների (բացի ընդհատված գործունեությանը վերագրվողներից) հաշվեկշռային արժեքի դուրս գրում |
|
ա) ստացված կամ ստացվելիք հատուցումը չգերազանցող չափով |
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 255 «Դրամական միջոցներ ճանապարհին» 523 «Ստացված կանխավճարներ» |
բ) ստացված կամ ստացվելիք հատուցումը գերազանցող չափով |
715 «Գյուղատնտեսական գործունեությունից ծախսեր» |
2. Ընդհատված գործունեությանը վերագրելի վաճառված (օտարված) կենսաբանական ակտիվների հաշվեկշռային արժեքի դուրս գրում՝ |
|
ա) ստացված կամ ստացվելիք հատուցումը չգերազանցող չափով |
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 255 «Դրամական միջոցներ ճանապարհին» 523 «Ստացված կանխավճարներ» |
բ) ստացված կամ ստացվելիք հատուցումը գերազանցող չափով |
732 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր» |
3. Որպես շնորհ ստացված կենսաբանական ակտիվների հետ վերադարձ |
421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ» |
4. Կենսաբանական ակտիվների կուտակված մաշվածության դուրս գրում (վաճառքի, իրական արժեքով չափմանն անցնելու կամ այլ դեպքերում) |
117 «Կենսաբանական ակտիվների մաշվածություն» |
5. Կենսաբանական ակտիվների կուտակված արժեզրկման դուրս գրում |
124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում» |
6. Կենսաբանական ակտիվների «իրական արժեք՝ հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից կորուստ (պայմանավորված գնի կամ ֆիզիկական փոփոխությամբ) |
715 «Գյուղատնտեսական գործունեությունից ծախսեր» |
7. Բերքատու կենսաբանական ակտիվների դասակարգումը որպես սպառվող կենսաբանական ակտիվների |
212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ» |
Հաշիվ 117 «Կենսաբանական ակտիվների մաշվածություն»
117 «Կենսաբանական ակտիվների մաշվածություն» հաշիվը նախատեսված է կենսաբանական ակտիվի մաշվածության վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Այս հաշիվը կիրառելի է միայն այն կենսաբանական ակտիվի համար, որոնց սկզբնական ճանաչման պահին դրանց համար շուկայում որոշված գները կամ արժեքները մատչելի չեն, և որոնց համար իրական արժեքի այլընտրանքային գնահատումները համարվում են բացահայտ անարժանահավատ։ Կենսաբանական ակտիվների մաշվածության հաշվառումն իրականացվում է ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 17-րդ բաժնում հիմնական միջոցների համար սահմանված մոտեցումներին համապատասխան:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է կենսաբանական ակտիվների հաշվարկված մաշվածության գումարը, իսկ դեբետում՝ կենսաբանական ակտիվների կուտակված մաշվածության գումարների դուրս գրումը դրանց օտարման, իրական արժեքով չափումն հնարավոր դառնալու կամ այլ դեպքերում: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է այն կենսաբանական ակտիվների գծով կուտակված մաշվածության գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ, որոնց իրական արժեքը հնարավոր չէ արժանահավատորեն որոշել սկզբնական ճանաչման պահին և հետագայում: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
117 «Կենսաբանական ակտիվների մաշվածություն» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1171 «Պտղատու այգիների մաշվածություն», 1172 «Ծառեր տնկադաշտում-մաշվածություն», 1173 «Թփերի մաշվածություն», 1174 «Խաղողի վազերի մաշվածություն», 1175 «Կաթնատու հոտի մաշվածություն», 1176 «Մսատու կենդանիների մաշվածություն»։
Կենսաբանական ակտիվների մաշվածության վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ակտիվների տեսակների, տարիքային խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
117 «Կենսաբանական ակտիվների մաշվածություն» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
Կենսաբանական ակտիվների մաշվածության հաշվեգրում |
811 «Հիմնական արտադրություն» 812 «Օժանդակ արտադրություն» 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ» 821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ» |
117 «Կենսաբանական ակտիվների մաշվածություն» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
Կենսաբանական ակտիվների կուտակված մաշվածության դուրս գրում (դրանց օտարման, իրական արժեքով չափումն հնարավոր դառնալու կամ այլ դեպքերում) |
116 «Կենսաբանական ակտիվներ» |
Հաշիվ 118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ»
118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ» հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Դրանք ներառում են կառուցման ընթացքում գտնվող կամ ձեռքբերված, սակայն ղեկավարության մտադրություններին համապատասխան օգտագործման համար դեռևս ոչ մատչելի (ոչ պատրաստ` գտնվելու վայրով կամ վիճակով պայմանավորված) հիմնական միջոցները, ինչպես օրինակ, տեղակայում պահանջող սարքավորումները։ Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է հիմնական միջոցների կառուցման, տեղակայման ենթակա սարքավորումների ձեռքբերման և տեղակայման կուտակվող ծախսումները, ինչպես նաև այլ հիմնական միջոցների ձեռքբերման ծախսումները, որոնք դեռ մատչելի չեն օգտագործման համար, իսկ կրեդիտում՝ կառուցումը կամ տեղակայումն ավարտված, կազմակերպության ղեկավարության մտադրություններին համապատասխան եղանակով գործելուն պատրաստ հիմնական միջոցների սկզբնական արժեքը: Հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է այն հիմնական միջոցների (ներառյալ՝ տեղակայման ենթակա սարքավորումների և կառուցման ընթացքում գտնվողների) արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ, որոնք դեռ մատչելի (պատրաստ) չեն օգտագործվելու (գործելու) ղեկավարության մտադրություններին համապատասխան եղանակով:
118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1181 «Օգտագործման համար ոչ մատչելի շենքեր», 1182 «Օգտագործման համար ոչ մատչելի կառուցվածքներ», 1183 «Օգտագործման համար ոչ մատչելի փոխանցող հարմարանքներ», 1184 «Օգտագործման համար ոչ մատչելի մեքենաներ և սարքավորումներ», 1185 «Օգտագործման համար ոչ մատչելի տրանսպորտային միջոցներ», 1186 «Օգտագործման համար ոչ մատչելի արտադրական գույք, տնտեսական գույք, գործիքներ», 1189 «Օգտագործման համար ոչ մատչելի այլ հիմնական միջոցներ»:
Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կառուցվող հիմնական միջոցների օբյեկտների, կատարվող աշխատանքների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Հիմնական միջոցների կառուցման գծով կուտակվող ծախսումների արտացոլում |
821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ» |
2. Հիմնական միջոցների գծով անավարտ հետագա կապիտալացվող ծախսումների արտացոլում |
823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ» |
3. Կազմակերպության ղեկավարության մտադրություններին համապատասխան եղանակով գործելուն դեռևս ոչ պատրաստ հիմնական միջոցների (ներառյալ՝ տեղակայման ենթակա սարքավորումների) մուտքագրում |
|
ա) մատակարարներից ձեռքբերված |
152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
բ) մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում |
311 «Կանոնադրական կապիտալ» 312 «Չվճարված կապիտալ» |
գ) որպես պետական շնորհ ստացված |
421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ» |
4. Կազմակերպության ղեկավարության մտադրություններին համապատասխան եղանակով գործելուն դեռևս ոչ պատրաստ հիմնական միջոցների (ներառյալ՝ տեղակայման ենթակա սարքավորումների) ձեռքբերման (ստացման) և տեղակայման հետ կապված ծախսումների (տրանսպորտային, բեռնման և բեռնաթափման ծախսումներ, չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և այլն) արտացոլում |
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» 524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» 812 «Օժանդակ արտադրություն» |
5. Սարքավորումների տեղակայման հետ կապված ծախսումների արտացոլում |
822 «Սարքավորումների տեղակայման ծախսումներ» |
6. Կապալառուի կողմից կառուցվող հիմնական միջոցների ավարտուն մասի արտացոլում |
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Կազմակերպությունում կառուցումը (տեղակայումը) ավարտած կամ այլ կերպ կազմակերպության ղեկավարության մտադրություններին համապատասխան եղանակով գործելուն պատրաստ (օգտագործման համար մատչելի) դարձած հիմնական միջոցների արտացոլում |
111 «Մաշվող հիմնական միջոցներ» |
2. Որպես շնորհ ստացված օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցների հետ վերադարձ |
421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ» |
3. Ավարտված կամ անավարտ գույքի՝ որպես ներդրումային գույք դասակարգում |
122 «Ներդրումային գույք» |
4. Վաճառված (օտարված) օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցների, բացառությամբ ընդհատված գործունեությանը վերագրվողներից, հաշվեկշռային արժեքի (սկզբնական արժեքի և կուտակված արժեզրկման տարբերություն) դուրս գրում |
721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր» |
5. Ընդհատված գործունեությանը վերագրելի վաճառված (օտարված) օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի (սկզբնական արժեքի և կուտակված արժեզրկման տարբերություն) դուրս գրում |
732 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր» |
6. Վաճառված (օտարված) օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցների կուտակված արժեզրկման դուրս գրում |
124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում» |
7. Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցների պակասորդների և կորուստների արտացոլում |
714 «Գործառնական այլ ծախսեր» |
Հաշիվ 119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»
119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ» հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների՝ ակտիվներին վերագրման, դրանց չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 20-րդ բաժնում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների արժեքը, իսկ կրեդիտում՝ վարձակալի սեփականություն դարձած կամ վարձատուին հետ վերադարձրած հիմնական միջոցների արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է վարձակալված հիմնական միջոցների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ տեսակների, հաշվառման (միատիպ) խմբերի, առանձին գույքային օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների արտացոլում |
413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ» |
2. Ուղղակի ֆինանսական վարձակալությանը վերաբերող ծախսումների (վարձակալական պայմանագրերի շուրջը բանակցելիս և կնքելիս առաջացող և այլն) արտացոլում |
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերում |
111 «Մաշվող հիմնական միջոցներ» 115 «Հողամասեր» |
2. Վարձատուին հետ վերադարձված ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների կուտակված մաշվածության ու արժեզրկման դուրս գրում |
121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն» 124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում» |
3. Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների հետ վերադարձում (հաշվեկշռային արժեքով) |
|
- մինչև ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների (հանած չկրած տոկոսային ծախսերը) մեծությունը |
413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ» 515 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս» |
- ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարները գերազանցող մասով |
721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր» |
4. Ապաճանաչման ժամանակ կուտակված մաշվածության դուրս գրում |
121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն» |
Հաշիվ 121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն»
121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն» հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածության վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Մաշվածության հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 17-րդ և 20-րդ բաժիններում:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածության հաշվեգրված գումարները, իսկ դեբետում՝ վարձակալի սեփականություն դարձած կամ վարձատուին վերադարձված վարձակալված հիմնական միջոցների կուտակված մաշվածության գումարների դուրս գրումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է հաշվետու ամսաթվի դրությամբ կազմակերպությունում առկա ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների հաշվեգրված մաշվածության գումարը: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածության վերլուծական հաշվառումը տարվում է ըստ տեսակների, հաշվառման (միատիպ) խմբերի, առանձին գույքային օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածության հաշվեգրում |
543 «Ընթացիկ պահուստներ» 713 «Վարչական ծախսեր» 714 «Գործառնական այլ ծախսեր» 811 «Հիմնական արտադրություն» 812 «Օժանդակ արտադրություն» 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ» 814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ» 821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ» 822 «Սարքավորումների տեղակայման ծախսումներ» 823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ» 826 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ» |
2. Ֆինանսական վարձակալությամբ ստացված և գործառնական վարձակալության տրված հիմնական միջոցների մաշվածության հաշվեգրում |
714 «Գործառնական այլ ծախսեր» |
121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Վարձակալի սեփականությունը դարձած ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածության արտացոլում |
112 «Հիմնական միջոցների մաշվածություն» |
2. Վարձատուին հետ վերադարձված ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների կուտակված մաշվածության դուրս գրում |
119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ» |
Հաշիվ 122 «Ներդրումային գույք»
122 «Ներդրումային գույք» հաշիվը նախատեսված է ներդրումային գույքի առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ներդրումային գույքի ճանաչման, չափման և դասակարգման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 16-րդ բաժնում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռքբերված, կառուցված, կառուցման կամ բարելավման ընթացքում գտնվող, որպես ներդրումային գույք վերադասակարգված այլ գույքի սկզբնական արժեքը, հետագա կապիտալացված ծախսումները, իրական արժեքով վերաչափումից արժեքի աճը, իսկ կրեդիտում՝ օտարված, ֆինանսական վարձակալության հանձնված, որպես հիմնական միջոց վերադասակարգված ներդրումային գույքի արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ներդրումային գույքի արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
122 «Ներդրումային գույք» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1221 «Իրական արժեքով հաշվառվող ներդրումային գույք» և 1222 «Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույք»:
Ներդրումային գույքի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ գույքի տեսակների, հաշվառման (միատիպ) խմբերի, առանձին գույքային օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
122 «Ներդրումային գույք» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Ներդրումային գույքի մուտքագրում |
|
ա) կազմակերպությունում կառուցված |
821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ» |
բ) մատակարարներից ձեռքբերված |
152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
գ) մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում |
311 «Կանոնադրական կապիտալ» 312 «Չվճարված կապիտալ» |
դ) հիմնական միջոցի որպես ներդրումային գույք վերադասակարգում |
111 «Մաշվող հիմնական միջոցներ» 115 «Հողամասեր» 118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ» 119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ» |
ե) պաշարների որպես ներդրումային գույք վերադասակարգում |
215 «Արտադրանք» 216 «Ապրանքներ» |
զ) այլ ակտիվների հետ փոխանակման կարգով ստացված |
611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» 614 «Գործառնական այլ եկամուտներ» 621 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների օտարումից եկամուտներ» |
է) ֆինանսական վարձակալությամբ ստացված |
413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ» |
2. Ներդրումային գույքի ձեռքբերման (ստացման) հետ կապված ծախսումների (իրավաբանական ծառայությունների դիմաց վճար և այլն) արտացոլում |
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
3. Ներդրումային գույքի վրա հետագա ծախսումների կապիտալացում |
823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ» |
4. Ներդրումային գույքի՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի աճ |
624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից օգուտներ» |
122 «Ներդրումային գույք» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ.
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Ներդրումային գույքի՝ որպես հիմնական միջոց վերադասակարգում |
111 «Մաշվող հիմնական միջոցներ» 115 «Հողամասեր» 119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ» |
2. Ներդրումային գույքի՝ որպես պաշար վերադասակարգում |
216 «Ապրանքներ» |
3. Վաճառված (օտարված)՝ սկզբնական արժեքի (ինքնարժեքի) մոդելով չափվող ներդրումային գույքի, բացառությամբ ընդհատված գործունեությանը վերագրվողներից, հաշվեկշռային արժեքի (սկզբնական արժեքի և կուտակված մաշվածության ու արժեզրկման տարբերություն) դուրս գրում |
721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր» |
4. Իրական արժեքի մոդելով չափվող ներդրումային գույքի օտարում |
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 523 «Ստացված կանխավճարներ» |
5. Ընդհատված գործունեությանը վերագրելի վաճառված (օտարված) ներդրումային գույքի հաշվեկշռային արժեքի դուրս գրում |
732 «Ընդհատված գործունեություն կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր» |
6. Վաճառված (օտարված), ֆինանսական վարձակալության տրված սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի կուտակված մաշվածության դուրս գրում |
123 «Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածություն» |
7. Վաճառված (օտարված), ֆինանսական վարձակալության տրված ներդրումային գույքի կուտակված արժեզրկման դուրս գրում |
124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում» |
8. Ներդրումային գույքի՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազում |
724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից կորուստներ» |
Հաշիվ 123 «Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածություն»
123 «Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածություն» հաշիվը նախատեսված է սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածության վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Մաշվածության հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 16-րդ և 17-րդ բաժիններում:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածության հաշվեգրված գումարները, իսկ դեբետում՝ օտարված, ֆինանսական վարձակալության տրված սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի կուտակված մաշվածության դուրս գրումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է հաշվետու ամսաթվի դրությամբ կազմակերպությունում առկա սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի կուտակված մաշվածության գումարը: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածության վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ներդրումային գույքի տեսակների, հաշվառման (միատիպ) խմբերի, առանձին գույքային օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
123 «Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածություն» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածության հաշվեգրում |
729 «Այլ ծախսեր» |
2. Որպես ներդրումային գույք վերադասակարգված հիմնական միջոցի կուտակված մաշվածության արտացոլում |
112 «Հիմնական միջոցների մաշվածություն» 121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն» |
123 «Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածություն» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Վաճառված (օտարված), ֆինանսական վարձակալության տրված կուտակված մաշվածության գումարների դուրս գրում |
122 «Ներդրումային գույք» |
2. Որպես հիմնական միջոց վերադասակարգված՝ սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի կուտակված մաշվածության տեղափոխում |
112 «Հիմնական միջոցների մաշվածություն» |
Հաշիվ 124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում»
124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում» հաշիվը նախատեսված է ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկման վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկման գումարների որոշման (գնահատման), դրանց ճանաչման և հակադարձման հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 27-րդ բաժնում:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են ոչ ընթացիկ նյութական ակտիվների ճանաչված արժեզրկման գումարները, իսկ դեբետում՝ օտարված, ֆինանսական վարձակալության տրված ոչ ընթացիկ նյութական ակտիվների կուտակված արժեզրկման գումարների դուրս գրումը, ինչպես նաև նախկինում ճանաչված արժեզրկման գումարների հակադարձումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կազմակերպությունում առկա ոչ ընթացիկ նյութական ակտիվների կուտակված արժեզրկման գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1241 «Մաշվող հիմնական միջոցների արժեզրկում», 1242 «Հողամասերի արժեզրկում», 1243 «Կենսաբանական ակտիվների արժեզրկում», 1244 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում», 1245 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների արժեզրկում», 1246 «Ներդրումային գույքի արժեզրկում»:
Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկման վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ոչ ընթացիկ նյութական ակտիվների խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում (այդ թվում ֆինանսական վարձակալության տալուց հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի և վարձակալությունում զուտ ներդրումների դրական տարբերությունը) |
724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից կորուստներ» |
124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակություն |
Հաշիվների կրեդիտ |
1. Վաճառված (օտարված), ֆինանսական վարձակալության տրված կամ վարձատուին հետ վերադարձված ոչ ընթացիկ նյութական ակտիվների կուտակված արժեզրկման գումարների դուրսգրում |
111 «Մաշվող հիմնական միջոցներ» 115 «Հողամասեր» 116 «Կենսաբանական ակտիվներ» 118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ» 119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ» 122 «Ներդրումային գույք» |
2. Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկման հակադարձում |
624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից օգուտներ» |
ԽՈՒՄԲ 13 «ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ»
13 «Ոչ նյութական ակտիվներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները՝ 131 «Ոչ նյութական ակտիվներ», 132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա», 134 «Գուդվիլ», 135 «Գուդվիլի ամորտիզացիա» և 136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում»:
Հաշիվ 131 «Ոչ նյութական ակտիվներ»
131 «Ոչ նյութական ակտիվներ» հաշիվը նախատեսված է կազմակերպությանը պատկանող ոչ նյութական ակտիվների (բացառությամբ գուդվիլի, բացասական գուդվիլի և անավարտ ոչ նյութական ակտիվների) առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ակտիվների՝ ոչ նյութականին վերագրման, դրանց կազմի, չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 18-րդ բաժնում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռքբերած (ստացված), ներստեղծված ոչ նյութական ակտիվների սկզբնական արժեքը, հետագա կապիտալացված ծախսումները, իսկ կրեդիտում՝ օտարված ոչ նյութական ակտիվների արժեքը (սկզբնական՝ հաշվի առած հետագա կապիտալացված ծախսումները): Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ոչ նյութական ակտիվների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
131 «Ոչ նյութական ակտիվներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1311 «Ֆիրմային անուններ», 1312 «Հրապարակումների անուններ», 1313 «Համակարգչային ծրագրեր», 1314 «Լիցենզիաներ և վստահագրեր (ֆրանշիզներ)», 1315 «Հեղինակային իրավունքներ», 1316 «Արտոնագրեր», 1317 «Ծառայությունների մատուցման և շահագործման իրավունքներ», 1318 «Բանաձևեր, մոդելներ, նախագծեր, բաղադրատոմսեր և փորձանմուշներ», 1319 «Այլ ոչ նյութական ակտիվներ»:
Ոչ նյութական ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առանձին օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
131 «Ոչ նյութական ակտիվներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Ոչ նյութական ակտիվների մուտքագրում՝ |
|
ա) մատակարարներից ձեռքբերված |
152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» 228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
բ) մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում |
311 «Կանոնադրական կապիտալ» 312 «Չվճարված կապիտալ» |
գ) որպես պետական շնորհ ստացված |
421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ» |
դ) այլ ակտիվների հետ փոխանակման կարգով ստացված |
611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» 614 «Գործառնական այլ եկամուտներ» 621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ» |
131 «Ոչ նյութական ակտիվներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Վաճառված (օտարված) ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքի (սկզբնական արժեքի և կուտակված ամորտիզացիայի ու արժեզրկման տարբերություն) դուրս գրում |
721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր» |
2. Որպես շնորհ ստացված ոչ նյութական ակտիվների հետ վերադարձ |
421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ» |
3. Ընդհատված գործունեությանը վերագրելի վաճառված (օտարված) ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքի դուրս գրում |
732 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր» |
4. Վաճառված (օտարված) ոչ նյութական ակտիվների կուտակված ամորտիզացիայի գումարների դուրս գրում |
132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա» |
5. Վաճառված (օտարված) ոչ նյութական ակտիվների կուտակված արժեզրկման դուրս գրում |
136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում» |
Հաշիվ 132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»
132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա» հաշիվը նախատեսված է կազմակերպությանը պատկանող ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ամորտիզացիայի հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 18-րդ բաժնում:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվեգրված գումարները, իսկ դեբետում՝ օտարված ոչ նյութական ակտիվների կուտակված ամորտիզացիայի դուրս գրումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կազմակերպությունում առկա ոչ նյութական ակտիվների կուտակված ամորտիզացիայի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1321 «Ֆիրմային անունների ամորտիզացիա», 1322 «Հրապարակումների անունների ամորտիզացիա», 1323 «Համակարգչային ծրագրերի ամորտիզացիա», 1324 «Լիցենզիաների և վստահագրերի (ֆրանշիզների) ամորտիզացիա», 1325 «Հեղինակային իրավունքների ամորտիզացիա», 1326 «Արտոնագրերի ամորտիզացիա», 1327 «Ծառայությունների մատուցման և շահագործման իրավունքների ամորտիզացիա», 1328 «Բանաձևերի, մոդելների, նախագծերի, բաղադրատոմսերի և փորձանմուշների ամորտիզացիա», 1329 «Այլ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»:
Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առանձին օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվեգրում |
543 «Ընթացիկ պահուստներ» 713 «Վարչական ծախսեր» 714 «Գործառնական այլ ծախսեր» 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ» 821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ» |
2. Նախորդ ժամանակաշրջաններում պակաս հաշվարկված ամորտիզացիայի հետընթաց վերահաշվարկ (ուղղում)՝ |
341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում» |
132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Վաճառված (օտարված) ոչ նյութական ակտիվների կուտակված ամորտիզացիայի գումարների դուրս գրում |
131 «Ոչ նյութական ակտիվներ» |
2. Նախորդ ժամանակաշրջաններում ավել հաշվարկված ամորտիզացիայի հետընթաց վերահաշվարկ (ուղղում)՝ |
341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում» |
Հաշիվ 134 «Գուդվիլ»
134 «Գուդվիլ» հաշիվը նախատեսված է իրենից ձեռքբերում ներկայացնող ձեռնարկատիրական գործունեության միավորման ընթացքում առաջացող գուդվիլի (ձեռքբերման արժեքի և ձեռքբերված որոշելի ակտիվների և պարտավորությունների իրական արժեքում ձեռքբերողի բաժնեմասի դրական տարբերություն) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Գուդվիլի հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 19-րդ բաժնում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է գուդվիլի սկզբնական արժեքը, իսկ կրեդիտում դուրս գրված գուդվիլի արժեքը: Հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է գուդվիլի արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Գուդվիլի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ձեռքբերված ձեռնարկատիրական գործունեությունների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
134 «Գուդվիլ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
Ձեռք բերողի առանձին ֆինանսական հաշվետվություններում ձեռքբերումից առաջացող գուդվիլի արտացոլում |
156 «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում» |
134 «Գուդվիլ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Գուդվիլի կուտակված ամորտիզացիայի գումարների դուրս գրում |
135 «Գուդվիլի ամորտիզացիա» |
2. Գուդվիլի կուտակված արժեզրկման գումարների դուրս գրում |
136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում» |
Հաշիվ 135 «Գուդվիլի ամորտիզացիա»
135 «Գուդվիլի ամորտիզացիա» հաշիվը նախատեսված է գուդվիլի ամորտիզացիայի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Գուդվիլի ամորտիզացիայի հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 19-րդ բաժնում:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են գուդվիլի ամորտիզացիայի հաշվեգրված գումարները, իսկ դեբետում՝ գուդվիլի կուտակված ամորտիզացիայի գումարների դուրս գրումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է գուդվիլի կուտակված ամորտիզացիայի գումարը՝ հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
Գուդվիլի ամորտիզացիայի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ձեռքբերված ձեռնարկատիրական գործունեությունների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
135 «Գուդվիլի ամորտիզացիա» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
Գուդվիլի ամորտիզացիայի հաշվեգրում |
713 «Վարչական ծախսեր» |
135 «Գուդվիլի ամորտիզացիա» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
Գուդվիլի կուտակված ամորտիզացիայի գումարների դուրս գրում |
134 «Գուդվիլ» |
Հաշիվ 136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում»
136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում» հաշիվը նախատեսված է ոչ նյութական ակտիվների արժեզրկման վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ոչ նյութական ակտիվների արժեզրկման գումարների որոշման (գնահատման), դրանց ճանաչման և հակադարձման հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 18-րդ, 19-րդ և 27-րդ բաժիններում:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են ոչ նյութական ակտիվների ճանաչված արժեզրկման գումարները, իսկ դեբետում՝ օտարված, դուրս գրված ոչ նյութական ակտիվների կուտակված արժեզրկման գումարների դուրսգրումը, ինչպես նաև նախկինում ճանաչված արժեզրկման գումարների հակադարձումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կազմակերպությունում առկա ոչ նյութական ակտիվների կուտակված արժեզրկման գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1361 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում», 1363 «Գուդվիլի արժեզրկում»:
Ոչ նյութական ակտիվների արժեզրկման վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ոչ նյութական ակտիվների խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
Ոչ նյութական ակտիվների արժեզրկման արտացոլում |
724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից կորուստներ» |
136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Վաճառված (օտարված) ոչ նյութական ակտիվների կուտակված արժեզրկման գումարների դուրս գրում |
131 «Ոչ նյութական ակտիվներ» |
2. Դուրս գրված գուդվիլի կուտակված արժեզրկման գումարների դուրս գրում |
134 «Գուդվիլ» |
3. Ոչ նյութական ակտիվների արժեզրկման հակադարձում |
624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից օգուտներ» |
ԽՈՒՄԲ 14 «ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ»
14 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները՝, 141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում», 142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում», 143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր», 144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր», 145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ», 146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր», 147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով», 148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» և 149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)»:
Հաշիվ 141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» հաշիվը նախատեսված է չկապակցված (այսինքն` դուստր, ասոցիացված կամ համատեղ վերահսկվող չհամարվող) կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 11-րդ բաժնում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ձեռքբերված (ստացված) ոչ ընթացիկ ներդրումների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի աճը, իսկ կրեդիտում՝ օտարված ոչ ընթացիկ ներդրումների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1411 «Ինքնարժեքի հիմունքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում», 1422 «Իրական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»:
Չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:
141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների (մասնակցության) ձեռքբերում |
152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» 236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
2. Չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների, որոնք չեն չափվում իրական արժեքով, ձեռքբերման հետ կապված ծախսումների (միջնորդավճարներ, բանկային ծառայությունների դիմաց վճար և այլն) արտացոլում |
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
3. Չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների (մասնակցության) ստացում մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում |
311 «Կանոնադրական կապիտալ» 312 «Չվճարված կապիտալ» |
4. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների (մասնակցության) ձեռքբերում |
611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» 614 «Գործառնական այլ եկամուտներ» 621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ» 622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ» |
5. Այլ ներդրումների վերադասակարգումը որպես չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրում |
142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» 231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում» |
6. Չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ընթացիկ ներդրումների իրական արժեքով վերաչափումից արժեքի աճ |
626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ» |
141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների վաճառքի (օտարման) ժամանակ հաշվեկշռային արժեքի դուրս գրում |
721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր» Կամ, որպես այլընտրանք, ստացված փողի կամ այլ ակտիվների կամ ստացվելիք դեբիտորական պարտքի հաշվառման հաշիվներ |
2. Չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների վերադասակարգումը որպես այլ ներդրումներ |
142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» 231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում» |
3. Չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազում |
726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ» |
4. Չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ինքնարժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումների կուտակված արժեզրկման դուրս գրում |
149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)» |
Հաշիվ 142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» հաշիվը նախատեսված է կապակցված (այսինքն` դուստր, ասոցիացված կամ համատեղ վերահսկվող համարվող) կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Կապակցված կազմակերպություններում ներդրումների հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 9-րդ, 14-րդ և 15-րդ բաժիններում :
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռքբերված (ստացված) ոչ ընթացիկ ներդրումների արժեքը, իրական արժեքով վերաչափումից կամ բաժնեմասնակցության մեթոդի կիրառումից արժեքի աճը, իսկ կրեդիտում՝ օտարված ոչ ընթացիկ ներդրումների արժեքը, իրական արժեքով վերաչափումից կամ բաժնեմասնակցության մեթոդի կիրառումից արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1421 «Ինքնարժեքի հիմունքով հաշվառվող ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում», 1422 «Իրական արժեքով հաշվառվող ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում», 1423 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»:
Կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:
142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների (մասնակցության) ձեռքբերում |
152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» 236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
2. Կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների, որոնք չեն չափվում իրական արժեքով, ձեռքբերման հետ կապված ծախսումների (միջնորդավճարներ, բանկային ծառայությունների դիմաց վճար և այլն) արտացոլում |
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
3. Կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների (մասնակցության) ստացում մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում |
311 «Կանոնադրական կապիտալ» 312 «Չվճարված կապիտալ» |
4. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների (մասնակցության) ձեռքբերում |
611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» 614 «Գործառնական այլ եկամուտներ» 621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ» 622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ» |
5. Կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների իրական արժեքով վերաչափումից արժեքի աճ |
626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ» |
6. Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով կապակցված կազմակերպությունների շահույթի բաժնեմասի արտացոլումը |
629 «Այլ եկամուտներ» |
7. Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով կապակցված կազմակերպությունների այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասի արտացոլումը |
676 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասը» |
8. Այլ ֆինանսական ակտիվների վերադասակարգումը որպես ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում |
141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» 231 « Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում» |
142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների վաճառքի (օտարման) ժամանակ հաշվեկշռային արժեքի դուրս գրում |
721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր» Կամ, որպես այլընտրանք, ստացված փողի կամ այլ ակտիվների կամ ստացվելիք դեբիտորական պարտքի հաշվառման հաշիվներ |
2. Կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների վերադասակարգումը որպես այլ ներդրումներ |
141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» 231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում» |
3. Կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազում |
726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ» |
4. Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով կապակցված կազմակերպությունների վնասի բաժնեմասի արտացոլումը |
729 «Այլ ծախսեր» |
5. Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով կապակցված կազմակերպությունների այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասի արտացոլումը |
776 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասը» |
6. Կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների գծով հայտարարված շահաբաժինների գումարով ներդրման հաշվեկշռային արժեքի նվազեցում |
229 «Այլ դեբիտորական պարտքեր» |
7. Կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների կուտակված արժեզրկման դուրս գրում |
149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)» |
Հաշիվ 143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը նախատեսված է երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի (տոկոսների և հիմնական գումարի գծով բոլոր ստացվելիք մուտքերի անվանական (չզեղչված) արժեքը) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Փոխառությունների ճանաչման և չափման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 11-րդ բաժնում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերը, իսկ կրեդիտում՝ օտարված, մարված երկարաժամկետ փոխառությունների հաշվեկշռային արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ փոխառուների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Երկարաժամկետ փոխառությունների տրամադրում |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» |
2. Երկարաժամկետ փոխառությունների գծով չվաստակած ֆինանսական եկամտի արտացոլում |
147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» |
3. Երկարաժամկետ փոխառությունների գծով դուրս գրված անհուսալի երկարաժամկետ պարտքերի հակադարձում |
626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ» |
4. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում |
625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ» |
143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Փոխառությունների գծով պահանջի իրավունքի զիջում |
728 «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր» |
2. Փոխառությունների մարում |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» |
3. Երկարաժամկետ փոխառությունների գծով համախառն մուտքերի կարճաժամկետ մասի տեղափոխում |
233 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» |
4. Երկարաժամկետ փոխառությունների գծով չվաստակած ֆինանսական եկամտի մնացորդի դուրս գրում |
147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» |
5. Երկարաժամկետ փոխառությունների գծով կուտակված անհավաքագրելիության գումարների դուրս գրում |
149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)» |
6. Երկարաժամկետ փոխառությունների գծով անհուսալի երկարաժամկետ պարտքերի դուրս գրում |
726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ» |
7. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում |
725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ» |
Հաշիվ 144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը նախատեսված է այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի (տոկոսների և հիմնական գումարի գծով բոլոր ստացվելիք մուտքերի անվանական (չզեղչված) արժեքի) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Պարտքային ֆինանսական ակտիվների ճանաչման և չափման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 11-րդ բաժնում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռքբերված (ստացված) այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերը, իսկ կրեդիտում՝ օտարված, մարված այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումներ գումարը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ներդրումների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների ձեռքբերում |
152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» 236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
2. Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների ստացում մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում |
311 «Կանոնադրական կապիտալ» 312 «Չվճարված կապիտալ» |
3. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների ստացում |
611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» 614 «Գործառնական այլ եկամուտներ» 621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ» 622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ» |
4. Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով չվաստակած ֆինանսական եկամտի արտացոլում |
147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» |
5. Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով դուրս գրված անհուսալի երկարաժամկետ պարտքերի հակադարձում |
626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ» |
6. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում |
625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ» |
144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով համախառն մուտքերի կարճաժամկետ մասի տեղափոխում |
235 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» |
2. Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով չվաստակած ֆինանսական եկամտի մնացորդի դուրս գրում |
147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» |
3. Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով կուտակված անհավաքագրելիության գումարների դուրս գրում |
149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)» |
4. Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով անհուսալի երկարաժամկետ պարտքերի դուրս գրում |
726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ» |
5. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում |
725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ» |
6. Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների մարում |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» |
Հաշիվ 145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը նախատեսված է այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների (141-144 հաշիվներում չհաշվառվող), ինչպես նաև զուտ հիմունքով չմարվող վարկ ստանալու ոչ ընթացիկ պարտավորվածությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվները ներառում են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 12-րդ բաժնի գործողության ոլորտում ներառված, հեջավորման գործիք չհանդիսացող և որպես ոչ ընթացիկ դասակարգված ֆինանսական ակտիվները։ Զուտ հիմունքով չմարվող վարկ ստանալու ոչ ընթացիկ պարտավորվածությունների հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 11-րդ բաժնում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռքբերված (ստացված) այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեքը, դրանց իրական արժեքով վերաչափումից արժեքի աճը, իսկ կրեդիտում՝ օտարված այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1451 «Իրական արժեքով չափվող այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ», 1452 «Ինքնարժեքի հիմունքով չափվող այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ», 1453 «Վարկ ստանալու ոչ ընթացիկ պարտավորվածություններ (զուտ հիմունքով չմարվող)»:
Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ֆինանսական ակտիվների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:
145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ձեռքբերում |
152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» 236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
2. Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ստացում մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում |
311 «Կանոնադրական կապիտալ» 312 «Չվճարված կապիտալ» |
3. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ստացում |
611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» 614 «Գործառնական այլ եկամուտներ» 621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ» 622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ» |
4. Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի աճ |
626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ» |
145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Վաճառված (օտարված) այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների հաշվեկշռային արժեքի դուրս գրում |
721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր» Կամ, որպես այլընտրանք, ստացված փողի կամ այլ ակտիվների կամ ստացվելիք դեբիտորական պարտքի հաշվառման հաշիվներ |
2. Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերադասակարգումը այլ ընթացիկ ֆինանսական ակտիվների |
236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» |
3. Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազում |
726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ» |
4. Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների կուտակված արժեզրկման դուրս գրում |
149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)» |
Հաշիվ 146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր»
146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը նախատեսված է ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի (տոկոսների և հիմնական գումարի գծով բոլոր ստացվելիք մուտքերի անվանական (չզեղչված) արժեքը) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի ճանաչման, դրանց չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 20-րդ բաժնում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերը, իսկ կրեդիտում՝ դրանց մարումը, դուրս գրումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ վարձակալների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Ֆինանսական վարձակալության տրված ակտիվների դիմաց վարձակալի պարտքերի (վարձակալությունում զուտ ներդրումների) արտացոլումը՝ |
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ» |
2. Ֆինանսական վարձակալությունից ստացվելիք համախառն մուտքերի գծով չվաստակած ֆինանսական եկամտի արտացոլում |
147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» |
3. Ֆինանսական վարձակալության գծով դուրս գրված անհուսալի երկարաժամկետ պարտքերի հակադարձում |
626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ» |
4. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում |
625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ» |
146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ պարտքի մարում՝ ժամկետից շուտ |
|
ա) երբ վարձակալության տրված ակտիվների սեփականության իրավունքը անցնում է վարձակալին |
|
- փաստացի ստացված (ստացվելիք) գումարի չափով |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 229 «Այլ դեբիտորական պարտքեր» |
- հաշվեկշռային արժեքի և փաստացի ստացված (ստացվելիք) գումարի դրական տարբերության չափով |
729 «Այլ ծախսեր» |
բ) երբ վարձակալության տրված ակտիվների սեփականության իրավունքը չի անցնում վարձակալին |
|
- փաստացի ստացված գումարի չափով |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 229 «Այլ դեբիտորական պարտքեր» |
- հաշվեկշռային արժեքի և փաստացի ստացված (ստացվելիք) գումարի ու չերաշխավորված մնացորդային արժեքի հանրագումարի դրական տարբերության չափով |
729 «Այլ ծախսեր» |
2. Ֆինանսական վարձակալության տրված ակտիվների հետ ընդունում |
111 «Մաշվող հիմնական միջոցներ» |
3. Ֆինանսական վարձակալության գծով համախառն մուտքերի կարճաժամկետ մասի տեղափոխում |
237 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» |
4. Ֆինանսական վարձակալության գծով չվաստակած ֆինանսական եկամտի մնացորդի դուրս գրում |
147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» |
5. Ֆինանսական վարձակալության գծով կուտակված անհավաքագրելիության գումարների դուրս գրում |
149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)» |
6. Ֆինանսական վարձակալության գծով անհուսալի երկարաժամկետ պարտքերի դուրս գրում |
726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ» |
7. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում |
725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ» |
Հաշիվ 147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»
147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» հաշիվը նախատեսված է ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով չվաստակած ֆինանսական եկամտի (ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքերի և դրանց զեղչված արժեքի տարբերությունը) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ընդ որում, չվաստակած ֆինանսական եկամտի գումարը որոշելիս գործարքի հետ կապված ծախսումները հանվում են: Չվաստակած ֆինանսական եկամտի, ինչպես նաև գործարքի հետ կապված ծախսումների որոշման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 11-րդ և 20-րդ բաժիններում:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով չվաստակած ֆինանսական եկամուտը, իսկ դեբետում՝ գործարքի հետ կապված ծախսումները, ինչպես նաև չվաստակած ֆինանսական եկամտի հաշվեգրումը եկամուտներին: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է չվաստակած ֆինանսական եկամտի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1471 «Չվաստակած ֆինանսական եկամուտ երկարաժամկետ փոխառությունների գծով», 1472 «Չվաստակած ֆինանսական եկամուտ այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով», 1473 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ֆինանսական վարձակալության գծով»:
Ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով չվաստակած ֆինանսական եկամտի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ փոխառուների, վարձակալների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
Չվաստակած ֆինանսական եկամտի արտացոլում |
143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր» |
147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Գործարքի հետ կապված ծախսումների արտացոլում |
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
2. Չվաստակած ֆինանսական եկամտի հաշվեգրում եկամուտներին |
627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ» |
3. Երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով չվաստակած ֆինանսական եկամտի վերադասակարգում որպես կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով չվաստակած ֆինանսական եկամուտ |
238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» |
4. Օտարված, մարված, վերադասակարգված ֆինանսական ակտիվների գծով չվաստակած ֆինանսական եկամտի մնացորդի դուրս գրում |
143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 144 «Այլ պարտքային գործիքներում պահվող երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր» |
Հաշիվ 148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը նախատեսված է որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ֆինանսական ակտիվների՝ որպես հեջավորման գործիք դասակարգելու, դրանց ճանաչման, չափման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 12-րդ բաժնում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռքբերված (ստացված) որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի աճը, իսկ կրեդիտում՝ օտարված, իրագործված որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հեջավորման գործիքների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ձեռքբերում |
152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
2. Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ձեռքբերման հետ կապված ծախսումների (միջնորդավճարներ, բանկային ծառայությունների դիմաց վճար և այլն) արտացոլում |
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
3. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ստացում |
611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» 614 «Գործառնական այլ եկամուտներ» 621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ» 622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ» |
4. Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերածվելը ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների՝ հաշվետու ամսաթվի դրությամբ (իրական արժեքով վերաչափումից առաջացած կրեդիտային մնացորդի չափով) |
415 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» |
5. Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների վերածվելը ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ հաշվետու ամսաթվի դրությամբ (իրական արժեքով վերաչափումից առաջացած դեբետային մնացորդի չափով) |
415 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» |
6. Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի աճ՝ |
|
ա) երբ ճանաչվում է այլ համապարփակ ֆինանսական արդյունքում (ճանաչված ֆինանսական գործիքի փոփոխական տոկոսադրույքի ռիսկի, արտարժութային ռիսկի, կայուն պարտավորվածության կամ մեծապես հավանական կանխատեսված գործարքի գծով ապրանքի գնային ռիսկի արդյունավետ հեջում) |
673 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից օգուտներ» |
բ) երբ ճանաչվում է շահույթում կամ վնասում (ճանաչված ֆինանսական գործիքի ֆիքսված տոկոսադրույքի ռիսկի կամ պահվող ապրանքի գնային ռիսկի հեջում, ինչպես նաև այլ հեջերի ոչ արդյունավետ մասով) |
626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ» |
148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Վաճառված (օտարված) որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների հաշվեկշռային արժեքի դուրս գրում |
721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր» |
2. Հեջավորման գործիքների մարում |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» |
3. Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերադասակարգում որպես ընթացիկ ֆինանսական ակտիվներ |
239 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ» |
4. Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազում |
|
ա) երբ ճանաչվում է այլ համապարփակ ֆինանսական արդյունքում (մասնավորապես` փոփոխական տոկոսադրույքի ռիսկի, արտարժութային ռիսկի հեջում) |
773 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից կորուստներ» |
բ) երբ ճանաչվում է շահույթում կամ վնասում (մասնավորապես` ֆիքսված տոկոսադրույքի ռիսկի հեջում) |
726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ» |
Հաշիվ 149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)»
149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)» հաշիվը նախատեսված է ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկման (անհավաքագրելիության) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկման (անհավաքագրելիության) գումարների որոշման (գնահատման), դրանց ճանաչման կամ հակադարձման հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 11-րդ բաժնում:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ճանաչված արժեզրկման (անհավաքագրելիության) գումարները, իսկ դեբետում՝ օտարված, մարված, վերադասակարգված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով կուտակված արժեզրկման (անհավաքագրելիության) գումարների դուրս գրումը, նախկինում ճանաչված արժեզրկման (անհավաքագրելիության) գումարների հակադարձումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կազմակերպությունում առկա ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով կուտակված արժեզրկման (անհավաքագրելիության) գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1491 «Չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների արժեզրկում», 1492 «Կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների արժեզրկում», 1493 «Երկարաժամկետ փոխառությունների անհավաքագրելիություն», 1494 «Այլ պարտքային գործիքներում ներդրումների արժեզրկում», 1495 «Վարկ ստանալու պարտավորվածությունների (զուտ հիմունքով չմարվող) արժեզրկում» 1496 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի անհավաքագրելիություն»:
Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկման (անհավաքագրելիության) վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն) |
726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ» |
149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակություն |
Հաշիվների կրեդիտ |
1. Օտարված, մարված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների կուտակված արժեզրկման (անհավաքագրելիության) դուրս գրում |
141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» 142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» 143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր» |
2. Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկման (անհավաքագրելիության) վերադասակարգում որպես ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն) |
241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկում (անհավաքագրելիություն)» |
3. Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձում |
626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ» |
ԽՈՒՄԲ 15 «ԱՅԼ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ»
15 «Այլ ոչ ընթացիկ ակտիվներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները՝ 151 «Հետաձգված հարկային ակտիվներ», 152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար», 153 «Սահմանված հատուցումների պլանների ակտիվներ», 154 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով», 155 «Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա» և 156 «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում»:
Հաշիվ 151 «Հետաձգված հարկային ակտիվներ»
151 «Հետաձգված հարկային ակտիվներ» հաշիվը նախատեսված է նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերությունների, չօգտագործված հարկային վնասը և զեղչերը հաջորդ ժամանակաշրջաններ տեղափոխելու հետևանքով առաջացած շահութահարկի գծով հետաձգված հարկային ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Շահութահարկի գծով հետաձգված հարկային ակտիվների ճանաչման և չափման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 29-րդ բաժնում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է շահութահարկի գծով առաջացած հետաձգված հարկային ակտիվների գումարը, իսկ կրեդիտում՝ շահութահարկի գծով մարված հետաձգված հարկային ակտիվների գումարը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է շահութահարկի գծով հետաձգված հարկային ակտիվների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Հետաձգված հարկային ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առաջացման ուղղությունների և մարման ժամկետների:
151 «Հետաձգված հարկային ակտիվներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
Շահութահարկի գծով հետաձգված հարկային ակտիվների առաջացում կամ ավելացում՝ |
|
ա) երբ շարունակվող գործունեությունից շահույթում կամ վնասում ճանաչվող հոդվածների գծով |
751 «Շահութահարկի գծով ծախս (եկամուտ)» |
բ) շարունակվող գործունեությունից այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչվող հոդվածների գծով |
673 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից օգուտներ» 674 «Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային օգուտներ» 676 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասը» 773 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից կորուստներ» 774 «Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից կորուստներ» 776 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասը» |
գ) ընդհատված գործունեությանը վերաբերող |
733 «Շահութահարկ ընդհատված գործունեության» |
դ) նախորդ ժամանակաշրջանների սխալների հետընթաց վերահաշվարկման (ուղղման) կամ հաշվապահական հաշվառման քաղաքականության հետընթաց կիրառման արդյունքում |
341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում» |
151 «Հետաձգված հարկային ակտիվներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Շահութահարկի գծով հետաձգված հարկային ակտիվների մարում (օգտագործում, հակադարձում)՝ |
|
ա) երբ շարունակվող գործունեությունից շահույթում կամ վնասում ճանաչվող հոդվածների գծով |
751 «Շահութահարկի գծով ծախս (եկամուտ)» |
բ) շարունակվող գործունեությունից այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչվող հոդվածների գծով |
673 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից օգուտներ» 674 «Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային օգուտներ» 676 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասը» 773 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից կորուստներ» 774 «Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից կորուստներ» 776 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասը» |
գ) ընդհատված գործունեությանը վերաբերող |
733 «Շահութահարկ ընդհատված գործունեության» |
դ) նախորդ ժամանակաշրջանների սխալների հետընթաց վերահաշվարկման (ուղղման) կամ հաշվապահական հաշվառման քաղաքականության հետընթաց կիրառման արդյունքում |
341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում» |
2. Շահութահարկի գծով հետաձգված հարկային ակտիվների հաշվանցում հետաձգված հարկային պարտավորությունների հաշվին |
422 «Հետաձգված հարկային պարտավորություններ» |
Հաշիվ 152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» հաշիվը նախատեսված է ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար կատարված կանխավճարների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է տրված կանխավճարների գումարները, իսկ կրեդիտում ոչ ընթացիկ ակտիվների ձեռքբերումը կամ այլ մարում: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ոչ ընթացիկ ակտիվների ձեռքբերման համար տրված կանխավճարների մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Ոչ ընթացիկ ակտիվների ձեռքբերման համար տրված կանխավճարների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ մատակարարների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
Ոչ ընթացիկ ակտիվների ձեռքբերման համար կատարված կանխավճարներ |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» |
152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Կանխավճարների դիմաց ստացված ոչ ընթացիկ ակտիվներ |
|
- առանց անուղղակի հարկերի |
111 «Մաշվող հիմնական միջոցներ» 115 «Հողամասեր» 116 «Կենսաբանական ակտիվներ» 118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ» 122 «Ներդրումային գույք» 131 «Ոչ նյութական ակտիվներ» 141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» 142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» 143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» |
- անուղղակի հարկեր |
226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» 261 «Ընթացիկ ակտիվներ հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով» |
2. Ոչ ընթացիկ ակտիվների ձեռքբերման համար տրված կանխավճարների հետ վերադարձ |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» |
3. Ոչ ընթացիկ ակտիվների ձեռքբերման համար տրված կանխավճարների դուրս գրում |
714 «Գործառնական այլ ծախսեր» |
4. Կրեդիտորական պարտքերի մարում տրված կանխավճարների հաշվին |
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
Հաշիվ 153 «Սահմանված հատուցումների պլանների ակտիվներ»
153 «Սահմանված հատուցումների պլանների ակտիվներ» հաշիվը նախատեսված է սահմանված հատուցումների պլանների ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Սահմանված հատուցումների պլանների ակտիվների և դրանց գծով հատույցի ճանաչման ու չափման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 28-րդ բաժնում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է պլանի ակտիվներին փոխանցվող ակտիվների գումարը, դրանց գծով փաստացի հատույցը, իսկ կրեդիտում՝ սահմանված հատուցումների պլաններից վճարված հատուցումները:
Սահմանված հատուցումների պլանների ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առանձին պլանների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
153 «Սահմանված հատուցումների պլանների ակտիվներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Սահմանված հատուցումների պլաններին մասհանումներ |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» |
2. Պլանների ակտիվների գծով փաստացի հատույցի արտացոլում |
614 «Գործառնական այլ եկամուտներ» |
153 «Սահմանված հատուցումների պլանների ակտիվներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Սահմանված հատուցումների պլաններից վճարված հատուցումներ |
426 «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը» |
Հաշիվ 154 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով»
154 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով» հաշիվը նախատեսված է հաշվետու ժամանակաշրջանում կատարված, բայց մեկ տարուց ավելի ժամանակաշրջաններին վերաբերող ծախսումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Մասնավորապես, այս հաշվում կարող են արտացոլվել լեռնանախապատրաստական աշխատանքների հետ կապված ծախսումները, հողի բարելավման ծախսումները և վարձակալված հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսումները:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում են կուտակվող հետաձգված ծախսերի գումարը, իսկ կրեդիտում՝ դրանց դուրս գրումը, վաճառքը (օտարումը): Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ակտիվների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
154 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Լեռնանախապատրաստական աշխատանքների, հողի բարելավման գծով կատարված ծախսումների, վարձակալված կամ անհատույց օգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսումների արտացոլում |
826 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ» |
2. Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկման հակադարձում |
624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից օգուտներ» |
154 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Դուրս գրված, վաճառված (օտարված) հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների հաշվեկշռային արժեքի դուրս գրում |
721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր» |
2. Դուրս գրված, վաճառված (օտարված) հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների կուտակված ամորտիզացիայի գումարների դուրս գրում |
155 «Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա» |
3. Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկման արտացոլում |
724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից կորուստներ» |
Հաշիվ 155 «Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա»
155 «Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա» հաշիվը նախատեսված է հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիայի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Մասնավորապես, այս հաշվում կարող են արտացոլվել լեռնանախապատրաստական աշխատանքների հետ կապված ծախսումների, հողի բարելավման ծախսումների և վարձակալված կամ անհատույց օգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսումների ամորտիզացիան:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիայի հաշվեգրումը, իսկ դեբետում՝ դուրս գրված, վաճառված (օտարված) ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիայի հաշվեգրված գումարների դուրս գրումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կազմակերպությունում առկա հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների հաշվեգրված ամորտիզացիայի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիայի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ակտիվների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
155 «Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիայի արտացոլում |
811 «Հիմնական արտադրություն» 812 «Օժանդակ արտադրություն» 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ» |
155 «Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
Դուրս գրված, վաճառված (օտարված) հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների կուտակված ամորտիզացիայի գումարների դուրս գրում |
154 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով» |
Հաշիվ 156 «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում»
156 «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում» հաշիվը օգտագործվում է իրենից ձեռքբերում ներկայացնող ձեռնարկատիրական գործունեության միավորման արտացոլման նպատակով:
Հաշվի դեբետում արտացոլվում է ձեռքբերված ձեռնարկատիրական գործունեության պարտավորությունները (իրական արժեքով), ձեռքբերումից առաջացած օգուտը («բացասական գուդվիլը»), ձեռքբերված ձեռնարկատիրական գործունեության դիմաց վճարվելիք գումարները, իսկ կրեդիտում՝ ձեռքբերված ձեռնարկատիրական գործունեության ակտիվները (իրական արժեքով), ձեռքբերումից առաջացած գուդվիլը: Այս հաշիվը փակվում է և մնացորդ չի ունենում:
156 «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Ձեռքբերվող ձեռնարկատիրական գործունեության պարտավորությունների արտացոլում՝ իրական արժեքով |
Թղթակցում է պարտավորությունները հաշվառող համապատասխան հաշիվների հետ |
2. Ձեռքբերումից առաջացող օգուտի արտացոլում |
629 «Այլ եկամուտներ» |
3. Ձեռքբերման դիմաց վճարվելիք գումարների արտացոլում |
531 «Այլ ընթացիկ պարտավորություններ» |
156 «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Ձեռքբերվող ձեռնարկատիրական գործունեության ակտիվների արտացոլում՝ իրական արժեքով |
Թղթակցում է ակտիվները հաշվառող համապատասխան հաշիվների հետ |
2. Ձեռքբերումից առաջացող գուդվիլի արտացոլում |
134 «Գուդվիլ» |
ԴԱՍ 2 «ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ»
Այս դասի հաշիվները, բացառությամբ կարգավորող հաշիվների, ակտիվային են և նախատեսված են ընթացիկ ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: 2-րդ` «Ընթացիկ ակտիվներ» դասն իր մեջ ներառում է հետևյալ խմբերը՝ 21 «Պաշարներ և կենսաբանական ակտիվներ», 22 «Գործառնական և այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր», 23-24 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ», 25 «Դրամական միջոցներ և 26 «Այլ ընթացիկ ակտիվներ»։
Ակտիվների՝ ընթացիկին վերագրման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 4-րդ բաժնում:
ԽՈՒՄԲ 21 «ՊԱՇԱՐՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ»
21 «Պաշարներ և կենսաբանական ակտիվներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները՝ 211 «Նյութեր», 212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ», 214 «Անավարտ արտադրություն», 215 «Արտադրանք», 216 «Ապրանքներ», 217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն» և 218 «Պաշարների արժեքի նվազում»։
Ակտիվների՝ պաշարներին վերագրման, դրանց կազմի, չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 13-րդ բաժնում, իսկ կենսաբանական ակտիվներինը` 34-րդ բաժնում:
Հաշիվ 211 «Նյութեր»
211 «Նյութեր» հաշիվը նախատեսված է կազմակերպությանը պատկանող նյութերի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռքբերված (ստացված) և կազմակերպությունում արտադրված նյութերի ինքնարժեքը, իսկ կրեդիտում՝ արտադրական, վարչական, իրացման և այլ նպատակներով օգտագործելու համար դուրս գրված, ինչպես նաև օտարված նյութերի արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է նյութերի ինքնարժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
211 «Նյութեր» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2111 «Հումք և նյութեր», 2112 «Գնովի կիսապատրաստուքներ, համալրող շինվածքներ և դետալներ», 2113 «Վառելիք», 2114 «Տարա և տարանյութեր», 2115 «Պահեստամասեր», 2116 «Շինանյութեր», 2117 «Գյուղատնտեսական նշանակության նյութեր», 2118 «Վերամշակման հանձնված նյութեր» և 2119 «Այլ նյութեր»։
Նյութերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պահպանման տեղի, նյութերի տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
211 «Նյութեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Նյութերի մուտքագրում՝ |
|
ա) մատակարարներից ձեռքբերված |
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» 228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
բ) մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում |
311 «Կանոնադրական կապիտալ» 312 «Չվճարված կապիտալ» |
գ) կազմակերպությունում արտադրված |
811 «Հիմնական արտադրություն» 812 «Օժանդակ արտադրություն» |
դ) որպես պետական շնորհ ստացված |
421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ» 541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ» |
ե) հիմնական միջոցների լուծարումից ստացված |
111 «Մաշվող հիմնական միջոցներ» 614 «Գործառնական այլ եկամուտներ» |
զ) արտադրության թափոններ |
811 «Հիմնական արտադրություն» |
է) պատրաստի արտադրանքի, սեփական արտադրության կիսապատրաստուկների որպես նյութեր վերադասակարգում |
215 «Արտադրանք» |
ը) գույքագրմամբ հայտնաբերված ավելցուկ |
614 «Գործառնական այլ եկամուտներ» |
թ) գյուղատնտեսական գործունեությունից ստացված |
615 «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ» |
2. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով ստացված նյութերի մուտքագրում |
611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» 614 «Գործառնական այլ եկամուտներ» 621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ» |
3. Նյութերի ձեռքբերման հետ կապված ծախսումների (տրանսպորտային, բեռնման և բեռնաթափման ծախսումներ, չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և այլն) արտացոլում |
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» 524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» 525 «Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով» 527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ» |
4. Նախորդ ժամանակաշրջաններում նյութերի գծով կատարված սխալների հետընթաց վերահաշվարկման (ուղղման) և հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների հետընթաց կիրառման արդյունքների արտացոլում |
341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում» |
211 «Նյութեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Արտադրական, վարչական, իրացման և այլ նպատակներով օգտագործելու համար դուրս գրված նյութերի արժեքի արտացոլումը |
543 «Ընթացիկ պահուստներ» 712 «Իրացման ծախսեր» 713 «Վարչական ծախսեր» 714 «Գործառնական այլ ծախսեր» 811 «Հիմնական արտադրություն» 812 «Օժանդակ արտադրություն» 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ» 814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ» 821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ» 822 «Սարքավորումների տեղակայման ծախսումներ» 823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ» 826 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ» |
2. Վաճառված (օտարված) նյութերի արժեքի դուրս գրում |
714 «Գործառնական այլ ծախսեր» |
3. Ընդհատված գործունեությանը վերագրելի վաճառված (օտարված) նյութերի արժեքի դուրս գրում |
732 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր» |
4. Հիմնական միջոցների օտարման ժամանակ օգտագործվող նյութերի արժեքի դուրս գրում |
721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր» 732 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր» |
5. Անհատույց տրված նյութերի հաշվեկշռային արժեքի արտացոլում |
728 «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր» |
6. Որպես շնորհ ստացված նյութերի հետ վերադարձ |
421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ» 541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ» |
7. Նյութերի պակասորդների և կորուստների արտացոլումը |
714 «Գործառնական այլ ծախսեր» |
8. Նախորդ ժամանակաշրջաններում նյութերի գծով կատարված սխալների ուղղման (հետընթաց վերահաշվարկման) և հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների հետընթաց կիրառման արդյունքների արտացոլում |
341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում» |
Հաշիվ 212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ»
212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ» հաշիվը նախատեսված է կազմակերպությանը պատկանող որպես սպառվող կենսաբանական ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռքբերված (ստացված), գյուղատնտեսական գործունեությունից ստացված սպառվող կենսաբանական ակտիվների սկզբնական արժեքը (իրական արժեքը), ինչպես նաև դրանց վերաչափումից արժեքի աճը (պայմանավորված՝ թե ֆիզիկական, թե գնային փոփոխությամբ), իսկ կրեդիտում՝ օտարված, կենսական գործընթացները դադարեցված (մորթված, հանձված կամ այլ կերպ) սպառվող կենսաբանական ակտիվների հաշվեկշռային արժեքը, վերաչափումից արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է սպառվող կենսաբանական ակտիվների հաշվեկշռային արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Սպառվող կենսաբանական ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ գտնվելու կամ խնամքի դրանց վայրի, դրանց տեսակների, տարիքային խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Սպառվող կենսաբանական ակտիվների մուտքագրում |
|
ա) այլ անձանցից ձեռքբերված |
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» 228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
բ) մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում |
311 «Կանոնադրական կապիտալ» 312 «Չվճարված կապիտալ» |
գ) ծնաճից կամ այլ կերպ գյուղատնտեսական գործունեությունից ստացված |
615 «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ» |
դ) որպես որոշակի պայմաններով պետական շնորհ ստացված |
421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ» 541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ» |
ե) անհատույց (որպես ոչ պայմանական պետական շնորհ) ստացված |
614 «Գործառնական այլ եկամուտներ» 628 «Շնորհներից և անհատույց ստացումներից եկամուտներ» |
զ) ծնաճից ստացված կենդանիների, ինչպես նաև մատղաշ կենդանիների քաշաճի մուտքագրում` ինքնարժեքով |
811 «Հիմնական արտադրություն» 812 «Օժանդակ արտադրություն» |
2. Սպառվող կենսաբանական ակտիվների «իրական արժեք՝ հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից օգուտ (պայմանավորված գնի կամ ֆիզիկական փոփոխությամբ) |
615 «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ» |
3. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով ստացված ընթացիկ կենսաբանական ակտիվների մուտքագրում |
611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» 614 «Գործառնական այլ եկամուտներ» 621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ» |
4. Սպառվող կենսաբանական ակտիվների ձեռքբերման հետ կապված ծախսումների (տրանսպորտային, բեռնման և բեռնաթափման ծախսումներ, չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և այլն) արտացոլում |
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» 524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» 525 «Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով» 527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ» |
5. Բերքատու կենսաբանական ակտիվների դասակարգումը որպես սպառվող կենսաբանական ակտիվներ |
116 «Կենսաբանական ակտիվներ» |
212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Վաճառված (օտարված) սպառվող կենսաբանական ակտիվների արժեքի դուրս գրում |
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» 715 «Գյուղատնտեսական գործունեությունից ծախսեր» |
2. Սկզբնական արժեքի հիմունքով չափվող կենդանիների մորթի (սպանդի) դեպքում արժեքի արտացոլում |
811 «Հիմնական արտադրություն» 812 «Օժանդակ արտադրություն» |
3. Որպես պետական շնորհ ստացված սպառվող կենսաբանական ակտիվների հետ վերադարձ |
541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ» |
Հաշիվ 214 «Անավարտ արտադրություն»
214 «Անավարտ արտադրություն» հաշիվը նախատեսված է կազմակերպության անավարտ արտադրանքի, աշխատանքների և ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ անավարտ արտադրանքի, աշխատանքների և ծառայությունների գումարը, իսկ կրեդիտում՝ հաշվետու ժամանակաշրջանի սկզբում այդ գումարի դուրսգրումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է անավարտ արտադրանքի, աշխատանքների և ծառայությունների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
214 «Անավարտ արտադրություն» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2141 «Արտադրանքի գծով անավարտ արտադրություն», 2142 «Աշխատանքների գծով անավարտ արտադրություն», 2143 «Ծառայությունների գծով անավարտ արտադրություն», 2144 «Օժանդակ արտադրության գծով անավարտ արտադրություն»։
Անավարտ արտադրության վերլուծական հաշվառումը տարվում է ըստ արտադրությունների, աշխատանքների և ծառայությունների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
214 «Անավարտ արտադրություն» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ անավարտ արտադրության արժեքի արտացոլում |
811 «Հիմնական արտադրություն» 812 «Օժանդակ արտադրություն» |
2. Գույքագրմամբ հայտնաբերված անավարտ արտադրության ավելցուկի մուտքագրում |
614 «Գործառնական այլ եկամուտներ» |
214 «Անավարտ արտադրություն» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ անավարտ արտադրության արժեքի տեղափոխում կառավարչական հաշվառման հաշիվներ |
811 «Հիմնական արտադրություն» 812 «Օժանդակ արտադրություն» |
2. Գույքագրմամբ հայտնաբերված անավարտ արտադրության պակասորդների և կորուստների արտացոլումը |
714 «Գործառնական այլ ծախսեր» |
3. Վաճառված (օտարված) անավարտ արտադրության արժեքի դուրս գրում |
714 «Գործառնական այլ ծախսեր» |
4. Ընդհատված գործունեությանը վերագրելի վաճառված (օտարված) անավարտ արտադրանքի արժեքի դուրս գրում |
732 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր» |
Հաշիվ 215 «Արտադրանք»
215 «Արտադրանք» հաշիվը նախատեսված է պատրաստի արտադրանքի, սեփական արտադրության կիսապատրաստուքների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է պատրաստի արտադրանքի, սեփական արտադրության կիսապատրաստուքների ինքնարժեքը, իսկ կրեդիտում՝ վաճառված (օտարված) արտադրանքի արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է պատրաստի արտադրանքի, սեփական արտադրության կիսապատրաստուքների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
215 «Արտադրանք» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2151 «Պատրաստի արտադրանք», 2152 «Սեփական արտադրության կիսապատրաստուքներ», 2153 «Կոնսիգնացիոն և կոմիսիոն հիմունքներով վաճառքի հանձնված արտադրանք», 2154 «Առաքված արտադրանք»։
Արտադրանքի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պահպանման տեղի, արտադրանքի տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
215 «Արտադրանք» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Պատրաստի արտադրանքի, սեփական արտադրության կիսապատրաստուկների մուտքագրումը |
|
ա) հիմնական արտադրությունից |
811 «Հիմնական արտադրություն» |
բ) օժանդակ արտադրությունից |
812 «Օժանդակ արտադրություն» |
գ) խոտանի շտկումից |
814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ» |
դ) գյուղատնտեսական գործունեությունից ստացված գյուղատնտեսական արտադրանքի |
615 «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ» |
2. Գույքագրմամբ հայտնաբերված ավելցուկի մուտքագրում |
614 «Գործառնական այլ եկամուտներ» |
3. Վաճառված պատրաստի արտադրանքի հետ վերադարձ (ինքնարժեքով) |
711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք» |
4. Նախորդ ժամանակաշրջաններում արտադրանքի գծով կատարված սխալների ուղղման (հետընթաց վերահաշվարկման) և հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների հետընթաց կիրառման արդյունքների արտացոլում |
341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում» |
215 «Արտադրանք» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Վաճառված (օտարված) պատրաստի արտադրանքի, սեփական արտադրության կիսապատրաստուկների արժեքի դուրս գրում |
711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք» |
2. Ընդհատված գործունեությանը վերագրելի վաճառված (օտարված) արտադրանքի արժեքի դուրս գրում |
731 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք՝ ընդհատված գործունեությունից» |
3. Խոտանված պատրաստի արտադրանքի, սեփական արտադրության կիսապատրաստուկների հետ վերադարձումն արտադրություն՝ խոտանը շտկելու նպատակով |
814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ» |
4. Անհատույց տրված պատրաստի արտադրանքի հաշվեկշռային արժեքի արտացոլում |
728 «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր» |
5. Պատրաստի արտադրանքի, սեփական արտադրության կիսապատրաստուկների վերադասակարգումը որպես նյութեր հետագայում սեփական կարիքների համար օգտագործելու նպատակով |
211 «Նյութեր» |
6. Գույքագրմամբ հայտնաբերված պատրաստի արտադրանքի, սեփական արտադրության կիսապատրաստուկների պակասորդների և կորուստների արտացոլումը |
714 «Գործառնական այլ ծախսեր» |
7. Երաշխիքային վաճառքի դեպքում ապրանքների փոխարինում |
543 «Ընթացիկ պահուստներ» |
8. Նախորդ ժամանակաշրջաններում արտադրանքի գծով կատարված սխալների ուղղման (հետընթաց վերահաշվարկման) և հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների հետընթաց կիրառման արդյունքների արտացոլում |
341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում» |
Հաշիվ 216 «Ապրանքներ»
216 «Ապրանքներ» հաշիվը նախատեսված է ապրանքների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռքբերված (ստացված) ապրանքների սկզբնական արժեքը, մանրածախ առևտրում՝ նաև վաճառքի գնի և ձեռքբերման արժեքի տարբերությունը (նպատակահարմարության դեպքում), իսկ կրեդիտում՝ վաճառված (օտարված) ապրանքների արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ապրանքների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
216 «Ապրանքներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2161 «Ապրանքներ պահեստում», 2162 «Ապրանքներ մանրածախ առևտրում», 2163 «Տարա և տարանյութեր», 2164 «Կոնսիգնացիոն և կոմիսիոն հիմունքներով վաճառքի հանձնված ապրանքներ», 2165 «Առաքված ապրանքներ», 2166 «Այլ ապրանքներ»։
Ապրանքների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պահպանման տեղերի, տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
216 «Ապրանքներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Ապրանքների մուտքագրում |
|
ա) մատակարարներից ձեռքբերված |
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» 228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
բ) մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում |
311 «Կանոնադրական կապիտալ» 312 «Չվճարված կապիտալ» |
գ) որպես պետական շնորհ ստացված |
541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ» |
դ) գույքագրմամբ հայտնաբերված ավելցուկ |
614 «Գործառնական այլ եկամուտներ» |
2. Վաճառված ապրանքների հետ վերադարձ (ինքնարժեքով) |
711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք» |
3. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով ստացված ապրանքների մուտքագրում |
611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» 614 «Գործառնական այլ եկամուտներ» 621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ» |
4. Ապրանքների ձեռքբերման հետ կապված ծախսումների (տրանսպորտային, բեռնման և բեռնաթափման ծախսումներ, չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և այլն) արտացոլում |
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» 524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» 525 «Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով» 527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ» |
5. Մանրածախ առևտրում ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերության արտացոլում |
217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն» |
6. Կոնսիգնացիոն և կոմիսիոն հիմունքներով վաճառքի հանձնված ապրանքների արտացոլում |
216 «Ապրանքներ» |
7. Ներդրումային գույքի՝ որպես պաշար վերադասակարգում |
122 «Ներդրումային գույք» |
8. Նախորդ ժամանակաշրջաններում ապրանքների գծով կատարված սխալների ուղղման (հետընթաց վերահաշվարկման) և հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների հետընթաց կիրառման արդյունքների արտացոլում |
341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում» |
216 «Ապրանքներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Վաճառված (օտարված) ապրանքների արժեքի դուրս գրում |
711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք» |
2. Ընդհատված գործունեությանը վերագրելի օտարված ապրանքների արժեքի դուրս գրում |
732 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր» |
3. Անհատույց տրված ապրանքների հաշվեկշռային արժեքի արտացոլում |
728 «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր» |
4. Գույքագրմամբ հայտնաբերված ապրանքների պակասորդների և կորուստների արտացոլում |
714 «Գործառնական այլ ծախսեր» |
5. Երաշխիքային վաճառքի դեպքում ապրանքների փոխարինում |
543 «Ընթացիկ պահուստներ» |
6. Որպես պետական շնորհ ստացված ապրանքների հետ վերադարձ |
541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ» |
7. Մանրածախ առևտրի օբյեկտից կազմակերպության պահեստ ապրանքների հետ վերադարձի դեպքում առևտրային հավելագնի ճշգրտում |
217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն» |
8. Նախորդ ժամանակաշրջաններում ապրանքների գծով կատարված սխալների ուղղման (հետընթաց վերահաշվարկման) և հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների հետընթաց կիրառման արդյունքների արտացոլում |
341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում» |
Հաշիվ 217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն»
217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն» հաշիվը նախատեսված է մանրածախ առևտրում ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերության (առևտրական հավելագին, անուղղակի հարկեր) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերությունը, ինչպես նաև իրացված ապրանքներին բաժին ընկնող տարբերության գումարը՝ ճշտանցման եղանակով, իսկ դեբետում՝ վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերության ճշգրտումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է մանրածախ առևտրում ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերության գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2171 «Առևտրական հավելագին», 2172 «Ավելացված արժեքի հարկ», 2173 «Ակցիզային հարկ»։
Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերության վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ապրանքների խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Մանրածախ առևտրում ստացված ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերության արտացոլում |
216 «Ապրանքներ» |
2. Իրացված ապրանքներին բաժին ընկնող վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերության արտացոլում՝ ճշտանցման եղանակով |
711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք» |
3. Գույքագրմամբ հայտնաբերված ապրանքների պակասորդներին և կորուստներին բաժին ընկնող վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերության արտացոլում՝ ճշտանցման եղանակով (եթե պակասորդները և կորուստները արտացոլվում են վաճառքի գներով) |
714 «Գործառնական այլ ծախսեր» |
217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
Մանրածախ առևտրի օբյեկտից կազմակերպության պահեստ ապրանքների հետ վերադարձի դեպքում առևտրային հավելագնի ճշգրտում |
216 «Ապրանքներ» |
Հաշիվ 218 «Պաշարների արժեքի նվազում»
218 «Պաշարների արժեքի նվազում» հաշիվը նախատեսված է պաշարների արժեքի նվազման վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Պաշարների արժեքի՝ մինչև իրացման զուտ արժեք նվազեցումը և դրա հետագա հակադարձումը կարգավորվում են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 13-րդ բաժնով ։
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է պաշարների ինքնարժեքի՝ մինչև իրացման զուտ արժեք իջեցումները, իսկ դեբետում՝ այդ իջեցումների գումարների հակադարձումները: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կազմակերպությունում առկա պաշարների արժեքի նվազման գումարները հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
218 «Պաշարների արժեքի նվազում» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2181 «Նյութերի արժեքի նվազում», 2184 «Անավարտ արտադրանքի արժեքի նվազում», 2185 «Արտադրանքի արժեքի նվազում», 2186 «Ապրանքների արժեքի նվազում»։
Պաշարների արժեքի նվազման վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պաշարների խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
218 «Պաշարների արժեքի նվազում» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
Պաշարների արժեքի նվազման արտացոլում |
714 «Գործառնական այլ ծախսեր» |
218 «Պաշարների արժեքի նվազում» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
Նախկինում ճանաչված նվազումների հակադարձում |
614 «Գործառնական այլ եկամուտներ» |
ԽՈՒՄԲ 22 «ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ»
22 «Գործառնական և այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները՝ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով», 222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով», 223 «Դեբիտորական պարտքերի կորստի պահուստ», 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ», 225 «Դեբիտորական պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով», 226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր», 227 «Դեբիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով», 228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» և 229 «Այլ դեբիտորական պարտքեր»։
Գործառնական և այլ ընթացիկ դեբիտորական պարտքերի կազմի, ձևավորման և դուրս գրման մոտեցումները նկարագրված են, մասնավորապես, ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 4-րդ, 11-րդ, 20-րդ, 23-րդ բաժիններում:
Հաշիվ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» հաշիվը նախատեսված է վաճառքի գներով (ներառյալ անուղղակի հարկերը) արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների, այլ պաշարների, ֆինանսական ներդրումների, հիմնական միջոցների և այլ ակտիվների վաճառքների գծով դեբիտորական պարտքերի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Դեբիտորական պարտքերի ճանաչման, ապաճանաչման և չափման հացերը կարգավորվում են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 11-րդ բաժնում ։
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է վերը նշված գործառնություններից առաջացող դեբիտորական պարտքերի գումարը, իսկ կրեդիտում՝ այդ պարտքերի մարումները, դուրս գրումները (ապաճանաչումը): Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է վաճառքների գծով ընթացիկ դեբիտորական պարտքերի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2211 «Դեբիտորական պարտքեր արտադրանքի, ապրանքների վաճառքների գծով», 2212 «Դեբիտորական պարտքեր մատուցած ծառայությունների, կատարած աշխատանքների գծով», 2213 «Դեբիտորական պարտքեր այլ պաշարների վաճառքների գծով», 2214 «Դեբիտորական պարտքեր ֆինանսական ներդրումների վաճառքների գծով», 2215 «Դեբիտորական պարտքեր հիմնական միջոցների վաճառքների գծով», 2216 «Դեբիտորական պարտքեր այլ վաճառքների գծով»։
Վաճառքների գծով դեբիտորական պարտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ դեբիտորների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Վաճառված ակտիվների (աշխատանքների, ծառայությունների) գծով դեբիտորական պարտքերի արտացոլում՝ |
|
- բաց թողնման գներով (առանց անուղղակի հարկերի) |
611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» 614 «Գործառնական այլ եկամուտներ» 615 «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ» 621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ» 622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ» |
- անուղղակի հարկեր |
524 «Պարտքեր բյուջեին» 542 «Վճարումը հետաձգված հարկային պարտավորություններ» |
2. Իրական արժեքով չափվող ֆինանսական ակտիվների, ներդրումային գույքի կամ կենսաբանական ակտիվների վաճառքից |
|
- առանց անուղղակի հարկերի |
116 «Կենսաբանական ակտիվներ» 122 «Ներդրումային գույք» 141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» 142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» 145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ» 231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում» 236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» |
- անուղղակի հարկեր |
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» |
3. Ընդհատված գործունեությանը վերագրելի ակտիվների վաճառքների դիմաց պարտքերի արտացոլում |
631 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ՝ ընդհատված գործունեությունից» 632 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից եկամուտներ» |
4. Արտարժույթով արտահայտված դեբիտորական պարտքերի գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում |
625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ» |
5. Վաճառքների գծով դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի հակադարձում (երբ անհուսալի դեբիտորական պարտքերի մեծության չափով ուղղակիորեն նվազեցվում է դեբիտորական պարտքի գումարը) |
614 «Գործառնական այլ եկամուտներ» |
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Դրամական միջոցների ստացում՝ որպես պարտքերի մարում |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» |
2. Գնորդների կողմից հետ վերադարձված արտադրանքի, ապրանքների արժեքների արտացոլում՝ |
|
- առանց անուղղակի հարկերի |
612 «Իրացված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից հասույթի ճշգրտում» |
- անուղղակի հարկեր |
226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» 261 «Ընթացիկ ակտիվներ հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով» |
3. Ընթացիկ դեբիտորական պարտքերի մարում, հաշվանցում |
|
ա) մատակարարների և կապալառուների հանդեպ ունեցած կրեդիտորական պարտքերի հաշվին (փոխադարձ պահանջարկների գրանցման ճանապարհով հաշվարկների իրականացման դեպքում) |
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
բ) ստացված կանխավճարների հաշվին |
523 «Ստացված կանխավճարներ» |
գ) աշխատակիցների աշխատավարձից պահումների հաշվին (կազմակերպությունից ձեռքբերված ապրանքների և ծառայությունների դիմաց) |
527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» |
4. Արտարժույթով արտահայտված դեբիտորական պարտքերի գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում |
725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ» |
5. Վաճառքների գծով անհուսալի դեբիտորական պարտքերի դուրս գրում՝ |
|
ա) կորուստների պահուստի հաշվին |
223 «Դեբիտորական պարտքերի կորստի պահուստ» |
բ) ուղղակիորեն՝ ժամանակաշրջանի ծախսերի հաշվին |
714 «Գործառնական այլ ծախսեր» |
Հաշիվ 222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով»
222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով» հաշիվը նախատեսված է գործառնական վարձակալության, ստացվելիք շահաբաժինների, ստացվելիք տոկոսների, ապահովագրական հատուցումների, տույժերի, տուգանքների, նյութական վնասի փոխհատուցման և այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է վերը նշված գործառնություններից առաջացող դեբիտորական պարտքերի գումարը, իսկ կրեդիտում՝ այդ պարտքերի մարումը, դուրս գրումը (ապաճանաչումը): Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է կազմակերպության այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2221 «Դեբիտորական պարտքեր գործառնական վարձակալության գծով», 2222 «Դեբիտորական պարտքեր ստացվելիք շահաբաժինների գծով», 2223 «Դեբիտորական պարտքեր ստացվելիք տոկոսների գծով», 2224 «Դեբիտորական պարտքեր ապահովագրական հատուցումների գծով», 2225 «Դեբիտորական պարտքեր տույժերի, տուգանքների գծով», 2226 «Դեբիտորական պարտքեր նյութական վնասի փոխհատուցման գծով», 2227 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով»։
Այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ դեբիտորների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Դեբիտորական պարտքերի արտացոլում՝ |
|
- առանց անուղղակի հարկերի |
|
ա) գործառնական վարձակալության գծով |
614 «Գործառնական այլ եկամուտներ» |
բ) ստացվելիք շահաբաժինների գծով |
627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ» |
գ) ապահովագրական հատուցումների գծով |
614 «Գործառնական այլ եկամուտներ» |
դ) տույժերի, տուգանքների գծով |
614 «Գործառնական այլ եկամուտներ» |
ե) նյութական վնասի փոխհատուցման գծով (այդ թվում՝ կազմակերպության աշխատակիցների կողմից ընդունված, կամ նրանցից դատավճռով գանձման ենթակա պակասորդները) |
614 «Գործառնական այլ եկամուտներ» |
- անուղղակի հարկերի |
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» 542 «Վճարումը հետաձգված հարկային պարտավորություններ» |
3. Արտարժույթով արտահայտված դեբիտորական պարտքերի գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում |
625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ» |
4. Այլ եկամուտների գծով դուրս գրված դեբիտորական պարտքերի հակադարձում (երբ անհուսալի դեբիտորական պարտքերի մեծության չափով ուղղակիորեն նվազեցվում է դեբիտորական պարտքի գումարը) |
614 «Գործառնական այլ եկամուտներ» |
222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Դեբիտորական պարտքերի մարում |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» |
2. Աշխատավարձից պահումներ նյութական վնասի փոխհատուցման համար |
527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» |
3. Արտարժույթով արտահայտված դեբիտորական պարտքերի գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում |
725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ» |
4. Այլ եկամուտների գծով անհուսալի դեբիտորական պարտքերի դուրս գրում՝ |
|
ա) կորուստների պահուստի հաշվին |
223 «Դեբիտորական պարտքերի կորստի պահուստ» |
բ) ուղղակիորեն՝ ժամանակաշրջանի ծախսերի հաշվին |
714 «Գործառնական այլ ծախսեր» |
Հաշիվ 223 «Դեբիտորական պարտքերի կորստի պահուստ»
223 «Դեբիտորական պարտքերի կորստի պահուստ» հաշիվը նախատեսված է դեբիտորական պարտքերի կորուստների պահուստի առկայության, ձևավորման և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Դեբիտորական պարտքերի կորուստների պահուստն իրենից ներկայացնում է դեբիտորական պարտքերի գծով առկա արժեզրկումից կորուստը, որի ճանաչումն ու չափումը կարգավորվում է ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 11-րդ բաժնում:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են պահուստին կատարվող մասհանումները, իսկ դեբետում՝ անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերի դուրս գրումները, հակադարձումները, ինչպես նաև մնացորդի ճշգրտումները: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է պահուստի չօգտագործված մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
Դեբիտորական պարտքերի կորստի պահուստի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ դեբիտորների, ձևավորման ժամկետների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
223 «Դեբիտորական պարտքերի կորստի պահուստ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
Դեբիտորական պարտքերի կորստի պահուստին մասհանումներ |
714 «Գործառնական այլ ծախսեր» |
223 «Դեբիտորական պարտքերի կորստի պահուստ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Դեբիտորական պարտքերի կորուստների պահուստի հաշվին անհուսալի դեբիտորական պարտքերի դուրս գրում |
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» 222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով» 229 «Այլ դեբիտորական պարտքեր» |
2. Դեբիտորական պարտքերի կորուստների պահուստի ճշգրտում և հակադարձում |
614 «Գործառնական այլ եկամուտներ» |
Հաշիվ 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» հաշիվը նախատեսված է ընթացիկ ակտիվներ և ծառայություներ (աշխատանքներ) ձեռք բերելու համար մատակարարներին (կապալառուներին) տրված կանխավճարների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է տրված կանխավճարների գումարները, իսկ կրեդիտում՝ ընթացիկ ակտիվների ձեռքբերումը կամ այլ մարում: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ընթացիկ ակտիվների ձեռքբերման համար տրված կանխավճարների մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ:
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2241 «Տրված կանխավճարներ նյութեր ձեռք բերելու համար», 2242 «Տրված կանխավճարներ ապրանքներ ձեռք բերելու համար», 2243 «Տրված կանխավճարներ աշխատանքներ, ծառայություններ ձեռք բերելու համար», 2244 «Այլ նպատակներով տրված ընթացիկ կանխավճարներ»։
Տրված ընթացիկ կանխավճարների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ մատակարարների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Ընթացիկ ակտիվների ծառայություների (աշխատանքների) ձեռքբերման համար մատակարարներին (կապալառուներին) տրված կանխավճարներ |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 511 «Կարճաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» |
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Կանխավճարների դիմաց ստացված ընթացիկ ակտիվների և ծառայությունների արտացոլում՝ |
|
- առանց անուղղակի հարկերի |
211 «Նյութեր» 212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ» 216 «Ապրանքներ» 232 «Կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 234 «Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 239 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 256 «Դրամական փաստաթղթեր» 712 «Իրացման ծախսեր» 713 «Վարչական ծախսեր» 811 «Հիմնական արտադրություն» 812 «Օժանդակ արտադրություն» 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ» |
- անուղղակի հարկեր (ԱԱՀ, ակցիզային հարկ) |
226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» 261 «Ընթացիկ ակտիվներ հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով» |
2. Գնումների գծով և այլ կրեդիտորական պարտքերի մարում (հաշվանցում) տրված կանխավճարների հաշվին |
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ» |
3. Ընթացիկ ակտիվների ձեռքբերման համար տրված կանխավճարների հետ վերադարձ |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» |
4. Ընթացիկ ակտիվների ձեռքբերման համար տրված կանխավճարների դուրս գրում (երբ կանխավճարների դիմաց ստացվելիք ակտիվների և ծառայությունների ստացումը դառնում է անհավանական) |
714 «Գործառնական այլ ծախսեր» |
Հաշիվ 225 «Դեբիտորական պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
225 «Դեբիտորական պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» հաշիվը նախատեսված է հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով պետական կամ համայնքային բյուջեների հետ կարճաժամկետ դեբիտորական պարտքերի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բյուջե կատարված կանխավճարները, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ բյուջեի նկատմամբ ունեցած գերավճարը, իսկ կրեդիտում՝ բյուջեի նկատմամբ կարճաժամկետ պարտավորությունների մարումը կանխավճարների, գերավճարի հաշվին, ինչպես նաև բյուջեից գերավճարի հետ ստացումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հարկերի և այլ պարտադիր վճարների գծով բյուջեի հետ կարճաժամկետ դեբիտորական պարտքերի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
225 «Դեբիտորական պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2251 «Դեբիտորական պարտքեր շահութահարկի գծով», 2252 «Դեբիտորական պարտքեր եկամտահարկի գծով», 2253 «Դեբիտորական պարտքեր ավելացված արժեքի հարկի գծով», 2254 «Դեբիտորական պարտքեր ակցիզային հարկի գծով», 2255 «Դեբիտորական պարտքեր գույքահարկի գծով», 2256 «Դեբիտորական պարտքեր հողի հարկի գծով», 2257 «Դեբիտորական պարտքեր մաքսատուրքի գծով», 2258 «Դեբիտորական պարտքեր պետական տուրքի գծով», 2259 «Դեբիտորական պարտքեր այլ պարտադիր վճարների գծով»։
Հարկերի և այլ պարտադիր վճարների գծով դեբիտորական պարտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հարկերի և այլ պարտադիր վճարների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
225 «Դեբիտորական պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բյուջե կատարված կանխավճարներ |
252 «Հաշվարկային հաշիվ» |
2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում բյուջեի նկատմամբ ունեցած գերավճարի արտացոլում |
226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» 524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» |
225 «Դեբիտորական պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ բյուջեի գծով ընթացիկ պարտավորությունների մարում կանխավճարների, գերավճարների հաշվին |
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» |
2. Բյուջեից գերավճարի հետ ստացում |
252 «Հաշվարկային հաշիվ» |
Հաշիվ 226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»
226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» հաշիվը նախատեսված է ձեռքբերված (ստացված) ակտիվների (աշխատանքների, ծառայությունների) գծով հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկերի գումարների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռքբերված (ստացված) ակտիվների (աշխատանքների, ծառայությունների) գծով հարկային հաշիվներում առկա և հաշվանցվող (փոխհատուցվող) ԱԱՀ-ի գումարները, ինչպես նաև անհուսալի դեբիտորական պարտքերի դուրս գրումից՝ նախկինում որպես պարտավորություն հաշվեգրված ԱԱՀ-ի փոխհատուցումը, իսկ կրեդիտում՝ բյուջեի նկատմամբ կարճաժամկետ պարտավորությունների մարումը, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ մնացորդի (գերավճարի)՝ որպես բյուջեի գծով դեբիտորական պարտքի արտացոլումը: Այս հաշիվը հաշվետու ամսաթվի դրությամբ մնացորդ չի ունենում:
Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:
226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Ձեռքբերված (ստացված) ակտիվների (աշխատանքների, ծառայությունների) գծով հաշվանցվող (փոխհատուցվող) ԱԱՀ-ի գումարների արտացոլում, երբ ձեռքբերման (ստացման) և հաշվանցման (փոխհատուցման) պահերը |
|
- համընկնում են |
152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» 228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ» |
- չեն համընկնում |
261 «Ընթացիկ ակտիվներ հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով» |
2. Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրս գրումից՝ նախկինում որպես պարտավորություն հաշվեգրված ԱԱՀ-ի փոխհատուցում |
614 «Գործառնական այլ ծախսեր» |
3. Գնորդների կողմից հետ վերադարձված արտադրանքի, ապրանքների արժեքում և գների իջեցումից առաջացած գումարներում ներառված ԱԱՀ-ի արտացոլում |
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» 251 «Դրամարկղ» 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ» |
4. Ակտիվների (աշխատանքների, ծառայությունների) փոխանակման դեպքում ԱԱՀ-ի գումարների հաշվանցում |
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» |
226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի դիմաց բյուջեի նկատմամբ կարճաժամկետ պարտավորությունների մարում |
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» |
2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում հաշվանցման (փոխհատուցման) ենթակա գումարի մնացորդի՝ որպես բյուջեի գծով դեբիտորական պարտք արտացոլում |
225 «Դեբիտորական պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» |
Հաշիվ 227 «Դեբիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով»
227 «Դեբիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով» հաշիվը նախատեսված է կազմակերպության աշխատակիցների պարտադիր սոցիալական ապահովության գծով հաշվարկների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ պարտադիր սոցիալական ապահովության գծով գերավճարը, իսկ կրեդիտում՝ սոցիալական ապահովության մարմինների հետ հաշվարկների հաշվանցումը և սոցիալական ապահովության մարմիների կողմից պարտավորությունների մարումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է պարտադիր սոցիալական ապահովության գծով կարճաժամկետ դեբիտորական պարտքերի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Պարտադիր սոցիալական ապահովության գծով դեբիտորական պարտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:
227 «Դեբիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում սոցիալական ապահովության մարմինների նկատմամբ ունեցած գերավճարի արտացոլում |
525 «Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով» |
227 «Դեբիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Սոցիալական ապահովության մարմինների կողմից պարտավորությունների մարում |
252 «Հաշվարկային հաշիվ» |
2. Գերավճարի հաշվին սոցիալական ապահովության վճարների գծով պարտքերի մարում |
525 «Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով» |
Հաշիվ 228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» հաշիվը նախատեսված է առհաշիվ տրված գումարների գծով դեբիտորական պարտքերի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է առհաշիվ տրված գումարների գծով դեբիտորական պարտքերը, իսկ կրեդիտում՝ հաշվետու անձանց կողմից ծախսված գումարները, ինչպես նաև այդ պարտքերի հետ վերադարձումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է առհաշիվ տրված գումարների գծով դեբիտորական պարտքերի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2281 «Առհաշիվ տրված գումարներ նյութեր ձեռք բերելու համար», 2282 «Առհաշիվ տրված գումարներ ապրանքներ ձեռք բերելու համար», 2283 «Առհաշիվ տրված գումարներ գործուղումների համար», 2284 «Այլ նպատակներով առհաշիվ տրված գումարներ»։
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում յուրաքանչյուր աշխատողի գծով կրեդիտային մնացորդ առաջանալու դեպքում այն ձևակերպվում է որպես ընթացիկ կրեդիտորական պարտք:
Առհաշիվ տրված գումարների գծով դեբիտորական պարտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ յուրաքանչյուր աշխատողի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Առհաշիվ գումարների տրամադրում |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» |
2. Արտարժույթով արտահայտված դեբիտորական պարտքերի գծով (վերադարձման ենթակա մասով) փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում |
625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ» |
3. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում յուրաքանչյուր աշխատակցի՝ առհաշիվ գործառնությունների գծով կրեդիտային մնացորդի ձևակերպումը որպես ընթացիկ կրեդիտորական պարտք |
528 «Պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով» |
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Ծախսված (օգտագործված) առհաշիվ գումարների արտացոլում ըստ ուղղությունների՝ |
|
ա) ակտիվների ձեռքբերում |
111 «Մաշվող հիմնական միջոցներ» 116 «Կենսաբանական ակտիվներ» 211 «Նյութեր» 212«Սպառվող կենսաբանական ակտիվներ» 216 «Ապրանքներ» 256 «Դրամական փաստաթղթեր» |
բ) ակտիվների ձեռքբերման (ստացման) հետ կապված ծախսումների արտացոլում |
111 «Մաշվող հիմնական միջոցներ» 115 «Հողամասեր» 116 «Կենսաբանական ակտիվներ» 118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ» 119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ» 122 «Ներդրումային գույք» 131 «Ոչ նյութական ակտիվներ» 141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» 142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» 145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» 148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 211 «Նյութեր» 212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ» 216 «Ապրանքներ» 232 «Կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» 239 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» 516 « Չկրած տոկոսային ծախսեր կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» |
գ) առհաշիվ տրված գումարների ծախսագրում |
712 «Իրացման ծախսեր 713 «Վարչական ծախսեր» 714 «Գործառնական այլ ծախսեր» 811 «Հիմնական արտադրություն» 812 «Օժանդակ արտադրություն» 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ» 814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ» 821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ» 822 «Սարքավորումների տեղակայման ծախսումներ» 823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ» 826 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ» |
դ) առհաշիվ անձանց կողմից գնված ակտիվների (աշխատանքների, ծառայությունների) գծով փոխհատուցման ենթակա անուղղակի հարկերի արտացոլում |
226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» 261 «Ընթացիկ ակտիվներ հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով» |
2. Հաշվետու ժամանակաշրջանի սկզբում յուրաքանչյուր աշխատակցի գծով կրեդիտային մնացորդի ձևակերպում |
528 «Պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով» |
3. Արտարժույթով արտահայտված դեբիտորական պարտքերի գծով (վերադարձման ենթակա մասով) փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում |
725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ» |
4. Առհաշիվ տրված գումարների հետ վերադարձում |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» |
Հաշիվ 229 «Այլ դեբիտորական պարտքեր»
229 «Այլ դեբիտորական պարտքեր» հաշիվը նախատեսված է աշխատանքի վարձատրության և աշխատակիցների հետ այլ գործառնությունների գծով դեբիտորական պարտքերի, բողոքարկումների գծով դեբիտորական պարտքերի գծով դեբիտորական պարտքերի, ինչպես նաև այլ ընթացիկ դեբիտորական պարտքերի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է վերը նշված գործառնություններից առաջացող դեբիտորական պարտքերի գումարը, իսկ կրեդիտում՝ այդ պարտքերի մարումը, դուրս գրումը (ապաճանաչումը): Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է կազմակերպության այլ ընթացիկ դեբիտորական պարտքերի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
229 «Այլ դեբիտորական պարտքեր» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2291 «Դեբիտորական պարտքեր աշխատավարձի վճարման գծով», 2292 «Դեբիտորական պարտքեր աշխատակիցների հետ այլ գործառնությունների գծով», 2293 «Դեբիտորական պարտքեր բողոքարկումների գծով», 2294 «Դեբիտորական պարտքեր բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով հայտարարված շահաբաժինների գծով»։
Այլ դեբիտորական պարտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ յուրաքանչյուր աշխատակիցների, դեբիտորների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
229 «Այլ դեբիտորական պարտքեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Աշխատակիցների` կազմակերպությանն ունեցած դեբիտորական պարտքերի արտացոլում (այն դեպքում, երբ կազմակերպությունը հատուցում է այլ առևտրային կազմակերպություններին իր աշխատակիցների ունեցած պարտքը) |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 511 «Կարճաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» |
2. Տրամադրված բնակարանային կոմունալ ծառայությունների դիմաց անձնակազմի դեբիտորական պարտքերի արտացոլում |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
3. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձի գծով գերավճարի տեղափոխում |
527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» |
4. Բողոքարկումների գծով դեբիտորական պարտքերի արտացոլում |
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
5. Ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ պարտքի ժամկետից շուտ մարման դեպքում ստացվելիք գումարների արտացոլում |
146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր» |
6. Արտարժույթով արտահայտված դեբիտորական պարտքերի գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում |
625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ» |
7. Կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների գծով հայտարարված շահաբաժինների գումարով ներդրման հաշվեկշռային արժեքի նվազեցում |
142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» |
229 «Այլ դեբիտորական պարտքեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Աշխատակիցների գծով դեբիտորական պարտքերի մարում |
|
ա) աշխատավարձից պահումների միջոցով |
527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» |
բ) աշխատակիցների մուծումների հաշվին |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» |
2. Բողոքարկումների գծով դեբիտորական պարտքերի մարում |
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
3. Արտարժույթով արտահայտված դեբիտորական պարտքերի գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում |
725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ» |
4. Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրս գրում |
714 «Գործառնական այլ ծախսեր» |
ԽՈՒՄԲ 23-24 «ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ»
23-24 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները՝ 231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում», 232 «Կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր», 233 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս», 234 «Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր», 235 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս», 236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ», 237 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս», 238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով», 239 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ» և 241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկում (անհավաքագրելիություն)»։
Ընթացիկ ֆինանսական ներդրումների ճանաչման, չափման, ներկայացման, դասակարգման մոտեցումները նկարագրված են, մասնավորապես, ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 11-րդ, 12-րդ և 20-րդ բաժիններում:
Հաշիվ 231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում»
231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում» հաշիվը նախատեսված է այլ կազմակերպությունների կանոնադրական կապիտալում` ոչ փոխարկելի արտոնյալ բաժնետոմսերում և առանց հետ վաճառքի իրավունքի սովորական կամ արտոնյալ բաժնետոմսերում ընթացիկ ներդրումների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Բաժնային գործիքներում ընթացիկ ներդրումների հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 11-րդ բաժնում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռքբերված (ստացված) բաժնային գործիքներում ընթացիկ ներդրումների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի աճը, իսկ կրեդիտում՝ օտարված ընթացիկ ներդրումների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է բաժնային գործիքներում ընթացիկ ներդրումների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2311 «Ինքնարժեքի հիմունքով չափվող ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում», 2312 «Իրական արժեքով չափվող ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում»:
Չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ընթացիկ ներդրումների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:
231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Բաժնային գործիքներում ընթացիկ ներդրումների ձեռքբերում |
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» 236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
2. Բաժնային գործիքներում ընթացիկ ներդրումների, որոնք չեն չափվում իրական արժեքով, ձեռքբերման հետ կապված ծախսումների (միջնորդավճարներ, բանկային ծառայությունների դիմաց վճար և այլն) արտացոլում |
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
3. Բաժնային գործիքներում ընթացիկ ներդրումների ստացում մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում |
311 «Կանոնադրական կապիտալ» 312 «Չվճարված կապիտալ» |
4. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով բաժնային գործիքներում ընթացիկ ներդրումների ձեռքբերում |
611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» 614 «Գործառնական այլ եկամուտներ» 621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ» 622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ» |
5. Բաժնային գործիքներում ընթացիկ ներդրումների իրական արժեքով վերաչափումից արժեքի աճ |
626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ» |
231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Բաժնային գործիքներում ընթացիկ ներդրումների վաճառքի (օտարման) ժամանակ հաշվեկշռային արժեքի դուրս գրում |
722 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից ծախսեր» Կամ, որպես այլընտրանք, ստացված փողի կամ այլ ակտիվների կամ ստացվելիք դեբիտորական պարտքի հաշվառման հաշիվներ |
2. Բաժնային գործիքներում ընթացիկ ներդրումների վերադասակարգումը որպես այլ ներդրումներ |
142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» |
3. Բաժնային գործիքներում ընթացիկ ներդրումների իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազում |
726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ» |
4. Բաժնային գործիքներում ինքնարժեքով հաշվառվող ընթացիկ ներդրումների կուտակված արժեզրկման դուրս գրում |
241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկում (անհավաքագրելիություն)» |
Հաշիվ 232 «Կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
232 «Կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը նախատեսված է տրամադրված կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի (տոկոսների և հիմնական գումարի գծով բոլոր ստացվելիք մուտքերի անվանական (չզեղչված) արժեքը) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է տրամադրված կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերը, իսկ կրեդիտում՝ մարված, օտարված կարճաժամկետ փոխառությունների հաշվեկշռային արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է տրամադրված կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ փոխառուների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
232 «Կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Կարճաժամկետ փոխառությունների տրամադրում |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» |
2. Կարճաժամկետ փոխառությունների գծով չվաստակած ֆինանսական եկամտի արտացոլում |
238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» |
3. Կարճաժամկետ փոխառությունների գծով դուրս գրված անհուսալի պարտքերի հակադարձում |
626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ» |
4. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում |
625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ» |
232 «Կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Կարճաժամկետ փոխառությունների մարում |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» |
2. Կարճաժամկետ փոխառությունների գծով պահանջի իրավունքի զիջում |
728 «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր» |
3. Կարճաժամկետ փոխառությունների գծով չվաստակած ֆինանսական եկամտի մնացորդի դուրս գրում |
238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» |
4. Կարճաժամկետ փոխառությունների գծով կուտակված անհավաքագրելիության դուրս գրում |
241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկում (անհավաքագրելիություն)» |
5. Կարճաժամկետ փոխառությունների գծով անհուսալի պարտքերի դուրս գրում |
726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ» |
6. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում |
725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ» |
Հաշիվ 233 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս»
233 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» հաշիվը նախատեսված է տրամադրված երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի (տոկոսների և հիմնական գումարի գծով բոլոր ստացվելիք մուտքերի անվանական (չզեղչված) արժեքը) կարճաժամկետ մասի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է տրամադրված երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասը, իսկ կրեդիտում՝ մարված, օտարված երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասի հաշվեկշռային արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է տրամադրված երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ փոխառուների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
233 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասի տեղափոխում |
143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» |
2. Երկարաժամկետ փոխառություններից ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասի գծով դուրս գրված անհուսալի պարտքերի հակադարձում |
626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ» |
3. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում |
625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ» |
233 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մասի մարում |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» |
2. Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մասի պահանջի իրավունքի զիջում |
728 «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր» |
3. Երկարաժամկետ փոխառություններից ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասի գծով չվաստակած ֆինանսական եկամտի մնացորդի դուրս գրում |
238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» |
4. Երկարաժամկետ փոխառություններից ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասի գծով կուտակված անհավաքագրելիության դուրս գրում |
241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկում (անհավաքագրելիություն)» |
5. Երկարաժամկետ փոխառություններից ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասի գծով անհուսալի պարտքերի դուրս գրում |
726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ» |
6. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում |
725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ» |
Հաշիվ 234 «Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
234 «Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը նախատեսված է այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի (տոկոսների և հիմնական գումարի գծով բոլոր ստացվելիք մուտքերի անվանական (չզեղչված) արժեքը) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռքբերված (ստացված) այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերը, իսկ կրեդիտում՝ օտարված, մարված այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների հաշվեկշռային արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ներդրումների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
234 «Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների ձեռքբերում |
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» 231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
2. Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների ստացում մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում |
311 «Կանոնադրական կապիտալ» 312 «Չվճարված կապիտալ» |
3. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների ստացում |
611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» 614 «Գործառնական այլ եկամուտներ» 621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ» 622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ» |
4. Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով չվաստակած ֆինանսական եկամտի արտացոլում |
238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» |
5. Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով դուրս գրված անհուսալի պարտքերի հակադարձում |
626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ» |
6. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում |
625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ» |
234 «Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների մարում |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» |
2. Վաճառված (օտարված) այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների հաշվեկշռային արժեքի դուրսգրում |
722 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից ծախսեր» Կամ, որպես այլընտրանք, ստացված փողի կամ այլ ակտիվների կամ ստացվելիք դեբիտորական պարտքի հաշվառման հաշիվներ՝ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» |
3. Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով չվաստակած ֆինանսական եկամտի մնացորդի դուրս գրում |
238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» |
4. Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով կուտակված անհավաքագրելիության դուրս գրում |
241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկում (անհավաքագրելիություն)» |
5. Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով անհուսալի պարտքերի դուրս գրում |
726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ» |
6. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում |
725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ» |
Հաշիվ 235 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս»
235 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» հաշիվը նախատեսված է այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի (տոկոսների և հիմնական գումարի գծով բոլոր ստացվելիք մուտքերի անվանական (չզեղչված) արժեքը) կարճաժամկետ մասի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասը, իսկ կրեդիտում՝ մարված, օտարված այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասի հաշվեկշռային արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ներդրումների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
235 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասի տեղափոխում |
144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» |
2. Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումներից ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասի գծով դուրս գրված անհուսալի պարտքերի հակադարձում |
626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ» |
3. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում |
625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ» |
235 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների կարճաժամկետ մասի մարում |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» |
2. Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների օտարում՝ հաշվեկշռային արժեքով |
722 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից ծախսեր» Կամ, որպես այլընտրանք, ստացված փողի կամ այլ ակտիվների կամ ստացվելիք դեբիտորական պարտքի հաշվառման հաշիվներ՝ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» |
3. Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումներից ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասի գծով չվաստակած ֆինանսական եկամտի մնացորդի դուրս գրում |
238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» |
4. Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումներից ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասի գծով կուտակված անհավաքագրելիության դուրս գրում |
241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկում (անհավաքագրելիություն)» |
5. Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումներից ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասի գծով անհուսալի պարտքերի դուրս գրում |
726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ» |
6. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում |
725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ» |
Հաշիվ 236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը նախատեսված է այլ (231-235 հաշիվներում չհաշվառվող) ընթացիկ ֆինանսական ակտիվների, ինչպես նաև զուտ հիմունքով չմարվող վարկ ստանալու ընթացիկ պարտավորվածությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվները ներառում են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 12-րդ բաժնի գործողության ոլորտում ներառված, հեջավորման գործիք չհանդիսացող և որպես ընթացիկ դասակարգված ֆինանսական ակտիվները։
Այլ ֆինանսական ակտիվների ճանաչումը, ապաճանաչումը և չափումը նկարագրված է ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 12-րդ բաժնում: Զուտ հիմունքով չմարվող վարկ ստանալու ընթացիկ պարտավորվածությունների հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 11-րդ բաժնում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռքբերված (ստացված) այլ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի աճը, իսկ կրեդիտում՝ օտարված, մարված ֆինանսական ակտիվների արժեքը, արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է այլ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2361 «Իրական արժեքով չափվող այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ», 2362 «Ինքնարժեքի հիմունքով չափվող այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ», 2363 «Վարկ ստանալու ընթացիկ պարտավորվածություններ (զուտ հիմունքով չմարվող)»։
Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ֆինանսական ակտիվների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվների ձեռքբերում |
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» 236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
2. Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվների ստացում մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում |
311 «Կանոնադրական կապիտալ» 312 «Չվճարված կապիտալ» |
3. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով այլ ընթացիկ ֆինանսական ակտիվների ստացում |
611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» 614 «Գործառնական այլ եկամուտներ» 621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ» 622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ» |
4. Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի աճ |
626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ» |
5. Ածանցյալ ֆինանսական պարտավորությունների վերածվելը ֆինանսական ակտիվների՝ հաշվետու ամսաթվի դրությամբ (իրական արժեքով վերաչափումից առաջացած դեբետային մնացորդի չափով) |
517 «Իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» |
6. Ածանցյալ ֆինանսական ակտիվների վերածվելը ֆինանսական պարտավորությունների՝ հաշվետու ամսաթվի դրությամբ (իրական արժեքով վերաչափումից առաջացած կրեդիտային մնացորդի չափով) |
517 «Իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» |
236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Վաճառված (օտարված) ֆինանսական ակտիվների հաշվեկշռային արժեքի դուրսգրում |
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 722 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից ծախսեր» |
2. Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվների մարում |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» |
3. Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազում |
726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ» |
4. Ածանցյալ գործիքների իրագործումը՝ այլ ֆինանսական ակտիվներ ձեռք բերելու (վաճառելու) նպատակով |
141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» 142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» 144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում» 234 «Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 253 «Արտարժութային հաշիվ» 621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ» 622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ» |
Հաշիվ 237 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս»
237 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» հաշիվը նախատեսված է ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի (տոկոսների և հիմնական գումարի գծով բոլոր ստացվելիք մուտքերի անվանական (չզեղչված) արժեքը) կարճաժամկետ մասի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասը, իսկ կրեդիտում՝ դրանց մարումը, դուրս գրումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ վարձակալների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
237 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասի տեղափոխում |
146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր» |
2. Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասին վերաբերող դուրս գրված անհուսալի պարտքերի հակադարձում |
626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ» |
3. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում |
625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ» |
237 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասի մարում |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» |
2. Ֆինանսական վարձակալության տրված ակտիվների հետ ընդունում |
111 «Մաշվող հիմնական միջոցներ» |
3. Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասին վերաբերող չվաստակած ֆինանսական եկամտի մնացորդի դուրս գրում |
238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» |
4. Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասին վերաբերող կուտակված անհավաքագրելիության դուրս գրում |
241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկում (անհավաքագրելիություն)» |
5. Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասին վերաբերող անհուսալի պարտքերի դուրս գրում |
726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ» |
6. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում |
725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ» |
Հաշիվ 238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»
238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» հաշիվը նախատեսված է ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով չվաստակած ֆինանսական եկամտի (ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքերի և դրանց զեղչված արժեքի տարբերությունը) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ընդ որում, չվաստակած ֆինանսական եկամտի գումարը որոշելիս գործարքի հետ կապված ծախսումները հանվում են:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով չվաստակած ֆինանսական եկամուտը, իսկ դեբետում՝ գործարքի հետ կապված ծախսումները, ինչպես նաև չվաստակած ֆինանսական եկամտի հաշվեգրումը եկամուտներին: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է չվաստակած ֆինանսական եկամտի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2381 «Չվաստակած ֆինանսական եկամուտ կարճաժամկետ փոխառությունների գծով», 2382 «Չվաստակած ֆինանսական եկամուտ երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մասի գծով», 2383 «Չվաստակած ֆինանսական եկամուտ այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով», 2384 «Չվաստակած ֆինանսական եկամուտ այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների կարճաժամկետ մասի գծով», 2385 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ֆինանսական վարձակալության կարճաժամկետ մասի գծով»։
Ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով չվաստակած ֆինանսական եկամտի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ փոխառուների, վարձակալների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Չվաստակած ֆինանսական եկամտի արտացոլում |
232 «Կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 234 «Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» |
2. Երկարաժամկետ ֆինանսական ակտիվներից ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասի գծով չվաստակած ֆինանսական եկամտի վերադասակարգումը որպես կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով չվաստակած ֆինանսական եկամուտ |
147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» |
238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Գործարքի հետ կապված ծախսումների արտացոլում |
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
2. Չվաստակած ֆինանսական եկամտի հաշվեգրում եկամուտներին |
627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ» |
3. Օտարված, մարված, վերադասակարգված ֆինանսական ակտիվների գծով չվաստակած ֆինանսական եկամտի մնացորդի դուրս գրում |
232 «Կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 233 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» 234 «Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 235 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» 237 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» |
Հաշիվ 239 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
239 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը նախատեսված է որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռքբերված (ստացված) որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի աճը, իսկ կրեդիտում՝ օտարված, իրագործված որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հեջավորման գործիքների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
239 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվների ձեռքբերում |
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
2. Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվների ձեռքբերման հետ կապված ծախսումների (միջնորդավճարներ, բանկային ծառայությունների դիմաց վճար և այլն) արտացոլում |
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
3. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվների ստացում |
611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» 614 «Գործառնական այլ եկամուտներ» 621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ» 622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ» |
4. Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերադասակարգում որպես ընթացիկ ֆինանսական ակտիվներ |
148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» |
5. Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորությունների վերածվելը ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ հաշվետու ամսաթվի դրությամբ (իրական արժեքով վերաչափումից առաջացած դեբետային մնացորդի չափով) |
518 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» |
6. Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվների վերածվելը ընթացիկ ֆինանսական պարտավորությունների՝ հաշվետու ամսաթվի դրությամբ (իրական արժեքով վերաչափումից առաջացած կրեդիտային մնացորդի չափով) |
518 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» |
7. Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի աճ՝ |
|
ա) երբ ճանաչվում է այլ համապարփակ ֆինանսական արդյունքում (ճանաչված ֆինանսական գործիքի փոփոխական տոկոսադրույքի ռիսկի, արտարժութային ռիսկի, կայուն պարտավորվածության կամ մեծապես հավանական կանխատեսված գործարքի գծով ապրանքի գնային ռիսկի արդյունավետ հեջում) |
673 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից օգուտներ» |
բ) երբ ճանաչվում է շահույթում կամ վնասում (ճանաչված ֆինանսական գործիքի ֆիքսված տոկոսադրույքի ռիսկի կամ պահվող ապրանքի գնային ռիսկիհեջում, ինչպես նաև այլ հեջերի ոչ արդյունավետ մասում) |
626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ» |
239 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Վաճառված (օտարված) որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվների հաշվեկշռային արժեքի դուրսգրում |
|
ա) իրական արժեքով չափվողների |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» |
բ) այլ հիմունքով չափվողների |
722 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից ծախսեր» |
2. Հեջավորման գործիքների մարում |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» |
3. Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազում՝ |
|
ա) երբ ճանաչվում է այլ համապարփակ ֆինանսական արդյունքում (ճանաչված ֆինանսական գործիքի փոփոխական տոկոսադրույքի ռիսկի, արտարժութային ռիսկի, կայուն պարտավորվածության կամ մեծապես հավանական կանխատեսված գործարքի գծով ապրանքի գնային ռիսկի արդյունավետ հեջում) |
773 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից կորուստներ» |
բ) երբ ճանաչվում է շահույթում կամ վնասում (ճանաչված ֆինանսական գործիքի ֆիքսված տոկոսադրույքի ռիսկի կամ պահվող ապրանքի գնային ռիսկի հեջում, ինչպես նաև այլ հեջերի ոչ արդյունավետ մասում) |
726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ» |
Հաշիվ 241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկում (անհավաքագրելիություն)»
241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկում (անհավաքագրելիություն)» հաշիվը նախատեսված է ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկման (անհավաքագրելիության) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկման (անհավաքագրելիության) գումարների որոշման (գնահատման), դրանց ճանաչման կամ հակադարձման հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 11-րդ և 12-րդ բաժիններում:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են ընթացիկ ֆինանսական ներդրումների գծով ճանաչված արժեզրկման (անհավաքագրելիության) գումարները, իսկ դեբետում՝ օտարված, մարված, վերադասակարգված ընթացիկ ֆինանսական ներդրումների գծով կուտակված արժեզրկման (անհավաքագրելիության) գումարների դուրս գրումը, ինչպես նաև նախկինում ճանաչված արժեզրկման (անհավաքագրելիության) գումարների հակադարձումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կազմակերպությունում առկա ընթացիկ ֆինանսական ներդրումների գծով կուտակված արժեզրկման (անհավաքագրելիության) գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկում (անհավաքագրելիություն)» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2411 «Բաժնային գործիքներում ընթացիկ ներդրումների արժեզրկում», 2412 «Կարճաժամկետ փոխառությունների անհավաքագրելիություն», 2413 «Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մասի անհավաքագրելիություն», 2414 «Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների անհավաքելիություն», 2415 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների կարճաժամկետ մասի անհավաքագրելիություն», 2416 «Վարկ ստանալու ընթացիկ պարտավորվածությունների (զուտ հիմունքով չմարվող) արժեզրկում», 2417 «Ֆինանսական վարձակալության գծով համախառն մուտքերի կարճաժամկետ մասի անհավաքագրելիություն»։
Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկման (անհավաքագրելիության) վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ընթացիկ ֆինանսական ներդրումների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկում (անհավաքագրելիություն)» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկում (անհավաքագրելիություն) |
726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ» |
2. Երկարաժամկետ ֆինանսական ակտիվներից ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասի գծով արժեզրկման (անհավաքագրելիության) տեղափոխում |
149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)» |
241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկում (անհավաքագրելիություն)» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակություն |
Հաշիվների կրեդիտ |
1. Օտարված, մարված, վերադասակարգված ընթացիկ ֆինանսական ներդրումների կուտակված արժեզրկման (անհավաքագրելիության) դուրսգրում |
231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում» 232 «Կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 233 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» 234 «Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 235 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» 236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 237 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» |
2. Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձում |
626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ» |
ԽՈՒՄԲ 25 «ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ»
25 «Դրամական միջոցներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները՝ 251 «Դրամարկղ», 252 «Հաշվարկային հաշիվ», 253 «Արտարժութային հաշիվ», 254 «Այլ հաշիվներ բանկերում», 255 «Դրամական միջոցներ ճանապարհին», 256 «Դրամական փաստաթղթեր»։
Այս խմբի հաշիվներում հաշվառումը վարվում է դրամաշրջանառությունը կարգավորող օրենսդրությանը համապատասխան:
Հաշիվ 251 «Դրամարկղ»
251 «Դրամարկղ» հաշիվը նախատեսված է կազմակերպությունների դրամարկղերում ազգային արժույթով և արտարժույթով դրամական միջոցների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է կազմակերպության դրամարկղ մուտք եղած դրամական միջոցները, իսկ կրեդիտում՝ դրամարկղից ելք եղած դրամական միջոցները: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է դրամարկղում առկա դրամական միջոցների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
251 «Դրամարկղ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2511 «Ազգային արժույթի դրամարկղ», 2512 «Արտարժույթի դրամարկղ», 2513 «Սառեցված գումարներ դրամարկղում»։
Դրամարկղի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ արժույթների, դրամարկղերի գտնվելու վայրերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
251 «Դրամարկղ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Դրամական միջոցների մուտքագրում դրամարկղ՝ |
|
ա) բանկային հաշիվներից |
252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» |
բ) դեբիտորական պարտքերի մարումից |
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» 222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով» 228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» 229 «Այլ դեբիտորական պարտքեր» |
գ) ակտիվների (ծառայությունների, աշխատանքների) վաճառքներից՝ առանց դեբիտորական պարտքի ձևավորման. |
|
- վաճառքի գներով (առանց անուղղակի հարկերի) |
611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» 614 «Գործառնական այլ եկամուտներ» 615 «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ» 621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ» 622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ» 632 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից եկամուտներ» |
- անուղղակի հարկեր |
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» |
դ) այլ եկամուտներից (գործառնական վարձակալություն, նյութական վնասի փոխհատուցում, տույժեր, տուգանքներ և այլն)՝ առանց դեբիտորական պարտքի ձևավորման. |
|
- առանց անուղղակի հարկերի |
614 «Գործառնական այլ եկամուտներ» |
- անուղղակի հարկեր |
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» |
ե) կանխավճարների ստացումից |
523 «Ստացված կանխավճարներ» |
զ) տրված կանխավճարների հետ վերադարձումից |
152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» |
է) մասնակիցներից (բաժնետերերից)` որպես ներդրում կանոնադրական կապիտալում |
311 «Կանոնադրական կապիտալ» |
ը) տեղաբաշխված բաժնետոմսերի վաճառքի գնի և անվանական արժեքի դրական տարբերությունից (էմիսիոն եկամուտ) |
314 «Էմիսիոն եկամուտ» |
թ) որպես սեփական կապիտալի գործիք դասակարգված ածանցյալ գործիքների տեղաբաշխումից (ներառյալ՝ թողարկված բաղադրյալ գործիքների՝ սեփական կապիտալի բաղադրիչներից) |
352 «Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքներ» |
ժ) ներդրումների մարումից |
141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» 142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» 143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր» 148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում» 232 «Կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 233 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» 234 «Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 235 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» 236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 237 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» 239 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ» |
ժա) փոխառություններից |
412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» 513 «Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» |
ժբ) վարկերի ստացումից |
411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» 511 «Կարճաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» |
ժգ) հետ գնված բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) վաճառքից |
313 «Հետ գնված կապիտալ» 314 «Էմիսիոն եկամուտ» |
ժդ) որպես պետական շնորհ ստացումից |
421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ» 541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ» |
ժե) դուրս գրված դեբիտորական պարտքերի մարումից՝ |
|
- առանց անուղղակի հարկերի |
614 «Գործառնական այլ եկամուտներ» |
- անուղղակի հարկեր |
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» |
ժզ) գույքագրմամբ հայտնաբերված ավելցուկից |
614 «Գործառնական այլ եկամուտներ» |
ժէ) ճանապարհին գտնվող դրամական միջոցների ստացումից |
255 «Դրամական միջոցներ ճանապարհին» |
ժը) իրական արժեքով չափվող ֆինանսական ակտիվների, ներդրումային գույքի կամ կենսաբանական ակտիվների վաճառքից |
|
- առանց անուղղակի հարկերի |
116 «Կենսաբանական ակտիվներ» 122 «Ներդրումային գույք» 141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» 142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» 145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ» 231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում» 236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» |
- անուղղակի հարկեր |
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» |
ժթ) անհատույց ստացումից |
628 «Շնորհներից և անհատույց ստացումներից եկամուտներ» |
2. Արտարժույթով դրամական միջոցների փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում |
625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ» |
251 «Դրամարկղ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Դրամական միջոցների մուտքագրումը բանկային հաշիվներ |
252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» |
2. Կրեդիտորական պարտքերի մարում՝ |
|
ա) աշխատակիցներին |
527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» |
բ) գնումների գծով |
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
գ) բանկային վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով |
411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» 412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» 413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ» 511 «Կարճաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» 512 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս» 513 «Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» 514 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս» 515 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս» 727 «Ֆինանսական ծախսեր» |
դ) այլ գործառնությունների գծով |
517 «Իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» 518 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» 524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» 525 «Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով» 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ» |
3. Գնորդների կողմից հետ վերադարձված արտադրանքի, ապրանքների դիմաց վճարում |
612 «Իրացված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից հասույթի ճշգրտում» |
4. Ակտիվների և ծառայություների (աշխատանքների) ձեռքբերման նպատակով կանխավճարների տրամադրում |
152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» |
5. Ստացված կանխավճարների հետ վերադարձում |
523 «Ստացված կանխավճարներ» |
6. Աշխատավարձի գծով կանխավճարների, առհաշիվ գումարների, փոխառությունների տրամադրում աշխատակիցներին |
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» 229 «Այլ դեբիտորական պարտքեր» 527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» |
7. Շահաբաժինների վճարում մասնակիցներին (բաժնետերերին) |
529 «Պարտքեր շահաբաժինների գծով |
8. Փոխառությունների տրամադրում |
143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 232 «Կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» |
9. Ձեռքբերված ակտիվների, ստացված ծառայությունների, ինչպես նաև դրանց ձեռքբերման (ստացման) հետ կապված ծախսումների վճարում՝ |
|
- առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի |
111 «Մաշվող հիմնական միջոցներ» 115 «Հողամասեր» 116 «Կենսաբանական ակտիվներ» 118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ» 119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ» 122 «Ներդրումային գույք» 131 «Ոչ նյութական ակտիվներ» 141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» 142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» 144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» 148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 211 «Նյութեր» 212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ» 216 «Ապրանքներ» 231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում» 234 «Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» 239 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 256 «Դրամական փաստաթղթեր» 414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» 415 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» 516 «Չկրած տոկոսային ծախսեր կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» 543 «Ընթացիկ պահուստներ» |
- անուղղակի հարկեր (ԱԱՀ, ակցիզային հարկ) |
226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» 261 «Ընթացիկ ակտիվներ հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով» |
10. Բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) հետ գնում |
313 «Հետ գնված կապիտալ» |
11. Դրամարկղից վճարում այն ծառայությունների համար, որոնք վերագրված են ծախսերին և ծախսումներին |
|
- առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի |
712 «Իրացման ծախսեր» 713 «Վարչական ծախսեր» 714 «Գործառնական այլ ծախսեր» 721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր» 811 «Հիմնական արտադրություն» 812 «Օժանդակ արտադրություն» 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ» 814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ» 821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ» 822 «Սարքավորումների տեղակայման ծախսումներ» 823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ» 826 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ» |
- անուղղակի հարկեր (ԱԱՀ, ակցիզային հարկ) |
226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» 261 «Ընթացիկ ակտիվներ հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով» |
12. Սահմանված հատուցումների պլաններին մասհանումներ |
153 «Սահմանված հատուցումների պլանների ակտիվներ» |
13. Կազմակերպության հաշվարկային կամ այլ հաշիվներ մուտքագրելու համար (սակայն դեռևս չմուտքագրված) բանկերի, փոստային բաժանմունքների դրամարկղեր կամ խնայդրամարկղեր մուտքագրված դրամական միջոցներ |
255 «Դրամական միջոցներ ճանապարհին» |
14. Դրամական միջոցների անհատույց տրամադրում |
728 «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր» |
15. Որպես պետական շնորհ ստացված դրամական միջոցների հետ վերադարձ |
421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ» 541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ» |
16. Գույքագրմամբ հայտնաբերված պակասորդի արտացոլում |
714 «Գործառնական այլ ծախսեր» |
17. Արտարժույթով դրամական միջոցների փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում |
725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ» |
18. Արտարժույթի փոխանակման հետ կապված ծախսեր (փոխանակման փոխարժեքի և հաշվարկային փոխարժեքի տարբերությունից) |
714 «Գործառնական այլ ծախսեր» |
Հաշիվ 252 «Հաշվարկային հաշիվ»
252 «Հաշվարկային հաշիվ» հաշիվը նախատեսված է բանկում՝ կազմակերպության հաշվարկային հաշվում ազգային արժույթով դրամական միջոցների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է հաշվարկային հաշիվ մուտք եղած դրամական միջոցները, իսկ կրեդիտում՝ ելք եղած դրամական միջոցները: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հաշվարկային հաշվում առկա դրամական միջոցների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
252 «Հաշվարկային հաշիվ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2521 «Հաշվարկային հաշիվ», 2522 «Սառեցված գումարներ հաշվարկային հաշվում»։ Հաշվարկային հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ բանկերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
252 «Հաշվարկային հաշիվ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
Դրամական միջոցների մուտքագրում հաշվարկային հաշիվ՝ |
|
ա) դրամարկղից և այլ հաշիվներից |
251 «Դրամարկղ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» |
բ) դեբիտորական պարտքերի մարումից |
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» 222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով» 228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» 229 «Այլ դեբիտորական պարտքեր» |
գ) ակտիվների (ծառայությունների, աշխատանքների) վաճառքներից՝ առանց դեբիտորական պարտքի ձևավորման. |
|
- վաճառքի գներով (առանց անուղղակի հարկերի) |
611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» 614 «Գործառնական այլ եկամուտներ» 615 «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ» 621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ» 622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ» 631 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ՝ ընդհատված գործունեությունից» 632 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից եկամուտներ» |
- անուղղակի հարկեր |
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» |
դ) այլ եկամուտներից (գործառնական վարձակալություն, նյութական վնասի փոխհատուցում, տույժեր, տուգանքներ և այլն)՝ առանց դեբիտորական պարտքի ձևավորման. |
|
- առանց անուղղակի հարկերի |
614 «Գործառնական այլ եկամուտներ» |
- անուղղակի հարկեր |
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» |
ե) բյուջեից գերավճարի մարումից |
225 «Դեբիտորական պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» |
զ) սոցիալական ապահովության մարմինների կողմից գերավճարի մարումից |
227 «Դեբիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով» |
է) կանխավճարների ստացումից |
523 «Ստացված կանխավճարներ» |
ը) տրված կանխավճարների հետ վերադարձումից |
152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» |
թ) մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում |
311 «Կանոնադրական կապիտալ» |
ժ) տեղաբաշխված բաժնետոմսերի վաճառքի գնի և անվանական արժեքի դրական տարբերությունից (էմիսիոն եկամուտ) |
314 «Էմիսիոն եկամուտ» |
ժա) որպես սեփական կապիտալի գործիք դասակարգված ածանցյալ գործիքների տեղաբաշխումից (ներառյալ՝ թողարկված բաղադրյալ գործիքների՝ սեփական կապիտալի բաղադրիչներից) |
352 «Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքներ» |
ժբ) ներդրումների մարումից |
143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր» 148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում» 232 «Կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 233 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» 234 «Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 235 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» 236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 237 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» 239 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ» |
ժգ) փոխառություններից |
412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» 513 «Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» |
ժդ) վարկերի ստացումից |
411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» 511 «Կարճաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» |
ժե) հետ գնված բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) վաճառքից |
313 «Հետ գնված կապիտալ» 314 «Էմիսիոն եկամուտ» |
ժզ) որպես պետական շնորհ ստացումից |
421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ» |
ժէ) դուրս գրված դեբիտորական պարտքերի մարումից |
614 «Գործառնական այլ եկամուտներ» |
ժը) ճանապարհին գտնվող դրամական միջոցների ստացումից |
255 «Դրամական միջոցներ ճանապարհին» |
ժթ) իրական արժեքով չափվող ֆինանսական ակտիվների, ներդրումային գույքի կամ կենսաբանական ակտիվների վաճառքից |
|
- առանց անուղղակի հարկերի |
116 «Կենսաբանական ակտիվներ» 122 «Ներդրումային գույք» 141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» 142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» 145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ» 231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում» 236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» |
- անուղղակի հարկեր |
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» |
ի) անհատույց ստացումից |
628 «Շնորհներից և անհատույց ստացումներից եկամուտներ» |
252 «Հաշվարկային հաշիվ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Դրամական միջոցների մուտքագրումը դրամարկղ և այլ հաշիվներ |
251 «Դրամարկղ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» |
2. Կրեդիտորական պարտքերի մարում՝ |
|
ա) գնումների գծով |
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
բ) բյուջեի գծով |
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» |
գ) սոցիալական ապահովության գծով |
525 «Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով» |
դ) բանկային վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով |
411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» 412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» 413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ» 511 «Կարճաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» 512 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս» 513 «Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» 514 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս» 515 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս» 727 «Ֆինանսական ծախսեր» |
ե) այլ պարտավորությունների գծով |
517 «Իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» 518 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ» |
3. Գնորդների կողմից հետ վերադարձված արտադրանքի, ապրանքների դիմաց վճարում |
612 «Իրացված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից հասույթի ճշգրտում» |
4. Ակտիվների ձեռքբերման նպատակով կանխավճարների տրամադրում |
152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» |
5. Ստացված կանխավճարների հետ վերադարձում |
523 «Ստացված կանխավճարներ» |
6. Առհաշիվ տրված գումարներ |
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» |
7. Աշխատավարձ և աշխատակիցներին տրամադրված փոխառություններ |
229 «Այլ դեբիտորական պարտքեր» 527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» |
8. Շահաբաժինների վճարում մասնակիցներին (բաժնետերերին) |
529 «Պարտքեր շահաբաժինների գծով» |
9. Բյուջե վճարված կանխավճարներ |
225 «Դեբիտորական պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» |
10. Փոխառությունների տրամադրում |
143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 232 «Կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» |
11. Ձեռքբերված ակտիվների, ստացված ծառայությունների, ինչպես նաև դրանց ձեռքբերման հետ կապված ծախսումների վճարում՝ |
|
- առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի |
111 «Մաշվող հիմնական միջոցներ» 115 «Հողամասեր» 116 «Կենսաբանական ակտիվներ» 118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ» 119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ» 122 «Ներդրումային գույք» 131 «Ոչ նյութական ակտիվներ» 141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» 142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» 144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» 148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 211 «Նյութեր» 212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ» 216 «Ապրանքներ» 231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում» 234 «Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» 239 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 256 «Դրամական փաստաթղթեր» 414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» 415 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» 516 «Չկրած տոկոսային ծախսեր կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» 543 «Ընթացիկ պահուստներ» |
- անուղղակի հարկեր (ԱԱՀ, ակցիզային հարկ) |
226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» 261 «Ընթացիկ ակտիվներ հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով» |
12. Բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) հետ գնում |
313 «Հետ գնված կապիտալ» |
13. Հաշվարկային հաշվից վճարում այն ծառայությունների համար, որոնք վերագրված են ծախսերին և ծախսումներին |
|
- առանց ԱԱՀ-ի |
712 «Իրացման ծախսեր» 713 «Վարչական ծախսեր» 714 «Գործառնական այլ ծախսեր» 721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր» 722 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից ծախսեր» 811 «Հիմնական արտադրություն» 812 «Օժանդակ արտադրություն» 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ» 814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ» 821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ» 822 «Սարքավորումների տեղակայման ծախսումներ» 823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ» 826 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ» |
- ԱԱՀ |
226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» 261 «Ընթացիկ ակտիվներ հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով» |
14. Սահմանված հատուցումների պլաններին մասհանումներ |
153 «Սահմանված հատուցումների պլանների ակտիվներ» |
15. Դրամական միջոցների անհատույց տրամադրում |
728 «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր» |
16. Պետական շնորհների վերադարձում՝ |
|
- չմարված (դեռևս եկամուտ չճանաչված) մասը |
421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ» 541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ» |
- չմարված (դեռևս եկամուտ չճանաչված) մնացորդը գերազանցող գումարով |
729 «Այլ ծախսեր» |
17. Արտարժույթի փոխանակման հետ կապված ծախսեր (փոխանակման փոխարժեքի և հաշվարկային (միջին) փոխարժեքի տարբերությունից) |
714 «Գործառնական այլ ծախսեր» |
Հաշիվ 253 «Արտարժութային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ» հաշիվը նախատեսված է Հայաստանի Հանրապետության և արտերկրի բանկերում կազմակերպության արտարժութային հաշիվներում դրամական միջոցների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Արտարժույթով գործարքների կատարման և փոխարժեքային տարբերությունների արտացոլման հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 30-րդ բաժնում:
Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է արտարժութային հաշիվ մուտք եղած դրամական միջոցները, փոխարժեքային օգուտները, իսկ կրեդիտում՝ ելք եղած դրամական միջոցները, փոխարժեքային կորուստները: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է արտարժութային հաշվում առկա դրամական միջոցների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
253 «Արտարժութային հաշիվ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2531 «Արտարժութային հաշիվ երկրի ներսում», 2532 «Արտարժութային հաշիվ արտերկրում», 2533 «Սառեցված գումարներ արտարժութային հաշվում»։
Արտարժութային հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ բանկերի, արտարժույթների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
253 «Արտարժութային հաշիվ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Դրամական միջոցների մուտքագրում արտարժութային հաշիվ՝ |
|
ա) դրամարկղից և այլ հաշիվներից |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» |
բ) դեբիտորական պարտքերի մարումից |
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» 222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով» |
գ) ակտիվների (ծառայությունների, աշխատանքների) վաճառքներից՝ առանց դեբիտորական պարտքի ձևավորման. |
|
վաճառքի գներով (առանց անուղղակի հարկերի) |
611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» 614 «Գործառնական այլ եկամուտներ» 615 «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ» 621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ» 622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ» 631 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ՝ ընդհատված գործունեությունից» 632 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից եկամուտներ» |
անուղղակի հարկեր |
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» |
դ) այլ եկամուտներից (գործառնական վարձակալություն, նյութական վնասի փոխհատուցում, տույժեր, տուգանքներ և այլն)՝ առանց դեբիտորական պարտքի ձևավորման. |
|
առանց անուղղակի հարկերի |
614 «Գործառնական այլ եկամուտներ» |
անուղղակի հարկեր |
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» |
ե) կանխավճարների ստացումից |
523 «Ստացված կանխավճարներ» |
զ) տրված կանխավճարների հետ վերադարձումից |
152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» |
է) մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում |
311 «Կանոնադրական կապիտալ» |
ը) տեղաբաշխված բաժնետոմսերի վաճառքի գնի և անվանական արժեքի դրական տարբերությունից (էմիսիոն եկամուտ) |
314 «Էմիսիոն եկամուտ» |
թ) որպես սեփական կապիտալի գործիք դասակարգված ածանցյալ գործիքների տեղաբաշխումից (ներառյալ՝ թողարկված բաղադրյալ գործիքների՝ սեփական կապիտալի բաղադրիչներից) |
352 «Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքներ» |
ժ) ներդրումների մարումից |
143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր» 148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում» 232 «Կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 233 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» 234 «Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 235 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» 236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 237 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» 239 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ» |
ժա) փոխառություններից |
412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» 513 «Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» |
ժբ) վարկերի ստացումից |
411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» 511 «Կարճաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» |
ժգ) հետ գնված բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) վաճառքից |
313 «Հետ գնված կապիտալ» 314 «Էմիսիոն եկամուտ» |
ժդ) որպես պետական շնորհ ստացումից |
421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ» |
ժե) դուրս գրված դեբիտորական պարտքերի մարումից |
614 «Գործառնական այլ եկամուտներ» |
ժզ) ճանապարհին գտնվող դրամական միջոցների ստացումից |
255 «Դրամական միջոցներ ճանապարհին» |
ժէ) իրական արժեքով չափվող ֆինանսական ակտիվների, ներդրումային գույքի կամ կենսաբանական ակտիվների վաճառքից |
|
առանց անուղղակի հարկերի |
116 «Կենսաբանական ակտիվներ» 122 «Ներդրումային գույք» 141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» 142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» 145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ» 236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» |
անուղղակի հարկեր |
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» |
Ածանցյալ գործիքների իրագործումը՝ արտարժույթ ձեռք բերելու նպատակով |
236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» |
Փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում |
625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ» |
253 «Արտարժութային հաշիվ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Դրամական միջոցների մուտքագրումը դրամարկղ և այլ հաշիվներ |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» |
2. Կրեդիտորական պարտքերի մարում՝ |
|
ա) գնումների գծով |
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
բ) բանկի վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով |
411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» 412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» 413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ» 511 «Կարճաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» 512 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս» 513 «Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» 514 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս» 515 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս» 727 «Ֆինանսական ծախսեր» |
գ) այլ պարտավորությունների գծով |
517 «Իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» 518 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ» |
3. Գնորդների կողմից հետ վերադարձված արտադրանքի, ապրանքների դիմաց վճարում |
612 «Իրացված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից հասույթի ճշգրտում» |
4. Ակտիվների ձեռքբերման նպատակով կանխավճարների տրամադրում |
152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» |
5. Առհաշիվ տրված գումարներ |
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» |
6. Ստացված կանխավճարների հետ վերադարձում |
523 «Ստացված կանխավճարներ» |
7. Շահաբաժինների վճարում մասնակիցներին (բաժնետերերին) |
529 «Պարտքեր շահաբաժինների գծով» |
8. Փոխառությունների տրամադրում |
143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 232 «Կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» |
9. Ձեռքբերված ակտիվների, ստացված ծառայությունների, ինչպես նաև դրանց ձեռքբերման հետ կապված ծախսումների վճարում՝ |
|
- առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի |
111 «Մաշվող հիմնական միջոցներ» 115 «Հողամասեր» 116 «Կենսաբանական ակտիվներ» 118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ» 119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ» 122 «Ներդրումային գույք» 131 «Ոչ նյութական ակտիվներ» 141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» 142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» 144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» 148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 211 «Նյութեր» 212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ» 216 «Ապրանքներ» 231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում» 234 «Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» |
414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» 415 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» 516 «Չկրած տոկոսային ծախսեր կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» 543 «Ընթացիկ պահուստներ» | |
- անուղղակի հարկեր (ԱԱՀ, ակցիզային հարկ) |
226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» 261 «Ընթացիկ ակտիվներ հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով» |
10. Բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) հետ գնում |
313 «Հետ գնված կապիտալ» |
11. Արտարժութային հաշվից վճարում այն ծառայությունների համար, որոնք վերագրված են ծախսերին և ծախսումներին |
|
- առանց ԱԱՀ-ի |
712 «Իրացման ծախսեր» 713 «Վարչական ծախսեր» 714 «Գործառնական այլ ծախսեր» 721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր» 722 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից ծախսեր» 811 «Հիմնական արտադրություն» 812 «Օժանդակ արտադրություն» 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ» 814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ» 821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ» 822 «Սարքավորումների տեղակայման ծախսումներ» 823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ» 826 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ» |
- ԱԱՀ |
226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» |
12. Սահմանված հատուցումների պլաններին մասհանումներ |
153 «Սահմանված հատուցումների պլանների ակտիվներ» |
13. Դրամական միջոցների անհատույց տրամադրում |
728 «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր» |
14. Պետական շնորհների վերադարձում |
421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ» 541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ» |
15. Փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում |
725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ» |
16. Արտարժույթի փոխանակման հետ կապված ծախսերի արտացոլում (փոխանակման փոխարժեքի և հաշվարկային (միջին) փոխարժեքի տարբերությունից) |
714 «Գործառնական այլ ծախսեր» |
Հաշիվ 254 «Այլ հաշիվներ բանկերում»
254 «Այլ հաշիվներ բանկերում» հաշիվը նախատեսված է Հայաստանի Հանրապետության և արտերկրի բանկերում՝ կազմակերպության ակրեդիտիվներում, չեկային (վճարագիր) գրքույկներում և այլ հաշիվներում ազգային արժույթով և արտարժույթով դրամական միջոցների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում են մուտք եղած դրամական միջոցները, իսկ կրեդիտում՝ ելք եղած դրամական միջոցները: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է այլ հաշիվներում առկա դրամական միջոցների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
254 «Այլ հաշիվներ բանկերում» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2541 «Ակրեդիտիվներ», 2542 «Չեկային գրքույկներ», 2543 «Այլ հաշիվներ բանկերում»։
Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ բանկերի, արժույթների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
254 «Այլ հաշիվներ բանկերում» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Դրամական միջոցների մուտքագրում բանկային այլ հաշիվներ |
|
ա) դրամարկղից, հաշվարկային և արտարժութային հաշիվներից (ակրեդիտիվներ, չեկային գրքույկներ, ապառիկ (կրեդիտային) և մագնիսային քարտեր և այլն) |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» |
բ) դեբիտորական պարտքերի մարումից |
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» 222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով» |
գ) վարկերի ստացումից |
411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» 511 «Կարճաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» |
դ) մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում |
311 «Կանոնադրական կապիտալ» 312 «Չվճարված կապիտալ» |
ե) տեղաբաշխված բաժնետոմսերի վաճառքի գնի և անվանական արժեքի դրական տարբերության արտացոլում |
314 «Էմիսիոն եկամուտ» |
զ) հետ գնված բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) վաճառքից |
313 «Հետ գնված կապիտալ» 314 «Էմիսիոն եկամուտ» |
է) որպես պետական շնորհ ստացումից |
421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ» 541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ» |
2. Արտարժութային միջոցների գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում |
625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ» |
254 «Այլ հաշիվներ բանկերում» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Դրամական միջոցների մուտքագրումը դրամարկղ, հաշվարկային և արտարժութային հաշիվներ |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» |
2. Կրեդիտորական պարտքերի մարում՝ |
|
ա) գնումների գծով |
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
բ) բանկային վարկերի գծով |
411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» 511 «Կարճաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» 512 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս» |
3. Ձեռքբերված ակտիվների, ստացված ծառայությունների, ինչպես նաև դրանց ձեռքբերման հետ կապված ծախսումների վճարում՝ |
|
- առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի |
111 «Մաշվող հիմնական միջոցներ» 115 «Հողամասեր» 116 «Կենսաբանական ակտիվներ» 118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ» 119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ» 122 «Ներդրումային գույք» 131 «Ոչ նյութական ակտիվներ» 141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» 142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» 144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» 148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 211 «Նյութեր» 212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ» 216 «Ապրանքներ» 231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում» 234 «Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» 239 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» 415 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» 516 «Չկրած տոկոսային ծախսեր կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» 543 «Ընթացիկ պահուստներ» |
- անուղղակի հարկեր (ԱԱՀ , ակցիզային հարկ) |
226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» 261 «Ընթացիկ ակտիվներ հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով» |
4. Որպես պետական շնորհ ստացված դրամական միջոցների հետ վերադարձ |
421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ» |
5. Սահմանված հատուցումների պլաններին մասհանումներ |
153 «Սահմանված հատուցումների պլանների ակտիվներ» |
6. Արտարժութային միջոցների գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում |
725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ» |
Հաշիվ 255 «Դրամական միջոցներ ճանապարհին»
255 «Դրամական միջոցներ ճանապարհին» հաշիվը նախատեսված է ճանապարհին գտնվող ազգային արժույթով և արտարժույթով դրամական միջոցների, այսինքն՝ կազմակերպության հաշվարկային կամ այլ հաշիվներ մուտքագրելու համար (սակայն դեռևս չմուտքագրված) խնայողական բանկ, փոստային բաժանմունքներ մուտքագրված դրամական միջոցների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում են ճանապարհին գտնվող դրամական միջոցները, իսկ կրեդիտում՝ համապատասխան հաշիվներ մուտք եղած դրամական միջոցները: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ճանապարհին գտնվող դրամական միջոցների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ արժույթի տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
255 «Դրամական միջոցներ ճանապարհին» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
Ճանապարհին գտնվող դրամական միջոցների արտացոլում |
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» 222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով» 228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» 251 «Դրամարկղ» 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» |
255 «Դրամական միջոցներ ճանապարհին» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
Ճանապարհին գտնվող դրամական միջոցների մուտքագրումը հաշվարկային և արտարժութային հաշիվներին |
252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» |
Հաշիվ 256 «Դրամական փաստաթղթեր»
256 «Դրամական փաստաթղթեր» հաշիվը նախատեսված է կազմակերպության դրամարկղում գտնվող դրամական փաստաթղթերի (փոստային նամականիշեր, վճարված տրանսպորտային տոմսեր, հանգստյան տների և առողջարանների ուղեգրեր և այլն) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում են մուտք եղած դրամական փաստաթղթերը, իսկ կրեդիտում՝ դրանց ելքագրումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է դրամական փաստաթղթերի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Դրամական փաստաթղթերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ փաստաթղթերի տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
256 «Դրամական փաստաթղթեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Դրամական փաստաթղթերի ձեռքբերում |
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
2. Գույքագրմամբ հայտնաբերված դրամական փաստաթղթերի ավելցուկի մուտքագրում |
614 «Գործառնական այլ եկամուտներ» |
256 «Դրամական փաստաթղթեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Դրամական փաստաթղթերի օգտագործում |
713 «Վարչական ծախսեր» 714 «Գործառնական այլ ծախսեր» |
2. Գույքագրմամբ հայտնաբերված դրամական փաստաթղթերի պակասորդի արտացոլում |
714 «Գործառնական այլ ծախսեր» |
ԽՈՒՄԲ 26 «ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ»
26 «Այլ ընթացիկ ակտիվներ» խումբն իր մեջ ներառում է 261 «Ընթացիկ ակտիվներ հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով», 262 «Պատվիրատուներից ստացվելիք համախառն գումարներ կառուցման պայմանագրերի գծով» հաշիվները:
Հաշիվ 261 «Ընթացիկ ակտիվներ հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով»
261 «Ընթացիկ ակտիվներ հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով» հաշիվը նախատեսված է հաշվանցման (փոխհատուցման) ենթակա այն անուղղակի հարկերի գծով ընթացիկ ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար, որոնց հաշվանցման (փոխհատուցման) պահը հետաձգված է:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում են անուղղակի հարկերի գծով առաջացած ընթացիկ ակտիվների գումարը, իսկ կրեդիտում՝ դրանց դուրս գրումը, երբ հաշվանցման իրավունքը վրա է հասնում կամ էլ վերանում է: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հաշվանցումն հետաձգված անուղղակի հարկերի գծով ընթացիկ ակտիվների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Հաշվանցումն հետաձգված անուղղակի հարկերի գծով ընթացիկ ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առաջացման, դուրս գրման ժամկետների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
261 «Ընթացիկ ակտիվներ հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Ձեռքբերված (ստացված) ակտիվների, ծառայությունների, աշխատանքների գծով հարկային հաշիվներում առկա և հաշվանցվող (փոխհատուցվող) ԱԱՀ-ի գումարների արտացոլում, մասնավորապես, երբ ձեռքբերման (ստացման) և հաշվանցման (փոխհատուցման) պահերը չեն համընկնում |
152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» 251 «Դրամարկղ» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ» |
2. Ձեռքբերված (ստացված) ակտիվների, ծառայությունների, աշխատանքների գծով հաշվանցվող (փոխհատուցվող) ակցիզային հարկի գումարների արտացոլում, երբ ձեռքբերման (ստացման) և հաշվանցման (փոխհատուցման) պահերը չեն համընկնում |
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
261 «Ընթացիկ ակտիվներ հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Հաշվանցումը հետաձգված ԱԱՀ-ի գծով հաշվանցման իրավունքի ձեռքբերում |
226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» |
2. Հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով ընթացիկ ակտիվների դուրս գրում՝ հաշվանցման իրավունքը կորցնելիս |
712 «Իրացման ծախսեր» 713 «Վարչական ծախսեր» 714 «Գործառնական այլ ծախսեր» |
3. Ակցիզային հարկի գծով ընթացիկ ակտիվների դուրս գրում |
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» |
Հաշիվ 262 «Պատվիրատուներից ստացվելիք համախառն գումարներ կառուցման պայմանագրերի գծով»
262 «Պատվիրատուներից ստացվելիք համախառն գումարներ կառուցման պայմանագրերի գծով» հաշիվը նախատեսված է կապալառուների մոտ, ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 23-րդ բաժնին համապատասխան, ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում որպես ակտիվ ճանաչման ենթակա «Պատվիրատուներից ստացվելիք համախառն գումարների» վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Պայմանագրի աշխատանքների դիմաց պատվիրատուից ստացվելիք համախառն գումարն իրենից ներկայացնում է հաշվետու ամսաթվի դրությամբ, կուտակային հիմունքով, կրած (կատարված) ծախսումներ, գումարած՝ ճանաչված շահույթներ, հանած` ճանաչված վնասներ և հանած՝ միջանկյալ հաշիվների գումարը, երբ զուտ հանրագումարը դրական թիվ է։
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է պայմանագրերի գծով ճանաչված այն հասույթի գումարը, որի գծով հաշիվ (հաշիվ ապրանքագիր) ներկայացված չէ, իսկ կրեդիտում՝ այդ գումարների դասակարգումը դեբիտորական պարտքերին (ստացված կանխավճարների մարումների)՝ արդեն ճանաչված հասույթների գծով հաշիվ (հաշիվ ապրանքագիր) ներկայացնելիս մարումները: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է պայմանագրային աշխատանքների գծով պատվիրատուներից ստացվելիք համախառն գումարները (որպես ակտիվ) հաշվետու ամսաթվի դրությամբ:
Կառուցման պայմանագրերի գծով պատվիրատուներից ստացվելիք համախառն գումարների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պայմանագրերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
262 «Պատվիրատուներից ստացվելիք համախառն գումարներ կառուցման պայմանագրերի գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Կառուցման պայմանագրերի ներքո կատարված աշխատանքների գծով ճանաչված հասույթ՝ ներկայացված հաշիվների (հաշիվ ապրանքագրերի) գումարը գերազանցող չափով |
611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» |
2. Կառուցման պայմանագրերի ներքո կատարված աշխատանքների վրա կատարված ծախսումների՝ դեռ ծախս չճանաչված մաս |
811 «Հիմնական արտադրություն» |
262 «Պատվիրատուներից ստացվելիք համախառն գումարներ կառուցման պայմանագրերի գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Կառուցման պայմանագրերի գծով հաշվի (հաշիվ ապրանքագրի) ներկայացում արդեն որպես հասույթ ճանաչված գումարների գծով |
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» |
2. Կառուցման պայմանագրերի ներքո կատարված աշխատանքների վրա նախկինում կատարված ծախսումների՝ հաշվետու ժամանակաշրջանում ծախս ճանաչումը |
711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք» |
ԴԱՍ 3 «ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ»
Այս դասի հաշիվները, բացառությամբ կարգավորող և ակտիվապասիվային հաշիվների, պասիվային են և նախատեսված են սեփական կապիտալի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: 3-րդ` «Սեփական կապիտալ» դասն իր մեջ ներառում է հետևյալ խմբերը` 31 «Կանոնադրական կապիտալ և էմիսիոն եկամուտ», 32 «Վերաչափումից տարբերություններ», 33 «Ֆինանսական արդյունք», 34 «Չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» և 35 «Սեփական կապիտալի այլ հոդվածներ»:
ԽՈՒՄԲ 31 «ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ ԵՎ ԷՄԻՍԻՈՆ ԵԿԱՄՈՒՏ»
31 «Կանոնադրական կապիտալ և էմիսիոն եկամուտ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 311 «Կանոնադրական կապիտալ», 312 «Չվճարված կապիտալ», 313 «Հետ գնված կապիտալ» և 314 «Էմիսիոն եկամուտ»:
Հաշիվ 311 «Կանոնադրական կապիտալ»
311 «Կանոնադրական կապիտալ» հաշիվը նախատեսված է կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Կանոնադրական կապիտալի ձևավորման կարգը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կազմակերպության հիմնադիր փաստաթղթերով:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալը և դրա հետագա ավելացումները, իսկ դեբետում՝ նվազեցումները: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի մեծությունը հաշվետու ամսաթվի դրությամբ:
311 «Կանոնադրական կապիտալ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 3111 «Հասարակ բաժնետոմսեր», 3112 «Արտոնյալ բաժնետոմսեր», 3113 «Բաժնեմասեր», 3114 «Փայեր»:
Կանոնադրական կապիտալի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ մասնակիցների (բաժնետերերի) և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
311 «Կանոնադրական կապիտալ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի ձևավորում՝ |
|
ա) դրամական միջոցներով |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» |
բ) այլ ակտիվներով |
111 «Մաշվող հիմնական միջոցներ» 115 «Հողամասեր» 116 «Կենսաբանական ակտիվներ» 118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ» 122 «Ներդրումային գույք» 131 «Ոչ նյութական ակտիվներ» 141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» 142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» 144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 211 «Նյութեր» 212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ» 216 «Ապրանքներ» 231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում» 234 «Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» |
2. Կանոնադրական կապիտալի հետագա ավելացում՝ |
|
ա) երբ ավելացման (տեղաբաշխման) և ներդրման (վճարման) պահերը չեն համընկնում |
312 «Չվճարված կապիտալ» |
բ) երբ ավելացման (տեղաբաշխման) և ներդրման (վճարման) պահերը համընկնում են՝ |
|
- դրամական միջոցներով |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» |
- այլ ակտիվներով կամ պարտավորությունների մարմամբ |
111 «Մաշվող հիմնական միջոցներ» 115 «Հողամասեր» 116 «Կենսաբանական ակտիվներ» 118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ» 122 «Ներդրումային գույք» 131 «Ոչ նյութական ակտիվներ» 141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» 142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» 144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 211 «Նյութեր» 212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ» 216 «Ապրանքներ» 231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում» 234 «Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» 412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» 511 «Կարճաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» 512 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս» 513 «Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» 514 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» 529 «Պարտքեր շահաբաժինների գծով» |
3. Կանոնադրական կապիտալի ավելացում փոխարկելի պարտավորությունների (պարտատոմսեր, արտոնյալ բաժնետոմսեր և այլն) փոխարկմամբ |
412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» 513 «Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» 514 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս» |
4. Կանոնադրական կապիտալի ավելացում սեփական կապիտալի այլ տարրերի հաշվին |
314 «Էմիսիոն եկամուտ» 342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» |
5. Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքների իրագործում |
352 «Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքներ» |
311 «Կանոնադրական կապիտալ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
Կանոնադրական կապիտալի նվազեցում՝ |
|
ա) հետ գնված և շրջանառությունից հանված (մարված) բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) հաշվին՝ |
|
- հետգնման գնով, երբ հետգնման գինը փոքր է անվանական արժեքից |
313 «Հետ գնված կապիտալ» |
- հետգնման գնի և անվանական արժեքի բացասական տարբերության չափով |
314 «Էմիսիոն եկամուտ» |
բ) թողարկված, բայց չտեղաբաշխված բաժնետոմսերի հաշվին |
312 «Չվճարված կապիտալ» |
գ) նախորդ տարիների վնասի ծածկման նպատակով |
342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» |
Հաշիվ 312 «Չվճարված կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ» հաշիվը նախատեսված է կազմակերպության չվճարված կապիտալի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, կարգավորող: Մասնավորապես, դեբետում արտացոլվում է մասնակիցների (բաժնետերերի) պարտքը կազմակերպության կապիտալում ներդրումների գծով, ինչպես նաև բաժնետիրական ընկերությունների թողարկած, բայց չտեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքը, իսկ կրեդիտում՝ այդ պարտքի մարումը, չմարված պարտքերի կամ թողարկված, բայց չտեղաբաշխված բաժնետոմսերի հաշվին կապիտալի նվազեցումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հաշվետու ամսաթվի դրությամբ մասնակիցների (բաժնետերերի) պարտքը կազմակերպության կապիտալում ներդրումների գծով և տեղաբաշխված, բայց չվճարված բաժնետոմսերի անվանական արժեքը: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
312 «Չվճարված կապիտալ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 3121 «Թողարկված և չտեղաբաշխված կապիտալ», 3122 «Տեղաբաշխված և չվճարված կապիտալ՝ մինչև անվանական արժեքի չափով», 3123 «Տեղաբաշխված և չվճարված կապիտալ՝ անվանական արժեքը գերազանցող չափով»:
Չվճարված կապիտալի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ մասնակիցների (բաժնետերերի) և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
312 «Չվճարված կապիտալ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Բաժնետիրական ընկերությունների կողմից թողարկված, բայց չտեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքի, ինչպես նաև տեղաբաշխված (բայց ամբողջովին կամ մասամբ չվճարված) բաժնետոմսերի անվանական արժեքի և դրանց դիմաց վճարված գումարի տարբերության արտացոլում |
311 «Կանոնադրական կապիտալ» |
2. Հետ գնված (ձեռք բերված) բաժնետոմսերի վերավաճառք, երբ վաճառքի և վճարման պահերը չեն համընկնում |
313 «Հետ գնված կապիտալ» |
3. Տեղաբաշխված, բայց չվճարված բաժնետոմսերի վաճառքի գնի և անվանական արժեքի դրական տարբերության արտացոլում |
314 «Էմիսիոն եկամուտ» |
4. Հետ գնված (ձեռք բերված) բաժնետոմսերի վերավաճառքի գնի և հետգնման գնի դրական տարբերության արտացոլում |
314 «Էմիսիոն եկամուտ» |
312 «Չվճարված կապիտալ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Կապիտալում ներդրումների գծով մասնակիցների (բաժնետերերի) պարտքերի մարում |
|
ա) դրամական միջոցներով |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» |
բ) այլ ակտիվներով կամ պարտավորությունների մարմամբ |
111 «Մաշվող հիմնական միջոցներ» 115 «Հողամասեր» 116 «Կենսաբանական ակտիվներ» 118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ» 122 «Ներդրումային գույք» 131 «Ոչ նյութական ակտիվներ» 141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» 142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» 144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 211 «Նյութեր» 212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ» 216 «Ապրանքներ» 231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում» 234 «Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» 412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» 511 «Կարճաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» 512 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս» 513 «Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» 514 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» 529 «Պարտքեր շահաբաժինների գծով» |
2. Կանոնադրական կապիտալի նվազեցում թողարկված, բայց չտեղաբաշխված կամ չվճարված բաժնետոմսերի հաշվին |
311 «Կանոնադրական կապիտալ |
Հաշիվ 313 «Հետ գնված կապիտալ»
313 «Հետ գնված կապիտալ» հաշիվը նախատեսված է մասնակիցներից (բաժնետերերից) հետ գնված բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, կարգավորող: Մասնավորապես, դեբետում արտացոլվում է մասնակիցներից (բաժնետերերից) հետ գնված բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) արժեքը, իսկ կրեդիտում՝ դրանց մարումը և վերավաճառքը: Հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հետ գնված բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
313 «Հետ գնված կապիտալ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 3131 «Հետ գնված հասարակ բաժնետոմսեր՝ անվանական արժեքով», 3132 «Հետ գնված հասարակ բաժնետոմսեր՝ անվանական արժեքի և հետգնման գնի տարբերության չափով», 3133 «Հետ գնված արտոնյալ բաժնետոմսեր՝ անվանական արժեքով», 3134 «Հետ գնված արտոնյալ բաժնետոմսեր՝ անվանական արժեքի և հետգնման գնի տարբերության չափով», 3135 «Հետ գնված բաժնեմասեր՝ անվանական արժեքով», 3136 «Հետ գնված բաժնեմասեր՝ անվանական արժեքի և հետգնման գնի տարբերության չափով», 3137 «Հետ գնված փայեր՝ անվանական արժեքով», 3138 «Հետ գնված փայեր՝ անվանական արժեքի և հետգնման գնի տարբերության չափով»:
Հետ գնված կապիտալի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:
313 «Հետ գնված կապիտալ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
Հետ գնված բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) արտացոլում՝ գնման գնով |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ» |
313 «Հետ գնված կապիտալ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Շրջանառությունից հանված և մարված բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) արտացոլում՝ |
|
- մինչև անվանական արժեքը |
311 «Կանոնադրական կապիտալ» |
- անվանական արժեքը գերազանցող մասը |
314 «Էմիսիոն եկամուտ» |
2. Հետ գնված բաժնետոմսերի վաճառք, երբ վաճառքի և վճարման պահերը համընկնում են՝ |
|
ա) երբ վաճառքի գինը բարձր է հետգնման գնից՝ հետգնման գնով |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» |
բ) երբ վաճառքի գինը ցածր է հետգնման գնից՝ |
|
- վաճառքի գնով |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» |
- վաճառքի գնի և հետգնման գնի բացասական տարբերության չափով |
314 «Էմիսիոն եկամուտ» |
3. Հետ գնված բաժնետոմսերի վաճառք, երբ վաճառքի և վճարման պահերը չեն համընկնում՝ |
|
ա) երբ վաճառքի գինը բարձր է հետգնման գնից՝ հետգնման գնով |
312 «Չվճարված կապիտալ» |
բ) երբ վաճառքի գինը ցածր է հետգնման գնից՝ |
|
- վաճառքի գնով |
312 «Չվճարված կապիտալ» |
- վաճառքի գնի և հետգնման գնի բացասական տարբերության չափով |
314 «Էմիսիոն եկամուտ» |
Հաշիվ 314 «Էմիսիոն եկամուտ»
314 «Էմիսիոն եկամուտ» հաշիվը նախատեսված է կազմակերպության էմիսիոն եկամտի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է տեղաբաշխված բաժնետոմսերի վաճառքի գնի և անվանական արժեքի դրական տարբերությունը, իսկ դեբետում՝ բացասական տարբերությունը: Հաշվի մնացորդը կրեդիտային է: Դեբետային մնացորդի առաջացման դեպքում այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
Էմիսիոն եկամտի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:
314 «Էմիսիոն եկամուտ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Տեղաբաշխված բաժնետոմսերի վաճառքի գնի և անվանական արժեքի դրական տարբերության արտացոլում՝ |
|
ա) երբ տեղաբաշխման և վճարման պահերը համընկնում են |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» |
բ) երբ տեղաբաշխման և վճարման պահերը չեն համընկնում |
312 «Չվճարված կապիտալ» |
2. Հետգնված (ձեռք բերված) բաժնետոմսերի վերավաճառքի գնի և հետգնման գնի դրական տարբերության արտացոլում՝ |
|
ա) երբ վերավաճառքի և վճարման պահերը համընկնում են |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» |
բ) երբ վերավաճառքի և վճարման պահերը չեն համընկնում |
312 «Չվճարված կապիտալ» |
3. Հետ գնված բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) շրջանառությունից հանմամբ (մարմամբ) կանոնադրական կապիտալի նվազեցում՝ անվանական արժեքի և հետգնման գնի դրական տարբերության չափով |
311 «Կանոնադրական կապիտալ |
314 «Էմիսիոն եկամուտ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Վաճառված բաժնետոմսերի վերավաճառքի գնի և հետգնման գնի բացասական տարբերության արտացոլում |
313 «Հետ գնված կապիտալ» |
2. Հետ գնված և շրջանառությունից հանված ու մարված բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) անվանական արժեքը գերազանցող մասով էմիսիոն եկամտի նվազեցում |
313 «Հետ գնված կապիտալ» |
3. Կանոնադրական կապիտալի ավելացում էմիսիոն եկամտի հաշվին |
311 «Կանոնադրական կապիտալ |
ԽՈՒՄԲ 32 «ՎԵՐԱՉԱՓՈՒՄԻՑ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
32 «Վերաչափումից տարբերություններ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները՝ 323 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտներ և կորուստներ», 324 «Փոխարժեքային տարբերություններ՝ կապված արտերկրյա ստորաբաժանումների հետ», 326 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի բաժնեմասը»:
Հաշիվ 323 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտներ և կորուստներ»
323 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտներ և կորուստներ» հաշիվը նախատեսված է ճանաչված ֆինանսական գործիքի փոփոխական տոկոսադրույքի ռիսկի, արտարժութային ռիսկի, կայուն պարտավորվածության կամ մեծապես հավանական կանխատեսված գործարքի գծով ապրանքի գնային ռիսկի արդյունավետ հեջում որպես հեջավորման գործիք նախատեսված ֆինանսական ակտիվների և պարտավորությունների՝ որպես արդյունավետ հեջ որոշված մասի գծով իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտների և կորուստների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Որպես հեջավորման գործիք նախատեսված ֆինանսական ակտիվների և պարտավորությունների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտների և կորուստների հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման մոտեցումները (ճանաչումը շահույթում կամ վնասում կամ այլ համապարփակ ֆինանսական արդյունքում, կուտակումը սեփական կապիտալում, վերադասակարգումը շահույթին կամ վնասին) նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 12-րդ բաժնում:
Հաշիվն ակտիվապասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է որպես հեջավորման գործիք նախատեսված ֆինանսական ակտիվների և պարտավորությունների՝ որպես արդյունավետ հեջ որոշված մասի գծով իրական արժեքով վերաչափումից չիրացված զուտ (հաշվի առած հարկայի հետևանքները) օգուտները, չիրացված զուտ կորուստների վերադասակարգումը շահույթին կամ վնասին, իսկ դեբետում՝ որպես հեջավորման գործիք նախատեսված ֆինանսական ակտիվների և պարտավորությունների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված կորուստները, չիրացված օգուտների վերագրումը ֆինանսական արդյունքներին: Այս հաշվի կրեդիտային մնացորդն իրենից ներկայացնում է հաշվետու ամսաթվի դրությամբ որպես հեջավորման գործիք նախատեսված ֆինանսական ակտիվների և պարտավորությունների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտները, իսկ դեբետային մնացորդը՝ չիրացված կորուստները: Դեբետային մնացորդի դեպքում այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
323 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտներ և կորուստներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 3231 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից օգուտներ», 3232 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից կորուստներ»։
Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտների և կորուստների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հեջերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
323 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտներ և կորուստներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտների արտացոլում |
673 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից օգուտներ» |
2. Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից կորուստների ճանաչումը շահույթում կամ վնասում՝ որպես վերադասակարգման ճշգրտում |
743 «Վերադասակարգման ճշգրտումներ. հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից իրացված կորուստներ» |
323 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտներ և կորուստներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված կորուստների արտացոլում |
773 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից կորուստներ» |
2. Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտների ճանաչումը շահույթում կամ վնասում՝ որպես վերադասակարգման ճշգրտում |
643 «Վերադասակարգման ճշգրտումներ. հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից իրացված օգուտներ» |
Հաշիվ 324 «Փոխարժեքային տարբերություններ՝ կապված արտերկրյա ստորաբաժանումների հետ»
324 «Փոխարժեքային տարբերություններ՝ կապված արտերկրյա ստորաբաժանումների հետ» հաշիվը նախատեսված է արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերությունների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար։ Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերությունները (փոխարժեքային օգուտները և կորուստները) ներառում են արտերկրյա ստորաբաժանումների ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկումից առաջացող փոխարժեքային տարբերությունները և արտերկրյա ստորաբաժանումներում զուտ ներդրման հեջում հեջավորման գործիքի գծով փոխարժեքային տարբերությունները (այնքանով, որքանով հեջը գնահատվում է որպես արդյունավետ)։ Այդպիսի փոխարժեքային տարբերություններ կարող են առաջանալ, երբ արտերկրյա ստորաբաժանման (մասնաճյուղի) ֆունկցիոնալ արժույթը տարբեր է հաշվետու կազմակերպության ֆունկցիոնալ արժույթից։ Արտերկրյա ստորաբաժանումների հետ փոխարժեքային տարբերությունների հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման մոտեցումները (ճանաչումը շահույթում կամ վնասում կամ այլ համապարփակ ֆինանսական արդյունքում, կուտակումը սեփական կապիտալում և վերադասակարգումը շահույթում կամ վնասում) նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 12-րդ և 30-րդ բաժիններում:
Հաշիվն ակտիվապասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային չիրացված օգուտները, չիրացված կորուստների վերադասակարգումը շահույթում կամ վնասում, իսկ դեբետում՝ արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային չիրացված կորուստները, չիրացված օգուտների վերադասակարգումը շահույթում կամ վնասում: Այս հաշվի կրեդիտային մնացորդն իրենից ներկայացնում է հաշվետու ամսաթվի դրությամբ արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային չիրացված օգուտները, իսկ դեբետային մնացորդը՝ չիրացված կորուստները: Դեբետային մնացորդի դեպքում այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
324 «Փոխարժեքային տարբերություններ՝ կապված արտերկրյա ստորաբաժանումների հետ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 3241 «Փոխարժեքային տարբերություններ՝ արտերկրյա ստորաբաժանումների ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկումից», 3243 «Փոխարժեքային տարբերություններ՝ արտերկրյա ստորաբաժանումներում զուտ ներդրման հեջերի գծով»:
Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերությունների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:
324 «Փոխարժեքային տարբերություններ՝ կապված արտերկրյա ստորաբաժանումների հետ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային չիրացված օգուտների արտացոլում |
674 «Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային օգուտներ» |
2. Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային կորուստների ճանաչումը շահույթում կամ վնասում՝ որպես վերադասակարգման ճշգրտում (արտերկրյա ստորաբաժանման օտարման ժամանակ) |
744 «Վերադասակարգման ճշգրտումներ. արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից իրացված կորուստներ» |
324 «Փոխարժեքային տարբերություններ՝ կապված արտերկրյա ստորաբաժանումների հետ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային չիրացված կորուստների արտացոլում |
774 «Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից կորուստներ» |
2. Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային օգուտների ճանաչումը շահույթում կամ վնասում՝ որպես վերադասակարգման ճշգրտում (արտերկրյա ստորաբաժանման օտարման ժամանակ) |
644 «Վերադասակարգման ճշգրտումներ. արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից իրացված օգուտներ» |
Հաշիվ 326 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի բաժնեմասը»
326 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի բաժնեմասը» հաշիվը նախատեսված է ասոցիացված և համատեղ վերահսկվող կազմակերպություններում ներդրումները ներդրողի (կամ ձեռնարկողի) անհատական ֆինանսական հաշվետվություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառելու դեպքում այդ կազմակերպությունների այլ համապարփակ ֆինանսական արդյունքում (օգուտում կամ կորստում) ներդրողի (կամ ձեռնարկողի) բաժնեմասի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների 14-րդ և 15-րդ բաժիններում:
Հաշիվն ակտիվապասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասի (հաշվի առած հարկային հետևանքները), կորուստների բաժնեմասի փոխանցումը շահույթին կամ վնասին կամ սեփական կապիտալի համապատասխան հաշվին, իսկ դեբետում՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասի (հաշվի առած հարկային հետևանքները), օգուտների բաժնեմասի փոխանցումը շահույթին կամ վնասին կամ սեփական կապիտալի համապատասխան հաշվին:
Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի բաժնեմասի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ներդրումների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
326 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի բաժնեմասը» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասի տեղափոխումը սեփական կապիտալ |
676 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասը» |
2. Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասի ճանաչումը շահույթում կամ վնասում՝ որպես վերադասակարգման ճշգրտում |
746 «Վերադասակարգման ճշգրտումներ. բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասը» |
3. Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասի փոխանցումը չբաշխված շահույթին |
342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» |
326 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի բաժնեմասը» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասի տեղափոխումը սեփական կապիտալ |
776 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասը» |
2. Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասի ճանաչումը շահույթում կամ վնասում՝ որպես վերադասակարգման ճշգրտում |
646 «Վերադասակարգման ճշգրտումներ. բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասը» |
3. Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասի փոխանցումը չբաշխված շահույթին |
342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» |
ԽՈՒՄԲ 33 «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ»
33 «Ֆինանսական արդյունք» խումբն իր մեջ ներառում է 331 «Շահույթ կամ վնաս» հաշիվը:
Հաշիվ 331 «Շահույթ կամ վնաս»
331 «Շահույթ կամ վնաս» հաշիվը նախատեսված է կազմակերպության հաշվետու տարվա գործունեության շահույթի կամ վնասի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Շահույթը կամ վնասը ներառում է տվյալ ժամանակաշրջանում ճանաչված բոլոր եկամուտներն ու ծախսերը (ներառյալ՝ օգուտներն ու կորուստները), բացառությամբ, երբ դրանք ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ին և կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականությանը համապատասխան ճանաչվում են այլ համապարփակ ֆինանսական արդյունքում:
Հաշվի կրեդիտում արտացոլվում են կազմակերպության գործունեության եկամուտները, ինչպես նաև զուտ վնասի դուրս գրումը, իսկ դեբետում՝ ծախսերը և զուտ շահույթի դուրս գրումը: Այս հաշիվը տարեվերջի մնացորդ չի ունենում: Հաշվետու տարվա զուտ արդյունքը տեղափոխվում է 343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)» հաշվին:
331 «Շահույթ կամ վնաս» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 3311 «Շարունակվող գործունեությունից շահույթ կամ վնաս», 3312 «Ընդհատված գործունեությունից շահույթ կամ վնաս»:
331 «Շահույթ կամ վնաս» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ կուտակված եկամուտների արտացոլում |
611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» 614 «Գործառնական այլ եկամուտներ» 615 «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ» 621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ» 622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ» 624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից օգուտներ» 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ» 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ» 627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ» 628 «Շնորհներից և անհատույց ստացումներից եկամուտներ» 629 «Այլ եկամուտներ» 631 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ՝ ընդհատված գործունեությունից» 632 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից եկամուտներ» |
2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ վերադասակարգման ճշգրտումներից օգուտների արտացոլում |
643 «Վերադասակարգման ճշգրտումներ. հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից իրացված օգուտներ» 644 «Վերադասակարգման ճշգրտումներ. արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից իրացված օգուտներ» 646 «Վերադասակարգման ճշգրտումներ. բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասը» |
3. Շահութահարկի գծով եկամտի արտացոլում (երբ հաշվետու ժամանակաշրջանում շարունակվող կամ ընդհատված գործունեության արդյունքներով առաջացել է հարկի գծով եկամուտ) |
733 «Շահութահարկ ընդհատված գործունեության» 751 «Շահութահարկի գծով ծախս (եկամուտ)» |
4. Հաշվետու ժամանակաշրջանի զուտ վնասի տեղափոխում |
343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)» |
331 «Շահույթ կամ վնաս» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Հաշվետու տարվա վերջի դրությամբ կուտակված ծախսերի հավաքագրում ըստ կազմակերպության գործունեության տեսակների |
711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք» 712 «Իրացման ծախսեր» 713 «Վարչական ծախսեր» 714 «Գործառնական այլ ծախսեր» 715 «Գյուղատնտեսական գործունեությունից ծախսեր» 721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր» 722 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից ծախսեր» 724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից կորուստներ» 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ» 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ» 727 «Ֆինանսական ծախսեր» 728 «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր» 729 «Այլ ծախսեր» 731 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք՝ ընդհատված գործունեությունից» 732 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր» 733 «Շահութահարկ ընդհատված գործունեության» 751 «Շահութահարկի գծով ծախս (եկամուտ)» |
2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ վերադասակարգման ճշգրտումներից կորուստների արտացոլում |
743 «Վերադասակարգման ճշգրտումներ. հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից իրացված կորուստներ» 744 «Վերադասակարգման ճշգրտումներ. արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից իրացված կորուստներ» 746 «Վերադասակարգման ճշգրտումներ. բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասը» |
3. Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթի տեղափոխում |
343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)» |
ԽՈՒՄԲ 34 «ՉԲԱՇԽՎԱԾ ՇԱՀՈՒՅԹ (ՉԾԱԾԿՎԱԾ ՎՆԱՍ)»
34 «Չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները՝ 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում», 342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)», 343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)» և 344 «Միջանկյալ շահաբաժիններ»:
Հաշիվ 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»
341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում» հաշիվը նախատեսված է նախորդ ժամանակաշրջաններին վերաբերող գործառնությունների գծով հաշվետու ժամանակաշրջանում հայտնաբերված սխալների ուղղումների (հետընթաց վերահաշվարկման) և հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների հետընթաց կիրառման արդյունքում առաջացած ճշգրտումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Նախորդ տարիների սխալների ուղղման և հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների հետընթաց կիրառման արդյունքում առաջացող ճշգրտումների հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 10-րդ բաժնում:
Հաշիվն ակտիվապասիվային է, կրեդիտում արտացոլվում է նախորդ ժամանակաշրջանների սխալների հետընթաց ուղղումների և հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների հետընթաց կիրառման արդյունքում առաջացած ճշգրտման գումարը, որը պետք է ավելացվի չբաշխված շահույթի սկզբնական մնացորդին, իսկ դեբետում՝ նախորդ ժամանակաշրջանների սխալների հետընթաց ուղղման և հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների հետընթաց կիրառման արդյունքում առաջացած ճշգրտման գումարը, որը պետք է նվազեցվի չբաշխված շահույթի սկզբնական մնացորդից: Այս հաշվի դեբետային և կրեդիտային շրջանառությունների տարբերությունը հաշվետու ժամանակաշրջանի վերջում դուրս է գրվում՝ ճշտելով չբաշխված շահույթի սկզբնական մնացորդը:
341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 3411 «Նախորդ տարիների սխալների հետընթաց ուղղման արդյունքում առաջացած ճշգրտում», 3412 «Հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների հետընթաց կիրառման արդյունքում առաջացած ճշգրտում»:
341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Նախորդ ժամանակաշրջաններին վերաբերող գործառնությունների գծով հաշվետու ժամանակաշրջանում հայտնաբերված սխալների հետընթաց ուղղման և հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների հետընթաց կիրառման արդյունքում առաջացած ճշգրտման արտացոլում, որոնք պետք է ավելացվեն չբաշխված շահույթի սկզբնական մնացորդին |
112 «Հիմնական միջոցների մաշվածություն» 132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա» 211 «Նյութեր» 215 «Արտադրանք» 216 «Ապրանքներ» և ակտիվներն ու պարտավորությունները հաշվառող այլ համապատասխան հաշիվներ |
2. Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտման հետևանքով առաջացած շահութահարկի գծով հետաձգված հարկային ակտիվների և հետաձգված հարկային պարտավորությունների փոփոխության արտացոլում, երբ այդ հետևանքը ճշգրտում է չբաշխված շահույթի սկզբնական մնացորդը |
151 «Հետաձգված հարկային ակտիվներ» 422 «Հետաձգված հարկային պարտավորություններ» |
3. Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ դեբետային և կրեդիտային շրջանառությունների դրական տարբերության դուրս գրում (չբաշխված շահույթի սկզբնական մնացորդի նվազեցում) |
342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» |
341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Նախորդ ժամանակաշրջաններին վերաբերող գործառնությունների գծով հաշվետու ժամանակաշրջանում հայտնաբերված սխալների հետընթաց ուղղման և հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների հետընթաց կիրառման արդյունքում առաջացած ճշգրտման արտացոլում, որոնք պետք է նվազեցվեն չբաշխված շահույթի սկզբնական մնացորդից |
112 «Հիմնական միջոցների մաշվածություն» 132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա» 211 «Նյութեր» 215 «Արտադրանք» 216 «Ապրանքներ» և ակտիվներն ու պարտավորությունները հաշվառող այլ համապատասխան հաշիվներ |
2. Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտման հետևանքով առաջացած շահութահարկի գծով հետաձգված հարկային ակտիվների և հետաձգված հարկային պարտավորությունների փոփոխության արտացոլում, երբ այդ հետևանքը ճշգրտում է չբաշխված շահույթի սկզբնական մնացորդը |
151 «Հետաձգված հարկային ակտիվներ» 422 «Հետաձգված հարկային պարտավորություններ» |
3. Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ դեբետային և կրեդիտային շրջանառությունների բացասական տարբերության դուրս գրում (չբաշխված շահույթի սկզբնական մնացորդի ավելացում) |
342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» |
Հաշիվ 342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)»
342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» հաշիվը նախատեսված է նախորդ տարիների չբաշխված շահույթի (չծածկված վնասի) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվապասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է նախորդ տարվա չբաշխված շահույթը, նախորդ տարիների վնասների ծածկումը պահուստային կապիտալի հաշվին, իսկ դեբետում՝ չբաշխված շահույթի օգտագործումը, նախորդ տարվա չծածկված վնասը: Այս հաշվի կրեդիտային մնացորդն իրենից ներկայացնում է հաշվետու ամսաթվի դրությամբ նախորդ տարիների չբաշխված շահույթը, իսկ դեբետային մնացորդը՝ չծածկված վնասը: Դեբետային մնացորդի դեպքում այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Նախորդող տարվա զուտ շահույթի տեղափոխում |
343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)» |
2. Այլ համապարփակ ֆինանսական արդյունքներում ճանաչված ակտուարային օգուտների փոխանցումը չբաշխված շահույթին |
675 «Ակտուարային օգուտներ» |
3. Նախորդ տարիների վնասների ծածկումը պահուստային կապիտալի հաշվին |
351 «Պահուստային կապիտալ» |
4. Կանոնադրական կապիտալի նվազեցում՝ նախորդ տարիների վնասների ծածկման նպատակով |
311 «Կանոնադրական կապիտալ» |
5. Նախորդ տարիների չբաշխված շահույթի սկզբնական մնացորդի ավելացում (սխալների հետընթաց ուղղման և հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների հետընթաց կիրառման արդյունքում) |
341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում» |
6. Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասի փոխանցումը չբաշխված շահույթին |
326 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի բաժնեմասը» 676 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասը» |
342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Նախորդող տարվա զուտ վնասի տեղափոխում |
343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)» |
2. Նախորդ տարիների չբաշխված շահույթի հաշվին՝ |
|
ա) պահուստային կապիտալին հատկացումներ |
351 «Պահուստային կապիտալ» |
բ) շահաբաժինների հայտարարում |
529 «Պարտքեր շահաբաժինների գծով» |
գ) կանոնադրական կապիտալի ավելացում |
311 «Կանոնադրական կապիտալ» |
3. Նախորդ տարիների չբաշխված շահույթի սկզբնական մնացորդի նվազեցում (սխալների հետընթաց ուղղման և հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների հետընթաց կիրառման արդյունքում) |
341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում» |
4. Այլ համապարփակ ֆինանսական արդյունքներում ճանաչված ակտուարային վնասների փոխանցումը չբաշխված շահույթին |
775 «Ակտուարային վնասներ» |
5. Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասի փոխանցումը չբաշխված շահույթին |
326 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի բաժնեմասը» 776 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասը» |
Հաշիվ 343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)»
343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)» հաշիվը նախատեսված է հաշվետու տարվա զուտ շահույթի (վնասի) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվապասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է հաշվետու տարվա զուտ շահույթը, ինչպես նաև զուտ վնասի տեղափոխումը, իսկ դեբետում՝ հաշվետու տարվա զուտ վնասը, ինչպես նաև զուտ շահույթի տեղափոխումը: Այս հաշվի կրեդիտային մնացորդն իրենից ներկայացնում է հաշվետու տարվա զուտ շահույթը, իսկ դեբետային մնացորդը՝ զուտ վնասը: Դեբետային մնացորդի դեպքում այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Հաշվետու տարվա զուտ շահույթի արտացոլում |
331 «Շահույթ կամ վնաս» |
2. Նախորդող տարվա զուտ վնասի տեղափոխում |
342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» |
343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Հաշվետու տարվա զուտ վնասի տեղափոխում |
331 «Շահույթ կամ վնաս» |
2. Նախորդ տարվա զուտ շահույթի տեղափոխում |
342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» |
Հաշիվ 344 «Միջանկյալ շահաբաժիններ»
344 «Միջանկյալ շահաբաժիններ» հաշիվը նախատեսված է հաշվետու տարվա ընթացքում հայտարարված միջանկյալ շահաբաժինների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, կարգավորող: Մասնավորապես, դեբետում արտացոլվում է հայտարարված միջանկյալ շահաբաժինների գումարը, իսկ կրեդիտում՝ հաշվետու տարվա արդյունքներով հայտարարված շահաբաժինների մարումը միջանկյալ շահաբաժինների հաշվին: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հայտարարված միջանկյալ շահաբաժինների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
Հայտարարված միջանկյալ շահաբաժինների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ մասնակիցների (բաժնետերերի) և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
344 «Միջանկյալ շահաբաժիններ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
Միջանկյալ շահաբաժինների հայտարարում |
529 «Պարտքեր շահաբաժինների գծով» |
344 «Միջանկյալ շահաբաժիններ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
Հաշվետու տարվա արդյունքներով շահաբաժինների հայտարարումից հետո հայտարարված միջանկյալ շահաբաժինների դուրս գրում |
342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» |
ԽՈՒՄԲ 35 «ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ»
35 «ՍԵփական կապիտալի այլ հոդվածներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները՝ 351 «Պահուստային կապիտալ» և 352 «Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքներ»:
Հաշիվ 351 «Պահուստային կապիտալ»
351 «Պահուստային կապիտալ» հաշիվը նախատեսված է օրենսդրությամբ սահմանված պահուստային կապիտալի ձևավորման և օգտագործման վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է պահուստային կապիտալին հատկացումները, իսկ դեբետում՝ օգտագործումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է պահուստային կապիտալի չօգտագործված մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Պահուստային կապիտալի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:
351 «Պահուստային կապիտալ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
Պահուստային կապիտալին կատարվող հատկացումներ |
342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» |
351 «Պահուստային կապիտալ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
Պահուստային կապիտալի օգտագործում՝ |
|
- վնասների ծածկման նպատակով |
342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» |
- շահաբաժինների վճարման նպատակով |
529 «Պարտքեր շահաբաժինների գծով» |
- կանոնադրական կապիտալի ավելացման նպատակով |
311 «Կանոնադրական կապիտալ |
Հաշիվ 352 «Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքներ»
352 «Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքներ» հաշիվը նախատեսված է որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքների (րայթեր, բաժնետոմսերի օպցիոններ և վարանտներ, բաղադրյալ պարտքային գործիքում պարունակվող՝ բաժնետոմսերի փոխարկման իրավունքներ և այլն) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է տեղաբաշխված որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքների արժեքը, իսկ դեբետում՝ իրագործումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքների մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ածանցյալ գործիքների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
352 «Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքների տեղաբաշխում |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» |
2. Թողարկված բաղադրյալ պարտքային գործիքում պարունակվող՝ որպես սեփական կապիտալ դասակարգված ածանցյալ գործիքների արտացոլում |
414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» 516 «Չկրած տոկոսային ծախսեր կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» |
352 «Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Թողարկված բաղադրյալ պարտքային գործիքում սեփական կապիտալի բաղադրիչը պարտավորության բաղադրիչից առանձին ճանաչելու արդյունքում առաջացող հետաձգված հարկային պարտավորության արտացոլում |
422 «Հետաձգված հարկային պարտավորություններ» |
2. Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքների իրագործում |
311 «Կանոնադրական կապիտալ» |
3. Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված՝ իրագործման ժամկետը լրացած և չիրագործված ածանցյալ գործիքներից գոյացած կապիտալի հաշվին կանոնադրական կապիտալի ավելացում |
311 «Կանոնադրական կապիտալ» |
ԴԱՍ 4 «ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Այս դասի հաշիվները, բացառությամբ կարգավորող և ակտիվապասիվային հաշիվների, պասիվային են և նախատեսված են ոչ ընթացիկ պարտավորությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: 4-րդ` «Ոչ ընթացիկ պարտավորություններ» դասն իր մեջ ներառում է հետևյալ խմբերը` 41 «Երկարաժամկետ ֆինանսական պարտավորություններ» և 42 «Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ»:
Պարտավորությունների՝ ոչ ընթացիկին վերագրման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 4-րդ բաժնում:
ԽՈՒՄԲ 41 «ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
41 «Երկարաժամկետ ֆինանսական պարտավորություններ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները՝ 411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ», 412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ», 413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ», 414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» և 415 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ»:
Հաշիվ 411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»
411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» հաշիվը նախատեսված է Հայաստանի Հանրապետության և արտերկրի բանկերից կամ վարկային կազմակերպություններից ստացված երկարաժամկետ (հաշվետու ամսաթվի դրությամբ մեկ տարուց ավել մարման ժամկետ ունեցող) վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների (տոկոսների և հիմնական գումարի գծով բոլոր վճարումների անվանական (չզեղչված) արժեքը) առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Հիմնական (բազային) ֆինանսական պարտավորությունների ճանաչման և չափման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 11-րդ բաժնում:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է ստացված երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարները, իսկ դեբետում՝ դրանց մարումը կամ կարճաժամկետ մասի տեղափոխումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարները հաշվետու ամսաթվի դրությամբ:
Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ վարկատուների, մարման ժամկետների, առանձին վարկերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Վարկերի ստացում դրամական միջոցներով |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» |
2. Վարկերի ստացում, որոնք անմիջապես ուղղվում են կրեդիտորական պարտքերի մարմանը կամ դեբիտորական պարտքերի առաջացմանը |
152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
3. Երկարաժամկետ վարկերի գծով չկրած տոկոսային ծախսերի արտացոլում |
414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» |
4. Արտարժույթով արտահայտված վճարումների գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում |
725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ» |
411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մասի տեղափոխում |
512 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս» |
2. Երկարաժամկետ վարկերի մարում՝ ժամկետից շուտ՝ |
|
- փաստացի վճարված գումար՝ հաշվեկշռային արժեքը չգերազանցող մասով |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» |
- փաստացի վճարված գումարի և հաշվեկշռային արժեքի դրական տարբերության չափով |
729 «Այլ ծախսեր» |
3. Երկարաժամկետ վարկերի գծով չկրած տոկոսային ծախսերի մնացորդի դուրս գրում |
414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» |
4. Արտարժույթով արտահայտված վճարումների գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում |
625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ» |
Հաշիվ 412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»
412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» հաշիվը նախատեսված է երկարաժամկետ (հաշվետու ամսաթվի դրությամբ մեկ տարուց ավել մարման ժամկետ ունեցող) փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների (տոկոսների և հիմնական գումարի գծով բոլոր վճարումների անվանական (չզեղչված) արժեքը) առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Փոխառությունների ճանաչման և չափման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 11-րդ բաժնում: Ֆինանսական գործիքներ թողարկողի տեսանկյունից դրանց դասակարգումը ֆինանսական պարտավորության և (կամ) սեփական կապիտալի նկարագրված է ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 22-րդ բաժնում։
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է ստացված երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարները, իսկ դեբետում՝ դրանց մարումը կամ կարճաժամկետ մասի տեղափոխումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարները հաշվետու ամսաթվի դրությամբ:
412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 4121 «Տրված երկարաժամկետ մուրհակների գծով վճարվելիք համախառն գումարներ», 4122 «Երկարաժամկետ չփոխարկելի պարտատոմսերի գծով վճարվելիք համախառն գումարներ», 4123 «Երկարաժամկետ փոխարկելի պարտատոմսերի գծով վճարվելիք համախառն գումարներ», 4124 «Մարելի արտոնյալ բաժնետոմսերի գծով վճարվելիք համախառն գումարներ», 4125 «Այլ երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»:
Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ փոխատուների, մարման ժամկետների, առանձին փոխառությունների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Փոխառությունների ստացում դրամական միջոցներով |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» |
2. Փոխառությունների ստացում, որոնք անմիջապես ուղղվում են կրեդիտորական պարտքերի մարմանը |
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
3. Երկարաժամկետ փոխառությունների գծով չկրած տոկոսային ծախսերի արտացոլում |
414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» |
4. Արտարժույթով արտահայտված վճարումների գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում |
725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ» |
412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մասի տեղափոխում |
514 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս» |
2. Փոխառությունների մարում (պարտատոմսերի հետ գնում) ժամկետից շուտ կամ վճարի դիմաց դրանց փոխանցում երրորդ անձի |
|
- փաստացի վճարված գումար՝ հաշվեկշռային արժեքը չգերազանցող մասով |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» |
- փաստացի վճարված գումարի և հաշվեկշռային արժեքի դրական տարբերության չափով |
729 «Այլ ծախսեր» |
3. Կանոնադրական կապիտալի հետագա ավելացում՝ պարտավորությունների մարմամբ կամ փոխարկելի պարտքային գործիքների փոխարկմամբ |
311 «Կանոնադրական կապիտալ» 312 «Չվճարված կապիտալ» |
4. Երկարաժամկետ փոխառությունների գծով չկրած տոկոսային ծախսերի մնացորդի դուրս գրում |
414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» |
5. Արտարժույթով արտահայտված վճարումների գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում |
625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ» |
Հաշիվ 413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ»
413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ» հաշիվը նախատեսված է ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք գումարների ճանաչման, չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 20-րդ բաժնում:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարները, իսկ դեբետում՝ դրանց մարումը, դուրս գրումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարները հաշվետու ամսաթվի դրությամբ:
Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ վարձատուների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների արտացոլում (իրական արժեքով կամ նվազագույն վարձավճարների ներկա արժեքով, եթե վերջինս ավելի ցածր է) |
119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ» |
2. Ֆինանսական վարձակալության գծով չկրած տոկոսային ծախսերի (վճարվելիք համախառն գումարների և պարտավորության սկզբնապես ճանաչված գումարի միջև տարբերության) արտացոլում |
414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» |
3. Արտարժույթով արտահայտված վճարումների գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում |
725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ» |
413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մասի տեղափոխում |
515 «Ֆինանսական վարձակալության վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս» |
2. Ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ պարտքերի մարում՝ ժամկետից շուտ |
|
- փաստացի վճարված (վճարվելիք) գումար՝ հաշվեկշռային արժեքը չգերազանցող մասով |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ» |
- փաստացի վճարված գումարի և հաշվեկշռային արժեքի տարբերության չափով |
729 «Այլ ծախսեր» |
3. Ֆինանսական վարձակալության գծով չկրած տոկոսային ծախսերի մնացորդի դուրս գրում |
414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» |
4. Վարձակալած հիմնական միջոցների վերադարձում վարձատուին |
119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ» |
5. Արտարժույթով արտահայտված վճարումների գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում |
625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ» |
Հաշիվ 414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով»
414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» հաշիվը նախատեսված է ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով չկրած տոկոսային ծախսերի (ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով վճարվելիք համախառն գումարների և դրանց զեղչված արժեքի կամ սկզբնապես ճանաչված հաշվեկշռային արժեքի տարբերությունը) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ընդ որում, չկրած տոկոսային ծախսերի գումարը որոշելիս գործարքի հետ կապված ծախսումները (բացառությամբ ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ ֆինանսական պարտավորության գծով գործարքի հետ կապված ծախսումների) գումարվում են: Ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական պարտավորությունների գծով չկրած տոկոսային ծախսերի, ինչպես նաև գործարքի հետ կապված ծախսումների որոշման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 11-րդ և 20-րդ բաժիններում:
Հաշիվն ակտիվային է, կարգավորող: Մասնավորապես, դեբետում արտացոլվում է ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով չկրած տոկոսային ծախսերը, ներառյալ՝ գործարքի հետ կապված ծախսումները, իսկ կրեդիտում՝ չկրած տոկոսային ծախսերի հաշվեգրումը ծախսերին: Հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով չկրած տոկոսային ծախսերի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 4141 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ վարկերի գծով», 4142 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ փոխառությունների գծով», 4143 «Չկրած տոկոսային ծախսեր ֆինանսական վարձակալության գծով»:
Ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով չկրած տոկոսային ծախսերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ վարկատուների, փոխատուների, վարձատուների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Չկրած տոկոսային ծախսերի արտացոլում |
411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» 412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» 413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ» |
2. Գործարքի հետ կապված ծախսումների արտացոլում (բացառությամբ ֆինանսական վարձակալության գծով սկզբնավորման ծախսերի) |
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
3. Թողարկված բաղադրյալ պարտքային գործիքում պարունակվող՝ որպես սեփական կապիտալ դասակարգված ածանցյալ գործիքների արտացոլում |
352 «Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքներ» |
4. Արտոնյալ (անտոկոս կամ շուկայականից ցածր տոկոսով) փոխառությունների արտոնության բաղադրիչը՝ |
|
ա) դասակարգված որպես պետական շնորհ |
421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ» |
բ) դասակարգված որպես պետական շնորհ |
628 «Շնորհներից և անհատույց ստացումներից եկամուտներ» |
5. Արտարժույթով արտահայտված երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով փոխարժեքային տարբերություններից կորստի ճշտում՝ չկրած տոկոսային ծախսերի մասով |
725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ» |
414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Չկրած տոկոսային ծախսերի հաշվեգրում ծախսերին |
727 «Ֆինանսական ծախսեր» |
2. Երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով չկրած տոկոսային ծախսերի վերադասակարգում որպես կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով չկրած տոկոսային ծախսեր |
516 «Չկրած տոկոսային ծախսեր կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» |
3. Մարված ֆինանսական պարտավորությունների գծով չկրած տոկոսային ծախսերի մնացորդի դուրս գրում |
411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» 412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» 413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ» |
4. Արտարժույթով արտահայտված երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի ճշտում՝ չկրած տոկոսային ծախսերի մասով |
625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ» |
Հաշիվ 415 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ»
415 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» հաշիվը նախատեսված է որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Որպես հեջավորման գործիք նախատեսված ֆինանսական պարտավորությունների ճանաչման և չափման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 12-րդ բաժնում:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է որպես հեջավորման գործիք նախատեսված և ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորության վերածված ֆինանսական ակտիվների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի աճը, իսկ դեբետում՝ մարված որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հեջավորման գործիքների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
415 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերածվելը ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների՝ հաշվետու ամսաթվի դրությամբ (իրական արժեքով վերաչափումից առաջացած կրեդիտային մնացորդի չափով) |
148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» |
2. Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների վերածվելը ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ հաշվետու ամսաթվի դրությամբ (իրական արժեքով վերաչափումից առաջացած դեբետային մնացորդի չափով) |
148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» |
3. Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի աճ՝ | |
ա) երբ ճանաչվում է այլ համապարփակ ֆինանսական արդյունքում (ճանաչված ֆինանսական գործիքի փոփոխական տոկոսադրույքի ռիսկի, արտարժութային ռիսկի, կայուն պարտավորվածության կամ մեծապես հավանական կանխատեսված գործարքի գծով ապրանքի գնային ռիսկի արդյունավետ հեջում) |
773 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից կորուստներ» |
բ) երբ ճանաչվում է շահույթում կամ վնասում (ճանաչված ֆինանսական գործիքի ֆիքսված տոկոսադրույքի ռիսկի կամ պահվող ապրանքի գնային ռիսկի հեջում, ինչպես նաև այլ հեջերի ոչ արդյունավետ մասով) |
726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ» |
4. Արտարժույթով արտահայտված վճարումների գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում |
725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ» |
415 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների մարում |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» |
2. Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների վերադասակարգում որպես ընթացիկ ֆինանսական պարտավորություններ |
518 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» |
3. Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազում՝ | |
ա) երբ ճանաչվում է այլ համապարփակ ֆինանսական արդյունքում (ճանաչված ֆինանսական գործիքի փոփոխական տոկոսադրույքի ռիսկի, արտարժութային ռիսկի, կայուն պարտավորվածության կամ մեծապես հավանական կանխատեսված գործարքի գծով ապրանքի գնային ռիսկի արդյունավետ հեջում) |
673 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից օգուտներ» |
բ) երբ շահույթում կամ վնասում (ճանաչված ֆինանսական գործիքի ֆիքսված տոկոսադրույքի ռիսկի կամ պահվող ապրանքի գնային ռիսկի հեջում, ինչպես նաև դայլ հեջերի ոչ արդյունավետ մասով) |
626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ» |
ԽՈՒՄԲ 42 «ԱՅԼ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
42 «Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ», 422 «Հետաձգված հարկային պարտավորություններ», 425 «Ոչ ընթացիկ պահուստներ», 426 «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը» և 429 «Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ»:
Հաշիվ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ» հաշիվը նախատեսված է ակտիվներին վերաբերող շնորհների (որպես շնորհ ստացված ոչ ընթացիկ ակտիվների, ինչպես նաև դրանց գնման, կառուցման կամ այլ կերպ ձեռք բերման նպատակով ստացված ակտիվների) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ակտիվներին վերաբերող շնորհների հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 24-րդ բաժնում:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է ակտիվներին վերաբերող շնորհների գումարը, իսկ դեբետում՝ դրանց վերագրումը հաշվետու ժամանակաշրջանի եկամուտներին: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է ակտիվներին վերաբերող շնորհների եկամուտ չճանաչված մասը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Ակտիվներին վերաբերող շնորհների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ դրանց առաջացման և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Որպես պետական շնորհ ակտիվների ստացում |
111 «Մաշվող հիմնական միջոցներ» 115 «Հողամասեր» 116 «Կենսաբանական ակտիվներ» 118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ» 131 «Ոչ նյութական ակտիվներ» 211 «Նյութեր» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» |
2. Արտոնյալ (անտոկոս կամ շուկայականից ցածր տոկոսով) փոխառությունների արտոնության բաղադրիչը՝ դասակարգված որպես պետական շնորհ |
414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» 516 «Չկրած տոկոսային ծախսեր կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» |
421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Շնորհների վերադարձում՝ չմարված (դեռևս եկամուտ չճանաչված) մնացորդի հաշվին |
111 «Մաշվող հիմնական միջոցներ» 115 «Հողամասեր» 116 «Կենսաբանական ակտիվներ» 118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ» 131 «Ոչ նյութական ակտիվներ» 211 «Նյութեր» 251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» |
2. Հետաձգված եկամուտների վերագրումը հաշվետու ժամանակաշրջանի եկամուտներին |
628 «Շնորհներից և անհատույց ստացումներից եկամուտներ» |
Հաշիվ 422 «Հետաձգված հարկային պարտավորություններ»
422 «Հետաձգված հարկային պարտավորություններ» հաշիվը նախատեսված է հարկվող ժամանակավոր տարբերությունների հետևանքով առաջացած շահութահարկի գծով հետաձգված հարկային պարտավորությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Շահութահարկի գծով հետաձգված հարկային պարտավորությունների որոշման, ճանաչման, չափման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 29-րդ բաժնում:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է շահութահարկի գծով առաջացած հետաձգված հարկային պարտավորությունների գումարը, իսկ դեբետում՝ դրանց մարումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է շահութահարկի գծով հետաձգված հարկային պարտավորությունների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Հետաձգված հարկային պարտավորությունների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առաջացման ուղղությունների, մարման ժամկետների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
422 «Հետաձգված հարկային պարտավորություններ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
Շահութահարկի գծով հետաձգված հարկային պարտավորությունների առաջացում կամ ավելացում ՝ |
|
ա) շարունակվող գործունեությունից շահույթում կամ վնասում ճանաչվող հոդվածների գծով |
751 «Շահութահարկի գծով ծախս (եկամուտ)» |
բ) շարունակվող գործունեությունից այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչվող հոդվածների գծով |
673 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից օգուտներ» 674 «Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային օգուտներ» 676 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասը» 773 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից կորուստներ» 774 «Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից կորուստներ» 776 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասը» |
գ) ընդհատված գործունեությանը վերաբերող |
733 «Շահութահարկ ընդհատված գործունեության» |
դ) նախորդ ժամանակաշրջանների սխալների հետընթաց վերահաշվարկման (ուղղման) կամ հաշվապահական հաշվառման քաղաքականության հետընթաց կիրառման արդյունքում |
341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում» |
ե) թողարկված բաղադրյալ պարտքային գործիքում սեփական կապիտալի բաղադրիչը պարտավորության բաղադրիչից առանձին ճանաչելու արդյունքում |
352 «Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքներ» |
422 «Հետաձգված հարկային պարտավորություններ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Շահութահարկի գծով հետաձգված հարկային պարտավորությունների մարում (նվազում)՝ |
|
ա) շարունակվող գործունեությունից շահույթում կամ վնասում ճանաչվող հոդվածների գծով |
751 «Շահութահարկի գծով ծախս (եկամուտ)» |
բ) շարունակվող գործունեությունից այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչվող հոդվածների գծով |
673 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից օգուտներ» 674 «Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային օգուտներ» 676 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասը» 773 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից կորուստներ» 774 «Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից կորուստներ» 776 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասը» |
գ) ընդհատված գործունեությանը վերաբերող |
733 «Շահութահարկ ընդհատված գործունեության» |
դ) նախորդ ժամանակաշրջանների սխալների հետընթաց վերահաշվարկման (ուղղման) կամ հաշվապահական հաշվառման քաղաքականության հետընթաց կիրառման արդյունքում |
341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում» |
2. Շահութահարկի գծով հետաձգված հարկային պարտավորությունների հաշվանցում հետաձգված հարկային ակտիվների հաշվին |
151 «Հետաձգված հարկային ակտիվներ» |
Հաշիվ 425 «Ոչ ընթացիկ պահուստներ»
425 «Ոչ ընթացիկ պահուստներ» հաշիվը նախատեսված է որպես պարտավորություն ճանաչվող ոչ ընթացիկ պահուստների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ոչ ընթացիկ պահուստների ճանաչման, չափման և օգտագործման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 21-րդ բաժնում:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է ճանաչված ոչ ընթացիկ պահուստների գումարը, զեղչման ազդեցության ճշգրտումը (զեղչի հետպտույտը), իսկ դեբետում՝ դրանց տեղափոխումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է ոչ ընթացիկ պահուստների մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Ոչ ընթացիկ պահուստների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առանձին պահուստների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
425 «Ոչ ընթացիկ պահուստներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Երաշխիքային վաճառքի գծով սպասարկման և վերանորոգման ծախսերի համար ստեղծված ոչ ընթացիկ պահուստի ճանաչում (ներկա (զեղչված) արժեքով) |
714 «Գործառնական այլ ծախսեր» |
2. Հիմնական միջոցների ապատեղակայման և քանդման, ինչպես նաև տեղանքի վերականգնման և նմանատիպ գնահատված այլ ծախսումների համար ստեղծված ոչ ընթացիկ պահուստի ճանաչում (ներկա (զեղչված) արժեքով) |
821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ» 826 «Այլ ոչ ընթացիկ կտիվների ստեղծման ծախսումներ» |
3. Հիմնական միջոցների ապատեղակայման և քանդման, ինչպես նաև տեղանքի վերականգնման և նմանատիպ այլ ծախսումների գծով ճանաչված ոչ ընթացիկ պահուստի ավելացում (գնահատականների փոփոխության արդյունքում), որը ճանաչվում է հիմնական միջոցի սկզբնական արժեքում |
111 «Մաշվող հիմնական միջոցներ» |
4. Ոչ ընթացիկ պահուստների զեղչման ազդեցության ճշգրտման (զեղչի հետպտույտի) հետևանքով առաջացած տոկոսային ծախսեր |
727 «Ֆինանսական ծախսեր» |
425 «Ոչ ընթացիկ պահուստներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Հիմնական միջոցների ապատեղակայման և քանդման, ինչպես նաև տեղանքի վերականգնման և նմանատիպ այլ ծախսումների գծով ճանաչված ոչ ընթացիկ պահուստի նվազում (գնահատականների փոփոխության արդյունքում), որը ճանաչվում է հիմնական միջոցի սկզբնական արժեքում |
111 «Մաշվող հիմնական միջոցներ» |
2. Ճանաչված պահուստների նվազում՝ տնտեսական օգուտների արտահոսքի գնահատականի կամ զեղչման դրույքի փոփոխության արդյունքում (բացի հիմնական միջոցների սկզբնական արժեքում ճանաչվող նվազումից) |
629 «Այլ եկամուտներ» |
3. Ոչ ընթացիկ պահուստների ընթացիկ մասի տեղափոխում |
543 «Ընթացիկ պահուստներ» |
Հաշիվ 426 «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը»
426 «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը» հաշիվը նախատեսված է սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության (ներկա (զեղչված) արժեքով) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Սահմանված հատուցումների պլանների հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 28-րդ բաժնում:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է ընթացիկ ծառայության արժեքը (ընթացիկ ժամանակաշրջանում աշխատակիցների կողմից ծառայություններ մատուցելու հետևանքով պարտականության ներկա արժեքի աճը), տոկոսների արժեքը (հատուցումների վճարման ժամկետը մոտենալու հետևանքով պարտականության ներկա արժեքի աճը), անցյալ ծառայության արժեքի դրական աճը՝ երաշխավորված և չերաշխավորված հատուցումների գծով, պարտականության գծով ակտուարային վնասների գումարը, իսկ դեբետում՝ սահմանված հատուցումների պլաններից վճարված հատուցումների գումարը, անցյալ ծառայության արժեքի բացասական աճը՝ երաշխավորված և չերաշխավորված հատուցումների գծով, պարտականության գծով ակտուարային օգուտների գումարը:
Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պլանների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
426 «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Ընթացիկ ծառայության արժեքի, տոկոսների արժեքի, անցյալ ծառայության արժեքի դրական աճի (երաշխավորված և չերաշխավորված հատուցումների գծով) արտացոլում |
712 «Իրացման ծախսեր» 713 «Վարչական ծախսեր» 714 «Գործառնական այլ ծախսեր» 811 «Հիմնական արտադրություն» 812 «Օժանդակ արտադրություն» 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ» 814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ» 821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ» 822 «Սարքավորումների տեղակայման ծախսումներ» 823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ» 826 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ» |
2. Պարտականության գծով ակտուարային վնասների արտացոլում |
775 «Ակտուարային վնասներ» |
426 «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Սահմանված հատուցումների պլաններից վճարված հատուցումների արտացոլում |
153 «Սահմանված հատուցումների պլանների ակտիվներ» |
2. Անցյալ ծառայության արժեքի բացասական աճի արտացոլում (երաշխավորված և չերաշխավորված հատուցումների գծով) |
712 «Իրացման ծախսեր» 713 «Վարչական ծախսեր» 811 «Հիմնական արտադրություն» 812 «Օժանդակ արտադրություն» 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ» 814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ» 821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ» 822 «Սարքավորումների տեղակայման ծախսումներ» 823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ» 826 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ» |
3. Պարտականության գծով ակտուարային օգուտների արտացոլում |
675 «Ակտուարային օգուտներ» |
Հաշիվ 429 «Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ»
429 «Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ» հաշիվը նախատեսված է հետաձգված եկամուտ հանդիսացող ոչ ընթացիկ պարտավորությունների, մասնավորապես, գործառնական վարձակալության գծով վարձատուի կողմից հետագա տարիների համար ստացված կանխավճարի, հաճախորդների հավատարմության ծրագրերի ներքո մեկ տարուց ավելի ժամկետով հետաձգված եկամուտների և այլ ոչ ընթացիկ պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվապասիվային է, կարգավորող: Կրեդիտում արտացոլվում է դեռևս չճանաչված անցյալ ծառայության արժեքի բացասական աճը, չճանաչված դրական աճի ճանաչումը, իսկ դեբետում՝ դեռևս չճանաչված անցյալ ծառայության արժեքի դրական աճը, չճանաչված բացասական աճի ճանաչումը:
Այլ ոչ ընթացիկ պարտավորությունների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պարտավորությունների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
429 «Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Գործառնական վարձակալության գծով վարձատուի կողմից հետագա տարիների համար կանխավճարի կամ հաճախորդների հավատարմության ծրագրերի ներքո մեկ տարուց ավելի ժամկետով հետաձգված եկամուտների ստացում դրամական միջոցներով |
251 «Դրամարկղ» 252 «Հաշվարկային հաշիվ» 253 «Արտարժութային հաշիվ» 254 «Այլ հաշիվներ բանկերում» |
2. Գործառնական վարձակալության գծով և այլ պարտավորությունների հաշվեգրում, որոնց վճարման ժամկետը վրա է հասնելու ավելի քան մեկ տարի հետո |
712 «Իրացման ծախսեր» 713 «Վարչական ծախսեր» 811 «Հիմնական արտադրություն» 812 «Օժանդակ արտադրություն» 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ» |
429 «Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Հետաձգված եկամուտների՝ որպես եկամուտ ճանաչում |
611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» 614 «Գործառնական այլ եկամուտներ» |
2. Գործառնական վարձակալության գծով և այլ պարտավորությունների հաշվեգրած ոչ ընթացիկ պարտավորությունների փոխանցումը ընթացիկ պարտավորություններին |
531 «Այլ ընթացիկ պարտավորություններ» |
ԴԱՍ 5 «ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Այս դասի հաշիվները, բացառությամբ կարգավորող հաշիվների, պասիվային են և նախատեսված են ընթացիկ պարտավորությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: 5-րդ` «Ընթացիկ պարտավորություններ» դասն իր մեջ ներառում է հետևյալ խմբերը՝ 51 «Ստացված կարճաժամկետ փոխառություններ և վարկեր, հեջավորման գործիքներ», 52-53 «Գործառնական և այլ ընթացիկ կրեդիտորական պարտքեր» և 54 «Այլ ընթացիկ պարտավորություններ»:
Պարտավորությունների՝ ընթացիկին վերագրման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 4-րդ բաժնում:
ԽՈՒՄԲ 51 «ՍՏԱՑՎԱԾ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎԱՐԿԵՐ, ՀԵՋԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ»
51 «Ստացված կարճաժամկետ փոխառություններ և վարկեր, հեջավորման գործիքներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները՝ 511 «Կարճաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ», 512 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս», 513 «Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ», 514 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս», 515 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս», 516 «Չկրած տոկոսային ծախսեր կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով», 517 «Իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» և 518 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ»:
Հաշիվ 511 «Կարճաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»
511 «Կարճաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» հաշիվը նախատեսված է Հայաստանի Հանրապետության և արտերկրի բանկերից կամ վարկային կազմակերպություններից ստացված կարճաժամկետ (հաշվետու ամսաթվի դրությամբ մեկ տարուց պակաս մարման ժամկետ ունեցող) վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների (տոկոսների և հիմնական գումարի գծով բոլոր վճարումների անվանական (չզեղչված) արժեքը) առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Վարկերի ճանաչման և չափման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 11-րդ բաժնում:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է ստացված կարճաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարները, իսկ դեբետում՝ դրանց մարումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կարճաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարները հաշվետու ամսաթվի դրությամբ:
Կարճաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ վարկատուների, մարման ժամկետների, առանձին վարկերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
511 «Կարճաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Վարկերի ստացում դրամական միջոցներով |
251 «Դրամարկղ» |
2. Վարկերի ստացում, որոնք անմիջապես ուղղվում են կրեդիտորական պարտքերի մարմանը կամ դեբիտորական պարտքերի առաջացմանը |
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» |
3. Կարճաժամկետ վարկերի գծով չկրած տոկոսային ծախսերի արտացոլում |
516 «Չկրած տոկոսային ծախսեր կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» |
4. Արտարժույթով արտահայտված վճարումների գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում |
725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ» |
511 «Կարճաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Կարճաժամկետ վարկերի մարում |
251 «Դրամարկղ» |
2. Արտարժույթով արտահայտված վճարումների փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում |
625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ» |
Հաշիվ 512 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս»
512 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս» հաշիվը նախատեսված է երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մասի (երկարաժամկետ վարկերի այն մասը, որի մարման ժամկետը հաշվետու ամսաթվի դրությամբ մեկ տարուց պակաս է) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մասը, իսկ դեբետում՝ դրանց մարումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մասը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մասի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ վարկատուների, մարման ժամկետների, առանձին վարկերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
512 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մասի տեղափոխում |
411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» |
2. Արտարժույթով արտահայտված վճարումների գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում |
725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ» |
512 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մասի մարում |
251 «Դրամարկղ» |
2. Երկարաժամկետ վարկերի ժամկետից շուտ մարման արտացոլում (կարճաժամկետ մասի գծով)՝ |
|
- փաստացի վճարված գումարի չափով |
251 «Դրամարկղ» |
- հաշվեկշռային արժեքի և փաստացի վճարված գումարի բացասական տարբերության չափով |
727 «Ֆինանսական ծախսեր» |
3. Երկարաժամկետ վարկերի կարճաժամկետ մասի գծով չկրած տոկոսային ծախսերի մնացորդի դուրս գրում |
516 «Չկրած տոկոսային ծախսեր կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» |
4. Արտարժույթով արտահայտված վճարումների գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում |
625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ» |
Հաշիվ 513 «Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»
513 «Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» հաշիվը նախատեսված է կարճաժամկետ (հաշվետու ամսաթվի դրությամբ մեկ տարուց պակաս մարման ժամկետ ունեցող) փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների (տոկոսների և հիմնական գումարի գծով բոլոր վճարումների անվանական (չզեղչված) արժեքը) առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են ստացված կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարները, իսկ դեբետում՝ դրանց մարումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարները հաշվետու ամսաթվի դրությամբ:
Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ փոխատուների, մարման ժամկետների, առանձին փոխառությունների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
513 «Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Փոխառությունների ստացում դրամական միջոցներով |
251 «Դրամարկղ» |
2. Փոխառությունների ստացում, որոնք անմիջապես ուղղվում են կրեդիտորական պարտքերի մարմանը |
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
3. Կարճաժամկետ փոխառությունների գծով չկրած տոկոսային ծախսերի արտացոլում |
516 «Չկրած տոկոսային ծախսեր կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» |
4. Արտարժույթով արտահայտված վճարումների գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում |
725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ» |
513 «Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Կարճաժամկետ փոխառությունների մարում |
251 «Դրամարկղ» |
2. Կանոնադրական կապիտալի հետագա ավելացում՝ պարտավորությունների մարմամբ |
311 «Կանոնադրական կապիտալ» |
3. Արտարժույթով արտահայտվածվճարումների գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում |
625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ» |
Հաշիվ 514 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս»
514 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս» հաշիվը նախատեսված է երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մասի (երկարաժամկետ փոխառությունների այն մասը, որի մարման ժամկետը հաշվետու ամսաթվի դրությամբ մեկ տարուց պակաս է) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մասը, իսկ դեբետում՝ դրանց մարումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մասը հաշվետու ամսաթվի դրությամբ:
514 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 5141 «Տրված երկարաժամկետ մուրհակների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս», 5142 «Տեղաբաշխված երկարաժամկետ պարտատոմսերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս», 5143 «Այլ երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս»:
Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մասի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ փոխատուների, փոխառությունների ժամկետների, առանձին փոխառությունների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
514 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մասի տեղափոխում |
412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» |
2. Արտարժույթով արտահայտված վճարումների գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում |
725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ» |
514 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մասի մարում |
251 «Դրամարկղ» |
2. Երկարաժամկետ փոխառությունների ժամկետից շուտ մարման արտացոլում (կարճաժամկետ մասի գծով)՝ |
|
- փաստացի վճարված գումարի չափով |
251 «Դրամարկղ» |
- հաշվեկշռային արժեքի և փաստացի վճարված գումարի բացասական տարբերության չափով |
727 «Ֆինանսական ծախսեր» |
3. Կանոնադրական կապիտալի հետագա ավելացում՝ պարտավորությունների մարմամբ |
311 «Կանոնադրական կապիտալ» |
4. Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մասի գծով չկրած տոկոսային ծախսերի մնացորդի դուրս գրում |
516 «Չկրած տոկոսային ծախսեր կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» |
5. Արտարժույթով արտահայտված վճարումների գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում |
625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ» |
Հաշիվ 515 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս»
515 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս» հաշիվը նախատեսված է ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մասի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների ճանաչման, չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 20-րդ բաժնում:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մասը, իսկ դեբետում՝ դրանց մարումը, դուրս գրումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մասը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մասի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ վարձատուների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
515 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մասի տեղափոխում |
413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ» |
2. Արտարժույթով արտահայտված վճարումների գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում |
725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ» |
515 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մասի մարում |
251 «Դրամարկղ» |
2. Ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ պարտքերի մարում՝ ժամկետից շուտ (կարճաժամկետ մասի գծով) |
|
- փաստացի վճարված (վճարվելիք) գումարի չափով |
251 «Դրամարկղ» |
- հաշվեկշռային արժեքի և փաստացի վճարված գումարի բացասական տարբերության չափով |
727 «Ֆինանսական ծախսեր» |
3. Ֆինանսական վարձակալության կարճաժամկետ մասի գծով չկրած տոկոսային ծախսերի մնացորդի դուրս գրում |
516 «Չկրած տոկոսային ծախսեր կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» |
4. Վարձակալված հիմնական միջոցների վերադարձում վարձատուին |
119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ» |
5. Արտարժույթով արտահայտված վճարումների գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում |
625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ» |
Հաշիվ 516 «Չկրած տոկոսային ծախսեր կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով»
516 «Չկրած տոկոսային ծախսեր կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» հաշիվը նախատեսված է ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով չկրած տոկոսային ծախսերի (ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով վճարվելիք համախառն գումարների և դրանց զեղչված արժեքի տարբերությունը) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար, ընդ որում չկրած տոկոսային ծախսերի գումարը որոշելիս գործարքի հետ կապված ծախսումները (բացառությամբ ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ ֆինանսական պարտավորության գծով գործարքի հետ կապված ծախսումների) գումարվում են: Եթե կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների զեղչման ազդեցությունը էական չէ կամ դրանց ստացումը և մարումը կատարվելու են միևնույն հաշվետու ժամանակաշրջանում, ապա կազմակերպությունները, տոկոսային ծախսը հաշվեգրելիս, կարող են զեղչման ազդեցությունը հաշվի չառնել: Ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական պարտավորությունների գծով չկրած տոկոսային ծախսերի, ինչպես նաև գործարքի հետ կապված ծախսումների որոշման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 11-րդ և 20-րդ բաժիններում:
Հաշիվն ակտիվային է, կարգավորող: Մասնավորապես, դեբետում արտացոլվում է ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով չկրած տոկոսային ծախսերը, իսկ կրեդիտում՝ չկրած տոկոսային ծախսերի հաշվեգրումը ծախսերին: Հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով չկրած տոկոսային ծախսերի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
516 «Չկրած տոկոսային ծախսեր կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 5161 «Չկրած տոկոսային ծախսեր կարճաժամկետ վարկերի գծով», 5162 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ վարկերի կարճաժամկետ մասի գծով», 5163 «Չկրած տոկոսային ծախսեր կարճաժամկետ փոխառությունների գծով», 5164 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մասի գծով», 5165 «Չկրած տոկոսային ծախսեր ֆինանսական վարձակալության կարճաժամկետ մասի գծով»:
Ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով չկրած տոկոսային ծախսերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ վարկատուների, փոխատուների, վարձատուների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
516 «Չկրած տոկոսային ծախսեր կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
1. Չկրած տոկոսային ծախսերի արտացոլում |
511 «Կարճաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» |
2. Գործարքի հետ կապված ծախսումների արտացոլում |
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» |
3. Թողարկված բաղադրյալ պարտքային գործիքում պարունակվող՝ որպես սեփական կապիտալ դասակարգված ածանցյալ գործիքների արտացոլում |
352 «Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքներ» |
4. Արտոնյալ (անտոկոս կամ շուկայականից ցածր տոկոսով) փոխառությունների արտոնության բաղադրիչը՝ դասակարգված որպես պետական շնորհ |
421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ» |
5. Երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով չկրած տոկոսային ծախսերի վերադասակարգում որպես կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով չկրած տոկոսային ծախսեր |
414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» |
516 «Չկրած տոկոսային ծախսեր կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
1. Չկրած տոկոսային ծախսերի հաշվեգրում ծախսերին |
727 «Ֆինանսական ծախսեր» |
2. Ժամկետից շուտ մարված երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների կարճաժամկետ մասի գծով չկրած տոկոսային ծախսերի մնացորդի դուրս գրում |
512 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս» |
Հաշիվ 517 «Իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական պարտավորություններ»
517 «Իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» հաշիվը նախատեսված է իրական արժեքով չափման ենթակա ընթացիկ ֆինանսական պարտավորությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Իրական արժեքով չափման ենթակա ընթացիկ ֆինանսական պարտավորություններ ներառում են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 12-րդ բաժնի գործողության ոլորտում ներառված, հեջավորման գործիք չհանդիսացող և որպես ընթացիկ դասակարգված ֆինանսական պարտավորությունները։ Այստեղ ներառվում են նաև այն ֆինանսական պարտավորությունները, որոնք, իրական արժեքի արժանահավատ որոշման անհնարինության պատճառով չափվում են ինքնարժեքով:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է իրական արժեքով չափման ենթակա ընթացիկ ֆինանսական պարտավորության վերածված ֆինանսական ակտիվների արժեքը, դրանց՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի աճը, իսկ դեբետում՝ մարված իրական արժեքով չափման ենթակա ընթացիկ ֆինանսական պարտավորությունների արժեքը, դրանց՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է իրական արժեքով չափման ենթակա ընթացիկ ֆինանսական պարտավորությունների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
517 «Իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 5171 «Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական պարտավորություններ», 5172 «Սկզբնապես որպես «Իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող» դասակարգված ֆինանսական պարտավորություններ»:
Իրական արժեքով չափման ենթակա ընթացիկ ֆինանսական պարտավորություններ վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առևտրական նպատակներով պահվող ֆինանսական պարտավորությունների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
517 «Իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Ածանցյալ ֆինանսական ակտիվների վերածվելը ածանցյալ ֆինանսական պարտավորությունների՝ հաշվետու ամսաթվի դրությամբ (իրական արժեքով վերաչափումից առաջացած կրեդիտային մնացորդի չափով) |
236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» |
2. Ածանցյալ ֆինանսական պարտավորությունների վերածվելը ֆինանսական ակտիվների՝ հաշվետու ամսաթվի դրությամբ (իրական արժեքով վերաչափումից առաջացած դեբետային մնացորդի չափով) |
236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» |
3. Իրական արժեքով չափման ենթակա ընթացիկ ֆինանսական պարտավորությունների՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի աճ |
726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ» |
517 «Իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Իրական արժեքով չափման ենթակա ընթացիկ ֆինանսական պարտավորությունների մարում |
251 «Դրամարկղ» |
2. Իրական արժեքով չափման ենթակա ընթացիկ ֆինանսական պարտավորությունների՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազում |
626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ» |
Հաշիվ 518 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ»
518 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» հաշիվը նախատեսված է որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Որպես հեջավորման գործիք նախատեսված ֆինանսական պարտավորությունների ճանաչման և չափման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 12-րդ բաժնում:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է որպես հեջավորման գործիք նախատեսված և ընթացիկ ֆինանսական պարտավորության վերածված ֆինանսական ակտիվների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի աճը, իսկ դեբետում մարված որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորությունների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորությունների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հեջավորման գործիքների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
518 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
1. Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվների վերածվելը ընթացիկ ֆինանսական պարտավորությունների՝ հաշվետու ամսաթվի դրությամբ (իրական արժեքով վերաչափումից առաջացած կրեդիտային մնացորդի չափով) |
239 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ» |
2. Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորությունների վերածվելը ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ հաշվետու ամսաթվի դրությամբ (իրական արժեքով վերաչափումից առաջացած դեբետային մնացորդի չափով) |
239 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ» |
3. Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների վերադասակարգում որպես ընթացիկ ֆինանսական պարտավորություններ |
415 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» |
4. Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորությունների՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի աճ՝ |
|
ա) երբ ճանաչվում է այլ համապարփակ ֆինանսական արդյունքում (ճանաչված ֆինանսական գործիքի փոփոխական տոկոսադրույքի ռիսկի, արտարժութային ռիսկի, կայուն պարտավորվածության կամ մեծապես հավանական կանխատեսված գործարքի գծով ապրանքի գնային ռիսկի արդյունավետ հեջում) |
773 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից կորուստներ» |
բ) երբ ճանաչվում է շահույթում կամ վնասում (ճանաչված ֆինանսական գործիքի ֆիքսված տոկոսադրույքի ռիսկի կամ պահվող ապրանքի գնային ռիսկի հեջում, ինչպես նաև այլ հեջերի ոչ արդյունավետ մաս) |
726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ» |
518 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
1. Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորությունների մարում |
251 «Դրամարկղ» |
2. Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազում՝ |
|
ա) երբ ճանաչվում է այլ համապարփակ ֆինանսական արդյունքում (ճանաչված ֆինանսական գործիքի փոփոխական տոկոսադրույքի ռիսկի, արտարժութային ռիսկի, կայուն պարտավորվածության կամ մեծապես հավանական կանխատեսված գործարքի գծով ապրանքի գնային ռիսկի արդյունավետ հեջում) |
673 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից օգուտներ» |
բ) երբ ճանաչվում է շահույթում կամ վնասում (ճանաչված ֆինանսական գործիքի ֆիքսված տոկոսադրույքի ռիսկի կամ պահվող ապրանքի գնային ռիսկի հեջում, ինչպես նաև այլ հեջերի ոչ արդյունավետ մաս) |
626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ» |
ԽՈՒՄԲ 52-53 «ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ»
52-53 «Գործառնական և այլ ընթացիկ կրեդիտորական պարտքեր» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները՝ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով», 523 «Ստացված կանխավճարներ», 524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով», 525 «Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով», 527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով», 528 «Պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով», 529 «Պարտքեր շահաբաժինների գծով» և 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ»:
Հաշիվ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» հաշիվը նախատեսված է հումքի, նյութերի, ապրանքների, ծառայությունների, աշխատանքների, ֆինանսական ակտիվների, հիմնական միջոցների և այլ ակտիվների գնումների գծով կրեդիտորական պարտքերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է վերը նշված գործառնություններից առաջացող կրեդիտորական պարտքերի գումարը, իսկ դեբետում՝ այդ պարտքերի մարումները, դուրս գրումները: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է գնումների գծով կրեդիտորական պարտքերի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 5211 «Կրեդիտորական պարտքեր ստացված հումքի, նյութերի գծով», 5212 «Կրեդիտորական պարտքեր ապրանքների գնումների գծով», 5213 «Կրեդիտորական պարտքեր ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով», 5214 «Կրեդիտորական պարտքեր ստացված ֆինանսական ակտիվների գծով», 5215 «Կրեդիտորական պարտքեր ստացված հիմնական միջոցների գծով», 5216 «Կրեդիտորական պարտքեր այլ գնումների գծով»:
Գնումների գծով կրեդիտորական պարտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կրեդիտորների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Ձեռք բերված ակտիվների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով պարտքերի արտացոլում՝ |
|
- առանց անուղղակի հարկերի |
111 «Մաշվող հիմնական միջոցներ» |
- |
147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» |
- անուղղակի հարկեր |
226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» |
2. Բողոքարկումների գծով դեբիտորական պարտքերի արտացոլում |
229 «Այլ դեբիտորական պարտքեր» |
3. Տրամադրված բնակարանային կոմունալ ծառայությունների դիմաց անձնակազմի դեբիտորական պարտքերի արտացոլում |
229 «Այլ դեբիտորական պարտքեր» |
4. Արտարժույթով արտահայտված կրեդիտորական պարտքերի փոխարժեքային տարբերությունից՝ կորստի արտացոլում |
725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ» |
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Գնումների գծով կրեդիտորական պարտքերի մարում՝ |
|
ա) դրամական միջոցներով |
251 «Դրամարկղ» |
բ) վարկերով և փոխառություններով |
411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» |
գ) փոխադարձ պարտավորությունների հաշվանցմամբ |
152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» |
2. Գնումների գծով կրեդիտորական պարտքերի զիջում |
614 «Գործառնական այլ եկամուտներ» |
3. Կանոնադրական կապիտալի հետագա ավելացում՝ պարտավորությունների մարմամբ |
311 «Կանոնադրական կապիտալ» |
4. Ֆիզիկական անձ մատակարարներից պահվող եկամտահարկի կամ ոչ ռեզիդենտ մատակարարներից պահվող շահութահարկի գումարների արտացոլում |
542 «Վճարումը հետաձգված հարկային պարտավորություններ» |
5. Բողոքարկումների գծով դեբիտորական պարտքի մարում |
229 «Այլ դեբիտորական պարտքեր» |
6. Արտարժույթով արտահայտված վճարումների գծով փոխարժեքային տարբերություններից՝ օգուտի արտացոլում |
625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ» |
Հաշիվ 523 «Ստացված կանխավճարներ»
523 «Ստացված կանխավճարներ» հաշիվը նախատեսված է գնորդներից և պատվիրատուներից արտադրանքի, ապրանքների, այլ ակտիվների մատակարարման, ինչպես նաև աշխատանքների, ծառայությունների մատուցման և գործառնական վարձակալության համար ստացված կանխավճարների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է վերը նշված գործառնությունների համար ստացված կանխավճարների գումարը, իսկ դեբետում՝ դրանց մարումը կամ դուրս գրումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է ստացված կանխավճարների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
523 «Ստացված կանխավճարներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 5231 «Ստացված կանխավճարներ վաճառվելիք արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գծով», 5232 «Ստացված կանխավճարներ վաճառվելիք ոչ ընթացիկ ակտիվների գծով», 5233 «Ստացված կանխավճարներ գործառնական վարձակալության գծով», 5234 «Այլ նպատակներով ստացված կանխավճարներ»:
Ստացված ընթացիկ կանխավճարների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կրեդիտորների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
523 «Ստացված կանխավճարներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
Ստացված կանխավճարների արտացոլում |
251 «Դրամարկղ» |
523 «Ստացված կանխավճարներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Ստացված կանխավճարների մարում վաճառված ակտիվներով (ոչ իրական արժեքով չափվող), մատուցված ծառայություններով՝ |
|
- առանց անուղղակի հարկերի |
611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» |
- անուղղակի հարկեր |
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» |
2. Ստացված կանխավճարների մարում իրական արժեքով չափվող ակտիվների տրամադրմամբ (օտարմամբ) |
|
- առանց անուղղակի հարկերի |
116 «Կենսաբանական ակտիվներ» |
- անուղղակի հարկեր |
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» |
3. Ստացված կանխավճարների հաշվին ընթացիկ դեբիտորական պարտքերի հաշվանցում |
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» |
4. Ստացված ընթացիկ կանխավճարների հետ վերադարձ |
251 «Դրամարկղ» |
Հաշիվ 524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» հաշիվը նախատեսված է հարկերի, տուրքերի, բյուջե վճարվող այլ պարտադիր վճարների, ինչպես նաև դրանց գծով տույժերի, տուգանքների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է բյուջեի նկատմամբ առաջացած կարճաժամկետ պարտավորությունների գումարը, իսկ դեբետում՝ այդ պարտավորությունների մարումը, ինչպես նաև անուղղակի հարկերի գծով հաշվանցվող գումարները: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է բյուջեին ունեցած կրեդիտորական պարտքը հաշվետու ամսաթվի դրությամբ: Դեբետային մնացորդի առաջացման դեպքում այն ձևակերպվում է որպես բյուջեի գծով դեբիտորական պարտք:
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 5241 «Պարտքեր շահութահարկի գծով», 5242 «Պարտքեր եկամտահարկի գծով», 5243 «Պարտքեր ավելացված արժեքի հարկի գծով», 5244 «Պարտքեր ակցիզային հարկի գծով», 5245 «Պարտքեր գույքահարկի գծով», 5246 «Պարտքեր հողի հարկի գծով», 5247 «Պարտքեր մաքսատուրքի գծով», 5248 «Պարտքեր հարկերի դիմաց հաշվարկված տույժերի, տուգանքների գծով», 5249 «Պարտքեր այլ պարտադիր վճարների գծով»:
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
1. Բյուջեի գծով ընթացիկ պարտավորությունների արտացոլում՝ |
|
ա) շահութահարկի գծով |
|
- երբ հարկի վճարումը չի հետաձգվել |
751 «Շահութահարկի գծով ծախս (եկամուտ)» |
- երբ իրացման դիմաց վճարումը ստացվել է (երբ հարկի վճարման ժամկետը հետաձգվել էր մինչև իրացման դիմաց վճարի ստացումը) |
542 «Վճարումը հետաձգված հարկային պարտավորություններ հետաձգված հարկերի գծով» |
բ) եկամտահարկի գծով՝ |
|
- աշխատավարձից |
527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» |
- այլ տիպի գործառնություններից |
211 «Նյութեր» |
գ) ավելացված արժեքի հարկի գծով՝ |
|
- երբ հարկի վճարումը չի հետաձգվել |
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» |
- երբ իրացման դիմաց վճարումը ստացվել է (այն ապրանքների և ծառայությունների համար, որոնց ԱԱՀ-ի պարտավորության ծագման պահը որոշվում է դրանց դիմաց վճարման պահով) |
542 «Վճարումը հետաձգված հարկային պարտավորություններ» |
դ) ակցիզային հարկի գծով |
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» |
ե) հողի հարկի և գույքահարկի գծով |
713 «Վարչական ծախսեր» |
զ) մաքսատուրքի գծով |
111 «Մաշվող հիմնական միջոցներ» |
է) հաստատագրված վճարի գծով |
713 «Վարչական ծախսեր» |
ը) այլ պարտադիր վճարների գծով |
713 «Վարչական ծախսեր» |
2. Հարկային նպատակներով կրեդիտորական պարտքերի դուրս գրումից՝ նախկինում հաշվանցված ԱԱՀ-ի որպես պարտավորություն ձևակերպում |
714 «Գործառնական այլ ծախսեր» |
3. Հարկերի գծով հաշվարկված տույժերի և տուգանքների հաշվեգրում |
714 «Գործառնական այլ ծախսեր» |
4. Ակտիվների (աշխատանքների, ծառայությունների) փոխանակման դեպքում ԱԱՀ-ի գումարների հաշվանցում |
226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» |
5. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում բյուջեի գերավճարի վերադասակարգում |
225 «Դեբիտորական պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» |
6. Ակտիվների անհատույց տրամադրումից առաջացած ավելացված արժեքի հարկ |
728 «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր» |
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Վճարումներ բյուջեին կարճաժամկետ պարտավորությունների դիմաց |
252 «Հաշվարկային հաշիվ» |
2. Հաշվանցվող ԱԱՀ-ի գումարների արտացոլում |
226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» |
3. Հաշվանցվող ակցիզային հարկի գումարների արտացոլում |
261 «Ընթացիկ ակտիվներ հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով» |
4. Կանխավճարների հաշվին ընթացիկ պարտավորությունների մարում |
225 «Դեբիտորական պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» |
Հաշիվ 525 «Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով»
525 «Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով» հաշիվը նախատեսված է պարտադիր սոցիալական ապահովության վճարների (ինչպես աշխատավարձից պահվող, այնպես էլ գործատուի կողմից վճարվող), ինչպես նաև դրանց գծով տույժերի, տուգանքների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով առաջացած կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի գումարը, իսկ դեբետում՝ այդ պարտքերի մարումը, ինչպես նաև աշխատակիցներին վճարված կամ վճարման ենթակա անաշխատունակության և այլ սոցիալական նպաստները: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է պարտադիր սոցիալական ապահովության գծով կրեդիտորական պարտքը հաշվետու ամսաթվի դրությամբ: Դեբետային մնացորդի առաջացման դեպքում այն ձևակերպվում է որպես դեբիտորական պարտք:
525 «Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 5251 «Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով՝ աշխատակիցների հաշվին», 5252 «Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով՝ գործատուների հաշվին», 5253 «Պարտավորություններ՝ փոխհատուցելի բացակայությունների գծով հաշվեգրվելիք պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով»:
Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ աշխատակիցների, ստորաբաժանումների, ծախսային ուղղությունների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
525 «Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
1. Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների նկատմամբ հաշվարկված սոցիալական ապահովության վճարների արտացոլում ըստ նշանակության |
211 «Նյութեր» |
2. Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից պահված սոցիալական ապահովության վճարների գծով պարտքի արտացոլում |
527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» |
3. Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով հաշվարկված տույժերի, տուգանքների արտացոլում |
714 «Գործառնական այլ ծախսեր» |
4. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում գերավճարի տեղափոխում |
227 «Դեբիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով» |
525 «Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Սոցիալական ապահովության գծով կարճաժամկետ պարտքերի մարում |
252 «Հաշվարկային հաշիվ» |
2. Աշխատակիցներին վճարված կամ վճարման ենթակա անաշխատունակության կամ այլ սոցիալական նպաստների արտացոլում |
527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» |
3. Գերավճարի հաշվին սոցիալական ապահովության վճարների գծով պարտքի մարում |
227 «Դեբիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով» |
Հաշիվ 527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» հաշիվը նախատեսված է կազմակերպության աշխատակիցներին աշխատավարձի և այլ կարճաժամկետ հատուցումների, օրինակ՝ փոխհատուցելի բացակայությունների (արձակուրդ, ժամանակավոր անաշխատունակություն և այլն) դիմաց հատուցումներ, պարգևավճարների գծով հատուցումներ, աշխատակիցների բուժսպասարկում, բնակարանով և ավտոմեքենայով ապահովում, անվճար կամ մասնակի վճարումով ապրանքներ կամ ծառայություններ և այլն) գծով կրեդիտորական պարտքերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է աշխատակիցներին աշխատավարձի և այլ կարճաժամկետ հատուցումների գծով առաջացած կրեդիտորական պարտքերի գումարը, իսկ դեբետում՝ այդ պարտքերի մարումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է աշխատակիցներին աշխատավարձի և այլ կարճաժամկետ հատուցումների գծով կրեդիտորական պարտքերը հաշվետու ամսաթվի դրությամբ: Դեբետային մնացորդի առաջացման դեպքում այն ձևակերպվում է որպես դեբիտորական պարտք:
527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 5271 «Պարտքեր աշխատավարձի վճարման գծով», 5272 «Պարտքեր փոխհատուցելի բացակայությունների գծով», 5273 «Պարտքեր պարգևավճարների գծով, 5274 «Պարտքեր ավանդագրված հատուցումների գծով»:
Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ աշխատակիցների, ստորաբաժանումների, ծախսային ուղղությունների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների արտացոլում ըստ նշանակության |
211 «Նյութեր» |
2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում գերավճարի տեղափոխում |
229 «Այլ դեբիտորական պարտքեր» |
527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
1. Աշխատավարձի վճարում` |
|
ա) դրամական միջոցներով |
251 «Դրամարկղ» |
բ) բնամթերքով |
611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» |
2. Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից հատկացումներ՝ |
|
ա) եկամտահարկի գծով |
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» |
բ) սոցիալական ապահովության գծով |
525 «Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով» |
գ) կատարողական թերթիկներով |
531 «Այլ ընթացիկ պարտավորություններ» |
դ) աշխատակիցների՝ ապառիկ գնված ապրանքների, փոխառությունների գծով կազմակերպության նկատմամբ ունեցած պարտքերի մարման համար |
229 «Այլ դեբիտորական պարտքեր» |
ե) աշխատակիցների կողմից կազմակերպությունից ձեռք բերված ապրանքների և ծառայությունների դիմաց դեբիտորական պարտքերի մարման համար |
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» |
զ) նյութական վնասի փոխհատուցման համար |
222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով» |
3. Կանխավճար աշխատավարձի հաշվին |
251 «Դրամարկղ» |
Հաշիվ 528 «Պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով»
528 «Պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով» հաշիվը նախատեսված է կազմակերպության աշխատակիցներին այլ գործառնությունների գծով կրեդիտորական պարտքերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է առհաշիվ անձանց գծով, ինչպես նաև աշխատակիցներին այլ գործառնությունների գծով կրեդիտորական պարտքերի գումարը, իսկ դեբետում՝ այդ պարտքերի մարումը, վերաձևակերպումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է աշխատակիցներին այլ գործառնությունների գծով կրեդիտորական պարտքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
528 «Պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 5281 «Պարտքեր աշխատակիցներին առհաշիվ գումարների գծով», 5282 «Պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով»:
Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ աշխատակիցների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
528 «Պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում յուրաքանչյուր աշխատողի՝ առհաշիվ գործառնությունների գծով կրեդիտային մնացորդի ձևակերպումը որպես ընթացիկ կրեդիտորական պարտք |
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» |
528 «Պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
Հաշվետու ժամանակաշրջանի սկզբում յուրաքանչյուր աշխատողի՝ առհաշիվ գործառնությունների գծով կրեդիտային մնացորդի վերաձևակերպում |
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» |
Հաշիվ 529 «Պարտքեր շահաբաժինների գծով»
529 «Պարտքեր շահաբաժինների գծով» հաշիվը նախատեսված է կազմակերպության մասնակիցների (բաժնետերերի) հետ կանոնադրական կապիտալում մասնակցության դիմաց ստացվող եկամուտների (շահաբաժինների) գծով կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է հայտարարված շահաբաժինների (այդ թվում միջանկյալ) գումարը, իսկ դեբետում՝ այդ պարտքերի մարումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է հայտարարված և չվճարված շահաբաժինների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
529 «Պարտքեր շահաբաժինների գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 5291 «Վճարվելիք շահաբաժիններ սովորական բաժնետոմսերի գծով», 5292 «Վճարվելիք շահաբաժիններ արտոնյալ բաժնետոմսերի գծով»:
Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ մասնակիցների (բաժնետերերի) և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
529 «Պարտքեր շահաբաժինների գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
Հայտարարված շահաբաժինների գումարների արտացոլում՝ |
|
ա) հաշվետու տարվա արդյունքներով |
342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» |
բ) միջանկյալ շահաբաժիններ գծով |
344 «Միջանկյալ շահաբաժիններ» |
529 «Պարտքեր շահաբաժինների գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
1. Շահաբաժինների վճարում |
251 «Դրամարկղ» |
2. Կազմակերպության բաժնետոմսերով շահաբաժինների վճարում |
311 «Կանոնադրական (կապիտալ» |
Հաշիվ 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
531 «Այլ ընթացիկ պարտավորություններ» հաշիվը նախատեսված է կազմակերպության այլ ընթացիկ պարտավորությունների, մասնավորապես, գործառնական վարձակալության, տույժերի և տուգանքների (բացառությամբ հարկերի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների և այլ պարտադիր վճարների գծով հաշվարկված տույժերի և տուգանքների), ապահովագրավճարների գծով ընթացիկ պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է հաշվեգրված պարտավորությունների գումարը, իսկ դեբետում՝ այդ պարտավորությունների մարումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է այլ ընթացիկ պարտավորությունների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
531 «Այլ ընթացիկ պարտավորություններ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 5311 «Պարտքեր գործառնական վարձակալության գծով», 5312 «Պարտքեր տույժերի, տուգանքների գծով», 5313 «Պարտքեր ապահովագրավճարների գծով»:
Այլ ընթացիկ պարտավորությունների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կրեդիտորների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
531 «Այլ ընթացիկ պարտավորություններ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
1. Այլ ընթացիկ պարտավորությունների հաշվեգրում՝ |
|
ա) գործառնական վարձակալության գծով |
|
- առանց ԱԱՀ-ի |
543 «Ընթացիկ պահուստներ» |
- ԱԱՀ |
226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» |
բ) ապահովագրավճարների գծով |
111 «Մաշվող հիմնական միջոցներ» |
գ) գնորդներից հետ վերադարձված արտադրանքի, ապրանքների դիմաց |
612 «Իրացված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից հասույթի ճշգրտում» |
դ) կատարողական թերթիկներով |
527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» |
2. Հաշվարկված տույժերի ու տուգանքների արտացոլում |
714 «Գործառնական այլ ծախսեր» |
3. Հետ գնված բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) վճարման դիմաց պարտավորության արտացոլում (գնման գնով) |
313 «Հետ գնված կապիտալ» |
4. Ձեռնարկատիրական գործունեության ձեռք բերման դիմաց վճարվելիք գումարների արտացոլում |
156 «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում» |
5. Ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ պարտքերի ժամկետից շուտ մարման դեպքում վճարվելիք գումարների արտացոլում |
413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ» |
6. Արտարժույթով արտահայտված վճարումների գծով փոխարժեքային տարբերություններից՝ կորստի արտացոլում |
725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ» |
531 «Այլ ընթացիկ պարտավորություններ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
1. Այլ ընթացիկ պարտավորությունների մարում |
251 «Դրամարկղ» |
2. Ֆիզիկական անձ մատակարարներից պահվող եկամտահարկի կամ ոչ ռեզիդենտ մատակարարներից պահվող շահութահարկի գումարների արտացոլում |
542 «Վճարումը հետաձգված հարկային պարտավորություններ» |
3. Արտարժույթով արտահայտված վճարումների գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում |
625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ» |
ԽՈՒՄԲ 54 «ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
54 «Այլ ընթացիկ պարտավորություններ» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ», 542 «Վճարումը հետաձգված հարկային պարտավորություններ», 543 «Ընթացիկ պահուստներ», 544 «Պատվիրատուներին հասանելիք համախառն գումարներ կառուցման պայմանագրերի գծով»:
Հաշիվ 541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ»
541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ» հաշիվը նախատեսված է եկամուտներին վերաբերող շնորհների (շնորհներ, որոնք չեն հանդիսանում ակտիվներին վերաբերող շնորհներ) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Եկամուտներին վերաբերող շնորհների հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 24-րդ բաժնում:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է եկամուտներին վերաբերող շնորհների գումարը, իսկ դեբետում՝ դրանց վերագրումը հաշվետու ժամանակաշրջանի եկամուտներին: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է դեռևս եկամուտ չճանաչված եկամուտներին վերաբերող շնորհների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Եկամուտներին վերաբերող շնորհների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ դրանց առաջացման ուղղությունների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
Եկամուտներին վերաբերող շնորհների ստացում |
211 «Նյութեր» |
541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
1. Եկամուտներին վերաբերող շնորհների վերագրումը հաշվետու ժամանակաշրջանի եկամուտներին |
628 «Շնորհներից և անհատույց ստացումներից եկամուտներ» |
2. Շնորհների վերադարձում՝ չմարված (դեռևս եկամուտ չճանաչված) մնացորդի հաշվին |
211 «Նյութեր» |
Հաշիվ 542 «Վճարումը հետաձգված հարկային պարտավորություններ»
542 «Վճարումը հետաձգված հարկային պարտավորություններ» հաշիվը նախատեսված է այն հաշվարկված հարկերի գծով պարտավորությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար, որոնց վճարման ժամկետը, հարկային օրենսդրության համաձայն, հետաձգվում է, սովորաբար, մինչև դրանց հետ կապված վճարումների փաստացի կատարումը կամ ստացումը, օրինակ, կազմակերպության՝ որպես հարկային գործակալի կողմից վարձակալության կամ գնումների դիմաց քաղաքացիներին վճարվելիք գումարից պահվող եկամտահարկը, կամ ջրային ընկերությունների կողմից վճարվելիք ավելացված արժեքի հարկը և շահութահարկը։
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է վճարումն հետաձգված հարկային պարտավորությունների գումարը, իսկ դեբետում՝ դրանց փոխանցումը հարկերի գծով պարտքերի հաշվին: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է հետաձգված հարկերի գծով ընթացիկ պարտավորությունների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Վճարումը հետաձգված հարկային պարտավորությունների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հարկերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
542 «Վճարումը հետաձգված հարկային պարտավորություններ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
1. Իրացված արտադրանքի, ապրանքների, մատուցված ծառայությունների, կատարված աշխատանքների գծով հարկային հաշիվներում առկա ԱԱՀ-ի գումարների արտացոլում, երբ իրացման և հարկային պարտավորությունների առաջացման պահերը չեն համընկնում |
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» |
2. Իրացված արտադրանքի, ապրանքների, մատուցված ծառայությունների, կատարված աշխատանքների գծով շահութահարկի գումարների արտացոլում, երբ հարկի վճարման ժամկետը հետաձգվել է մինչև իրացման դիմաց վճարի ստացման ժամանակաշրջանը |
751 «Շահութահարկի գծով ծախս (եկամուտ)» |
3. Ֆիզիկական անձ մատակարարներից պահվող եկամտահարկի կամ ոչ ռեզիդենտ մատակարարներից պահվող շահութահարկի գումարների արտացոլում |
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
542 «Վճարումը հետաձգված հարկային պարտավորություններ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
Վճարումը հետաձգված հարկային պարտավորությունների տեղափոխումը հարկերի գծով պարտքի հաշվին |
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» |
Հաշիվ 543 «Ընթացիկ պահուստներ»
543 «Ընթացիկ պահուստներ» հաշիվը նախատեսված է որպես պարտավորություն ճանաչվող ընթացիկ պահուստների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ընթացիկ պահուստների ճանաչման, չափման և օգտագործման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 21-րդ բաժնում:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է ճանաչված ընթացիկ պահուստների գումարը, ոչ ընթացիկ պահուստների ընթացիկ մասը, իսկ դեբետում՝ դրանց օգտագործումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է ընթացիկ պահուստների մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ:
543 «Ընթացիկ պահուստներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 5431 «Երաշխիքային վաճառքների գծով ընթացիկ պահուստներ», 5432 «Անբարենպաստ պայմանագրերի գծով ընթացիկ պահուստներ», 5433 «Տրամադրված երաշխավորությունների և երաշխիքների գծով ընթացիկ պահուստներ», 5434 «Ոչ ընթացիկ պահուստների ընթացիկ մաս», 5435 «Վաստակած արձակուրդայինի գծով պահուստ» :
Ընթացիկ պահուստների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առանձին պահուստների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
543 «Ընթացիկ պահուստներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
1. Ընթացիկ պահուստների ճանաչում |
714 «Գործառնական այլ ծախսեր» |
2. Ոչ ընթացիկ պահուստների ընթացիկ մասի տեղափոխում |
425 «Ոչ ընթացիկ պահուստներ» |
3. Ոչ ընթացիկ պահուստների ընթացիկ մասի գծով զեղչման ազդեցության ճշգրտման (զեղչի հետպտույտի) հետևանքով տոկոսային ծախսի արտացոլում |
727 «Ֆինանսական ծախսեր» |
543 «Ընթացիկ պահուստներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
Ընթացիկ պահուստների օգտագործում |
112 «Հիմնական միջոցների մաշվածություն» |
Հաշիվ 544 «Պատվիրատուներին հասանելիք համախառն գումարներ կառուցման պայմանագրերի գծով»
544 «Պատվիրատուներին հասանելիք համախառն գումարներ կառուցման պայմանագրերի գծով» հաշիվը նախատեսված է կապալառուների մոտ, ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 23-րդ բաժնին համապատասխան, ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում որպես պարտավորություն ճանաչման ենթակա «Պատվիրատուներին հասանելիք համախառն գումարների» վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Պայմանագրի աշխատանքների դիմաց պատվիրատուներին հասանելիք համախառն գումարն իրենից ներկայացնում է հաշվետու ամսաթվի դրությամբ, կուտակային հիմունքով, կրած (կատարված) ծախսումներ, գումարած՝ ճանաչված շահույթները, հանած` ճանաչված վնասներ և հանած՝ միջանկյալ հաշիվների գումարը, երբ զուտ հանրագումարը բացասական թիվ է։
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է պայմանագրերի ներքո կատարված աշխատանքների գծով ներկայացված միջանկյալ հաշիվների (հաշիվ ապրանքագրերի) գումարը՝ այդ աշխատանքների գծով ճանաչված հասույթը գերազանցող մասով, իսկ դեբետում՝ այդ գումարների հասույթ ճանաչումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է պայմանագրային աշխատանքների գծով պատվիրատուներին հասանելիք համախառն գումարները (որպես պարտավորություն) հաշվետու ամսաթվի դրությամբ:
Կառուցման պայմանագրերի գծով պատվիրատուներին հասանելիք համախառն գումարների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պայմանագրերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
544 «Պատվիրատուներին հասանելիք համախառն գումարներ կառուցման պայմանագրերի գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
1. Կառուցման պայմանագրերի ներքո կատարված աշխատանքների գծով ներկայացված հաշիվներ (հաշիվ ապրանքագրեր) ճանաչված հասույթ՝ գումարը գերազանցող չափով |
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» |
2. Կառուցման պայմանագրերի գծով ծախսի ճանաչում կատարված ծախսումները գերազանցող չափով |
711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք» |
544 «Պատվիրատուներից ստացվելիք համախառն գումարներ կառուցման պայմանագրերի գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Կառուցման պայմանագրերի ներքո նախապես ներկայացված հաշվի (հաշիվ ապրանքագրի) գծով հասույթի ճանաչում |
611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» |
2. Կառուցման պայմանագրերի ներքո հաշվետու ժամանակաշրջանում կատարված ծախսումներ, որոնց գծով ծախս է ճանաչվել նախկինում |
811 «Հիմնական արտադրություն» |
ԴԱՍ 6 «ԵԿԱՄՈՒՏՆԵՐ»
Այս դասի հաշիվները, բացառությամբ կարգավորող հաշիվների, պասիվային են և նախատեսված են կազմակերպության գործառնական գործունեությունից եկամուտների, շարունակվող գործունեության այլ եկամուտների, ընդհատված գործունեությունից եկամուտների, վերադասակարգման ճշգրտումներից օգուտների, այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչվող եկամուտների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: 6-րդ` «Եկամուտներ» դասն իր մեջ ներառում է հետևյալ խմբերը՝ 61 «Գործառնական գործունեությունից եկամուտներ», 62 «Շարունակվող գործունեության այլ եկամուտներ», 63 «Ընդհատված գործունեությունից եկամուտներ» և 64 «Վերադասակարգման ճշգրտումներ. օգուտներ», 67 «Այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչվող եկամուտներ»:
Այս դասի հաշիվները հաշվետու ամսաթվի դրությամբ մնացորդ չեն ունենում:
ԽՈՒՄԲ 61 «ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ»
61 «Գործառնական գործունեությունից եկամուտներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները՝ 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ», 612 «Իրացված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից հասույթի ճշգրտում» 614 «Գործառնական այլ եկամուտներ» և 615 «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ»:
Գործառնական գործունեությունից եկամուտների ճանաչման, չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են, մասնավորապես, ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 23-րդ և 34-րդ բաժիններում:
Հաշիվ 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» հաշիվը նախատեսված է արտադրանքի և ապրանքների իրացումից, աշխատանքների կատարումից ու ծառայությունների մատուցումից ստացված հասույթի (առանց անուղղակի հարկերի) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է ստացված հասույթի գումարը, իսկ դեբետում՝ հետ վերադաձումների հետ կապված հասույթի ճշգրտումը և արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթի դուրս գրումը շահույթին կամ վնասին:
611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 6111 «Արտադրանքի վաճառքներից հասույթ», 6112 «Ապրանքների վաճառքներից հասույթ», 6113 «Աշխատանքների կատարումից հասույթ», 6114 «Ծառայությունների մատուցումից հասույթ»:
Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ արտադրանքի (ապրանքների, աշխատանքների, ծառայությունների) տեսակների, ստորաբաժանումների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթի արտացոլում՝ |
|
ա) դեբիտորական պարտքերի առաջացմամբ |
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» |
բ) դրամական միջոցներով անմիջական վճարման դեպքում |
251 «Դրամարկղ» |
գ) պարտավորությունների մարմամբ |
523 «Ստացված կանխավճարներ» |
դ) այլ ակտիվների հետ փոխանակմամբ |
111 «Մաշվող հիմնական միջոցներ» |
231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում» |
611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
1. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում վաճառված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից հասույթի ճշգրտում |
612 «Իրացված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից հասույթի ճշգրտում» |
2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում հասույթի դուրս գրումը շահույթին կամ վնասին |
331 «Շահույթ կամ վնաս» |
Հաշիվ 612 «Իրացված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից հասույթի ճշգրտում»
612 «Իրացված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից հասույթի ճշգրտում» հաշիվը նախատեսված է իրացված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից հասույթի ճշգրտման վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, կարգավորող: Մասնավորապես, դեբետում արտացոլվում է գնորդների կողմից հետ վերադարձված արտադրանքի, ապրանքների արժեքը՝ վաճառքի գներով (առանց անուղղակի հարկերի), իսկ կրեդիտում` հաշվետու ժամանակաշրջանի վերջում հասույթի ճշգրտումը:
Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հետ վերադարձված արտադրանքի, ապրանքների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
612 «Իրացված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից հասույթի ճշգրտում» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
Հետ վերադարձումից առաջացած գումարների արտացոլում՝ |
|
ա) դեբիտորական պարտքերի նվազեցմամբ |
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» |
բ) դրամական միջոցներով վճարմամբ |
251 «Դրամարկղ» |
գ) կրեդիտորական պարտքերի ձևակերպմամբ |
531 «Այլ ընթացիկ պարտավորություններ» |
612 «Իրացված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից հասույթի ճշգրտում» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
Հետ վերադարձումից հասույթի ճշգրտում |
611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» |
Հաշիվ 614 «Գործառնական այլ եկամուտներ»
614 «Գործառնական այլ եկամուտներ» հաշիվը նախատեսված է գործառնական այլ եկամուտների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է գործառնական այլ եկամուտների գումարը, իսկ դեբետում՝ դուրս գրումը շահույթին կամ վնասին:
614 «Գործառնական այլ եկամուտներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 6141 «Այլ պաշարների օտարումից եկամուտներ», 6142 «Պաշարների արժեքի փոփոխություններից եկամուտներ, դեբիտորական պարտքերի կորուստների հակադարձումից եկամուտներ», 6143 «Գործառնական վարձակալությունից եկամուտներ», 6144 «Եկամուտներ տույժերից, տուգանքներից», 6145 «Նյութական վնասի փոխհատուցումից եկամուտներ», 6146 «Գործառնական այլ եկամուտներ»:
Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:
614 «Գործառնական այլ եկամուտներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Այլ պաշարների իրացումից հասույթի արտացոլում՝ |
|
ա) դրամական միջոցներով անմիջական վճարման դեպքում |
251 «Դրամարկղ» |
բ) դեբիտորական պարտքի առաջացմամբ |
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» |
գ) պարտավորությունների մարմամբ |
523 «Ստացված կանխավճարներ» |
դ) այլ ակտիվների հետ փոխանակմամբ |
111 «Մաշվող հիմնական միջոցներ» |
2. Գործառնական վարձակալությունից եկամտի արտացոլում (առանց անուղղակի հարկերի) |
222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով» |
3. Եկամուտներ տույժերից, տուգանքներից |
222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով» |
4. Դուրս գրված դեբիտորական պարտքերի կորուստների (կորուստների պահուստի) հակադարձումից և մարումից եկամտի արտացոլում |
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» |
5. Վաճառքների և այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի կորստի պահուստի չօգտագործված մնացորդի դուրս գրում |
223 «Դեբիտորական պարտքերի կորստի պահուստ» |
6. Գնումների գծով կրեդիտորական պարտքերի զիջումից եկամտի արտացոլում |
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» |
7. Նյութական վնասի փոխհատուցումից եկամտի արտացոլում |
222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով» |
8. Ապահովագրական հատուցումից եկամտի արտացոլում |
222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով» |
9. Պաշարների արժեքի իջեցման գումարների հակադարձումից եկամտի արտացոլում |
218 «Պաշարների արժեքի նվազում» |
10. Գույքագրմամբ հայտնաբերված ավելցուկից եկամտի արտացոլում |
111 «Մաշվող հիմնական միջոցներ» |
11. Հիմնական միջոցների լուծարումից ստացված պիտանի նյութերի մուտքագրում |
211 «Նյութեր» |
12. Սահմանված հատուցումների պլանների ակտիվների գծով փաստացի հատույցի արտացոլում |
153 «Սահմանված հատուցումների պլանների ակտիվներ» |
614 «Գործառնական այլ եկամուտներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում գործառնական այլ |
331 «Շահույթ կամ վնաս» |
Հաշիվ 615 «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ»
615 «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ» հաշիվը նախատեսված է գյուղատնտեսական գործունեությունից եկամուտների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտը ներառում է կենսաբանական ակտիվներից ստացված արդյունքը (բերքահավաք, ծնաճ), կենսաբանական ակտիվների «իրական արժեք՝ հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից օգուտը, սկզբնական արժեքի հիմունքով չափվող կենսաբանական ակտիվների օտարումից եկամուտը։
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է գյուղատնտեսական գործունեությունից եկամտի գումարը, իսկ դեբետում՝ այդ եկամտի դուրս գրումը շահույթին կամ վնասին: Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտների ճանաչման և չափման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 34-րդ բաժնում։
615 «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 6151 «Բերքահավաքից (ներառյալ՝ ծնաճից) եկամուտ», 6152 «Կենսաբանական ակտիվները «իրական արժեք՝ հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից օգուտ՝ պայմանավորված գնի փոփոխությամբ», 6153 «Կենսաբանական ակտիվները «իրական արժեք՝ հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից օգուտ՝ պայմանավորված ֆիզիկական փոփոխությամբ», 6154 «Կենսաբանական ակտիվների օտարումից եկամուտ»:
Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կենսաբանական ակտիվների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
615 «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
1. Գյուղատնտեսական արտադրանքի ստացում բերքահավաքից (ներառյալ՝ ծնաճից) |
116 «Կենսաբանական ակտիվներ» |
2. Կենսաբանական ակտիվների «իրական արժեք՝ հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից օգուտ (պայմանավորված գնի և (կամ) ֆիզիկական փոփոխությամբ) |
116 «Կենսաբանական ակտիվներ» |
3. Սկզբնական արժեքի հիմունքով չափվող կենսաբանական ակտիվների վաճառքից եկամուտ՝ |
|
ա) դեբիտորական պարտքերի առաջացմամբ |
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» |
բ) դրամական միջոցներով անմիջական վճարման դեպքում |
251 «Դրամարկղ» |
գ) պարտավորությունների մարմամբ |
523 «Ստացված կանխավճարներ» |
դ) այլ ակտիվների հետ փոխանակմամբ |
111 «Մաշվող հիմնական միջոցներ» |
615 «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում |
331 «Շահույթ կամ վնաս» |
ԽՈՒՄԲ 62 «ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ»
62 «Շարունակվող գործունեության այլ եկամուտներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ», 622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ», 624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից օգուտներ», 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ», 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ», 627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ», 628 «Շնորհներից և անհատույց ստացումներից եկամուտներ» և 629 «Այլ եկամուտներ»:
Հաշիվ 621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ» հաշիվը նախատեսված է շարունակվող գործունեության ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից կամ այլ կերպ օտարումներից ստացված հատուցումների (առանց անուղղակի հարկերի) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտների գումարը, իսկ դեբետում՝ դուրս գրումը շահույթին կամ վնասին:
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 6211 «Հիմնական միջոցների օտարումից եկամուտներ», 6212 «Ոչ նյութական ակտիվների օտարումից եկամուտներ», 6213 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ», 6214 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»:
Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ոչ ընթացիկ ակտիվների խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
1. Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքից եկամտի արտացոլում՝ |
|
ա) դեբիտորական պարտքերի առաջացմամբ |
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» |
բ) դրամական միջոցներով անմիջական վճարման դեպքում |
251 «Դրամարկղ» |
գ) պարտավորությունների մարմամբ |
523 «Ստացված կանխավճարներ» |
դ) այլ ակտիվների հետ փոխանակմամբ |
111 «Մաշվող հիմնական միջոցներ» |
2. Ֆինանսական վարձակալությունում զուտ ներդրման չափով՝ ակտիվները ֆինանսական վարձակալության տալու դեպքում |
146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր» |
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
1. Ածանցյալ գործիքների (օրինակ՝ վաճառքի օպցիոնի) իրագործումը՝ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ վաճառելու նպատակով (ճշգրտում է ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վաճառքներից եկամուտները) |
236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» |
2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտների դուրս գրումը շահույթին կամ վնասին |
331 «Շահույթ կամ վնաս» |
Հաշիվ 622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ»
622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ» հաշիվը նախատեսված է ընթացիկ ֆինանսական ակտիվների վաճառքներից կամ այլ կերպ օտարումներից եկամուտների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Այս հաշիվն օգտագործելու փոխարեն, որպես այլընտրանք, ֆինանսական ակտիվների (հատկապես, իրական արժեքով չափվողների) օտարումը կարող է գրանցվել առանց վաճառքից (օտարումից) եկամուտ ճանաչելու՝ վաճառվող (օտարվող) ակտիվները հաշվառող հաշիվների կրեդիտը (հաշվեկշռային արժեքով) թղթակցելով վաճառքից (օտարումից) ստացված կամ ստացվելիք հատուցումը հաշվառող հաշիվների դեբետի հետ, իսկ հատուցման և հաշվեկշռային արժեքի բացասական տարբերությունը՝ դեբետագրելով ծախսային հաշիվներին։
Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտների գումարը, իսկ դեբետում՝ դուրս գրումը շահույթին կամ վնասին:
Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ընթացիկ ֆինանսական ակտիվների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
Ընթացիկ ֆինանսական ակտիվների (սովորաբար՝ իրական արժեքով չչափվող) վաճառքից հասույթի արտացոլում՝ |
|
ա) դեբիտորական պարտքերի առաջացմամբ |
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» |
բ) դրամական միջոցներով անմիջական վճարման դեպքում |
251 «Դրամարկղ» |
գ) պարտավորությունների մարմամբ |
523 «Ստացված կանխավճարներ» |
դ) այլ ակտիվների հետ փոխանակմամբ |
141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» |
622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Ածանցյալ գործիքների (օրինակ՝ վաճառքի օպցիոնի) իրագործումն՝ ընթացիկ ֆինանսական ակտիվներ վաճառելու նպատակով (ճշգրտում է ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վաճառքներից եկամուտները) |
236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» |
2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտների դուրս գրումը շահույթին կամ վնասին |
331 «Շահույթ կամ վնաս» |
Հաշիվ 624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից օգուտներ»
624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից օգուտներ» հաշիվը նախատեսված է ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից օգուտների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից օգուտների գումարը, իսկ դեբետում՝ դրանց դուրս գրումը շահույթին կամ վնասին:
624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից օգուտներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 6243 «Հիմնական միջոցների գծով արժեզրկման կորստի հակադարձումից օգուտներ», 6244 «Ոչ նյութական ակտիվների գծով արժեզրկման կորստի հակադարձումից օգուտներ», 6245 «Ներդրումային գույքի վերաչափումից օգուտներ»:
Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ վերաչափվող ակտիվների խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից օգուտներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
1. Ներդրումային գույքի՝ իրական արժեքով վերաչափումից օգուտների արտացոլում |
122 «Ներդրումային գույք» |
2. Հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների, սկզբնական արժեքի հիմունքով չափվող կենսաբանական ակտիվների, ներդրումային գույքի, հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկման կորստի հակադարձումից օգուտների արտացոլում |
124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում» |
624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից օգուտներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից օգուտների դուրս գրումը շահույթին կամ վնասին |
331 «Շահույթ կամ վնաս» |
Հաշիվ 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ»
625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ» հաշիվը նախատեսված է արտարժույթով դրամային հոդվածների վերահաշվարկումից առաջացած օգուտների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է արտարժույթի փոխարժեքային տարբերություններից առաջացած օգուտների գումարը, իսկ դեբետում՝ դրա դուրս գրումը շահույթին կամ վնասին:
Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ արտարժույթների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
Արտարժույթով դրամային հոդվածների վերահաշվարկումից օգուտների արտացոլումը |
143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» |
411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» |
625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
1. Արտարժույթով արտահայտված՝ ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական պարտավորությունների գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի ճշտում՝ չկրած տոկոսային ծախսերի մասով |
414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» |
2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում արտարժույթի փոխարժեքային տարբերություններից առաջացած օգուտների դուրս գրումը շահույթին կամ վնասին |
331 «Շահույթ կամ վնաս» |
Հաշիվ 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ»
626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ» հաշիվը նախատեսված է ոչ գործառնական ֆինանսական գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից, ինչպես նաև արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտների գումարը, իսկ դեբետում՝ դրա դուրս գրումը շահույթին կամ վնասին:
626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 6261 «Իրական արժեքով չափվող ոչ գործառնական ֆինանսական ակտիվների և պարտավորությունների վերաչափումից օգուտներ», 6262 «Ինքնարժեքի հիմունքով չափվող ֆինանսական ակտիվների արժեզրկման հակադարձումից օգուտներ», 6264 «Ոչ գործառնական հեջավորման գործիքների վերաչափումից օգուտներ», 6265 «Ամորտիզացված արժեքով չափվող ոչ գործառնական ֆինանսական ակտիվների գծով արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ»:
Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ֆինանսական գործիքների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Ոչ գործառնական ֆինանսական ակտիվների և պարտավորությունների՝ իրական արժեքով վերաչափումից օգուտների արտացոլում |
141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» |
2. Ոչ գործառնական ֆինանսական ակտիվների արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտների արտացոլում |
143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» |
626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտների դուրս գրումը շահույթին կամ վնասին |
331 «Շահույթ կամ վնաս» |
Հաշիվ 627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ»
627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ» հաշիվը նախատեսված է ֆինանսական ներդրումներից եկամուտների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է ֆինանսական ներդրումներից հաշվեգրված եկամուտների գումարը, իսկ դեբետում՝ եկամուտների ճշգրտումը, դուրս գրումը շահույթին կամ վնասին:
627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 6271 «Շահաբաժիններ», 6272 «Տոկոսային եկամուտներ՝ արդյունավետ տոկոսադրույքի մեթոդով», 6273 «Ֆինանսական վարձակալությունից եկամուտներ՝ արդյունավետ տոկոսադրույքի մեթոդով»:
Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ֆինանսական ներդրումների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
Հայտարարված շահաբաժինների, հաշվեգրված տոկոսների (այդ թվում չվաստակած ֆինանսական եկամտի ամորտիզացիայի) արտացոլում |
147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» |
627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում ֆինանսական ներդրումներից եկամուտների դուրս գրումը շահույթին կամ վնասին |
331 «Շահույթ կամ վնաս» |
Հաշիվ 628 «Շնորհներից և անհատույց ստացումներից եկամուտներ»
628 «Շնորհներից և անհատույց ստացումներից եկամուտներ» հաշիվը նախատեսված է պետական շնորհներից, ակտիվների անհատույց ստացումներից, պարտավորությունների ներումից եկամուտների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է պետական (ակտիվներին վերաբերող և եկամուտներին վերաբերող) շնորհներից, ակտիվների անհատույց ստացումից, պարտավորությունների ներումից եկամուտը, իսկ դեբետում՝ դրա դուրս գրումը շահույթին կամ վնասին:
Շնորհներից և անհատույց ստացումներից եկամուտների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պետական շնորհների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
628 «Շնորհներից և անհատույց ստացումներից եկամուտներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
1. Ակտիվներին վերաբերող շնորհների վերագրումը հաշվետու ժամանակաշրջանի եկամուտներին |
421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ» |
2. Ակտիվների անհատույց ստացումից եկամուտ (որոնք չեն որակվում որպես պետական շնորհի ստացում, օրինակ, առանց որևէ պայման կցվելու) կամ արդեն կրած ծախսերի կամ կորուստների փոխհատուցման նպատակով շնորհների ստացումից եկամուտ |
111 «Մաշվող հիմնական միջոցներ» |
3. Արտոնյալ (անտոկոս կամ շուկայականից ցածր տոկոսով) փոխառությունների արտոնության բաղադրիչը, որը չի դասակարգվում որպես պետական շնորհ |
414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» |
4. Պարտավորությունների ներումից եկամուտ, որը չի դասակարգվում որպես պետական շնորհ |
411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» |
515 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս» | |
5. Տրված փոխառությունների և այլ պարտքային գործիքներում ներդրումների գծով ժամկետից շուտ մարման դեպքում հաշվեկշռային արժեքից ավել ստացված գումարների արտացոլում |
251 «Դրամարկղ» |
628 «Շնորհներից և անհատույց ստացումներից եկամուտներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում շնորհներից և անհատույց ստացումներից եկամուտների դուրս գրումը շահույթին կամ վնասին |
331 «Շահույթ կամ վնաս» |
Հաշիվ 629 «Այլ եկամուտներ»
629 «Այլ եկամուտներ» հաշիվը նախատեսված է այլ եկամուտների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է այլ եկամուտների գումարը, իսկ կրեդիտում՝ դրա դուրս գրումը շահույթին կամ վնասին:
629 «Այլ եկամուտներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 6291 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով շահույթի բաժնեմասը», 6292 «Այլ եկամուտներ»: Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:
629 «Այլ եկամուտներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
1. Ճանաչված պահուստների նվազում՝ տնտեսական օգուտների արտահոսքի գնահատականի կամ զեղչման դրույքի փոփոխության արդյունքում (բացի հիմնական միջոցների սկզբնական արժեքում ճանաչվող նվազումից) |
425 «Ոչ ընթացիկ պահուստներ» |
2. Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերումից օգուտ |
156 «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում» |
3. Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով կապակցված կազմակերպությունների շահույթի բաժնեմասի արտացոլումը |
142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» |
629 «Այլ եկամուտներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում այլ եկամուտների դուրս գրումը շահույթին կամ վնասին |
331 «Շահույթ կամ վնաս» |
ԽՈՒՄԲ 63 «ԸՆԴՀԱՏՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ»
63 «Ընդհատված գործունեությունից եկամուտներ» խումբն իր մեջ ներառում է 631 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ՝ ընդհատված գործունեությունից», 632 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից եկամուտներ» առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները:
Ընդհատված գործունեության հասկացությունը, դրան վերաբերող եկամուտների ճանաչման, չափման և ներկայացման գծով առանձնահատկությունները սահմանված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ 5-րդ բաժնում` բառարանում։
Հաշիվ 631 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ՝ ընդհատված գործունեությունից»
631 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ՝ ընդհատված գործունեությունից» հաշիվը նախատեսված է ընդհատված դասակարգված գործառնության հասույթների (ներառյալ՝ ծառայությունների մատուցումից, աշխատանքների կատարումից, արտադրանքի, ապրանքի վաճառքից) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Այստեղ չեն ներառվում ընդհատված գործունեության այլ ակտիվների (բացի արտադրանքից, ապրանքներից) վաճառքից (օտարումից) եկամուտները։
Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է ընդհատված գործունեության արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթը, իսկ դեբետում՝ դրա դուրս գրումը շահույթին կամ վնասին:
Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ընդհատված գործունեության տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
631 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ՝ ընդհատված գործունեությունից» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
Ընդհատված գործունեության արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ ՝ |
|
ա) դեբիտորական պարտքերի առաջացմամբ |
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» |
բ) դրամական միջոցներով անմիջական վճարման դեպքում |
251 «Դրամարկղ» |
գ) պարտավորությունների մարմամբ |
523 «Ստացված կանխավճարներ» |
631 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ՝ ընդհատված գործունեությունից» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում ընդհատված գործունեությունից արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթի դուրս գրումը շահույթին կամ վնասին |
331 «Շահույթ կամ վնաս» |
Հաշիվ 632 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից եկամուտներ»
632 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից եկամուտներ» հաշիվը նախատեսված է ընդհատված գործունեությունը կազմող ակտիվների (ներառյալ՝ հիմնական միջոցներ, անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ, պաշարներ և այլն և բացառյալ՝ տվյալ գործունեության առարկա հանդիսացող արտադրանքի, ապրանքների) և պարտավորությունների վաճառքից (օտարումից) և (կամ) վերաչափումից եկամուտների (օգուտների) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից եկամտի (օգուտի) գումարը, իսկ դեբետում՝ դրա դուրս գրումը շահույթին կամ վնասին:
632 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից եկամուտներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 6321 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից եկամուտներ», 6322 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների «իրական արժեք հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից օգուտներ»:
Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ընդհատված գործունեության և այդ գործունեությունը կազմող ակտիվների և պարտավորությունների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
632 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
1. Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից եկամուտ՝ |
|
ա) դեբիտորական պարտքերի առաջացմամբ |
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» |
բ) դրամական միջոցներով անմիջական վճարման դեպքում |
251 «Դրամարկղ» |
գ) պարտավորությունների մարմամբ |
523 «Ստացված կանխավճարներ» |
632 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից եկամուտներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից եկամուտների դուրս գրումը շահույթին կամ վնասին |
331 «Շահույթ կամ վնաս» |
ԽՈՒՄԲ 64 «ՎԵՐԱԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՃՇԳՐՏՈՒՄՆԵՐ. ՕԳՈՒՏՆԵՐ»
64 «Վերադասակարգման ճշգրտումներ. օգուտներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 643 «Վերադասակարգման ճշգրտումներ. հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից իրացված օգուտներ», 644 «Վերադասակարգման ճշգրտումներ. արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից իրացված օգուտներ», 646 «Վերադասակարգման ճշգրտումներ. բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասը»:
Վերադասակարգման ճշգրտումները նախապես՝ ընթացիկ կամ նախորդ ժամանակաշրջաններում, այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչված և ընթացիկ ժամանակաշրջանում սեփական կապիտալից շահույթին կամ վնասին վերադասակարգված գումարներն են։
Հաշիվ 643 «Վերադասակարգման ճշգրտումներ. հեջավորման գործիքների իրական արժեքով վերաչափումից իրացված օգուտներ»
643 «Վերադասակարգման ճշգրտումներ. հեջավորման գործիքների իրական արժեքով վերաչափումից իրացված օգուտներ» հաշիվը նախատեսված է ճանաչված ֆինանսական գործիքի փոփոխական տոկոսադրույքի ռիսկի, արտարժութային ռիսկի, կայուն պարտավորվածության կամ մեծապես հավանական կանխատեսված գործարքի գծով ապրանքի գնային ռիսկի արդյունավետ հեջում որպես հեջավորման գործիք նախատեսված ֆինանսական ակտիվների և պարտավորությունների իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտների՝ որպես արդյունավետ հեջ որոշված մասի՝ նախապես (ընթացիկ կամ նախորդ ժամանակաշրջաններում) այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչված և սեփական կապիտալում կուտակված օգուտներից ընթացիկ ժամանակաշրջանում շահույթին կամ վնասին վերադասակարգված գումարների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից օգուտների հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման մոտեցումները (մասնավորապես՝ ճանաչումը շահույթում կամ վնասում կամ այլ համապարփակ ֆինանսական արդյունքում, կուտակումը սեփական կապիտալում և վերադասակարգումը շահույթին կամ վնասին) նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 12-րդ բաժնում։
Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է ընթացիկ ժամանակաշրջանում սեփական կապիտալից շահույթին կամ վնասին վերադասակարգված՝ հեջավորման գործիքների իրական արժեքով վերաչափումից իրացված օգուտները, իսկ դեբետում՝ դրա դուրս գրումը շահույթին կամ վնասին:
643 «Վերադասակարգման ճշգրտումներ. հեջավորման գործիքների իրական արժեքով վերաչափումից իրացված օգուտներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
Հեջավորման գործիքների իրական արժեքով վերաչափումից իրացված օգուտների վերադասակարգումը սեփական կապիտալից շահույթին կամ վնասին (որպես վերադասակարգման ճշգրտում)՝ այն ժամանակաշրջանում կամ ժամանակաշրջաններում, որոնցում հեջավորված կանխատեսված գործարքն է ազդում շահույթի կամ վնասի վրա (օրինակ՝ երբ տեղի է ունենում կանխատեսված վաճառք) կամ, երբ հեջավորված կանխատեսված գործարքի արդյունքում ճանաչված ակտիվը կամ պարտավորությունն է ազդում շահույթի կամ վնասի վրա |
323 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտներ և կորուստներ» |
643 «Վերադասակարգման ճշգրտումներ. հեջավորման գործիքների իրական արժեքով վերաչափումից իրացված օգուտներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում հեջավորման գործիքների իրական արժեքով վերաչափումից իրացված օգուտների գծով վերադասակարգման ճշգրտումների դուրս գրումը շահույթին կամ վնասին |
331 «Շահույթ կամ վնաս» |
Հաշիվ 644 «Վերադասակարգման ճշգրտումներ. արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից իրացված օգուտներ»
644 «Վերադասակարգման ճշգրտումներ. արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից իրացված օգուտներ» հաշիվը նախատեսված է արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից՝ նախապես (ընթացիկ կամ նախորդ ժամանակաշրջաններում) այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչված և սեփական կապիտալում կուտակված օգուտներից ընթացիկ ժամանակաշրջանում շահույթին կամ վնասին վերադասակարգված գումարների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային օգուտները ներառում են արտերկրյա ստորաբաժանումների (մասնաճյուղերի) ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկումից առաջացող փոխարժեքային տարբերություններից օգուտները և արտերկրյա ստորաբաժանումներում զուտ ներդրման հեջում հեջավորման գործիքի գծով փոխարժեքային տարբերություններից օգուտները (այնքանով, որքանով հեջը գնահատվում է որպես արդյունավետ)։ Այդպիսի փոխարժեքային տարբերություններ կարող են առաջանալ, երբ արտերկրյա ստորաբաժանման (մասնաճյուղի) ֆունկցիոնալ արժույթը տարբեր է հաշվետու կազմակերպության ֆունկցիոնալ արժույթից։
Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից օգուտների հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման մոտեցումները (ճանաչումը շահույթում կամ վնասում կամ այլ համապարփակ ֆինանսական արդյունքում, կուտակումը սեփական կապիտալում և վերադասակարգումը շահույթին կամ վնասին) նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 12-րդ և 30-րդ բաժիններում:
Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում են ընթացիկ ժամանակաշրջանում սեփական կապիտալից շահույթին կամ վնասին վերադասակարգված՝ արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից իրացված օգուտները, իսկ դեբետում՝ դրանց դուրս գրումը շահույթին կամ վնասին:
644 «Վերադասակարգման ճշգրտումներ. արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից իրացված օգուտներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից իրացված օգուտների վերադասակարգումը սեփական կապիտալից շահույթին կամ վնասին (որպես վերադասակարգման ճշգրտում)՝ արտերկրյա ստորաբաժանման օտարման ժամանակ |
324 «Փոխարժեքային տարբերություններ՝ կապված արտերկրյա ստորաբաժանումների հետ» |
644 «Վերադասակարգման ճշգրտումներ. արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից իրացված օգուտներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից իրացված օգուտների գծով վերադասակարգման ճշգրտումների դուրս գրումը շահույթին կամ վնասին |
331 «Շահույթ կամ վնաս» |
Հաշիվ 646 «Վերադասակարգման ճշգրտումներ. բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասը»
646 «Վերադասակարգման ճշգրտումներ. բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասը» հաշիվը նախատեսված է ներդրողի (կամ ձեռնարկողի) անհատական ֆինանսական հաշվետվություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող` ասոցիացված և համատեղ վերահսկվող կազմակերպություններում ներդրումների գծով այդ կազմակերպությունների այլ համապարփակ ֆինանսական արդյունքում (օգուտում) ներդրողի (կամ ձեռնարկողի) բաժնեմասի` նախապես (ընթացիկ կամ նախորդ ժամանակաշրջաններում) այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչված և սեփական կապիտալում կուտակված օգուտներից ընթացիկ ժամանակաշրջանում շահույթին կամ վնասին վերադասակարգված գումարների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 14-րդ և 15-րդ բաժիններում:
Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է ընթացիկ ժամանակաշրջանում սեփական կապիտալից շահույթին կամ վնասին վերադասակարգված՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասը, իսկ դեբետում՝ դրա դուրս գրումը շահույթին կամ վնասին:
646 «Վերադասակարգման ճշգրտումներ. բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասը» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
Ասոցիացված և համատեղ վերահսկվող կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այդ կազմակերպությունների այլ համապարփակ ֆինանսական արդյունքում (օգուտում) ներդրողի (կամ ձեռնարկողի) բաժնեմասի` նախապես (ընթացիկ կամ նախորդ ժամանակաշրջաններում) այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչված և սեփական կապիտալում կուտակված օգուտների վերադասակարգումը սեփական կապիտալից շահույթին կամ վնասին` որպես վերադասակարգման ճշգրտում |
326 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի բաժնեմասը» |
646 «Վերադասակարգման ճշգրտումներ. բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասը» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասի գծով վերադասակարգման ճշգրտումների դուրս գրումը շահույթին կամ վնասին |
331 «Շահույթ կամ վնաս» |
ԽՈՒՄԲ 67 «ԱՅԼ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՃԱՆԱՉՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ»
67 «Այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչվող եկամուտներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 673 «Հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից օգուտներ», 674 «Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային օգուտներ», 675 «Ակտուարային օգուտներ», 676 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասը»:
Հաշիվ 673 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից օգուտներ»
673 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից օգուտներ» հաշիվը նախատեսված է որպես հեջավորման գործիք նախատեսված ֆինանսական ակտիվների և պարտավորությունների իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտների այն մասի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար, որը ենթակա է ճանաչման այլ համապարփակ ֆինանսական արդյունքում (ճանաչված ֆինանսական գործիքի փոփոխական տոկոսադրույքի ռիսկի, արտարժութային ռիսկի, կայուն պարտավորվածության կամ մեծապես հավանական կանխատեսված գործարքի գծով ապրանքի գնային ռիսկի արդյունավետ հեջում): Որպես հեջավորման գործիք նախատեսված ֆինանսական ակտիվների և պարտավորությունների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտների և կորուստների հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 12-րդ բաժնում:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են որպես հեջավորման գործիք նախատեսված ֆինանսական ակտիվների և պարտավորությունների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտները (որպես արդյունավետ հեջ որոշված մասի գծով), իսկ դեբետում՝ այդ օգուտների հարկային հետևանքը և զուտ օգուտների տեղափոխումը սեփական կապիտալի համապատասխան հաշվին:
Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից օգուտների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:
673 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից օգուտներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտների արտացոլում |
148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» |
673 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից օգուտներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
1. Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտների հարկային հետևանքների արտացոլում (հետաձգված հարկային պարտավորության առաջացում կամ ավելացում կամ հետաձգված հարկային ակտիվի նվազում) |
151 «Հետաձգված հարկային ակտիվներ» |
2. Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից զուտ օգուտի (հաշվի առած հարկային հետևանքները) տեղափոխումը սեփական կապիտալ |
323 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտներ և կորուստներ» |
Հաշիվ 674 «Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային օգուտներ»
674 «Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային օգուտներ» հաշիվը նախատեսված է արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից օգուտների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային օգուտները ներառում են արտերկրյա ստորաբաժանումների (մասնաճյուղերի) ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկումից առաջացող փոխարժեքային տարբերություններից օգուտները, և արտերկրյա ստորաբաժանումներում զուտ ներդրման հեջում հեջավորման գործիքի գծով փոխարժեքային տարբերություններից օգուտները (այնքանով, որքանով հեջը գնահատվում է որպես արդյունավետ)։ Այդպիսի փոխարժեքային տարբերություններ կարող են առաջանալ, երբ արտերկրյա ստորաբաժանման (մասնաճյուղի) ֆունկցիոնալ արժույթը տարբեր է հաշվետու կազմակերպության ֆունկցիոնալ արժույթից։ Արտերկրյա ստորաբաժանումների հետ փոխարժեքային տարբերությունների հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման մոտեցումները (ճանաչումը շահույթում կամ վնասում կամ այլ համապարփակ ֆինանսական արդյունքում, կուտակումը սեփական կապիտալում և վերադասակարգումը շահույթին կամ վնասին) նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 12-րդ և 30-րդ բաժիններում:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային օգուտները, իսկ դեբետում՝ այդ օգուտների հարկային հետևանքը և զուտ օգուտների տեղափոխումը սեփական կապիտալի համապատասխան հաշվին:
Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային օգուտների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:
674 «Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային օգուտներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
1. Արտերկրյա ստորաբաժանման (մասնաճյուղի) ակտիվների և պարտավորությունների (դրամային և ոչ դրամային) փակման (տարեվերջյան) փոխարժեքով վերահաշվարկումից ակտիվների ավելացում կամ պարտավորությունների նվազում |
Արտերկրյա ստորաբաժանման (մասնաճյուղի) ակտիվները և պարտավորությունները հաշվառող համապատասխան հաշիվներ |
2. Արտերկրյա ստորաբաժանումում (մասնաճյուղում) զուտ ներդրման արդյունավետ հեջում հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից (փոխարժեքային) օգուտների արտացոլում |
148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» |
674 «Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային օգուտներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
1. Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային օգուտների հարկային հետևանքների արտացոլում (հետաձգված հարկային պարտավորության առաջացում կամ ավելացում կամ հետաձգված հարկային ակտիվի նվազում) |
151 «Հետաձգված հարկային ակտիվներ» |
2. Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային զուտ օգուտի (հաշվի առած հարկային հետևանքները) տեղափոխումը սեփական կապիտալ |
324 «Փոխարժեքային տարբերություններ՝ կապված արտերկրյա ստորաբաժանումների հետ» |
Հաշիվ 675 «Ակտուարային օգուտներ»
675 «Ակտուարային օգուտներ» հաշիվը նախատեսված է հետաշխատանքային սահմանված հատուցումների պլանների ներքո պարտականության գծով առաջացած այն ակտուարային օգուտների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար, որոնք ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 28-րդ բաժնին և կազմակերպության ընտրած հաշվապահական հաշվառման քաղաքականությանը համաձայն ճանաչվում են առաջացման ժամանակաշրջանում՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքներում:
Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում են առաջացած ակտուարային օգուտները, իսկ դեբետում՝ այդ օգուտների տեղափոխումը չբաշխված շահույթին:
Ակտուարային օգուտների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պլանների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
675 «Ակտուարային օգուտներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
Սահմանված հատուցումների պլանների ներքո պարտականության գծով ակտուարային օգուտների արտացոլում |
426 «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը» |
675 «Ակտուարային օգուտներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
Այլ համապարփակ ֆինանսական արդյունքներում ճանաչված ակտուարային օգուտների փոխանցումը չբաշխված շահույթին |
342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» |
Հաշիվ 676 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասը»
676 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասը» հաշիվը նախատեսված է ասոցիացված և համատեղ վերահսկվող կազմակերպություններում ներդրումները ներդրողի (կամ ձեռնարկողի) անհատական ֆինանսական հաշվետվություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառելու դեպքում այդ կազմակերպությունների այլ համապարփակ ֆինանսական արդյունքում (օգուտում) ներդրողի (կամ ձեռնարկողի) բաժնեմասի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 14-րդ և 15-րդ բաժիններում:
Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի բաժնեմասը, երբ այդ արդյունքը դրական է (օգուտ է), իսկ դեբետում՝ այդ օգուտների հարկային հետևանքը և զուտ օգուտների տեղափոխումը չբաշխված շահույթին կամ սեփական կապիտալի համապատասխան հաշվին:
Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:
676 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասը» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասի արտացոլում |
142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» |
676 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասը» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
1. Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասի հարկային հետևանքների արտացոլում (հետաձգված հարկային պարտավորության առաջացում կամ ավելացում կամ հետաձգված հարկային ակտիվի նվազում) |
151 «Հետաձգված հարկային ակտիվներ» |
2. Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասի (հաշվի առած հարկային հետևանքները) տեղափոխումը սեփական կապիտալ |
326 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի բաժնեմասը» |
3. Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասի (հաշվի առած հարկային հետևանքները) փոխանցումը չբաշխված շահույթին |
342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» |
ԴԱՍ 7 «ԾԱԽՍԵՐ»
Այս դասի հաշիվներն ակտիվային են և նախատեսված են գործառնական գործունեության ծախսերի, շարունակվող գործունեության այլ ծախսերի, ընդհատված գործունեությունից ծախսերի, վերադասակարգման ճշգրտումներից կորուստների, շահութահարկի գծով ծախսի, այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչվող ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: 7-րդ` «Ծախսեր» դասն իր մեջ ներառում է հետևյալ խմբերը` 71 «Գործառնական գործունեության ծախսեր», 72 «Շարունակվող գործունեության այլ ծախսեր», 73 «Ընդհատված գործունեությունից ծախսեր» 74 «Վերադասակարգման ճշգրտումներ. կորուստներ», 75 «Շահութահարկի գծով ծախս» (եկամուտ) և 77 «Այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչվող ծախսեր»:
Այս դասի հաշիվները հաշվետու ամսաթվի դրությամբ մնացորդ չեն ունենում:
ԽՈՒՄԲ 71 «ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ»
71 «Գործառնական գործունեության ծախսեր» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները՝ 711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք», 712 «Իրացման ծախսեր», 713 «Վարչական ծախսեր» և 714 «Գործառնական այլ ծախսեր»:
Հաշիվ 711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք»
711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք» հաշիվը նախատեսված է վաճառված արտադրանքի, ապրանքների, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների ինքնարժեքի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքը, իսկ կրեդիտում՝ գնորդների կողմից հետ վերադարձված արտադրանքի, ապրանքների ինքնարժեքը և իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքի դուրս գրումը շահույթին կամ վնասին:
711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 7111 «Վաճառված արտադրանքի ինքնարժեք», 7112 «Վաճառված ապրանքների ինքնարժեք», 7113 «Կատարված աշխատանքների ինքնարժեք», 7114 «Մատուցված ծառայությունների ինքնարժեք»:
Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ արտադրանքի (ապրանքների, աշխատանքների, ծառայությունների) տեսակների, ստորաբաժանումների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
1. Իրացված արտադրանքի, ապրանքների աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքի արտացոլում |
215 «Արտադրանք» |
2. Վաճառքի գներով հաշվառված իրացված ապրանքների ինքնարժեքի արտացոլում՝ |
|
- վաճառքի գին |
216 «Ապրանքներ» |
- վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն (ճշտանցում) |
217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն» |
711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
1. Գնորդների կողմից հետ վերադարձված արտադրանքի, ապրանքների մուտքագրում |
215 «Արտադրանք» |
2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում իրացված արտադրանքի (ապրանքների, աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի դուրս գրումը շահույթին կամ վնասին |
331 «Շահույթ կամ վնաս» |
Հաշիվ 712 «Իրացման ծախսեր»
712 «Իրացման ծախսեր» հաշիվը նախատեսված է արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացման հետ կապված ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է իրացման ծախսերի գումարը, իսկ կրեդիտում՝ դուրս գրումը շահույթին կամ վնասին:
712 «Իրացման ծախսեր» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 7121 «Աշխատանքի վճարման ծախսեր, սոցիալական ապահովության վճարներ», 7122 «Հիմնական միջոցների մաշվածության, դրանց նորոգման և սպասարկման գծով ծախսեր», 7123 «Պահեստում գտնվող արտադրանքի, ապրանքների փաթեթավորման, տարայի, տեսակավորման, պահպանման ծախսեր», 7124 «Արտադրանքի, ապրանքների իրացման տրանսպորտային և ապահովության ծախսեր», 7125 «Կոմիսիոն և կոնսիգնացիոն վարձատրություն», 7126 «Մարկետինգի և գովազդի ծախսեր», 7127 «Իրացման այլ ծախսեր»:
Իրացման ծախսերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ իրացված արտադրանքի (ապրանքների, աշխատանքների, ծառայությունների) տեսակների, ստորաբաժանումների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
712 «Իրացման ծախսեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
1. Աշխատանքի վճարման, սոցիալական ապահովության վճարների գծով ծախսերի արտացոլում |
527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» |
2. Հետաշխատանքային հատուցումների պլանների գծով ծախսերի արտացոլում |
426 «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը» |
3. Հիմնական միջոցների մաշվածության ծախսերի արտացոլում |
112 «Հիմնական միջոցների մաշվածություն» |
4. Հիմնական միջոցների նորոգման և սպասարկման գծով ծախսերի արտացոլում |
211 «Նյութեր» |
5. Հիմնական միջոցների գործառնական վարձակալության ծախսերի արտացոլում |
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» |
6. Պահեստում գտնվող արտադրանքի, ապրանքների փաթեթավորման, տարայի, տեսակավորման գծով նյութական ծախսերի արտացոլում |
211 «Նյութեր» |
7. Արտադրանքի, ապրանքների պահպանության և վաճառքի տրանսպորտային ծախսերի արտացոլում |
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» |
8. Ապահովության գծով ծախսերի արտացոլում |
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» |
9. Կոմիսիոն և կոնսիգնացիոն վարձատրության, մարկետինգի և գովազդի ծախսերի արտացոլում |
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» |
10. Առհաշիվ գումարների գծով ծախսերի արտացոլում |
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» |
712 «Իրացման ծախսեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Հետաշխատանքային հատուցումների պլանների գծով ծախսերի ճշգրտում |
426 «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը» |
2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում իրացման ծախսերի դուրս գրումը շահույթին կամ վնասին |
331 «Շահույթ կամ վնաս» |
Հաշիվ 713 «Վարչական ծախսեր»
713 «Վարչական ծախսեր» հաշիվը նախատեսված է վարչական (կազմակերպության համար ընդհանուր նշանակության այլ պայմանական հաստատուն) ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է վարչական ծախսերի գումարը, իսկ կրեդիտում՝ դուրս գրումը շահույթին կամ վնասին:
713 «Վարչական ծախսեր» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 7131 «Աշխատանքի վճարման ծախսեր, սոցիալական ապահովության վճարներ», 7132 «Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մաշվածության (ամորտիզացիայի), դրանց նորոգման և սպասարկման ծախսեր», 7133 «Գործուղման և ներկայացուցչական ծախսեր», 7134 «Փոստի և հեռահաղորդակցության ծախսեր», 7135 «Գրասենյակային և կոմունալ ծախսեր», 7136 «Աուդիտորական և խորհրդատվական ծախսեր», 7137 «Բանկային ծառայությունների ծախսեր, ապահովության ծախսեր», 7138 «Չփոխհատուցվող հարկերից ծախսեր», 7139 «Վարչական այլ ծախսեր»:
713 «Վարչական ծախսեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
1. Աշխատանքի վճարման, սոցիալական ապահովության վճարների գծով ծախսերի արտացոլում |
527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» |
2. Հետաշխատանքային հատուցումների պլանների գծով ծախսերի արտացոլում |
426 «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը» |
3. Հիմնական միջոցների մաշվածության և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի ծախսերի արտացոլում |
112 «Հիմնական միջոցների մաշվածություն» |
4. Հիմնական միջոցների նորոգման և սպասարկման ծախսերի արտացոլում |
211 «Նյութեր» |
5. Հիմնական միջոցների գործառնական վարձակալության ծախսերի արտացոլում |
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» |
6. Գործուղման և ներկայացուցչական ծախսերի արտացոլում |
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» |
7. Փոստի և հեռահաղորդակցության ծախսերի արտացոլում |
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» |
8. Գրասենյակային և կոմունալ ծախսերի արտացոլում |
211 «Նյութեր» |
9. Աուդիտորական, խորհրդատվական և բանկային ծառայությունների ծախսերի, ապահովության ծախսերի արտացոլում |
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» |
10. Չփոխհատուցվող հարկերի գծով ծախսերի արտացոլում |
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» |
713 «Վարչական ծախսեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Հետաշխատանքային հատուցումների պլանների գծով ծախսերի ճշգրտում |
426 «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը» |
2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում վարչական ծախսերի դուրս գրումը շահույթին կամ վնասին |
331 «Շահույթ կամ վնաս» |
Հաշիվ 714 «Գործառնական այլ ծախսեր»
714 «Գործառնական այլ ծախսեր» հաշիվը նախատեսված է գործառնական այլ ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է գործառնական այլ ծախսերի գումարը, իսկ կրեդիտում՝ դուրս գրումը շահույթին կամ վնասին:
714 «Գործառնական այլ ծախսեր» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 7141 «Այլ պաշարների օտարումից ծախսեր», 7142 «Պաշարների արժեքի փոփոխությունից ծախսեր, վաճառքների գծով դեբիտորական պարտքերի կորուստների գծով ծախսեր, երաշխիքային սպասարկման և վերանորոգման գծով ծախսեր», 7143 «Գործառնական վարձակալության տրված հիմնական միջոցների մաշվածության ծախսեր», 7144 «Ծախսեր տույժերից, տուգանքներից, դատական ծախսեր», 7145 «Արժեքների պակասորդներ և փչացումից կորուստներ, արտադրական ծախսումների սովորական (նորմալ) մակարդակը գերազանցող ծախսեր, խոտանված արտադրանքի հետ կապված ծախսեր», 7146 «Հետազոտության և մշակման ծախսեր», 7147 «Հիմնական միջոցների լուծարման ծախսեր», 7148 «Գործառնական այլ ծախսեր»:
Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:
714 «Գործառնական այլ ծախսեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
1. Վաճառված (օտարված) այլ պաշարների ինքնարժեքի արտացոլում |
211 «Նյութեր» |
2. Պաշարների արժեքի նվազումից ծախսի արտացոլում |
218 «Պաշարների արժեքի նվազում» |
3. Գործառնական վարձակալության տրված հիմնական միջոցների մաշվածության ծախսերի արտացոլում |
112 «Հիմնական միջոցների մաշվածություն» |
4. Տույժերից, տուգանքներից ծախսերի, դատական ծախսերի արտացոլում |
251 «Դրամարկղ» |
5. Հարկերի գծով հաշվարկված տույժերի և տուգանքների հաշվեգրում |
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» |
6. Արժեքների պակասորդների և փչացումից կորուստների արտացոլում |
111 «Մաշվող հիմնական միջոցներ» |
7. Արտադրական ծախսումների սովորական (նորմալ) մակարդակը գերազանցող ծախսերի դուրս գրում |
811 «Հիմնական արտադրություն» |
8. Խոտանված արտադրանքի հետ կապված ծախսերի արտացոլում |
811 «Հիմնական արտադրություն» |
9. Երաշխիքային սպասարկման և վերանորոգման ծախսերի արտացոլում |
543 «Ընթացիկ պահուստներ» |
10. Գործառնական դեբիտորական պարտքերի կորուստների գծով ծախսերի արտացոլում (երբ դեբիտորական պարտքերը դուրս են գրվում ուղղակիորեն) |
152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» |
11. Դեբիտորական պարտքերի կորստի պահուստին մասհանումներ |
223 «Դեբիտորական պարտքերի կորստի պահուստ» |
12. Հիմնական միջոցների կառուցման (ստեղծման) ծախսումների սկզբնական արժեքը չավելացնող մասի՝ ժամանակաշրջանի ծախս ճանաչումը (նյութերի, աշխատուժի և այլ ծախսումների՝ նորմալ մակարդակից բարձր ծախսումները) |
821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ» |
13. Հետազոտության և մշակման ծախսումների դուրս գրումը որպես ժամանակաշրջանի ծախս |
112 «Հիմնական միջոցների մաշվածություն» |
14. Հիմնական միջոցների վրա կատարվող հետագա ծախսումների չկապիտալացվող մասի դուրս գրումը որպես ժամանակաշրջանի ծախս |
823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ» |
15. Այլ ոչ ընթացիկ նյութական ակտիվների ստեղծման ծախսումների, ինչպես նաև դրանց վրա կատարվող հետագա ծախսումների չկապիտալացվող մասի դուրս գրումը որպես ժամանակաշրջանի ծախս |
826 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ» |
16. Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցների պահպանման ծախսերի արտացոլում |
211 «Նյութեր» |
17. Հիմնական միջոցների լուծարման ծախսերի արտացոլում |
111 «Մաշվող հիմնական միջոցներ» |
18. Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների հետ վերադարձման դեպքում հաշվեկշռային արժեքի և վճարվելիք համախառն գումարների դրական տարբերության արտացոլում |
119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ» |
19. Հարկային նպատակներով կրեդիտորական պարտքերի դուրս գրումից՝ նախկինում հաշվանցված ԱԱՀ-ի որպես պարտավորություն ձևակերպում |
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» |
20. Հանգստյան տների և առողջարանների ուղեգրերի ծախս ճանաչում |
256 «Դրամական փաստաթղթեր» |
21. Առհաշիվ գումարների գծով ծախսերի արտացոլում |
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» |
22. Եկամուտներին վերաբերող շնորհների վերադարձում՝ չմարված (դեռևս եկամուտ չճանաչված) մնացորդը գերազանցող գումարով |
252 «Հաշվարկային հաշիվ» |
714 «Գործառնական այլ ծախսեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում գործառնական այլ ծախսերի դուրս գրումը շահույթին կամ վնասին |
331 «Շահույթ կամ վնաս» |
Հաշիվ 715 «Գյուղատնտեսական գործունեությունից ծախսեր»
715 «Գյուղատնտեսական գործունեությունից ծախսեր» հաշիվը նախատեսված է գյուղատնտեսական գործունեությունից ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Գյուղատնտեսական գործունեությունից ծախսերը ներառում են գյուղատնտեսական գործունեության վրա կատարվող ծախսումները, կենսաբանական ակտիվների «իրական արժեք՝ հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից կորուստը, սկզբնական արժեքի հիմունքով չափվող կենսաբանական ակտիվների օտարումից ծախսերը։
Հաշիվը ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է գյուղատնտեսական գործունեությունից ծախսերի գումարը, իսկ կրեդիտում՝ այդ ծախսերի դուրս գրումը շահույթին կամ վնասին: Գյուղատնտեսական գործունեությունից ծախսերի ճանաչման և չափման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 34-րդ բաժնում։
715 «Գյուղատնտեսական գործունեությունից ծախսեր» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 7151 «Գյուղատնտեսական գործունեության ծախսումներ», 7152 «Կենսաբանական ակտիվները «իրական արժեք՝ հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից կորուստ՝ պայմանավորված գնի փոփոխությամբ», 7153 «Կենսաբանական ակտիվները «իրական արժեք՝ հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից կորուստ՝ պայմանավորված ֆիզիկական փոփոխությամբ», 7154 «Կենսաբանական ակտիվների օտարումից ծախսեր»:
Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կենսաբանական ակտիվների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
715 «Գյուղատնտեսական գործունեությունից ծախսեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Գյուղատնտեսական գործունեության վրա կատարվող ծախսումների ծախսագրում |
811 «Հիմնական արտադրություն» |
2. Կենսաբանական ակտիվների «իրական արժեք՝ հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից կորուստ (պայմանավորված գնի և (կամ) ֆիզիկական փոփոխությամբ) |
116 «Կենսաբանական ակտիվներ» |
3. Սկզբնական արժեքի հիմունքով չափվող՝ օտարված կենսաբանական ակտիվների հաշվեկշռային արժեքի ծախսագրում՝ |
116 «Կենսաբանական ակտիվներ» |
715 «Գյուղատնտեսական գործունեությունից ծախսեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում գյուղատնտեսական գործունեությունից ծախսերի դուրս գրումը շահույթին կամ վնասին |
331 «Շահույթ կամ վնաս» |
ԽՈՒՄԲ 72 «ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԾԱԽՍԵՐ»
72 «Շարունակվող գործունեության այլ ծախսեր» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր», 722 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից ծախսեր», 724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից կորուստներ», 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ», 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ», 727 «Ֆինանսական ծախսեր», 728 «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր» և 729 «Այլ ծախսեր»:
Հաշիվ 721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր»
721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր» հաշիվը նախատեսված է ոչ ընթացիկ ակտիվների օտարման հետ կապված ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսերի գումարը, իսկ կրեդիտում՝ դուրս գրումը շահույթին կամ վնասին:
721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 7211 «Հիմնական միջոցների օտարումից ծախսեր», 7212 «Ոչ նյութական ակտիվների օտարումից ծախսեր», 7213 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից ծախսեր», 7214 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր»:
Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ոչ ընթացիկ ակտիվների խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
1. Վաճառված (օտարված) ոչ ընթացիկ ակտիվների հաշվեկշռային արժեքի արտացոլում |
111 «Մաշվող հիմնական միջոցներ» |
2. Ոչ ընթացիկ ակտիվների օտարման հետ կապված ծախսերի արտացոլում |
211 «Նյութեր» |
3. Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցները հետ վերադարձնելիս՝ հաշվեկշռային արժեքի և ֆինանսական վարձակալության գծով պարտավոության դրական տարբերության չափով |
119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ» |
721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսերի դուրս գրումը շահույթին կամ վնասին |
331 «Շահույթ կամ վնաս» |
Հաշիվ 722 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից ծախսեր»
722 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից ծախսեր» հաշիվը նախատեսված է ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարման հետ կապված ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Այս հաշիվն օգտագործելու փոխարեն, որպես այլընտրանք, ֆինանսական ակտիվների (հատկապես, իրական արժեքով չափվողների) օտարումը կարող է գրանցվել առանց վաճառքից (օտարումից) եկամուտ ճանաչելու՝ վաճառվող (օտարվող) ակտիվները հաշվառող հաշիվների կրեդիտը (հաշվեկշռային արժեքով) թղթակցելով վաճառքից (օտարումից) ստացված կամ ստացվելիք հատուցումը հաշվառող հաշիվների դեբետի հետ, իսկ հատուցման և հաշվեկշռային արժեքի բացասական տարբերությունը՝ դեբետագրելով ծախսային հաշիվներին։
Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից ծախսերի գումարը, իսկ կրեդիտում՝ դուրս գրումը շահույթին կամ վնասին:
Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ընթացիկ ֆինանսական ակտիվների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
722 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից ծախսեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
1. Վաճառված (օտարված) ընթացիկ ֆինանսական ակտիվների (սովորաբար՝ իրական արժեքով չչափվող) հաշվեկշռային արժեքի արտացոլում |
231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում» |
2. Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարման հետ կապված ծախսերի արտացոլում |
252 «Հաշվարկային հաշիվ» |
722 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից ծախսեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից ծախսերի դուրս գրումը շահույթին կամ վնասին |
331 «Շահույթ կամ վնաս» |
Հաշիվ 724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից կորուստներ»
724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից կորուստներ» հաշիվը նախատեսված է հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից ծախսերի գումարը, իսկ կրեդիտում՝ դրանց դուրս գրումը շահույթին կամ վնասին:
724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից կորուստներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 7243 «Հիմնական միջոցների գծով արժեզրկումից կորուստներ», 7244 «Ոչ նյութական ակտիվների գծով արժեզրկումից կորուստներ», 7245 «Ներդրումային գույքի վերաչափումից կորուստներ»:
Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ վերաչափվող ակտիվների խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից կորուստներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
1. Ներդրումային գույքի՝ իրական արժեքով վերաչափումից ծախսերի արտացոլում |
122 «Ներդրումային գույք» |
2. Հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների, գուդվիլի, սկզբնական արժեքի հիմունքով չափվող կենսաբանական ակտիվների ներդրումային գույքի, հետաձգված ծախսերի գծով արժեզրկման կորստի արտացոլում |
124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում» |
724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից կորուստներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից ծախսերի դուրս գրումը շահույթին կամ վնասին |
331 «Շահույթ կամ վնաս» |
Հաշիվ 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ» հաշիվը նախատեսված է արտարժույթով դրամային հոդվածների վերահաշվարկումից առաջացած կորուստների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է արտարժույթի փոխարժեքային տարբերություններից առաջացած կորուստների գումարը, իսկ կրեդիտում՝ դուրս գրումը շահույթին կամ վնասին:
Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ արտարժույթների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
Արտարժույթով դրամային հոդվածների վերահաշվարկումից ծախսերի արտացոլումը |
143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» |
415 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» |
725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
1. Արտարժույթով արտահայտված՝ ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական պարտավորությունների գծով փոխարժեքային տարբերություններից կորստի ճշտում՝ չկրած տոկոսային ծախսերի մասով |
414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» |
2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում արտարժույթի փոխարժեքային տարբերություններից առաջացած կորուստների դուրս գրումը շահույթին կամ վնասին |
331 «Շահույթ կամ վնաս» |
Հաշիվ 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ»
726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ» հաշիվը նախատեսված է ոչ գործառնական ֆինանսական գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից ծախսերի, ինչպես նաև արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) ծախսերի գումարը, իսկ կրեդիտում՝ դուրս գրումը շահույթին կամ վնասին:
726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 7261 «Իրական արժեքով չափվող ոչ գործառնական ֆինանսական ակտիվների վերաչափումից կորուստներ», 7262 «Ինքնարժեքի հիմունքով չափվող ֆինանսական ակտիվների արժեզրկումից կորուստներ», 7264 «Ոչ գործառնական հեջավորման գործիքների վերաչափումից կորուստներ», 7265 «Ամորտիզացված արժեքով չափվող ոչ գործառնական ֆինանսական ակտիվների գծով արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ»:
Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ֆինանսական գործիքների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Ֆինանսական ակտիվների և պարտավորությունների՝ իրական արժեքով վերաչափումից կորուստների արտացոլում |
141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» |
2. Ֆինանսական ակտիվների արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստների արտացոլում |
143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» |
726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից ծախսերի, արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստների դուրս գրումը շահույթին կամ վնասին |
331 «Շահույթ կամ վնաս» |
Հաշիվ 727 «Ֆինանսական ծախսեր»
727 «Ֆինանսական ծախսեր» հաշիվը նախատեսված է ֆինանսական ծախսերի (ստացված վարկերի և փոխառությունների, ֆինանսական վարձակալության հետ կապված չկապիտալացվող ծախսերի, պահուստների գծով զեղչի հետպտույտի հետ կապված տոկոսային ծախսի, որպես պարտավորություն դասակարգված արտոնյալ բաժնետոմսերի գծով շահաբաժինների և տոկոսների) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ֆինանսական ծախսերի գումարը, իսկ կրեդիտում՝ դուրս գրումը շահույթին կամ վնասին:
727 «Ֆինանսական ծախսեր» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 7271 «Վարկերի և փոխառությունների գծով տոկոսային ծախսեր՝ արդյունավետ տոկոսադրույքի մեթոդով», 7272 «Ֆինանսական վարձակալության գծով տոկոսային ծախսեր՝ արդյունավետ տոկոսադրույքի մեթոդով», 7274 «Պահուստների զեղչման ազդեցության ճշգրտման հետևանքով առաջացած տոկոսային ծախսեր», 7275 «Որպես պարտավորություն դասակարգված արտոնյալ բաժնետոմսերի գծով շահաբաժիններ և տոկոսներ՝ արդյունավետ տոկոսադրույքի մեթոդով»:
Ֆինանսական ծախսերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ վարկերի, փոխառությունների և վարձակալությունների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
727 «Ֆինանսական ծախսեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
1. Վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով չկրած տոկոսային ծախսերի, ինչպես նաև որպես պարտավորություն դասակարգված արտոնյալ բաժնետոմսերի գծով շահաբաժիններ և տոկոսների ամորտիզացիա՝ արդյունավետ տոկոսադրույքի մեթոդով |
414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» |
2. Պահուստների զեղչման ազդեցության ճշգրտման (զեղչի հետպտույտի) հետևանքով առաջացած տոկոսային ծախսերի արտացոլում |
425 «Ոչ ընթացիկ պահուստներ» |
3. Ստացված վարկերի, փոխառությունների, ֆինանսական վարձակալության գծով պարտավորության ժամկետից շուտ մարման դեպքում հաշվեկշռային արժեքից ավել վճարված գումարների արտացոլում |
251 «Դրամարկղ» |
727 «Ֆինանսական ծախսեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով ծախսերի դուրս գրումը շահույթին կամ վնասին |
331 «Շահույթ կամ վնաս» |
Հաշիվ 728 «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր»
728 «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր» հաշիվը նախատեսված է անհատույց տրված ակտիվների գծով ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է անհատույց տրված ակտիվների հաշվեկշռային արժեքը, իսկ կրեդիտում՝ դուրս գրումը շահույթին կամ վնասին:
Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ անհատույց տրված ակտիվների խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
728 «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
1. Անհատույց տրված ակտիվների հաշվեկշռային արժեքի արտացոլում |
111 «Մաշվող հիմնական միջոցներ» |
2. Ակտիվների անհատույց տրամադրումից առաջացած ավելացված արժեքի հարկ |
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» |
728 «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում անհատույց տրված ակտիվների գծով ծախսերի դուրս գրումը շահույթին կամ վնասին |
331 «Շահույթ կամ վնաս» |
Հաշիվ 729 «Այլ ծախսեր»
729 «Այլ ծախսեր» հաշիվը նախատեսված է այլ ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է այլ ծախսերի գումարը, իսկ կրեդիտում՝ դուրս գրումը շահույթին կամ վնասին:
729 «Այլ ծախսեր» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 7291 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով վնասի բաժնեմասը», 7292 «Այլ ծախսեր»:
Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:
729 «Այլ ծախսեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
1. Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածության ծախսերի արտացոլում |
123 «Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածություն» |
2. Ակտիվներին վերաբերող շնորհների վերադարձում՝ չմարված (դեռևս եկամուտ չճանաչված) մնացորդը գերազանցող գումարով |
251 «Դրամարկղ» |
3. Ֆինանսական պարտավորությունների ապաճանաչման ժամանակ դրանց հաշվեկշռային արժեքը գերազանցող մասով կատարվող վճարում |
251 «Դրամարկղ» |
4. Վարկերի կամ փոխառությունների ժամկետից շուտ մարման (պարտատոմսերի հետ գնման) կամ վճարի դիմաց դրանց երրորդ անձի փոխանցելու դեպքում՝ փաստացի վճարված գումարի և հաշվեկշռային արժեքի դրական տարբերություն |
411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» |
5. Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով կապակցված կազմակերպությունների վնասի բաժնեմասի արտացոլումը |
142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» |
729 «Այլ ծախսեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում այլ ծախսերի դուրս գրումը շահույթին կամ վնասին |
331 «Շահույթ կամ վնաս» |
ԽՈՒՄԲ 73 «ԸՆԴՀԱՏՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԾԱԽՍԵՐ»
73 «Ընդհատված գործունեությունից ծախսեր» խումբն իր մեջ ներառում է 731 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք՝ ընդհատված գործունեությունից», 732 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր», 733 «Շահութահարկ ընդհատված գործունեության» առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները:
Ընդհատված գործունեության հասկացությունը, դրան վերաբերող ծախսերի ճանաչման, չափման և ներկայացման գծով առանձնահատկությունները սահմանված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 5-րդ բաժնում ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 34-րդ բաժնում և բառարանում։
Հաշիվ 731 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք՝ ընդհատված գործունեությունից»
731 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք՝ ընդհատված գործունեությունից» հաշիվը նախատեսված է ընդհատված դասակարգված գործառնության վաճառքի ինքնարժեքի (ներառյալ՝ մատուցված ծառայությունների, կատարված աշխատանքների, վաճառված արտադրանքի, ապրանքների ինքնարժեքի) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Այստեղ չի ներառվում ընդհատված գործունեությունը կազմող՝ օտարված այլ ակտիվների (բացի արտադրանքից, ապրանքներից) ինքնարժեքը (հաշվեկշռային արժեքը)։
Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է ընդհատված գործունեության՝ իրացված արտադրանքի, ապրանքների, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների ինքնարժեքը, իսկ կրեդիտում՝ դրա դուրս գրումը շահույթին կամ վնասին:
Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ընդհատված գործունեության տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
731 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք՝ ընդհատված գործունեությունից» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
Ընդհատված գործունեության իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքի արտացոլում՝ |
215 «Արտադրանք» |
731 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք՝ ընդհատված գործունեությունից» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում ընդհատված գործունեության իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքի դուրս գրումը շահույթին կամ վնասին |
331 «Շահույթ կամ վնաս» |
Հաշիվ 732 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր»
732 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր» հաշիվը նախատեսված է ընդհատված գործունեությունը կազմող ակտիվների (ներառյալ՝ հիմնական միջոցներ, անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ, ոչ նյութական ակտիվներ, պաշարներ և այլն և բացառյալ՝ տվյալ գործունեության առարկա հանդիսացող արտադրանքի, ապրանքների) և պարտավորությունների վաճառքից (օտարումից) և (կամ) վերաչափումից ծախսերի (օգուտների) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից ծախսերի (կորստի) գումարը, իսկ կրեդիտում՝ օտարված օտարման խմբի պարտավորությունների փոխանցումը, ինչպես նաև օտարումից և (կամ) վերաչափումից ծախսերի (կորստի) դուրս գրումը շահույթին կամ վնասին:
732 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 7321 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից ծախսեր», 7322 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների «իրական արժեք հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից կորուստներ»:
Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ընդհատված գործունեության և այդ գործունեությունը կազմող ակտիվների և պարտավորությունների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
732 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
1. Ընդհատված գործունեությունը կազմող՝ օտարված (կամ հրաժարված) ակտիվների հաշվեկշռային արժեք |
111 «Մաշվող հիմնական միջոցներ» |
732 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից ծախսերի դուրս գրումը շահույթին կամ վնասին |
331 «Շահույթ կամ վնաս» |
Հաշիվ 733 «Շահութահարկ ընդհատված գործունեության»
733 «Շահութահարկ ընդհատված գործունեության» հաշիվը նախատեսված է ընդհատված գործունեությանը վերաբերող շահութահարկի (ընթացիկ և հետաձգված հարկերի) գծով ծախսի և (կամ) եկամտի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվապասիվային է, դեբետում արտացոլվում են ընդհատված գործունեությանը վերաբերող շահութահարկի գծով ծախսը և շահութահարկի գծով զուտ եկամտի դուրս գրումը շահույթին կամ վնասին, իսկ կրեդիտում՝ ընդհատված գործունեությանը վերաբերող շահութահարկի գծով եկամուտը և շահութահարկի գծով զուտ ծախսի դուրս գրումը շահույթին կամ վնասին:
733 «Շահութահարկ ընդհատված գործունեության» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 7331 «Ընդհատված գործունեության շահույթի կամ վնասի գծով շահութահարկ», 7332 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից կամ վերաչափումից օգուտի կամ կորստի գծով շահութահարկ»:
733 «Շահութահարկ ընդհատված գործունեության» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
1. Շահութահարկի գծով ծախսի արտացոլում՝ |
|
ա) ընթացիկ հարկի մասով՝ |
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» |
բ) հետաձգված հարկի մասով՝ |
|
- երբ մարվում է հետաձգված հարկային ակտիվը |
151 «Հետաձգված հարկային ակտիվներ» |
- երբ առաջանում է հետաձգված հարկային պարտավորություն |
422 «Հետաձգված հարկային պարտավորություններ» |
2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում ընդհատված գործունեությանը վերաբերող շահութահարկի գծով զուտ եկամտի դուրս գրումը շահույթին կամ վնասին |
331 «Շահույթ կամ վնաս» |
733 «Շահութահարկ ընդհատված գործունեության» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
1. Շահութահարկի գծով ծախսի արտացոլում՝ |
|
ա) ընթացիկ հարկի մասով՝ |
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» |
բ) հետաձգված հարկի մասով՝ |
|
- երբ առաջանում է հետաձգված հարկային ակտիվ |
151 «Հետաձգված հարկային ակտիվներ» |
- երբ մարվում է հետաձգված հարկային պարտավորությունը |
422 «Հետաձգված հարկային պարտավորություններ» |
2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում ընդհատված գործունեությանը վերաբերող շահութահարկի գծով զուտ ծախսի դուրս գրումը շահույթին կամ վնասին |
ԽՈՒՄԲ 74 «ՎԵՐԱԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՃՇԳՐՏՈՒՄՆԵՐ. ԿՈՐՈՒՍՏՆԵՐ»
74 «Վերադասակարգման ճշգրտումներ. կորուստներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 743 «Վերադասակարգման ճշգրտումներ. հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից իրացված կորուստներ», 744 «Վերադասակարգման ճշգրտումներ. արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից իրացված կորուստներ», 746 «Վերադասակարգման ճշգրտումներ. բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասը»:
Վերադասակարգման ճշգրտումները նախապես՝ ընթացիկ կամ նախորդ ժամանակաշրջաններում, այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչված և ընթացիկ ժամանակաշրջանում սեփական կապիտալից շահույթին կամ վնասին վերադասակարգված գումարներն են։
Հաշիվ 743 «Վերադասակարգման ճշգրտումներ. հեջավորման գործիքների իրական արժեքով վերաչափումից իրացված կորուստներ»
743 «Վերադասակարգման ճշգրտումներ. հեջավորման գործիքների իրական արժեքով վերաչափումից իրացված կորուստներ» հաշիվը նախատեսված է ճանաչված ֆինանսական գործիքի փոփոխական տոկոսադրույքի ռիսկի, արտարժութային ռիսկի, կայուն պարտավորվածության կամ մեծապես հավանական կանխատեսված գործարքի գծով ապրանքի գնային ռիսկի արդյունավետ հեջում որպես հեջավորման գործիք նախատեսված ֆինանսական ակտիվների և պարտավորությունների իրական արժեքով վերաչափումից չիրացված կորուստների՝ որպես արդյունավետ հեջ որոշված մասի՝ նախապես (ընթացիկ կամ նախորդ ժամանակաշրջաններում) այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչված և սեփական կապիտալում կուտակված կորուստներից ընթացիկ ժամանակաշրջանում շահույթին կամ վնասին վերադասակարգված գումարների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից կորուստների հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման մոտեցումները (մասնավորապես՝ ճանաչումը շահույթում կամ վնասում կամ այլ համապարփակ ֆինանսական արդյունքում, կուտակումը սեփական կապիտալում և վերադասակարգումը շահույթին կամ վնասին) նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 12-րդ բաժնում։
Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է ընթացիկ ժամանակաշրջանում սեփական կապիտալից շահույթին կամ վնասին վերադասակարգված՝ հեջավորման գործիքների իրական արժեքով վերաչափումից իրացված կորուստները, իսկ կրեդիտում՝ դրա դուրս գրումը շահույթին կամ վնասին:
743 «Վերադասակարգման ճշգրտումներ. հեջավորման գործիքների իրական արժեքով վերաչափումից իրացված կորուստներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
Հեջավորման գործիքների իրական արժեքով վերաչափումից իրացված կորուստների վերադասակարգումը սեփական կապիտալից շահույթին կամ վնասին (որպես վերադասակարգման ճշգրտում)՝ այն ժամանակաշրջանում կամ ժամանակաշրջաններում, որոնցում հեջավորված կանխատեսված գործարքն է ազդում շահույթի կամ վնասի վրա (օրինակ՝ երբ տեղի է ունենում կանխատեսված վաճառք) կամ, երբ հեջավորված կանխատեսված գործարքի արդյունքում ճանաչված ակտիվը կամ պարտավորությունն է ազդում շահույթի կամ վնասի վրա, կամ էլ, երբ այլևս չի ակնկալվում, որ ճանաչված կորուստը հետագա ժամանակաշրջաններում կարող է փոխհատուցվել |
323 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտներ և կորուստներ» |
743 «Վերադասակարգման ճշգրտումներ. հեջավորման գործիքների իրական արժեքով վերաչափումից իրացված կորուստներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում հեջավորման գործիքների իրական արժեքով վերաչափումից իրացված կորուստների գծով վերադասակարգման ճշգրտումների դուրս գրումը շահույթին կամ վնասին |
331 «Շահույթ կամ վնաս» |
Հաշիվ 744 «Վերադասակարգման ճշգրտումներ. արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից իրացված կորուստներ»
744 «Վերադասակարգման ճշգրտումներ. արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից իրացված կորուստներ» հաշիվը նախատեսված է արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից՝ նախապես (ընթացիկ կամ նախորդ ժամանակաշրջաններում) այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչված և սեփական կապիտալում կուտակված կորուստներից ընթացիկ ժամանակաշրջանում շահույթին կամ վնասին վերադասակարգված գումարների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային կորուստները ներառում են արտերկրյա ստորաբաժանումների (մասնաճյուղերի) ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկումից առաջացող փոխարժեքային տարբերություններից կորուստները և արտերկրյա ստորաբաժանումներում զուտ ներդրման հեջում հեջավորման գործիքի գծով փոխարժեքային տարբերություններից կորուստները (այնքանով, որքանով հեջը գնահատվում է որպես արդյունավետ)։ Այդպիսի փոխարժեքային տարբերություններ կարող են առաջանալ, երբ արտերկրյա ստորաբաժանման (մասնաճյուղի) ֆունկցիոնալ արժույթը տարբեր է հաշվետու կազմակերպության ֆունկցիոնալ արժույթից։
Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից կորուստների հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման մոտեցումները (ճանաչումը շահույթում կամ վնասում այլ համապարփակ ֆինանսական արդյունքում, կուտակումը սեփական կապիտալում և վերադասակարգումը շահույթին կամ վնասին) նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 12-րդ և 30-րդ բաժիններում:
Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում են ընթացիկ ժամանակաշրջանում սեփական կապիտալից շահույթին կամ վնասին վերադասակարգված՝ արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից իրացված կորուստները, իսկ կրեդիտում՝ դրանց դուրս գրումը շահույթին կամ վնասին:
744 ««Վերադասակարգման ճշգրտումներ. արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից իրացված կորուստներ»» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 7441 «Վերադասակարգման ճշգրտումներ. փոխարժեքային իրացված կորուստներ` արտերկրյա ստորաբաժանումների ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկումից», 7443 «Վերադասակարգման ճշգրտումներ. փոխարժեքային իրացված կորուստներ` արտերկրյա ստորաբաժանումներում զուտ ներդրման հեջերի գծով»:
744 «Վերադասակարգման ճշգրտումներ. արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից իրացված կորուստներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից իրացված կորուստների վերադասակարգումը սեփական կապիտալից շահույթին կամ վնասին (որպես վերադասակարգման ճշգրտում)՝ արտերկրյա ստորաբաժանման օտարման ժամանակ |
324 «Փոխարժեքային տարբերություններ՝ կապված արտերկրյա ստորաբաժանումների հետ» |
744 «Վերադասակարգման ճշգրտումներ. արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից իրացված կորուստներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից իրացված կորուստների գծով վերադասակարգման ճշգրտումների դուրս գրումը շահույթին կամ վնասին |
331 «Շահույթ կամ վնաս» |
Հաշիվ 746 «Վերադասակարգման ճշգրտումներ. բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասը»
746 «Վերադասակարգման ճշգրտումներ. բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասը» հաշիվը նախատեսված է ներդրողի (կամ ձեռնարկողի) անհատական ֆինանսական հաշվետվություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող` ասոցիացված և համատեղ վերահսկվող կազմակերպություններում ներդրումների գծով այդ կազմակերպությունների այլ համապարփակ ֆինանսական արդյունքում (կորստում) ներդրողի (կամ ձեռնարկողի) բաժնեմասի` նախապես (ընթացիկ կամ նախորդ ժամանակաշրջաններում) այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչված և սեփական կապիտալում կուտակված կորուստներից ընթացիկ ժամանակաշրջանում շահույթին կամ վնասին վերադասակարգված գումարների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 14-րդ և 15-րդ բաժիններում:
Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է ընթացիկ ժամանակաշրջանում սեփական կապիտալից շահույթին կամ վնասին վերադասակարգված՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասը, իսկ կրեդիտում՝ դրա դուրս գրումը շահույթին կամ վնասին:
746 «Վերադասակարգման ճշգրտումներ. բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասը» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
Ասոցիացված և համատեղ վերահսկվող կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այդ կազմակերպությունների այլ համապարփակ ֆինանսական արդյունքում (կորստում) ներդրողի (կամ ձեռնարկողի) բաժնեմասի` նախապես (ընթացիկ կամ նախորդ ժամանակաշրջաններում) այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչված և սեփական կապիտալում կուտակված կորուստների վերադասակարգումը սեփական կապիտալից շահույթին կամ վնասին` որպես վերադասակարգման ճշգրտում |
326 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի բաժնեմասը» |
746 «Վերադասակարգման ճշգրտումներ. բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասը» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասի գծով վերադասակարգման ճշգրտումների դուրս գրումը շահույթին կամ վնասին |
331 «Շահույթ կամ վնաս» |
ԽՈՒՄԲ 75 «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԾԱԽՍ (ԵԿԱՄՈՒՏ)»
75 «Շահութահարկի գծով ծախս (եկամուտ)» խումբն իր մեջ ներառում է 751 «Շահութահարկի գծով ծախս (եկամուտ)» առաջին կարգի (սինթետիկ) հաշիվը:
Հաշիվ 751 «Շահութահարկի գծով ծախս (եկամուտ)»
751 «Շահութահարկի գծով ծախս (եկամուտ)» հաշիվը նախատեսված է շահութահարկի գծով ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Շահութահարկի գծով ծախսերի հաշվարկման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 29-րդ բաժնում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ընթացիկ և հետաձգված հարկի գծով ծախսը, իսկ կրեդիտում՝ հետաձգված հարկի գծով եկամուտը, դուրս գրումը շահույթին կամ վնասին:
751 «Շահութահարկի գծով ծախս (եկամուտ)» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 7511 «Ընթացիկ հարկի գծով ծախս (եկամուտ)», 7512 «Հետաձգված հարկի գծով ծախս (եկամուտ)»
751 «Շահութահարկի գծով ծախս (եկամուտ)» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
1. Շահութահարկի գծով ծախսի արտացոլում՝ |
|
ա) ընթացիկ հարկի մասով |
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» |
բ) հետաձգված հարկի մասով՝ |
|
- երբ մարվում է հետաձգված հարկային ակտիվը |
151 «Հետաձգված հարկային ակտիվներ» |
- երբ առաջանում է հետաձգված հարկային պարտավորություն |
422 «Հետաձգված հարկային պարտավորություններ» |
գ) երբ հարկի վճարման ժամկետը հետաձգվել է մինչև իրացման դիմաց վճարի ստացման ժամանակաշրջանը |
542 «Վճարումը հետաձգված հարկային պարտավորություններ» |
2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում շահութահարկի գծով փոխհատուցման մնացորդի դուրս գրումը շահույթին կամ վնասին |
331 «Շահույթ կամ վնաս» |
751 «Շահութահարկի գծով ծախս (եկամուտ)» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
1. Հետաձգված հարկի մասով շահութահարկի գծով փոխհատուցման արտացոլում |
|
ա) երբ առաջանում է հետաձգված հարկային ակտիվ |
151 «Հետաձգված հարկային ակտիվներ» |
բ) երբ մարվում է հետաձգված հարկային պարտավորությունը |
422 «Հետաձգված հարկային պարտավորություններ» |
2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում շահութահարկի գծով ծախսի մնացորդի դուրս գրումը շահույթին կամ վնասին |
331 «Շահույթ կամ վնաս» |
ԽՈՒՄԲ 77 «ԱՅԼ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՃԱՆԱՉՎՈՂ ԾԱԽՍԵՐ»
77 «Այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչվող ծախսեր» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 773 «Հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից կորուստներ», 774 «Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից կորուստներ», 775 «Ակտուարային վնասներ», 776 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասը»:
Հաշիվ 773 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից կորուստներ»
773 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից կորուստներ» հաշիվը նախատեսված է որպես հեջավորման գործիք նախատեսված ֆինանսական ակտիվների և պարտավորությունների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված կորուստների այն մասի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար, որը ենթակա է ճանաչման այլ համապարփակ ֆինանսական արդյունքում (ճանաչված ֆինանսական գործիքի փոփոխական տոկոսադրույքի ռիսկի, արտարժութային ռիսկի, կայուն պարտավորվածության կամ մեծապես հավանական կանխատեսված գործարքի գծով ապրանքի գնային ռիսկի արդյունավետ հեջում): Որպես հեջավորման գործիք նախատեսված ֆինանսական ակտիվների և պարտավորությունների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտների և կորուստների հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 12-րդ բաժնում:
Հաշիվը ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է որպես հեջավորման գործիք նախատեսված ֆինանսական ակտիվների և պարտավորությունների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված կորուստները (որպես արդյունավետ հեջ որոշված մասի գծով), իսկ կրեդիտում՝ այդ կորուստների հարկային հետևանքը և զուտ կորուստների տեղափոխումը սեփական կապիտալի համապատասխան հաշվին:
Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից կորուստների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:
773 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից կորուստներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված կորուստների արտացոլում |
148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» |
773 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից օգուտներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
1. Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված կորուստների հարկային հետևանքների արտացոլում (հետաձգված հարկային ակտիվի առաջացում կամ ավելացում կամ հետաձգված հարկային պարտավորության նվազում) |
151 «Հետաձգված հարկային ակտիվներ» |
2. Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից զուտ կորստի (հաշվի առած հարկային հետևանքները) տեղափոխումը սեփական կապիտալ |
323 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտներ և կորուստներ» |
Հաշիվ 774 «Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային կորուստներ»
774 «Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային կորուստներ» հաշիվը նախատեսված է արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից կորուստների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային կորուստները ներառում են արտերկրյա ստորաբաժանումների (մասնաճյուղերի) ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկումից առաջացող փոխարժեքային տարբերություններից կորուստները և արտերկրյա ստորաբաժանումներում զուտ ներդրման հեջում հեջավորման գործիքի գծով փոխարժեքային տարբերություններից կորուստները (այնքանով, որքանով հեջը գնահատվում է որպես արդյունավետ)։ Այդպիսի փոխարժեքային տարբերություններ կարող են առաջանալ, երբ արտերկրյա ստորաբաժանման (մասնաճյուղի) ֆունկցիոնալ արժույթը տարբեր է հաշվետու կազմակերպության ֆունկցիոնալ արժույթից։ Արտերկրյա ստորաբաժանումների հետ փոխարժեքային տարբերությունների հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման մոտեցումները (ճանաչումը շահույթում կամ վնասում կամ այլ համապարփակ ֆինանսական արդյունքում, կուտակումը սեփական կապիտալում և վերադասակարգումը շահույթին կամ վնասին) նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 12-րդ և 30-րդ բաժիններում:
Հաշիվը ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում են արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային կորուստները, իսկ կրեդիտում՝ այդ կորուստների հարկային հետևանքը և զուտ կորուստների տեղափոխումը սեփական կապիտալի համապատասխան հաշվին:
774 «Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային կորուստներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 7741 «Փոխարժեքային կորուստներ` արտերկրյա ստորաբաժանումների ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկումից», 7742 «Փոխարժեքային կորուստներ` արտերկրյա ստորաբաժանումներում զուտ ներդրման հեջերի գծով»:
Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային կորուստների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:
774 «Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային կորուստներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
1. Արտերկրյա ստորաբաժանման (մասնաճյուղի) ակտիվների և պարտավորությունների (դրամային և ոչ դրամային) փակման (տարեվերջյան) փոխարժեքով վերահաշվարկումից ակտիվների նվազում կամ պարտավորությունների ավելացում |
Արտերկրյա ստորաբաժանման (մասնաճյուղի) ակտիվները և պարտավորությունները հաշվառող համապատասխան հաշիվներ |
2. Արտերկրյա ստորաբաժանումում (մասնաճյուղում) զուտ ներդրման արդյունավետ հեջում հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից (փոխարժեքային) կորուստների արտացոլում |
148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» |
774 «Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային կորուստներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
1. Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային կորուստների հարկային հետևանքների արտացոլում (հետաձգված հարկային ակտիվի առաջացում կամ ավելացում կամ հետաձգված հարկային պարտավորության նվազում) |
151 «Հետաձգված հարկային ակտիվներ» |
2. Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային զուտ կորուստի (հաշվի առած հարկային հետևանքները) տեղափոխումը սեփական կապիտալ |
324 «Փոխարժեքային տարբերություններ՝ կապված արտերկրյա ստորաբաժանումների հետ» |
Հաշիվ 775 «Ակտուարային վնասներ»
775 «Ակտուարային վնասներ» հաշիվը նախատեսված է հետաշխատանքային սահմանված հատուցումների պլանների ներքո պարտականության գծով առաջացած այն ակտուարային վնասների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար, որոնք ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 28-րդ բաժնին և կազմակերպության ընտրած հաշվապահական հաշվառման քաղաքականությանը համաձայն ճանաչվում են առաջացման ժամանակաշրջանում՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքներում:
Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում են առաջացած ակտուարային օգուտները, իսկ կրեդիտում՝ այդ վնասների տեղափոխումը չբաշխված շահույթին:
Ակտուարային վնասների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պլանների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
775 «Ակտուարային վնասներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
Սահմանված հատուցումների պլանների ներքո պարտականության գծով ակտուարային օգուտների արտացոլում |
426 «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը» |
775 «Ակտուարային վնասներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
Այլ համապարփակ ֆինանսական արդյունքներում ճանաչված ակտուարային վնասների փոխանցումը չբաշխված շահույթին |
342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» |
Հաշիվ 776 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասը»
776 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասը» հաշիվը նախատեսված է ասոցիացված և համատեղ վերահսկվող կազմակերպություններում ներդրումները ներդրողի (կամ ձեռնարկողի) անհատական ֆինանսական հաշվետվություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառելու դեպքում այդ կազմակերպությունների այլ համապարփակ ֆինանսական արդյունքում (կորստում) ներդրողի (կամ ձեռնարկողի) բաժնեմասի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 14-րդ և 15-րդ բաժիններում:
Հաշիվը ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի բաժնեմասը, երբ այդ արդյունքը բացասական է (կորուստ է), իսկ կրեդիտում՝ այդ կորուստների հարկային հետևանքը և զուտ կորուստների տեղափոխումը չբաշխված շահույթին կամ սեփական կապիտալի համապատասխան հաշվին:
Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:
776 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասը» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասի արտացոլում |
142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» |
776 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասը» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
1. Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասի հարկային հետևանքների արտացոլում (հետաձգված հարկային ակտիվի առաջացում կամ ավելացում կամ հետաձգված հարկային պարտավորության նվազում) |
151 «Հետաձգված հարկային ակտիվներ» |
2. Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասի (հաշվի առած հարկային հետևանքները) տեղափոխումը սեփական կապիտալ |
326 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի բաժնեմասը» |
3. Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասի (հաշվի առած հարկային հետևանքները) փոխանցումը չբաշխված շահույթին |
342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» |
ԴԱՍ 8 «ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐ»
Այս դասի հաշիվներն ակտիվային են և նախատեսված են արտադրական, ոչ ընթացիկ ակտիվների կառուցման (ստեղծման), դրանց վրա կապիտալացվող հետագա ծախսումների, ինչպես նաև կառավարչական հաշվառման այլ օբյեկտների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: 8-րդ` «Կառավարչական հաշվառման հաշիվներ» դասն իր մեջ ներառում է հետևյալ խմբերը՝ 81 «Արտադրական ծախսումների հաշիվներ» և 82 «Ոչ ընթացիկ ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»:
Այս դասի հաշիվները հաշվետու ժամանակաշրջանի վերջում փակվում են հաշվեկշռային հաշիվներով և հաշվետու ամսաթվի դրությամբ մնացորդ չեն ունենում:
ԽՈՒՄԲ 81 «ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽՍՈՒՄՆԵՐ»
81 «Արտադրական ծախսումներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները՝ 811 «Հիմնական արտադրություն», 812 «Օժանդակ արտադրություն», 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ» և 814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ»:
Հաշիվ 811 «Հիմնական արտադրություն»
811 «Հիմնական արտադրություն» հաշիվը նախատեսված է արտադրանքի արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման վրա կատարված արտադրական ծախսումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի սկզբում անավարտ արտադրության մնացորդը, հաշվետու ժամանակաշրջանում արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրության վրա կատարված ուղղակի ծախսումները, ինչպես նաև անուղղակի արտադրական ծախսումները, օժանդակ արտադրության ծախսումները (հիմնական արտադրությանը վերաբերող մասով), իսկ կրեդիտում՝ թողարկված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) փաստացի ինքնարժեքը, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջում տեղափոխվող անավարտ արտադրության ինքնարժեքը:
811 «Հիմնական արտադրություն» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 8111 «Ուղղակի նյութական ծախսումներ», 8112 «Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով», 8113 «Ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովության վճարների գծով», 8114 «Ուղղակի արտադրական այլ ծախսումներ», 8115 «Օժանդակ արտադրության ծախսումներ», 8116 «Անուղղակի արտադրական ծախսումներ»:
Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) տեսակների, ստորաբաժանումների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
811 «Հիմնական արտադրություն» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Հաշվետու ժամանակաշրջանի սկզբում հաշվեկշռային հաշվից անավարտ արտադրության մնացորդի տեղափոխում |
214 «Անավարտ արտադրություն» |
2. Արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրության վրա կատարված ծախսումների արտացոլում՝ |
|
ա) ուղղակի նյութական ծախսումներ |
211 «Նյութեր» |
բ) ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով |
527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» |
գ) ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովության վճարների գծով |
525 «Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով» |
դ) ուղղակի արտադրական այլ ծախսումներ |
112 «Հիմնական միջոցների մաշվածություն» |
ե) օժանդակ արտադրության ծախսումներ |
812 «Օժանդակ արտադրություն» |
զ) անուղղակի արտադրական ծախսումներ |
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ» |
811 «Հիմնական արտադրություն» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
1. Թողարկված արտադրանքի մուտքագրում՝ ինքնարժեքով |
215 «Արտադրանք» |
2. Իրացված աշխատանքների, ծառայությունների դուրս գրում՝ ինքնարժեքով |
711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք» |
3. Ծնաճից ստացված կենդանիների, ինչպես նաև մատղաշ կենդանիների քաշաճի մուտքագրում՝ ինքնարժեքով |
212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ» |
4. Հիմնական արտադրությունում խոտանված (չվերականգնվող) արտադրանքի դուրս գրում՝ ինքնարժեքով |
714 «Գործառնական այլ ծախսեր» |
5. Կազմակերպությունում պատրաստված նյութերի մուտքագրում՝ ինքնարժեքով |
211 «Նյութեր» |
6. Արտադրական թափոնների մուտքագրում՝ հնարավոր օգտագործման գներով |
211 «Նյութեր» |
7. Արտադրական ծախսումների սովորական (նորմալ) մակարդակը գերազանցող մասի դուրս գրում |
714 «Գործառնական այլ ծախսեր» |
8. Հետաշխատանքային հատուցումների պլանների գծով ծախսերի ճշգրտում |
426 «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը» |
9. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում անավարտ արտադրության մնացորդի տեղափոխումը հաշվեկշռային հաշվին |
214 «Անավարտ արտադրություն» |
Հաշիվ 812 «Օժանդակ արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն» հաշիվը նախատեսված է օժանդակ արտադրության ծախսումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի սկզբում անավարտ օժանդակ արտադրության մնացորդը, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանում օժանդակ արտադրության ծախսումները, իսկ կրեդիտում` օժանդակ արտադրությունում թողարկված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) փաստացի ինքնարժեքը, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջում տեղափոխվող անավարտ օժանդակ արտադրության ինքնարժեքը:
812 «Օժանդակ արտադրություն» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 8121 «Ուղղակի նյութական ծախսումներ», 8122 «Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով», 8123 «Ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովության վճարների գծով», 8124 «Օժանդակ արտադրության այլ ուղղակի ծախսումներ», 8125 «Անուղղակի արտադրական ծախսումներ»:
Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) տեսակների, ստորաբաժանումների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
812 «Օժանդակ արտադրություն» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Հաշվետու ժամանակաշրջանի սկզբում հաշվեկշռային հաշվից անավարտ արտադրության մնացորդի տեղափոխում |
214 «Անավարտ արտադրություն» |
2. Արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրության վրա կատարված ծախսումների արտացոլում՝ |
|
ա) ուղղակի նյութական ծախսումներ |
211 «Նյութեր» |
բ) ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով |
527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» |
գ) ուղղակի ծախսումներ սոցիալական ապահո-վության վճարների գծով |
525 «Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով» |
դ) ուղղակի արտադրական այլ ծախսումներ |
112 «Հիմնական միջոցների մաշվածություն» |
ե) անուղղակի արտադրական ծախսումներ |
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ» |
812 «Օժանդակ արտադրություն» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
1. Թողարկված արտադրանքի մուտքագրում՝ ինքնարժեքով |
215 «Արտադրանք» |
2. Իրացված աշխատանքների, ծառայությունների դուրս գրում՝ ինքնարժեքով |
711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք» |
3. Ծնաճից ստացված կենդանիների, ինչպես նաև մատղաշ կենդանիների քաշաճի մուտքագրում՝ ինքնարժեքով |
212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ» |
4. Օժանդակ արտադրությունում խոտանված (չվերականգնվող) արտադրանքի դուրս գրում՝ ինքնարժեքով |
714 «Գործառնական այլ ծախսեր» |
5. Օժանդակ արտադրությունում պատրաստված նյութերի մուտքագրում՝ ինքնարժեքով |
211 «Նյութեր» |
6. Օժանդակ արտադրության արտադրանքի օգտագործումը հիմնական արտադրությունում, ինչպես նաև ոչ ընթացիկ ակտիվների կառուցման (ստեղծման) նպատակով |
811 «Հիմնական արտադրություն» |
7. Օժանդակ արտադրության արտադրական թափոնների մուտքագրում՝ հնարավոր օգտագործման գներով |
211 «Նյութեր» |
8. Օժանդակ արտադրության արտադրական ծախսումների սովորական (նորմալ) մակարդակը գերազանցող մասի դուրս գրում |
714 «Գործառնական այլ ծախսեր» |
9. Հետաշխատանքային հատուցումների պլանների գծով ծախսերի ճշգրտում |
426 «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը» |
10. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում անավարտ արտադրության մնացորդի տեղափոխումը հաշվեկշռային հաշվին |
214 «Անավարտ արտադրություն» |
Հաշիվ 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ» հաշիվը նախատեսված է հիմնական և օժանդակ արտադրության գծով անուղղակի ծախսումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանում արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրության վրա կատարված անուղղակի ծախսումները, իսկ կրեդիտում՝ այդ ծախսումների վերագրումը հիմնական և (կամ) օժանդակ արտադրությանը:
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 8131 «Արտադրական ստորաբաժանումների կառավարչական և սպասարկող անձնակազմի աշխատանքի վճարման ծախսումներ», 8132 «Արտադրական ստորաբաժանումների կառավարչական և սպասարկող անձնակազմի սոցիալական ապահովության վճարներ», 8133 «Արտադրական նշանակության հիմնական միջոցների մաշվածություն», 8134 «Արտադրական նշանակության հիմնական միջոցների նորոգման, սպասարկման ծախսումներ», 8135 «Արտադրական նշանակության ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա», 8136 «Աշխատանքի պաշտպանության և տեխնիկայի անվտանգության ծախսումներ», 8137 «Արտադրական անձնակազմի գործուղման ծախսումներ», 8138 «Անուղղակի արտադրական այլ ծախսումներ»:
Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ծախսումների հոդվածների, ստորաբաժանումների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
Անուղղակի արտադրական ծախսումների արտացոլում՝ |
|
ա) նյութական ծախսումներ |
211 «Նյութեր» |
բ) արտադրական ստորաբաժանումների կառավարչական և սպասարկող անձնակազմի աշխատանքի վճարման ծախսումներ |
527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» |
գ) արտադրական ստորաբաժանումների կառավարչական և սպասարկող անձնակազմի սոցիալական ապահովության վճարներ |
525 «Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով» |
դ) արտադրական նշանակության հիմնական միջոցների մաշվածության և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի ծախսումներ |
112 «Հիմնական միջոցների մաշվածություն» |
ե) արտադրական նշանակության հիմնական միջոցների նորոգման, սպասարկման ծախսումներ |
211 «Նյութեր» |
զ) անուղղակի արտադրական այլ ծախսումներ |
155 «Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա» |
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
1. Անուղղակի արտադրական ծախսումների վերագրում՝ |
|
ա) հիմնական արտադրությանը |
811 «Հիմնական արտադրություն» |
բ) օժանդակ արտադրությանը |
812 «Օժանդակ արտադրություն» |
գ) խոտանի շտկմանը |
814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ» |
2. Հետաշխատանքային հատուցումների պլանների գծով ծախսերի ճշգրտում |
426 «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը» |
3. Անուղղակի արտադրական ծախսումների սովորական (նորմալ) մակարդակը գերազանցող մասի դուրս գրում |
714 «Գործառնական այլ ծախսեր» |
Հաշիվ 814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ»
814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ» հաշիվը նախատեսված է առաքված, իրացված արտադրանքի, աշխատանքների խոտանի և դրա շտկման վրա կատարված ծախսումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է խոտանի ինքնարժեքը և խոտանի շտկման վրա կատարված ծախսումները, իսկ կրեդիտում՝ շտկված արտադրանքի մուտքագրումը (հիմնական և օժանդակ արտադրությունում տվյալ արտադրանքի համար ձևավորված արտադրական ինքնարժեքով) և խոտանի շտկման ծախսումների՝ արտադրական ինքնարժեքի նորմալ մակարդակը գերազանցող մասի ծախս ճանաչումը:
814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 8141 «Խոտան արտադրանք», 8142 «Խոտանի ուղղման նյութական ծախսումներ», 8143 «Խոտանի ուղղման աշխատանքային ծախսումներ», 8144 «Խոտանի ուղղման գծով սոցիալական ապահովության վճարներ», 8145 «Խոտանի ուղղման այլ ծախսումներ»:
Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ խոտանի տեսակների և կազմա-կերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Խոտան արտադրանքի հետ վերադարձում՝ |
|
- առաքված |
215 «Արտադրանք» |
- իրացված |
711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք» |
2. Խոտանի շտկման վրա կատարված ծախսումներ |
112 «Հիմնական միջոցների մաշվածություն» |
814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
1. Շտկված արտադրանքի մուտքագրում՝ հիմնական և օժանդակ արտադրությունում տվյալ արտադրանքի համար ձևավորված արտադրական ինքնարժեքով |
215 «Արտադրանք» |
2. Խոտանի շտկման ծախսումների՝ արտադրական ինքնարժեքի նորմալ մակարդակը գերազանցող մասի ծախս ճանաչում |
714 «Գործառնական այլ ծախսեր» |
3. Հետաշխատանքային հատուցումների պլանների գծով ծախսերի ճշգրտում |
426 «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը» |
ԽՈՒՄԲ 82 «ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ (ՍՏԵՂԾՄԱՆ) ԾԱԽՍՈՒՄՆԵՐ»
82 «Ոչ ընթացիկ ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները՝ 821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ», 822 «Սարքավորումների տեղակայման ծախսումներ», 823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ» և 826 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ»:
Հաշիվ 821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ» հաշիվը նախատեսված է ոչ ընթացիկ նյութական ակտիվների (հիմնական միջոցների, ներդրումային գույքի) կառուցման (ստեղծման) վրա կատարվող ծախսումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանում ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) վրա կատարված ծախսումները, իսկ կրեդիտում՝ ավարտուն հիմնական միջոցների և ներդրումային գույքի ինքնարժեքը, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջում տեղափոխվող անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների ինքնարժեքը:
821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 8211 «Ուղղակի նյութական ծախսումներ», 8212 «Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով», 8213 «Ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովության վճարների գծով», 8214 «Այլ ուղղակի ծախսումներ», 8215 «Անուղղակի ծախսումներ»:
Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կառուցվող հիմնական միջոցների և ներդրումային գույքի օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման վրա կատարված ծախսումների արտացոլում՝ |
|
ա) ուղղակի նյութական ծախսումներ |
211 «Նյութեր» |
բ) ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով |
527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» |
գ) ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովության վճարների գծով |
525 «Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով» |
դ) այլ ուղղակի ծախսումներ |
112 «Հիմնական միջոցների մաշվածություն» |
ե) անուղղակի ծախսումներ |
112 «Հիմնական միջոցների մաշվածություն» |
821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
1. Ավարտուն հիմնական միջոցների և ներդրումային գույքի մուտքագրում՝ ինքնարժեքով |
111 «Մաշվող հիմնական միջոցներ» |
2. Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումների սկզբնական արժեքը չավելացնող մասի՝ ժամանակաշրջանի ծախս ճանաչումը (նյութերի, աշխատուժի և այլ ծախսումների՝ նորմալ մակարդակից բարձր ծախսումները) |
714 «Գործառնական այլ ծախսեր» |
3. Հետաշխատանքային հատուցումների պլանների գծով ծախսերի ճշգրտում |
426 «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը» |
4. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների մնացորդի տեղափոխումը հաշվեկշռային հաշվին |
118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ» |
Հաշիվ 822 «Սարքավորումների տեղակայման ծախսումներ»
822 «Սարքավորումների տեղակայման ծախսումներ» հաշիվը նախատեսված է սարքավորումների տեղակայման ծախսումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանում կատարված սարքավորումների տեղակայման ծախսումները, իսկ կրեդիտում՝ այդ ծախսումների տեղափոխումը հաշվեկշռային հաշիվ:
822 «Սարքավորումների տեղակայման ծախսումներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 8221 «Ուղղակի նյութական ծախսումներ», 8222 «Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով», 8223 «Ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովության վճարների գծով», 8224 «Այլ ուղղակի ծախսումներ», 8225 «Անուղղակի ծախսումներ»:
Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ տեղակայման ենթակա սարքավորումների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
822 «Սարքավորումների տեղակայման ծախսումներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
Սարքավորումների տեղակայման ծախսումների արտացոլում |
|
ա) ուղղակի նյութական ծախսումներ |
211 «Նյութեր» |
բ) ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով |
527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» |
գ) ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովության վճարների գծով |
525 «Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով» |
դ) այլ ուղղակի ծախսումներ |
112 «Հիմնական միջոցների մաշվածություն» |
ե) անուղղակի ծախսումներ |
112 «Հիմնական միջոցների մաշվածություն» |
822 «Սարքավորումների տեղակայման ծախսումներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
1. Հետաշխատանքային հատուցումների պլանների գծով ծախսերի ճշգրտում |
426 «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը» |
2. Սարքավորումների տեղակայման ծախսումների տեղափոխումը հաշվեկշռային հաշիվ |
118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ» |
Հաշիվ 823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ»
823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ» հաշիվը նախատեսված է հիմնական միջոցների և ներդրումային գույքի վրա կապիտալացվող հետագա ծախսումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանում կատարված հիմնական միջոցների և ներդրումային գույքի վրա կապիտալացվող հետագա ծախսումները, իսկ կրեդիտում՝ այդ ծախսումների տեղափոխումը հաշվեկշռային հաշիվ, ժամանակաշրջանի ծախս ճանաչումը:
823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 8231 «Ուղղակի նյութական ծախսումներ», 8232 «Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով», 8233 «Ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովության վճարների գծով», 8234 «Այլ ուղղակի ծախսումներ», 8235 «Անուղղակի ծախսումներ»:
Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հիմնական միջոցների (ներդրումային գույքի) օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
Հիմնական միջոցների և ներդրումային գույքի վրա կապիտալացվող ծախսումների արտացոլում |
|
ա) ուղղակի նյութական ծախսումներ |
211 «Նյութեր» |
բ) ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով |
527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» |
գ) ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովության վճարների գծով |
525 «Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով» |
դ) այլ ուղղակի ծախսումներ |
112 «Հիմնական միջոցների մաշվածություն» |
ե) անուղղակի ծախսումներ |
112 «Հիմնական միջոցների մաշվածություն» |
823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Հիմնական միջոցների և ներդրումային գույքի վրա չկապիտալացվող ծախսումների՝ ժամանակաշրջանի ծախս ճանաչումը |
714 «Գործառնական այլ ծախսեր» |
2. Հետաշխատանքային հատուցումների պլանների գծով ծախսերի ճշգրտում |
426 «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը» |
3. Հիմնական միջոցների և ներդրումային գույքի վրա կապիտալացվող ծախսումների տեղափոխումը հաշվեկշռային հաշիվ |
111 «Մաշվող հիմնական միջոցներ» |
Հաշիվ 826 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ»
826 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ» հաշիվը նախատեսված է այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման վրա կատարվող ծախսումների, ինչպես նաև այլ ոչ ընթացիկ ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանում այլ ոչ ընթացիկ ակտիվների վրա կատարված հետագա ծախսումները (օրինակ՝ լեռնանախապատրաստական աշխատանքների հետ կապված ծախսումները, հողի բարելավման ծախսումները, վարձակալած կամ անհատույց օգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսումները), իսկ կրեդիտում՝ դրանց տեղափոխումը հաշվեկշռային հաշիվ և ժամանակաշրջանի ծախս ճանաչումը:
826 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 8261 «Ուղղակի նյութական ծախսումներ», 8262 «Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով», 8263 «Ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովության վճարների գծով», 8264 «Այլ ուղղակի ծախսումներ», 8265 «Անուղղակի ծախսումներ»:
Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ակտիվների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
826 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
Այլ ոչ ընթացիկ ակտիվների վրա կատարվող ծախսումների արտացոլում՝ |
|
ա) ուղղակի նյութական ծախսումներ |
211 «Նյութեր» |
բ) ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով |
527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» |
գ) ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովության վճարների գծով |
525 «Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով» |
դ) այլ ուղղակի ծախսումներ |
112 «Հիմնական միջոցների մաշվածություն» |
ե) անուղղակի ծախսումներ |
112 «Հիմնական միջոցների մաշվածություն» |
826 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
1. Այլ ոչ ընթացիկ նյութական ակտիվների ստեղծման ծախսումների, ինչպես նաև դրանց վրա կապիտալացվող հետագա ծախսումների տեղափոխումը հաշվեկշռային հաշվին |
154 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով» |
2. Հետաշխատանքային հատուցումների պլանների գծով ծախսերի ճշգրտում |
426 «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը» |
3. Այլ ոչ ընթացիկ նյութական ակտիվների ստեղծման ծախսումների, ինչպես նաև դրանց վրա կատարվող հետագա ծախսումների չկապիտալացվող մասի դուրս գրումը որպես ժամանակաշրջանի ծախս |
714 «Գործառնական այլ ծախսեր» |
ԴԱՍ 9 «ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ»
Այս դասի հաշիվները նախատեսված են կազմակերպությանը չպատկանող, բայց ժամանակավորապես նրա տրամադրության, օգտագործման տակ գտնվող (գործառնական վարձակալությամբ ընդունված հիմնական միջոցներ, պատասխանատու պահպանման, վերամշակման ընդունված ապրանքանյութական արժեքներ, հավատարմագրային պայմանագրի համաձայն կառավարվող միջոցներ, կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցներ և այլն) ակտիվների, պայմանական ակտիվների և պարտավորությունների, այլ միջոցների և պարտավորությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: 9-րդ` «Արտահաշվեկշռային հաշիվներ» դասն իր մեջ ներառում է հետևյալ խմբերը՝ 91 «Կազմակերպությանը չպատկանող ակտիվներ», 92 «Բրոքերային և հավատարմագրային կառավարման գործունեության արտահաշվեկշռային հաշիվներ», 93 «Պայմանական պարտավորություններ և ակտիվներ» և 94 «Այլ միջոցներ և պարտավորություններ»:
Այս դասի հաշիվների հաշվապահական հաշվառումը տարվում է պարզ (միակի գրանցման) համակարգով, բացառությամբ 92 խմբի, որտեղ հաշվառումը տարվում է կրկնակի գրանցման համակարգով:
ԽՈՒՄԲ 91 «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՉՊԱՏԿԱՆՈՂ ԱԿՏԻՎՆԵՐ»
91 «Կազմակերպությանը չպատկանող ակտիվներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները՝ 911 «Գործառնական վարձակալությամբ ընդունված հիմնական միջոցներ», 912 «Պատասխանատու պահպանման ընդունված ապրանքանյութական արժեքներ», 913 «Վերամշակման ընդունված նյութեր», 914 «Տեղակայման ընդունված սարքավորումներ», 915 «Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերով ընդունված ապրանքներ» և 916 «Որպես գրավ պահվող ակտիվներ»:
Հաշիվ 911 «Գործառնական վարձակալությամբ ընդունված հիմնական միջոցներ»
911 «Գործառնական վարձակալությամբ ընդունված հիմնական միջոցներ» հաշիվը նախատեսված է վարձակալի կողմից գործառնական վարձակալությամբ ընդունված հիմնական միջոցների առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Գործառնական վարձակալությամբ ընդունված հիմնական միջոցները հաշվառվում են վարձակալական պայմանագրերում նշված արժեքով:
Գործառնական վարձակալությամբ ընդունված հիմնական միջոցների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հիմնական միջոցների խմբերի, վարձատուների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
Հաշիվ 912 «Պատասխանատու պահպանման ընդունված ապրանքանյութական արժեքներ»
912 «Պատասխանատու պահպանման ընդունված ապրանքանյութական արժեքներ» հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից պատասխանատու պահպանման ընդունված ապրանքանյութական արժեքների առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Այս հաշվում արտացոլվում են՝
- ի պահ ընդունված ապրանքանյութական արժեքները,
- մատակարարներից ապրանքանյութական արժեքների ստացումը, որոնց գծով կազմակերպությունը հրաժարվել է դրանց ստացումից և վճարումից (պայմանագրի պայմաններին անհամապատասխանության պատճառով),
- մատակարարներից ապրանքանյութական արժեքների ստացումը, որոնք պայմանագրով չեն պատվիրված և նախատեսված,
- մատակարարներից չվճարված ապրանքանյութական արժեքների ստացումը, որոնց օգտագործումը հետաձգված է մինչև դրանց դիմաց վճարման կատարումը:
Պատասխանատու պահպանման ընդունված ապրանքանյութական արժեքները հաշվառվում են այն գներով, որոնք նախատեսված են ապրանքների ստացման կամ վճարման փաստաթղթերով, պայմանագրերով, ընդունման-հանձնման ակտերով, իսկ դրանց բացակայության դեպքում` հաշվարկային գներով:
Պատասխանատու պահպանման ընդունված ապրանքանյութական արժեքների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպությունների, ապրանքանյութական արժեքների տեսակների, պահպանման վայրերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
Հաշիվ 913 «Վերամշակման ընդունված նյութեր»
913 «Վերամշակման ընդունված նյութեր» հաշիվը նախատեսված է պատվիրատուի՝ վերամշակման ընդունված նյութերի, որոնք չեն վճարվել մթերող կազմակերպության կողմից, առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Նյութերը հաշվառվում են պայմանագրերով նախատեսված կամ հաշվարկային գներով:
Նյութերի վերամշակման կամ լրացուցիչ մշակման ծախսերը արտացոլվում են ծախսերի (ծախսումների) հաշվառման հաշիվներում:
Վերամշակման ընդունված նյութերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պատվիրատուների, նյութերի տեսակների, դրանց գտնվելու վայրի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
Հաշիվ 914 «Տեղակայման ընդունված սարքավորումներ»
914 «Տեղակայման ընդունված սարքավորումներ» հաշիվը նախատեսված է կապալառու կազմակերպությունների կողմից տեղակայման համար պատվիրատուներից ստացված սարքավորումների առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Այն հաշվառվում է սարքավորումների ստացման փաստաթղթերում նշված գներով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ հաշվարկային գներով:
Տեղակայման ընդունված սարքավորումների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ դրանց տեսակների, պատվիրատուների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
Հաշիվ 915 «Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերով ընդունված ապրանքներ»
915 «Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերով ընդունված ապրանքներ» հաշիվը նախատեսված է կազմակերպությունների կողմից կոմիսիայի (հանձնուրդի) և կոնսիգնացիայի (հանձնարարության) պայմանագրերով ընդունված ապրանքների առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ապրանքները հաշվառվում են վաճառքի գներով:
Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերով ընդունված ապրանքների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպությունների, ապրանքների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
Հաշիվ 916 «Որպես գրավ պահվող ակտիվներ»
916 «Որպես գրավ պահվող ակտիվներ» հաշիվը նախատեսված է որպես գրավ պահվող ակտիվների առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Որպես գրավ պահվող ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ակտիվների տեսակների, գրավատուների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
ԽՈՒՄԲ 92 «ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ»
92 «Բրոքերային և հավատարմագրային կառավարման գործունեության արտահաշվեկշռային հաշիվներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները՝ 921 «Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցներ», 922 «Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցներ», 923 «Հավատարմագրային կառավարմամբ և բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական պարտքեր և տրամադրված փոխառություններ», 924 «Հավատարմագրային կառավարման և կոմիսիայի ու կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցների գծով պարտավորություններ», 925 «Հիմնադրի (հաճախորդի) ֆինանսական արդյունք» և 926 «Հավատարմագրային կառավարմամբ և բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական պարտքեր և ստացված փոխառություններ»:
Հաշիվ 921 «Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցներ»
921 «Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցներ» հաշիվը նախատեսված է հավատարմագրային կառավարիչների, բրոքերային գրասենյակների, ֆոնդային բորսաների կողմից հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցների (դրամական միջոցներ, արժեթղթեր) առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն հիմնադրից ստացված միջոցները, վերաչափումից արժեքի աճը, իսկ կրեդիտում` հետ վերադարձված, վաճառված միջոցները, վերաչափումից արժեքի նվազումը:
921 «Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 9211 «Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող դրամական միջոցներ», 9212 «Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող արժեթղթեր»:
Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հիմնադիրների (հաճախորդների), միջոցների տեսակների, արժեթղթերը թողարկողների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
921 «Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն հիմնադրից ստացված միջոցների արտացոլում |
924 «Հավատարմագրային կառավարման և կոմիսիայի ու կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցների գծով պարտավորություններ» |
2. Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերով ստացված միջոցների վերադասակարգում |
922 «Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցներ» |
3. Հիմնադրի միջոցներից տրամադրված փոխառությունների մարում |
923 «Հավատարմագրային կառավարմամբ և բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական պարտքեր և տրամադրված փոխառություններ» |
4. Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն ձեռք բերված արժեթղթերի գծով կրեդիտորական պարտքերի արտացոլում |
926 «Հավատարմագրային կառավարմամբ և բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական պարտքեր և ստացված փոխառություններ» |
5. Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն հիմնադրի համար փոխառությունների ստացում |
926 «Հավատարմագրային կառավարմամբ և բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական պարտքեր և ստացված փոխառություններ» |
6. Հիմնադրի արժեթղթերի վաճառքից ստացված դրամական միջոցների արտացոլում |
925 «Հիմնադրի (հաճախորդի) ֆինանսական արդյունք» |
7. Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն հիմնադրից ընդունված միջոցների վերաչափումից արժեքի աճի արտացոլում |
925 «Հիմնադրի (հաճախորդի) ֆինանսական արդյունք» |
921 «Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն հիմնադրից ստացված միջոցների հետ վերադարձ |
924 «Հավատարմագրային կառավարման և կոմիսիայի ու կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցների գծով պարտավորություններ» |
2. Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն հիմնադրից ստացված միջոցների վերադասակարգում |
922 «Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցներ» |
3. Հիմնադրի միջոցներից տրամադրված փոխառությունների արտացոլում |
923 «Հավատարմագրային կառավարմամբ և բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական պարտքեր և տրամադրված փոխառություններ» |
4. Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն ձեռք բերված արժեթղթերի գծով կրեդիտորական պարտքերի մարում |
926 «Հավատարմագրային կառավարմամբ և բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական պարտքեր և ստացված փոխառություններ» |
5. Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն հիմնադրի համար ստացված փոխառությունների մարում |
926 «Հավատարմագրային կառավարմամբ և բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական պարտքեր և ստացված փոխառություններ» |
6. Վաճառված` հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն հիմնադրից ստացված միջոցների արժեքի արտացոլում |
925 «Հիմնադրի (հաճախորդի) ֆինանսական արդյունք» |
7. Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն հիմնադրից ստացված միջոցների վերաչափումից արժեքի նվազման արտացոլում |
925 «Հիմնադրի (հաճախորդի) ֆինանսական արդյունք» |
Հաշիվ 922 «Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցներ»
922 «Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցներ» հաշիվը նախատեսված է կոմիսիայի (հանձնուրդի) և կոնսիգնացիայի (հանձնարարության) պայմանագրերի համաձայն ստացված դրամական միջոցների և արժեթղթերի, ինչպես նաև դրանց ներդրումից և իրացումից ստացված դրամական միջոցների ու արժեթղթերի և առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերով ստացված միջոցները, իսկ կրեդիտում` դրանց հետ վերադարձը, վաճառքը:
922 «Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 9221 «Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն արժեթղթերում ներդրումներ կատարելու համար դրամական միջոցներ», 9222 «Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված արժեթղթեր», 9223 «Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ձեռք բերված արժեթղթեր», 9224 «Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ընդունված (ձեռք բերված) արժեթղթերի իրացումից դրամական միջոցներ»:
Կոմիսիայի (հանձնուրդի) և կոնսիգնացիայի (հանձնարարության) պայմանագրերով ստացված միջոցների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հաճախորդների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
922 «Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն հաճախորդից ստացված միջոցների արտացոլում |
924 «Հավատարմագրային կառավարման և կոմիսիայի ու կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցների գծով պարտավորություններ» |
2. Հավատարմագրային պայմանագրի համաձայն ստացված միջոցների վերադասակարգում |
921 «Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցներ» |
3. Հաճախորդի միջոցներից տրամադրված փոխառությունների մարում |
923 «Հավատարմագրային կառավարմամբ և բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական պարտքեր և տրամադրված փոխառություններ» |
4. Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ձեռք բերված արժեթղթերի գծով կրեդիտորական պարտքերի արտացոլում |
926 «Հավատարմագրային կառավարմամբ և բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական պարտքեր և ստացված փոխառություններ» |
5. Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն հաճախորդի համար փոխառությունների ստացում |
926 «Հավատարմագրային կառավարմամբ և բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական պարտքեր և ստացված փոխառություններ» |
6. Հաճախորդի արժեթղթերի վաճառքից ստացված դրամական միջոցների արտացոլում |
925 «Հիմնադրի (հաճախորդի) ֆինանսական արդյունք» |
922 «Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերով ընդունված միջոցներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն հաճախորդից ստացված միջոցների հետ վերադարձ |
924 «Հավատարմագրային կառավարման և կոմիսիայի ու կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցների գծով պարտավորություններ» |
2. Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն հաճախորդից ստացված միջոցների վերադասակարգում |
921 «Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցներ» |
3. Հաճախորդի միջոցներից տրամադրված փոխառությունների արտացոլում |
923 «Հավատարմագրային կառավարմամբ և բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական պարտքեր և տրամադրված փոխառություններ» |
4. Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ձեռք բերված արժեթղթերի գծով կրեդիտորական պարտքերի մարում |
926 «Հավատարմագրային կառավարմամբ և բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական պարտքեր և ստացված փոխառություններ» |
5. Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն հաճախորդի համար ստացված փոխառությունների մարում |
926 «Հավատարմագրային կառավարմամբ և բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական պարտքեր և ստացված փոխառություններ» |
6. Վաճառված` կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն հաճախորդից ստացված միջոցների արժեքի արտացոլում |
925 «Հիմնադրի (հաճախորդի) ֆինանսական արդյունք» |
Հաշիվ 923 «Հավատարմագրային կառավարմամբ և բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական պարտքեր և տրամադրված փոխառություններ»
923 «Հավատարմագրային կառավարմամբ և բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական պարտքեր և տրամադրված փոխառություններ» հաշիվը նախատեսված է հավատարմագրային կառավարման և բրոքերային գործունեության արդյունքում առաջացած դեբիտորական պարտքերի և տրամադրված փոխառությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է հավատարմագրային կառավարման և բրոքերային գործունեության արդյունքում առաջացած դեբիտորական պարտքերի և տրամադրված փոխառությունների գումարը, իսկ կրեդիտում` դրանց մարումը:
923 «Հավատարմագրային կառավարմամբ և բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական պարտքեր և տրամադրված փոխառություններ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 9231 «Դեբիտորական պարտքեր արժեթղթերի վաճառքների գծով», 9232 «Դեբիտորական պարտքեր հաշվեգրված տոկոսների գծով», 9233 «Դեբիտորական պարտքեր հայտարարված շահաբաժինների գծով», 9234 «Տրամադրված փոխառություններ»:
Հավատարմագրային կառավարմամբ և բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական պարտքերի և տրամադրված փոխառությունների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հիմնադիրների (հաճախորդների), դեբիտորների, փոխառուների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
923 «Հավատարմագրային կառավարմամբ և բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական պարտքեր և տրամադրված փոխառություններ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
1. Արժեթղթերի վաճառքի գծով դեբիտորական պարտքի արտացոլում |
925 «Հիմնադրի (հաճախորդի) ֆինանսական արդյունք» |
2. Հիմնադրին (հաճախորդին) պատկանող արժեթղթերի գծով հաշվեգրված տոկոսների և հայտարարված շահաբաժինների գծով դեբիտորական պարտքերի արտացոլում |
925 «Հիմնադրի (հաճախորդի) ֆինանսական արդյունք» |
3. Հիմնադրի (հաճախորդի) միջոցներից տրամադրված փոխառությունների արտացոլում |
921 «Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցներ» |
923 «Հավատարմագրային կառավարմամբ և բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական պարտքեր և տրամադրված փոխառություններ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
Հավատարմագրային կառավարման և բրոքերային գործունեության արդյունքում առաջացած դեբիտորական պարտքերի և տրամադրված փոխառությունների մարում |
921 «Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցներ» |
Հաշիվ 924 «Հավատարմագրային կառավարման և կոմիսիայի ու կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցների գծով պարտավորություններ»
924 «Հավատարմագրային կառավարման և կոմիսիայի ու կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցների գծով պարտավորություններ» հաշիվը նախատեսված է հավատարմագրային կառավարման և կոմիսիայի ու կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցների գծով պարտավորությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է հավատարմագրային կառավարման և կոմիսիայի ու կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցների գծով պարտավորությունների գումարը, իսկ կրեդիտում` դրանց հետ վերադարձը:
924 «Հավատարմագրային կառավարման և կոմիսիայի ու կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցների գծով պարտավորություններ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 9241 «Պարտավորություններ հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն ստացված միջոցների գծով», 9242 «Պարտավորություններ կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցների գծով»:
Հավատարմագրային կառավարման և կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցների գծով պարտավորությունների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հիմնադիրների (հաճախորդների), նրանց կողմից ներդրված միջոցների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
924 «Հավատարմագրային կառավարման և կոմիսիայի ու կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցների գծով պարտավորություններ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
1. Հավատարմագրային կառավարման և կոմիսիայի ու կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցների գծով պարտավորությունների արտացոլում |
921 «Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցներ» |
2. Հիմնադրի (հաճախորդի) շահույթների դուրս գրումը |
925 «Հիմնադրի (հաճախորդի) ֆինանսական արդյունք» |
924 «Հավատարմագրային կառավարման և կոմիսիայի ու կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցների գծով պարտավորություններ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների կրեդիտ |
1. Հավատարմագրային կառավարման և կոմիսիայի ու կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցների հետ վերադարձ |
921 «Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցներ» |
2. Հիմնադրի (հաճախորդի) շահույթների դուրս գրումը |
925 «Հիմնադրի (հաճախորդի) ֆինանսական արդյունք» |
Հաշիվ 925 «Հիմնադրի (հաճախորդի) ֆինանսական արդյունք»
925 «Հիմնադրի (հաճախորդի) ֆինանսական արդյունք» հաշիվը նախատեսված է հավատարմագրային կառավարման և կոմիսիայի ու կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցների գծով հիմնադրի (հաճախորդի) եկամուտների և ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվապասիվային է, կրեդիտում արտացոլվում է հավատարմագրային կառավարման և կոմիսիայի ու կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցների գծով եկամուտները, վնասի դուրս գրումը, իսկ դեբետում` ծախսերը, շահույթի դուրս գրումը:
Հիմնադրի (հաճախորդի) ֆինանսական արդյունքի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ դրանց առաջացման ուղղությունների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
925 «Հիմնադրի (հաճախորդի) ֆինանսական արդյունք» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների դեբետ |
1. Հավատարմագրային կառավարման և կոմիսիայի ու կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցների վաճառքից եկամուտների արտացոլում |
|
ա) դրամական միջոցներով անմիջապես ստացման դեպքում |
921 «Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցներ» |
բ) դեբիտորական պարտքի ձևավորմամբ |
923 «Հավատարմագրային կառավարմամբ և բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական պարտքեր և տրամադրված փոխառություններ» |
2. Հաշվեգրված տոկոսների, հայտարարված շահաբաժինների գծով եկամտի արտացոլում |
923 «Հավատարմագրային կառավարմամբ և բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական պարտքեր և տրամադրված փոխառություններ» |
3. Հավատարմագրային պայմանագրի համաձայն ստացված միջոցների վերաչափումից շահույթների արտացոլում |
921 «Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցներ» |
4. Հիմնադրի (հաճախորդի) վնասների դուրս գրումը |
924 «Հավատարմագրային կառավարման և կոմիսիայի ու կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցների գծով պարտավորություններ» |
925 «Հիմնադրի (հաճախորդի) ֆինանսական արդյունք» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Հավատարմագրային կառավարման և կոմիսիայի ու կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցների վաճառքի ծախսերի արտացոլում |
921 «Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցներ» |
2. Հավատարմագրային պայմանագրի համաձայն ստացված միջոցների վերաչափումից վնասների արտացոլում |
921 «Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցներ» |
3. Հիմնադրի (հաճախորդի) շահույթների դուրս գրումը |
924 «Հավատարմագրային կառավարման և կոմիսիայի ու կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցների գծով պարտավորություններ» |
Հաշիվ 926 «Հավատարմագրային կառավարմամբ և բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական պարտքեր և ստացված փոխառություններ»
926 «Հավատարմագրային կառավարմամբ և բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական պարտքեր և ստացված փոխառություններ» հաշիվը նախատեսված է հավատարմագրային կառավարման և բրոքերային գործունեության արդյունքում առաջացած կրեդիտորական պարտքերի և ստացված փոխառությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է հավատարմագրային կառավարման և բրոքերային գործունեության արդյունքում առաջացած կրեդիտորական պարտքերի և ստացված փոխառությունների գումարը, իսկ կրեդիտում` դրանց մարումը:
926 «Հավատարմագրային կառավարմամբ և բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական պարտքեր և ստացված փոխառություններ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 9261 «Հավատարմագրային կառավարմամբ և բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական պարտքեր», 9262 «Ստացված փոխառություններ»:
Հավատարմագրային կառավարմամբ և բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական պարտքերի և ստացված փոխառությունների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հիմնադիրների (հաճախորդների), կրեդիտորների, փոխատուների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
926 «Հավատարմագրային կառավարմամբ և բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական պարտքեր և ստացված փոխառություններ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների |
Հաշիվների դեբետ |
1. Հավատարմագրային կառավարման և կոմիսիայի ու կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ձեռք բերված արժեթղթերի գծով կրեդիտորական պարտքերի արտացոլում |
921 «Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցներ» |
2. Հավատարմագրային կառավարման և կոմիսիայի ու կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն հիմնադրի (հաճախորդի) համար փոխառությունների ստացում |
921 «Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցներ» |
926 «Հավատարմագրային կառավարմամբ և բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական պարտքեր և ստացված փոխառություններ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը |
Հաշիվների կրեդիտ |
1. Հավատարմագրային կառավարման և կոմիսիայի ու կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ձեռք բերված արժեթղթերի գծով կրեդիտորական պարտքերի մարում |
921 «Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցներ» |
2. Հավատարմագրային կառավարման և կոմիսիայի ու կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն հիմնադրի (հաճախորդի) համար ստացված փոխառությունների մարում |
921 «Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցներ» |
ԽՈՒՄԲ 93 «ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐ»
93 «Պայմանական պարտավորություններ և ակտիվներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի հաշիվները՝ 931 «Պայմանական պարտավորություններ» և 932 «Պայմանական ակտիվներ»:
Հաշիվ 931 «Պայմանական պարտավորություններ»
931 «Պայմանական պարտավորություններ» հաշիվը նախատեսված է պայմանական պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Պայմանական պարտավորությունների սահմանման և բացահայտման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 21-րդ բաժնում:
Պայմանական պարտավորությունների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պայմանական պարտավորությունների:
Հաշիվ 932 «Պայմանական ակտիվներ»
931 «Պայմանական ակտիվներ» հաշիվը նախատեսված է պայմանական ակտիվների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Պայմանական ակտիվների սահմանման և բացահայտման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 21-րդ բաժնում:
Պայմանական ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պայմանական ակտիվների:
ԽՈՒՄԲ 94 «ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
94 «Այլ միջոցներ և պարտավորություններ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները՝ 941 «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական պարտքեր», 942 «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված կրեդիտորական պարտքեր», 943 «Չհատուցված հարկային վնաս», 944 «Գրավադրված ակտիվներ», 945 «Խիստ հաշվառման բլանկներ», 946 «Պարբերական և մասնագիտական գրականություն» և 947 «Շահագործման մեջ գտնվող փոքրարժեք հիմնական միջոցներ»:
Հաշիվ 941 «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական պարտքեր»
941 «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական պարտքեր» հաշիվը նախատեսված է հարկային օրենսդրության համաձայն դուրս գրված (հարկային օրենսդրության համաձայն ծախս ճանաչված) դեբիտորական պարտքերի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական պարտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ յուրաքանչյուր պարտապանի, պարտքերի գոյացման ժամկետի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
Հաշիվ 942 «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված կրեդիտորական պարտքեր»
942 «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված կրեդիտորական պարտքեր» հաշիվը նախատեսված է հարկային օրենսդրության համաձայն դուրս գրված (հարկային օրենսդրության համաձայն եկամուտ ճանաչված) կրեդիտորական պարտքերի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված կրեդիտորական պարտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ յուրաքանչյուր կրեդիտորի, պարտքերի գոյացման ժամկետի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
Հաշիվ 943 «Չհատուցված հարկային վնաս»
943 «Չհատուցված հարկային վնաս» հաշիվը նախատեսված է կազմակերպության չհատուցված հարկային վնասի (հաշվետու ժամանակաշրջանում հարկման առումով ճանաչված և հաջորդ հաշվետու ժամանակաշրջանի հարկվող շահույթի հաշվարկում ներառվող վնաս) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Այն կարգավորվում է հարկային օրենսդրությամբ:
Չհատուցված հարկային վնասի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առաջացման ժամանակաշրջանների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
Հաշիվ 944 «Գրավադրված ակտիվներ»
944 «Գրավադրված ակտիվներ» հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից ստանձնած պարտավորությունների ապահովման նպատակով գրավադրված ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Գրավադրված ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ գրավադրված ակտիվների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
Հաշիվ 945 «Խիստ հաշվառման բլանկներ»
945 «Խիստ հաշվառման բլանկներ» հաշիվը նախատեսված է պահպանության տակ գտնվող և առհաշիվ տրվող խիստ հաշվառման բլանկների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Այդպիսի բլանկներից են անդորրագրային գրքույկները, հավատարմագրերը, տոմսերը և այլն: Խիստ հաշվառման բլանկներին վերաբերող փաստաթղթերի ցանկը, դրանց պահպանման և օգտագործման կարգը սահմանվում է համապատասխան նորմատիվ փաստաթղթերով:
Խիստ հաշվառման բլանկների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ դրանց տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
Հաշիվ 946 «Պարբերական և մասնագիտական գրականություն»
946 «Պարբերական և մասնագիտական գրականություն» հաշիվը նախատեսված է որպես ծախս ճանաչված և դեռևս օգտագործման մեջ գտնվող պարբերական և մասնագիտական գրականության առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Այդպիսի գրականության շարքին են դասվում պաշտոնական և գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրերը, մասնագիտական ամսագրերը, դասագրքերը և այլն:
Պարբերական և մասնագիտական գրականության վերլուծական հաշվառումը տարվում է ըստ համապատասխան գրականության և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
Հաշիվ 947 «Շահագործման մեջ գտնվող փոքրարժեք հիմնական միջոցներ և արագամաշ առարկաներ»
947 «Շահագործման մեջ գտնվող փոքրարժեք հիմնական միջոցներ և արագամաշ առարկաներ» հաշիվը նախատեսված է շահագործման մեջ գտնվող և որպես ծախս ճանաչված փոքրարժեք հիմնական միջոցների և արագամաշ առարկաների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Շահագործման մեջ գտնվող փոքրարժեք հիմնական միջոցների և արագամաշ առարկաների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ դրանց պահպանման տեղի, համասեռ խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների: