«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 նոյեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11812415
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
29 հոկտեմբերի 2012 թ. |
թիվ 924-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ 265-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի մայիսի 23-ի թիվ 450-Ա որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի թիվ 503-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 12-րդ կետի 4-րդ ենթակետը`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2009 թվականի մարտի 25-ի «Լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրությունները հաստատելու, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 418, 2002 թվականի ապրիլի 29-ի թիվ 329, 2007 թվականի փետրվարի 16-ի թիվ 161-Ն հրամաններն ամբողջությամբ և 2001 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 517 հրամանը մասնակի ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 265-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված «Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրության»`
ա. 8-րդ կետում «մամուլում» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջում» բառերը:
բ. 13-րդ կետից հետո լրացնել նոր 13.1-րդ կետ հետևյալ բովանդակությամբ.
«13.1. Հանձնաժողովի նիստում հարցերի քննարկման արդյունքում կազմվում է հանձնաժողովի եզրակացություն, որտեղ նշվում է.
1) հիմքը, որի հիման վրա հանձնաժողովի նիստում քննարկվում է հարցը,
2) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները,
3) իրավական հիմքերը, որոնց հիման վրա կայացվում է որոշումը,
4) հանձնաժողովի վերջնական եզրակացությունը:»:
գ. 17-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ.
«Հարցերի քննարկման ողջ ընթացքի ձայնագրությունը պահպանվում է 3 տարի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալությունում:»:
դ. 19-րդ կետը լրացնել նոր` 7), 8), 9), 10) և 11) ենթակետեր հետևյալ բովանդակությամբ.
«7) անհրաժեշտության դեպքում լիցենզավորման փաթեթները հանձնաժողովի նիստից առնվազն 7 օր առաջ տրամադրում է հանձնաժողովի անդամներին,
8) հանձնաժողովի նիստից 1 օր առաջ լիցենզավորման փաթեթների հակիրճ բովանդակությունը և դրանց վերաբերյալ շահագրգիռ ստորաբաժանումների կարծիքները տրամադրում է հանձնաժողովի անդամներին,
9) հանձնաժողովի նիստի անցկացման վայրի, ժամկետի և օրակարգում ընդգրկված հարցերի մասին հանձնաժողովի նիստից առնվազն 5 օր առաջ գրավոր կամ բանավոր տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին,
10) հանձնաժողովի նիստի ժամանակ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ հանձնաժողովի կողմից որոշում կայացնելուց հետո պատրաստում է եզրակացություն և ապահովում է հանձնաժողովի` նիստին ներկա բոլոր անդամների կողմից դրա ստորագրումը,
11) հանձնաժողովի եզրակացությունը հանձնում է հրավիրված անձին կամ նիստի ավարտից հետո պատշաճ ձևով ուղարկում է նրան.»:
2) Հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի կանոնադրության»`
ա. 8-րդ կետում «մամուլում» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջում» բառերը:
բ. 13-րդ կետից հետո լրացնել նոր 13.1-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.
«13.1. Հանձնաժողովի նիստում հարցերի քննարկման արդյունքում կազմվում է հանձնաժողովի եզրակացություն, որտեղ նշվում է.
1) հիմքը, որի հիման վրա հանձնաժողովի նիստում քննարկվում է հարցը,
2) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները,
3) իրավական հիմքերը, որոնց հիման վրա կայացվում է որոշումը,
4) հանձնաժողովի վերջնական եզրակացությունը:»:
գ. 17-րդ կետի 2-րդ պարբերությունում «տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում» բառերը փոխարինել «լիցենզավորման գործակալությունում» բառերով:
դ. 19-րդ կետը լրացնել նոր 7), 8), 9), 10) և 11) ենթակետեր հետևյալ բովանդակությամբ.
«7) անհրաժեշտության դեպքում լիցենզավորման փաթեթները հանձնաժողովի նիստից առնվազն 7 օր առաջ տրամադրում է հանձնաժողովի անդամներին,
8) հանձնաժողովի նիստից 1 օր առաջ լիցենզավորման փաթեթների հակիրճ բովանդակությունը և դրանց վերաբերյալ շահագրգիռ ստորաբաժանումների կարծիքները տրամադրում է հանձնաժողովի անդամներին,
9) հանձնաժողովի նիստի անցկացման վայրի, ժամկետի և օրակարգում ընդգրկված հարցերի մասին հանձնաժողովի նիստից առնվազն 5 օր առաջ գրավոր կամ բանավոր տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին,
10) հանձնաժողովի նիստի ժամանակ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ հանձնաժողովի կողմից որոշում կայացնելուց հետո պատրաստում է եզրակացություն և ապահովում է հանձնաժողովի` նիստին ներկա բոլոր անդամների կողմից դրա ստորագրումը,
11) եզրակացությունը հանձնում է հրավիրված անձին կամ նիստի ավարտից հետո պատշաճ ձևով ուղարկում է նրան.»:
3) Հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված «Վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրության»`
ա. 8-րդ կետում «մամուլում» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջում» բառերը:
բ. 13-րդ կետից հետո լրացնել նոր 13.1-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.
«13.1. հանձնաժողովի նիստում հարցերի քննարկման արդյունքում կազմվում է հանձնաժողովի եզրակացություն, որտեղ նշվում է`
1) հիմքը, որի հիման վրա հանձնաժողովի նիստում քննարկվում է հարցը,
2) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները,
3) իրավական հիմքերը, որոնց հիման վրա կայացվում է որոշումը,
4) հանձնաժողովի վերջնական եզրակացությունը:»:
գ. 17-րդ կետի 2-րդ պարբերությունում «տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում» բառերը փոխարինել «լիցենզավորման գործակալությունում» բառերով:
դ. 19-րդ կետը լրացնել նոր 7), 8), 9), 10) և 11) ենթակետեր հետևյալ բովանդակությամբ.
«7) անհրաժեշտության դեպքում լիցենզավորման փաթեթները հանձնաժողովի նիստից առնվազն 7 օր առաջ տրամադրում է հանձնաժողովի անդամներին,
8) հանձնաժողովի նիստից 1 օր առաջ լիցենզավորման փաթեթների հակիրճ բովանդակությունը և դրանց վերաբերյալ շահագրգիռ ստորաբաժանումների կարծիքները տրամադրում է հանձնաժողովի անդամներին,
9) հանձնաժողովի նիստի անցկացման վայրի, ժամկետի և օրակարգում ընդգրկված հարցերի մասին հանձնաժողովի նիստից առնվազն 5 օր առաջ գրավոր կամ բանավոր տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին,
10) հանձնաժողովի նիստի ժամանակ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ հանձնաժողովի կողմից որոշում կայացնելուց հետո պատրաստում է եզրակացություն և ապահովում է հանձնաժողովի` նիստին ներկա բոլոր անդամների կողմից դրա ստորագրումը,
11) եզրակացությունը հանձնում է հրավիրված անձին կամ հանձնաժողովի նիստի ավարտից հետո պատշաճ ձևով ուղարկում է նրան:»:
Վ. Գաբրիելյան